Ալիսա Ջեյն Միլանո (անգլ.՝ Alyssa Jayne Milano, դեկտեմբերի 19, 1972(1972-12-19)[1], Bensonhurst, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Ո՞վ է շեֆը» սիթքոմում Սամանտա Միշելի դերով (1984-1992) և «Հմայվածները» հեռուստասերիալում Ֆիբի Հոլիվելի դերով։

Ալիսա Միլանո
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 19, 1972(1972-12-19)[1] (51 տարեկան)
Ծննդավայր՝Bensonhurst, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, նորաձևության դիզայներ, իրավապաշտպան և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0000192
alyssa.com

Վաղ տարիներ խմբագրել

Ալիսա Ջեյն Միլանոն ծնվել է Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում։ Նրա մայրը՝ Լին, մոդելավորող է, իսկ հայրը՝ Թոմասը, ֆիլմերի երաժշտական խմբագիր է և հայտնի նավապետ[2]։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Կորի (ծնվել է 1982)։ Ալիսան մանկությունն անցկացրել է Սթաթեն Այլենդում և մշտապես այցելել է կաթոլիկ եկեղեցի[3]։ Այն բանից հետո, երբ Ալիսան դարձել է հայտնի, նրա ընտանիքը տեղափոխվել է Հոլիվուդ։ Սովորել է Կալիֆոռնիա նահանգի Շերման Օքս քաղաքի «Buckley School» դպրոցում։

Կարիերա խմբագրել

Տասնմեկ տարեկանում մարմնավորել է Սամանթա Միշելի դերը «Ո՞վ է շեֆը» սիթքոմում։ Առնոլդ Շվարցենեգերի հետ նկարահանվել է «Կոմանդո» ֆիլմում։ 1988 թվականին նկարահանվել է «Պատանեկական զույգ» տեսահոլովակում։

1989-1992 թվականներին Ճապոնիայում ձայնագրել է հինգ երաժշտական ալբոմ։ Ընդհանուր առմամբ վաճառվել է նրա երաժշտական ալբոմների ավելի քան մեկ միլիոն օրինակ, իսկ ալբոմներից մեկը դարձել է պլատին։

Միլանոն նկարահանվել է «Վամպիրի գրկում», «Ուսանողուհու խոստովանություն» և «Մահացու մեղքերը»։ 1998 թվականի դեկտեմբերին նա ստացել է 230 000 դոլար անհայտ վեբ դիզայներից, որը համացանցում տարածել է նրա մերկ լուսանկարները։ Լուրեր են պտտվել, որ նա 2000 թվականին մերկ նկարահանվել է օծանելիքի գովազդում, օծանելիքի հետ վաճառվել են նաև պահպանակներ, սակայն WB և FOX ընկերությունները հրաժարվել են դա մեկնաբանել, իսկ Seventeen և Teen People ամսագրերում այդ բամբասանքները հերքվել են։ Այն բանից հետո, երբ նա նկարահանվել է «Բիկինի» ամսագրում, Թոնի Դանցան ասել է.

  Ես անհանգստանում եմ նրա համար, բայց դա իմ տեղը չէ՝ ինչ-որ բան ասելու համար, չէ որ ես նրա հայրը չեմ, ես միայն խաղացել եմ նրա դերը։  


Այնուհետև Ալիսա Միլանոյին մեծ հայտնիություն է բերել «Մելրոուզ Փլեյս», «Սփին սիթի» և առավել ևս «Հմայվածները» սերիալներում ունեցած դերերի համար։ «Հմայվածները» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանից հետո Հոլի Մարիի հետ, որի հետ նա ընկերացել է նկարահանումների ընթացքում, դառնում է այդ սերիալի պրոդյուսերը և թողարկում կանացի ներքնազգեստի շարք[4]։

 
2008 թվական, հարցազրույց Ալիսիից

Նկարահանվել է «Blink-182» խմբի «Josie» տեսահոլովակում, իսկ 2007 թվականին նկարահանվել է «Veet» և «SheerCover» կոսմետիկ ընկերությունների արտադրանքի գովազդում։

Անձնական կյանք խմբագրել

1999 թվականի հունվարից մինչև նոյեմբեր Ալիսան եղել է ամուսնացած է Remy Zero երաժշտական խմբի անդամ Սինջան Թեյթի հետ։

2009 թվականի օգոստոսի 15-ից Միլանոն երկրորդ անգամ ամուսնացել է Creative Artists Agency սպորտային գործակալ Դեյվիդ Բագլիարիի հետ, որի հետ հանդիպել է նրանց հարսանիքից 2 տարի առաջ[5]։ Զույգը ունի երկու երեխա, Մայլո Թոմաս Բագլիարին (ծնվել է 31.08.2011)[6] և Էլիզաբելա Դիլան Բագլիարին (ծնվել է 04.09.2014)[7][8][9]։

Միլանոն ունի ալերգիա սոյայից և վախենում է ջրից, ինչի պատճառով առաջացել են խնդիրներ «Հմայվածները» սերիալի նկարահանումների ժամանակ։ Նաև տառապում է դիսլեքսիա հիվանդությամբ[10]։

Ալիսա Միլանոն բուսակեր է և կենդանիների իրավունքների շարժման ակտիվիստ[11]։

2019 թվականի օգոստոսին Միլանոն հայտնել էր, որ 1993 թվականին ինքը երկու անգամ աբորտ է արել, երբ հարաբերություններ է ունեցել դերասան Սքոթ Վուլֆի հետ։ Նա ընդունել է հակաբեղմնավորիչներ, բայց չնայած դրան՝ հղիացել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. "Alyssa Milano Biography (1974-)". Filmreference.com.
  3. "WITCH ON HEELS". Geocities.com. Արխիվացված է the original 2012 թ․ փետրվարի 18-ին. Retrieved 2008 թ․ հուլիսի 10. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (help)
  4. "Exclusive: Earl Charmed By Alyssa Milano". TVGuide.com. Արխիվացված է the original 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Retrieved 2007 թ․ սեպտեմբերի 6. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (help)
  5. Wihlborg, Ulrica (2009 թ․ օգոստոսի 15). "Alyssa Milano Gets Married!". People. Արխիվացված է the original 2012 թ․ փետրվարի 18-ին. Retrieved 2009 թ․ օգոստոսի 15. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (help)
  6. Alyssa Milano Gave Birth to a Boy!
  7. "Алисса Милано снова стала мамой!". www.starslife.ru. 4 сентября 2014. Retrieved 2014 թ․ սեպտեմբերի 5.
  8. Why Alyssa Milano Named Her Son After Milo Ventimiglia — Whom She Had ‘No Idea’ Had a Crush on Her
  9. Alyssa Milano Reveals Struggles with Anxiety and Postpartum Depression: 'Please Come Tell Me That I Am Not Alone'
  10. "Us Weekly reports Alyssa Milano was spotted sipping champagne at Mansion in Miami Beach". Abstracts.net. Արխիվացված է the original 2012 թ․ փետրվարի 18-ին. Retrieved 2013 թ․ հունիսի 20. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (help)
  11. Alyssa Milano