2016-2017 ռոհինջաների հալածանքներ Մյանմայում

2016-2017 ռոհինջաների հալածանքներ Մյանմայում, շարունակվող ռազմական հակամարտություն Մյանմայի զինված ուժերի և ոստիկանության կողմից իսլամադավան ռոհինջա էթնիկ խմբի նկատմամբ երկրի արևմտյան տարածաշրջանում։ Հալածանքները սկսվել են ի պատասխան Մյանմայի սահմանապահ հենակետների վրա ռոհինջաների կողմից 2016 թվականի հոկտեմբերին իրականացված հարձակումներին։ Մյանմայի բանակին մեղադրում են մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտումների մեջ, այդ թվում՝ արտադատարանային մահապատիժներ, խմբակային բռնաբարություններ, հրկիզումներ և մանկասպանություններ։ Մյանմայի կառավարությունը ժխտում է այդ բողոքները որպես «չափազանցություն»[1][2]։

Ռոհինջա ժողովրդի նկատմամբ ռազմական հալածանքները քննադատության առարկա է դարձել ՄԱԿ-ի (ում կողմից այդ փաստերը որակավորվում են որպես «հանցանքներ մարդկության դեմ»), Amnesty International իրավապաշտպան կազմակերպության, ԱՄՆ պետդեպարտամենտի, հարևան Բանգլադեշի և Մալայզիայի (որտեղ փախել են բազմաթիվ ռոհինջա փախստականներ) կառավարությունների կողմից։ Դե ֆակտո Մյանմայի կառավարության ղեկավար Աունգ Սան Սու Չժին խիստ քննադատության է ենթարկվել այս հարցով իր անգործության և լռության համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Government dismisses claims of abuse against Rohingya». Al Jazeera (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 6.
  2. «Myanmar rejects allegations of human rights abuses against Rohingya». Reuters. 2017 թ․ օգոստոսի 6.