Բեն Բերնանկե (անգլ.՝ Ben Shalom Bernanke, դեկտեմբերի 13, 1953(1953-12-13)[5][6][7], Օգաստա), հրեական ծագում ունեցող ամերիկացի տնտեսագետ։ Սպիտակ տանը կից տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ (2005-2006)։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի նախագահը 2006 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի փետրվար։

Բեն Բերնանկե
Ben Bernanke official portrait.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի համալսարան (1975)[1][2][3], Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Dillon High School? (1971)[4]
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, պրոֆեսոր, բանկիր և ուսուցիչ
Ազգություն հրեա
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր դեկտեմբերի 13, 1953(1953-12-13)[5][6][7] (67 տարեկան)
Ծննդավայր Օգաստա
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
 
Պարգևներ

Գուգենհայմի կրթաթոշակ, Ադամ Սմիթի պարգև, Էկոնոմետրիկ միության անդամ և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Ունի «Բեն ուղղաթիռ» (Helicopter Ben) մականունը, որը ստացվել է այն բանից հետո, երբ ելույթի ժամանակ հայտարարել է, որ երբեմն ճգնաժամի պայմաններում «ուղղաթիռից փող նետելը» կարող է օգտակար լինել գնանկման դեմ պայքարելու համար։ Գնաճի համեմատությունը երկնքից փող թափող ուղղաթիռի հետ պատկանում է Միլթոն Ֆրիդմանին[8]։

«Time» ամսագիրը Բերնանկեին ճանաչել է 2009 թվականի «Տարվա մարդ»[9]։

Մանկություն և պատանեկությունԽմբագրել

Բեն Բերնանկեն ծնվել է Օգաստա քաղաքում (Ջորջիա նահանգ) 1953 թվականի դեկտեմբերի 13-ին, մեծացել է Դիլոն քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ)։ Նրա հայրը՝ Ֆիլիպը, դեղագործ է աշխատել, իսկ մայրը՝ ուսուցիչ։ Նա ունի կրտսեր եղբայր և քույր։ Նրա եղբայրը փաստաբան է աշխատում Հյուսիսային Կարոլինայում, քույրը՝ Բոստոնի Բերքլիի երաժշտական քոլեջում։ Հայրական տատն ու պապը, ծնունդով Բորիսլավից, ԱՄՆ են գաղթել 1921 թվականին։

Նույնիսկ մանկության տարիներին Բերնանկեն բազմակողմանի և արտասովոր ունակություններ էր ցուցաբերել։ Նա կատարելագործել է մաթեմատիկայի իմացությունը՝ ուսումնասիրելով բեյսբոլի վիճակագրական տվյալները։ Նրա մայրը հիշում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ նա փոքր երեխա էր, նա մաթեմատիկական տաղանդ ուներ։ Երբ նա տասնմեկ տարեկան էր, նա հաղթեց նահանգի ուղղագրական մրցույթում։ Ավագ դպրոցում նա եղել է դպրոցական թերթի խմբագիրը և որպես ականավոր աշակերտ՝ ավարտական երեկոյի ժամանակ հանդես է եկել եզրափակիչ խոսքով։ Բացի այդ, նա ինքնուրույն ուսումնասիրել է բարձրագույն մաթեմատիկա և նահանգի լավագույն արդյունքը ցույց է տվել SAT քննության ժամանակ (նա ստացել է 1590 միավոր)։ Հարավային Կարոլինայի նահանգը նրան անվանել է իր լավագույն սաքսոֆոնիստներից մեկը։ Հայտնի է նաև, որ Բերնանկեն փորձել է իրեն որպես գրականագետ և աշխատել վեպի վրա։

Բերնանկեն ընդունվել է Հարվարդի համալսարան, թեև սկզբում նրա ծնողները չէին ցանկանում, որ նա այնտեղ սովորի։ Նրանք վախենում էին, որ նա կկորցնի հուդայականության հետ կապը։ Նրա ծնողները ցանկանում էին, որ Բերնանկեն ավելի մոտ սովորի տանը՝ Հարավային Կարոլինայի համալսարանում։ Հարվարդի դասախոս Քեննեթ Մանինգը, սակայն, Բենի ծնողներին համոզել է, որ նա պետք է սովորի Հարվարդում, որտեղ էլ նա գնացել է։

Բարձրագույն կրթությունԽմբագրել

Հարվարդում Բերնանկեն հիանալի, ջանասեր ուսանող էր։ Նա 1975 թվականին գերազանցությամբ ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան (summa cum laude)։ Սկզբում նա որոշել է ուսումնասիրել տնտեսությունը, սակայն հետո մտափոխվել է և սկսել է սովորել անգլերեն և մաթեմատիկա։ Նրա ընկերները ասում են, որ դա անսովոր գիծ է տնտեսագետի համար, և երբ Բերնանկեն դարձել է Դաշնային պահուստային համակարգի նախագահ, մարդիկ նկատել են, որ ի տարբերություն նախորդ նախագահների, Բերնանկեն կարողանում է հստակ շարադրել Դաշնային պահուստային համակարգի պլանները և քաղաքականությունը։

1979 թվականին Բերնանկեն ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության դոկտորի կոչում։ Ասպիրանտուրայում Բերնանկեն ուսումնասիրել է մոնետար տնտեսությունը։ Ատենախոսության թեման է եղել «Երկարաժամկետ պարտավորություններ, դինամիկ օպտիմալացում և տնտեսական ցիկլեր» (անգլ.՝ «Long-term Commitments, Dynamic Optimization, and the Business Cycle»): Բերնանկեի գիտական ղեկավարը եղել Է Սթենլի Ֆիշերը։

ԿարիերաԽմբագրել

Դոկտորական աստիճան ստանալուց հետո 1979-1985 թվականներին Բերնանկեն դասավանդել է Սթենֆորդի համալսարանում։ 1985-2002 թվականներին Բերնանկեն դասավանդել է Փրինսթոնի համալսարանում, իսկ 1996-2002 թվականներին եղել է Փրինսթոնի տնտեսագիտության ամբիոնի վարիչ։

2002 թվականին Բերնանկեն դարձել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կառավարիչների խորհրդի անդամ։ Կառավարիչների խորհրդում Բերնանկեն սերտորեն համագործակցել է ԴՊՀ նախագահ Ալան Գրինսփենի հետ։

2005–2006 թվականներին եղել է Սպիտակ տան տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ։

2006 թվականին նախագահ Ջորջ Բուշը Բերնանկեին առաջարկել էր ԴՊՀ նախագահի պաշտոնը։ Ամերիկյան Սենատում Բուշի ընտրությունը հավանության է արժանացել գրեթե միաձայն (նշանակմանը դեմ է եղել միայն մեկ հոգի)։ 2006 թվականի փետրվարի 1-ին Բերնանկեն դարձել է ԴՊՀ նախագահ։

2009 թվականի օգոստոսի 25-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Բեն Բերնանկեին նշանակել ԴՊՀ նախագահ երկրորդ ժամկետով[10]։ 2010 թվականի հունվարի 28-ին ԱՄՆ Սենատը հաստատել է այն[11]։

Նրա լիազորությունները սպառվել են 2014 թվականի հունվարին, ինքը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում մնալ երրորդ ժամկետով[12]։

2015 թվականի ապրիլին դարձել է խորհրդական Citadel և Pimco ֆինանսական ընկերություններում[13]։

2015 թվականին հրատարակել է «Գործելու խիզախություն, հուշեր ճգնաժամի և դրա հետևանքների մասին» հուշագրությունները։

Փրինսթոնի պատվավոր դոկտոր է (2016)[14]։

Տնտեսության տեսակետներԽմբագրել

Բերնանկեն պահպանողական տեսակետ ունի տնտեսության վերաբերյալ, չնայած նրա գործընկերներն ասում են, որ իր որոշումները կայացնելիս նա առաջնորդվում է ոչ թե հակումներով, այլ փաստերով։ Բերնանկեի մեթոդները նման չեն Գրինսփենի մեթոդներին։ Գրինսփենն առաջնորդվել է իր ինտուիցիայով, մինչդեռ Բերնանկեն առաջնորդվում է մաթեմատիկական վերլուծությամբ։

Բերնանկեն Մեծ դեպրեսիայի մասին գրել է «Essays on the Great Depression» գիրքը։ Ինչպես և Միլթոն Ֆրիդմանը, Բերնանկեն կարծում է, որ Մեծ դեպրեսիան հատկապես դժվար և երկար էր Դաշնային պահուստային համակարգի սխալների պատճառով։ Նա կարծում է, որ Ֆեդրեզերվուն պետք է մեծացներ դրամական զանգվածը[15]։

Նրա դոկտորական ատենախոսության ամենագլխավոր մտքերից մեկն այն է, որ ներդրողները շատ սխալ քայլեր են անում ոչ բավարար տեղեկացվածության պատճառով։ Բերնանկեն կարծում է, որ Դաշնային պահուստային համակարգը պետք է իր առջև դնի ֆիքսված, հայտնի նպատակներ և ԱՄՆ քաղաքացիներին հստակ տեղեկացնի նրանց մասին, որպեսզի ներդրողներն ավելի շատ տեղեկություններ ունենան։

Բերնանկեն կարծում է, որ Դաշնային պահուստային համակարգը պետք է ոչ թե փորձի պայքարել «տնտեսական պղպջակներ» դեմ, այլ պարզապես կենտրոնանա այնպիսի ստանդարտ նպատակների վրա, ինչպիսիք են լրիվ զբաղվածությունը և գնաճի նվազումը։ Բերնանկեն քննադատության է ենթարկվել այն կարծիքի համար, որ եթե Դաշնային պահուստային համակարգը պայքարեր անշարժ գույքի գների «տնտեսական պղպջակների» դեմ, ԱՄՆ-ին կհաջողվեր խուսափել տնտեսական ճգնաժամից։

Անձնական կյանքԽմբագրել

Բերնանկեն ամուսնացած է, ունի երկու երեխա։ Նրա կինը՝ Աննան (Anna Bernanke), սովորել է Ուելսլի քոլեջում (Wellesley College) և Սթենֆորդի համալսարանում։ Նրա որդին՝ Ջոյելը, (Joel Bernanke, ծնված՝ 1982) սովորել է բժշկական դպրոցում։ Դուստրը՝ Ալիսան (Alissa Bernanke, ծնված՝ 1986[16], սովորել է Սուրբ Հովհաննեսի քոլեջում (St. John’s College):

Ազատ ժամանակ Բերնանկեն սիրում է խաղալ սքվոշ։

Ի տարբերություն Ալան Գրինսփենի, ով իր նախագահության ընթացքում յուրահատուկ անձնավորություն էր, Բերնանկեն բավականին փակ կյանք է վարում։

ԱշխատանքներԽմբագրել

  • Bernanke, Ben S. (2004). Essays on the Great Depression. Princeton University Press. ISBN 0-691-11820-5.
  • Bernanke, Ben S. (October 2015). The Courage to Act: A Memoir of a Crisis and Its Aftermath. W. W. Norton & Company. ISBN 978-0-393-24721-3.
  • Абель Э., Бернанке Б. Макроэкономика. — СПб.: Питер, 2008. — ISBN 978-5-469-01110-1
  • Бернанке Б., Фрэнк Р. Экономикс. Экспресс-курс. — СПб.: Питер, 2012. — ISBN 978-5-459-00329-1

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Ben Bernanke Biography // biography.com
  2. 2,0 2,1 Ben S. Bernanke
  3. 3,0 3,1 At Harvard, They Hail a Fed Chief // The New York Times / D. BaquetManhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2008. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. 4,0 4,1 The Philadelphia Inquirer // The InquirerPhiladelphia: 2006. — P. C02. — ISSN 0885-6613; 2165-1728
  5. 5,0 5,1 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  7. 7,0 7,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  8. Бен Бернанке: вертолет и голубь
  9. Журнал Time назвал Бена Бернанке человеком года // Lenta.ru, 16.12.2009
  10. Remarks by the President and Ben Bernanke at the nomination of Ben Bernanke for Chairman of the Federal Reserve // Официальный сайт The White House Archived 2009-08-27 at the Wayback Machine.. (անգլ.) — 26.08.2009.
  11. «U.S. Senate Roll Call Vote»։ U.S. Senate։ 2010-01-28։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2010-01-28 
  12. Кто заменит председателя ФРС Бернанке на его посту? | Новости валютного рынка на 10.04.2013 | ГК TeleTrade
  13. Ейсков А. Бен Бернанке хочет увидеть некоторых финансистов за решеткой
  14. https://www.princeton.edu/news/2016/05/31/princeton-awards-six-honorary-degrees
  15. Замечания управляющего Бена С. Бернанке к лекции Г. Паркера Уиллиса, 2 марта 2004 г.(անգլ.)
  16. Ben Bernanke Fast Facts

Արտաքին հղումներԽմբագրել