«Ջեներալ մոթորս ընկերություն» (անգլ.` General Motors Company, նախկինում հայտնի որպես` General Motors Corporation), լայնորեն հայտնի որպես «General Motors» կամ պարզապես «GM», ամերիկյան ավտոմոբիլային անդրազգային ընկերություն, որի գլխամասը գտնվում է ԱՄՆ Միչիգան նահանգի կենտրոն՝ Դետրոյթ քաղաքում։ Տվյալ պահին աշխարհի երկրորդ խոշորագույն մեքենա արտադրող ձեռնարկությունն է՝ զիջելով «Տոյոտային»։

Ջեներալ Մոթորս
Logo of General Motors.svg
RenCen.JPG
Տեսակ բիզնես ձեռնարկություն
Ընկերության տեսակ Կոնցեռն
Հիմնադրված է 1908
Հիմնադիր Սեպտեմբերի 16 1908
Վայր Դետրոյթ և Միչիգան
Երկիր 45 Star US Flag.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Տնօրեն Մերի Բառա
Գլխավոր անձինք Դենիել Էյքերսոն
(նախագահ և գործադիր տնօրեն)
Արդյունաբերություն ավտոմոբիլային արդյունաբերություն
Ընդհանուր ակտիվներ 194 500 000 000 ԱՄՆ դոլար (դեկտեմբերի 31, 2015)[1]
Հասույթ 152 356 000 000 ԱՄՆ դոլար (2015)[2]
Աշխատողների թիվ 215 000 մարդ (2016)
Դուստր ընկերություններ Holden, Opel, Vauxhall, GM Financial, GM Korea, General Motors Canada, GM Global Technology Operations, General Motors do Brasil, General Motors India Private Limited, OnStar և General Motors
Կայք www.gm.com
Մասնակից է Open Automotive Alliance
Բորսա Նյու Յորքի ֆոնդային բորսա
General Motors Վիքիպահեստում

GM-ը ներկա պահին ունի մոտ 209 000 աշխատակից և բիզնես-գործունեություն է ծավալում 157 երկրներում, իսկ մեքենաներ և բեռնատարեր արատադրում 31 երկրներում։ Ջեներալ մոթորսին են պատկանոմ (և համարվում դրա դիվիզիաները) Buick, Cadillac, Chevrolet, GMC, Opel, Vauxhall, Holden և այլ ավտոմեքենաների ֆիրմաներ։

ՊատմությունԽմբագրել

Ընկերությունը ստեղծվել է 1908 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Միչիգանի Ֆլինտ քաղաքում՝ որպես Buick ֆիրմայի հոլդինգային ընկերություն։ Buick-ի այն ժամանակվա կառավարիչն էր Ուիլյամ Դյուրանտը, ով արդեն հաջողություններ ունեցել էր ձիաքարշ մեքենաների ասպարեզում, երբ իր ուղին հարթեց դեպի ավտոմոբիլային արդյունաբերություն։ GM-ի ստեղծողներից էր նաև Չարլզ Սթյուարթ Մոտտը, ով իր "Մոտտ հիմնադրամի" միջոցով բավականին լուրջ ներդրումներ կատարեց ընկերության հետագա զարգացման համար։ Տարիների ընթացքում Մոտտը դարձավ ընկերության ամենախոշոր բաժնետերը։ 1908 թ.-ի վերջում Մոտտը ձեռք է բերում Oldsmobile մեքենաների ընկերությունը (այժմ այլևս չի գործում)։ Իսկ 1909 թ.-ին Դյուրանտը ընկերությանն է միացնում նաև Cadillac, Elmore, Oakland և այլ ընկերություններ։ Բացի այդ, նույն տարում Դյուրանտը ձեռք է բերում միչիգանյան մի քանի բեռնատար արտադրող կոնցեռներ, որոնք դառնում են GMC մեքենաների նախատիպերը։ Սակայն 1910 թ.-ին Դյուրանտը կորցնում է իր պաշտոնը, քանի որ իր գնումների համար չափից դուրս մեծ պարտքեր էր վերցրել բանկերից, երբ մեքենաների վաճառքի շուկայում գների խիստ անկում էր գրանցվել։

 
Chevrolet Suburban-ը ամենաերկար կյանք ունեցող տեսակն է, որ արտադրվում է մինչ օրերս

Հաջորդ տարի Դյուրնատը հիմնում է "Շեվռոլե ընկերությունը" (Chevrolet Motor Car Company), և գաղտնիօրեն ձեռք բերում Ջեներալ մոթորսում հսկողական փաթեթ, և, փաստորեն, նորից վերականգնում դիրքերը։ 1916 թ.-ին Դյուրանտը ընկերությունը անվանափոխում է General Motors Company-ից General Motors Corporation։ Սակայն շուտով նորից է կորցնում պաշտոնը և այս անգամ՝ ընդմիշտ։ Դյուրանտին փոխարինելու է գալիս Ալֆրեդ Սլոունը, ում միջոցով ընկերությունը ժամանակի ընթացքում շուկայում գրավում է դոմինանտ դիրք։1980-ականներին Ջեներալ մոթորսը ուներ 349 000 աշխատակից։

1931-2007 թթ.-ը՝ 77 տարի շարունակ Ջեներալ մոթորսը գլխավորում էր ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը։ Չնայած 2008 և 2009 թվականներին այն դիրքերը զիջեց Տոյոտային, սակայն 2011-ին այն կրկին վերականգնեց դիրքերը։

Գործող ապրանքանիշներըԽմբագրել

Արտաքին հղումԽմբագրել

  1. https://www.sec.gov/Archives/edgar/data/1467858/000146785816000255/gm201510k.htm
  2. Form 10-K