Ֆրենկ Ֆրեդերիկ Բորման II (անգլ.՝ Frank Frederick Borman II, մարտի 14, 1928(1928-03-14)[1][2][3][…], Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ[1] - նոյեմբերի 7, 2023(2023-11-07)[4], Բիլինգս, Մոնտանա, ԱՄՆ), ՆԱՍԱ-ի պաշտոնաթող աստղագնաց, ինժեներ։ «Ապոլոն 8» անձնակազմի հրամանատարի պաշտոնում իրականացրել է Լուսնի շուրջ առաջին պտույտային թռիչքը, որից հետո դարձել է այն 24 անձանցից մեկը, որոնցն հաջողվել է հասնել Երկրի արբանյակին։

Ֆրենկ Բորման
Frank Borman

Տիեզերագնաց ՆԱՍԱ
Բնօրինակ անուն ազգանուն Frank Borman
Պետություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն Կործանիչ օդաչու, կատարող օդաչու, ավիացիոն ինժեներ
Զինվորական կոչում Գնդապետ ( ВВС)
Առաքելություն Ջեմինի 7 (1965),
Ապոլոն 8 (1968)
Տիեզերքում անցկացրած ժամանակը 19 օր 21 ժամ 35 րոպե
Ծնվել է մարտի 14, 1928(1928-03-14)[1][2][3][…]
Ծննդավայր Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ[1]
Մահացել է նոյեմբերի 7, 2023(2023-11-07)[4] (95 տարեկան)
Մահվան վայրը Բիլինգս, Մոնտանա, ԱՄՆ
Պարգևներ

Կրթություն և գիտական աստիճան

խմբագրել

Ֆրենկը մեծացել է Թուսոն քաղաքում, Արիզոնայի նահանգում, որտեղ 1946 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1950 թվականին ավարտել է Վեստ Փոյնթում գտնվող ԱՄՆ Ռազմական ակադեմիան։ 1957 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է ավիացիոն տեխնիկայի մագիստրոսի գիտական աստիճան։

Պրոֆեսիոնալային գործունեություն

խմբագրել

1957 թվականին, մնալով ռազմական ծառայությունում, Բորմանը ԱՄՆ-ի Ռազմական ինստիտուտում դարձավ ջերմադինամիկաների և հիդրոդինամիկաների դոցենտ։

1969 թվականից սկսած մինչև 1986 թվականի հունիսն աշխատել է Eastern Airlines ավիաընկերությունում։ Զբաղեցրել է խորհրդատուի պաշտոնը, բայց արդեն 1970 թվականի դեկտեմբերին նշանակվել է օպերատորային խմբի փոխ-նախագահ։ 1974 թվականի հուլիսից սկսած տնօրենների միությունում նշանակվել է որպես փոխնախագահ (արտադրության գլխավոր մենեջեր)։ 1975 թվականի մայիսից սկսած եղել է գլխավոր գործառնական տնօրենը և նախագահը։ 1975 թվականի դեկտեմբերից սկսած եղել է գլխավոր գործադիր տնօրեն։ 1976 թվականի դեկտեմբերից աշխատել է տնօրենների միության ներկայացուցչի պաշտոնում։

Հյուստոնում, 1986 թվականին եղել է Texas Air Corp.-ի փոխներկայացուցիչ և տնօրեն։ 1988 թվականին, Տեխասում, նշանակվել է Aerospatiale General Aviation ընկերության մարկետինգի խորհրդատու և Կալիֆոռնիայում գտնվող Patlex Corp. կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն։

Տիեզերագնացների ջոկատին միանալու պահից սկսած ընդհանուր թռիչքը կազմել է ավելի քան 6000 ժամ։

Առաջին թռիչք

խմբագրել
 

Առաջին թռիչքը Ֆրենկ Բորմանը իրականացրեց «Ջեմինի 7» անձնակազմի հրամանատարի պաշտոնում։ Այդ թռիչքում սահմանվեց նոր ռեկորդ թռիչքի ժամանակագրային առումով (14 օր), որը շարունակվեց մինչև 1970 թվականը, և «Սոյուզ 9» նավի անձնակազմի խոցմամբ։

Երկրորդ թռիչք

խմբագրել
 

Ֆրենկ Բորմանի երկրորդ թռիչքը կայացավ «Ապոլոն 8»-ի անձնակազմի հրամանատարի պաշտոնում։ Թռիչքի խնդիրն էր նավի համակարգի թեստավորումը տրանսլուսնային թռիչքում, շուրջլուսնային ուղեծրից դուրս, և Երկիր վերադարձը տեղի ունեցավ տիեզերական երկրորդ արագությամբ։ Այն նաև առաջինն էր, որ տվեց «Սատուրն 5» փորձարարական հրթիռի մեկնարկը, այն դեպքում, երբ առաջին երկու անօդաչու թռչող սարքերի փորձարկումները անհաջողության մատնվեցին։ Այդ թռիչքը համարվում է բավականին ռիսկային, փաստացի NASA-ն արդեր գիտեր սովետական միության կողմից դեպի Լուսին թռիչք կատարելու մտահաղացման մասին, որի ծրագիրը տեղ-տեղ նմանվում էր «Ապոլոն 8»-ի և «Ապոլոն 9»-ի կողմից կազմած ծրագրին, որոնք արդեն սկսեցին շտապել, և արդեն պետք է փորձարկեին հրթիռի մասերը, այնուհետև եթե ամեն ինչ կարգին լիներ, նոր նրանք կիրականացնեին դեպի Լուսին թռիչքը։ Բայց մեկնարկի պահին «Ապոլոն 8»-ի լուսնային մոդուլը դեռ պատրաստ չէր, և նրա փոխարեն տեղադրվեց «Սատուրն 5»-ի երրորդային զանգվածագաբարիտային մակետը։ Եթե «Ապոլոն 8»-ի հիմնական շարժիչը թռիչքի ժամանակ դուրս գար արշավախմբի հսկողությունից, ապա նրանք այլևս չէին կարող վերադառնալ Երկիր։

Դեպի Լուսին թռիչքից հետո Ֆրենկ Բորմանը միացավ ԽՍՀՄ-ի պատվիրակության կազմին և հայտնվեց Աստղային քաղաքում։ Նա Աստղային քաղաքի թանգարանին, որպես նվեր, նվիրաբերեց իր ժամացույցները, որոնք նախկինում իր հետ թռչել էին դեպի Լուսին։

Ֆրենկ Բորմանը 1970 թվականի հուլիսին հեռացավ ՆԱՍԱ-յի կազմից։ Տիեզերքում անցկացրած ընդհանուր ժամանակագրությունը կազմում է 19 օր 21 ժամ 35 րոպե և 43 վայրկյան։

Հրատարակչություն

խմբագրել

Robert J. Serling-ի հետ, որպես համահեղինակի, 1988 թվականին հրատարակեցին իր ինքնակենսագրության մասին գիրքը, որը անվանեցին Countdown: An Autobiography of Frank Borman:

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է «Չվերթային նշանավոր ձեռքբերումների» ВВС-ի Խաչով (Air Force Distinguished Flying Cross), և ԱՄՆ կոնգրեսի տիեզերական շքանշանով։

Պարգևատրվել է նաև ՆԱՍԱ-յի շքանշանով «Ակնառու գործունեության» համար, ՆԱՍԱ-յի շքանշանով «Բացառիկ արժանիքներ» ցուցադրելու համար։

Նրա անունն ընդգրկվել ԱՄՆ-ի տիեզերագնացների փառքի սրահում։ Նրա պարգևների թվում մտնում է նաև Վաշինգտոնյան մրցանակը (1991)։

Ֆրենկ Բորմանի պատվին 1970 թվականին անվանվեց Լուսնի խառնարաններից մեկը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Բորման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 531