Միլիարդատեր անվանում են այն մարդկանց, որոնց ֆինանսական կարողությունը գերազանցում է 1 միլիարդը, ամենահաճախը՝ ԱՄՆ դոլար։

Ջոն Ռոքֆելլեր՝ աշխարհում առաջին դոլարական միլիարդատերը

Հետևյալ ցուցակները կազմված են ամերիկյան ֆինանսական՝ «Forbes» ամսագրի տվյալներով, որն ամեն տարի հրապարակում է աշխարհի ամենահարուստ մարդկանց, սկսած 1987 թվականից։ Ցուցակում ներառված չեն «կապիտալների» անհայտ ծագումով մարդիկ, ինչպես նաև բռնակալները և իրենց ընտանիքի անդամները։ Forbes և Fortune ամսագրերը համարվում են հեղինակավոր հրապարակումներ՝ անհատ վիճակների հարցերում և պարբերաբար հրապարակում են աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակները։

2015 թվականին աշխարհում կար 1826 միլիարդատեր, որոնց ընդհանուր ֆինանսական վիճակը կազմում է 7,05 տրիլիոն ԱՄՆ դոլար, որը 600 միլիարդով շատ է, քան նախորդ տարում[1](Credit Suisse 1722 թ.-ի տվյալներով[2]

Wealth-X ընկերության հաշվետվությանը համաձայն՝ 2015 թվականի տվյալներով, համաշխարհային առաջնորդների ընդհանուր կապիտալը կազմում էր 7,683 տրիլիոն ԱՄՆ դոլար[3]։ 50 միլիարդ դոլարից շատ կարողություն ունեցել են միայն 5 հոգի։ 2 միլիարդից ոչ շատ կապիտալ ունեցել են 2473-ից 1288 հոգի։ 2-5 միլիարդ կապիտալ ունեցել են 813 հոգի, 5-10 միլիարդ՝ 224 հոգի, 10-25՝ 110 հոգի[3]։ Միլիարդատերերի մեծամասնությունը տղամարդիկ են (2179 հոգի, որոնք կազմում են 88,1 %, իրենց ընդհանուր կապիտալը կազմում է 88,6 %-ի ընդհանուր կապիտալը)[3]։ Կին-միլիարդատերները հիմնականում 1 տարով ավելի երիտասարդ են, քան տղամարդիկ՝ 62,2 տարի և 63,2 տարի[3]։

Աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ խմբագրել

Միլիարդատերերի առաջին տասնյակ խմբագրել

Forbes The World’s Billionaires 2023 Հունվար վարկանիշի թոփ էջ


  1. Բեռնար Առնո(~179 մլրդ$)՝ Ֆրանսիա
  2. Իլոն Մասկ(~147 մլրդ$)՝ ԱՄՆ
  3. Գաուտամ Ադանի(~128 մլրդ$)՝ Հնդկաստան
  4. Ուորեն Բաֆեթ(~108 մլրդ$)՝ ԱՄՆ
  5. Ջեֆ Բեզոս(~107 մլրդ$)՝ ԱՄՆ
  6. Բիլ Գեյթս(~103 մլրդ$)՝ ԱՄՆ
  7. Լոուրենս Էլիսոն(~102 մլրդ$)՝ ԱՄՆ
  8. Մուկեշ Ամբանի(~90 մլրդ$)՝ Եմեն, Հնդկաստան
  9. Կառլոս Սլիմ(~95 մլրդ$)՝ Մեքսիկա
  10. Սթիվեն Բալմեր(~79 մլրդ$)՝ ԱՄՆ

Պատմություն խմբագրել

Աշխարհում առաջին դոլարային միլիարդատերը դարձել է՝ Ջոն Րոքֆելլերը, որը «Սթանդարտ Օյլ» ընկերության հիմնադիրն էր։ Դա տեղի է ունեցել 1916 թվականի սեպտեմբերի 29-ին։

1996 թ.-ի և 2015 թվականի միջև՝ միլիարդատերերի քանակը 423-ից աճել է 1826[4]։

Աշխարհագրական բաշխվածություն խմբագրել

2005 թվականին Ռուսաստանը միլիարդատերերի քանակով գրավում էր՝ երրորդ տեղը, ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո[5]։ 27 ռուսների ֆինանսական իրավիճակը անցնում էր միլիարդ դոլարը։ Ամսագրի գնահատումներով ընդհանուրում ռուս միլիարդատերերի ակտիվները կազմում էին 90,6 միլիարդ դոլար։

Մինչճգնաժամային շրջանում միլիարդատերերի առավելագույն քանակը եղել է ԱՄՆ-ում (459), իսկ երկրորդը՝ Ռուսաստանում (87)։

2010 թվականին միլիարդատերերի առավելագույն քանակը եղել է ԱՄՆ-ում (402), երկրորդը Չինաստանում (69), երրորդը Ռուսաստանում (62)։

2012 թվականին Ռուսաստանը միլիարդատերերի քանակով գրավել է երկրորդ տեղը, որոնք պետության մեջ եղել են՝ 96 հոգի[6]։

Business Insider պորտալի տվյալներով՝ 2013 թվականին, այն քաղաքը, որտեղ ապրում են միլիարդատերերի մեծագույն քանակը, եղել է՝ Նյու Յորքը(70 բնակիչ՝ ավելի քան միլիարդ դոլար իրավիճակով), նրան հետևում է Մոսկվան (64), Լոնդոնը (54), Հոնկոնգը (40) և Պեկինը (29)[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Билл Гейтс возглавил рейтинг богатейших людей мира».
  2. Беднеют все: Украина – лидер по падению благосостояния / Статьи / Finance.UA
  3. 3,0 3,1 3,2 3,3 Состояние мировых миллиардеров рекордно увеличилось / Новости / Finance.UA
  4. «Forbes: Билл Гейтс остался богаче всех».
  5. www.forbes.com
  6. Мировой рейтинг миллиардеров — 2012 (Ստուգված է 9 Հունիսի 2012)
  7. Linette Lopez (2013 թ․ մայիսի 7). «The 20 Cities Where The Most Billionaires Live» (անգլերեն). businessinsider.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.