Իզիդոր Այզեկ Ռաբի
Իգիդոր Այզեկ Ռաբի (անգլ.՝ Isidor Isaac Rabi, հուլիսի 29, 1898[1][2][3][…], Ռիմանուվ, Q11825638?, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունվարի 11, 1988[4][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5])։ Սովորել է Կոռնելի և Կոլումբիայի համալսարաններում։ 1924 - 1927 թվականներին դասավանդել է Նյու Յորքի քոլեջում։ 1927-1929 թվականներին մասնագիտացել է Մյունխենի, Կոպենհագենի, Համբուրգի, Լայպցիգի և Ցյուրիխի համալսարաններում։ 1929 թ-ից աշխատում է Կոլումբիայի համալսարանում (1937 թ-ից՝ պրոֆեսոր)։ 1940-1945 թվականներին եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճառագայթային լաբորատորիայի տնօրենի տեղակալ և զբաղվել ռազմապաշտպանական բնույթի հետազոտություններով։ Աշխատանքների մի մասը վերաբերում է ատոմային սպեկտրոսկոպիային և ատոմի էներգետիկ մակարդակների գերնուրբ կառուցվածքի հետազոտման համար մոլեկուլային փնջերի մեթոդի օգտագործմանը։ 1933-1939 թվականներինին մշակել է ռադիոհաճախային ռեզոնանսի օգնությամբ ատոմային միջուկների մագնիսական մոմենտների չափման մեթոդ և կատարել պրոտոնի ու դեյտրոնի մագնիսական մոմենտների ճշգրիտ չափումներ։ 1944 թվականին արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.britannica.com/EBchecked/topic/487952/Isidor-Isaac-Rabi
- ↑ 5,0 5,1 5,2 Isidor Isaac "I. I." Rabi — AIP.
- ↑ http://www.britannica.com/EBchecked/topic/103555/CERN
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 11,0 11,1 11,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1944 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |