Էնրոն
«Էնրոն կորպորացիա» (անգլ.՝ Enron Corporation, NYSE նշանակումը՝ ENE), ներկայումս չգործող ամերիկյան էներգամատակարար ընկերություն։ Սնանկ է ճանաչվել 2001 թվականի դեկտեմբերի 2-ին։ Մինչև սնանկացումը «Էնրոնն» ունեցել է շուրջ 22 000 աշխատող և հանդիսացել է աշխարհի խոշորագուն կորպորացիան Էլեկտրա և բնական գազի մատակարարման, հեռահաղորդակցման և ցելյուլոզային թղթի արտադրման բնագավառներում։ Միայն 2000 թվականին ընկերության եկամուտը կազմել է 101 միլիարդ ԱՄՆ դոլար[2]։ Ոչ արտադրական սեկտորում «Էնրոնը» զբաղվել է առևտրական ֆյուչերսներով և արժեթղթերի թողարկմամբ։ Fortune ամսագիրը «Էնրոնին» 6 տարի անընդմեջ անվանել է «ամենանորարար ընկերությունը Միացյալ Նահանգներում»։
Էնրոն | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1985 |
Հիմնադիր | Քենեթ Լեյ |
Վայր | Հյուստոն, ԱՄՆ[1] |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Jeffrey Skilling?[1] |
Արդյունաբերություն | energy industry?[1] |
Ընդհանուր ակտիվներ | 65 503 000 000 $ (դեկտեմբերի 31, 2000)[1] |
Հասույթ | 100 789 000 000 $ (2000)[1] |
Աշխատողների թիվ | 20 600 մարդ (դեկտեմբերի 31, 2000)[1] |
Բորսա | Նյու Յորքի ֆոնդային բորսա[1] և Chicago Stock Exchange?[1] |
Enron Վիքիպահեստում |
2001 թվականի ավարտին պարզվում է, որ «Էնրոնը» զբաղվել է հաշվապահական զեղծարարությամբ և իր ֆինանսական դրության մասին ներկայացրել է կեղծ հաշվետվություններ։ Պատահարը պատմության մեջ առավել հայտնի է որպես «Էնրոնի գործ» (Enron case)։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ին «Էնրոնը» պաշտոնապես սնանկ է ճանաչվում։ «Էնրոնի» սկանդալից հետո բազմաթիվ ամերիկյան ընկերություններ սկսեցին վերանայել իրենց գործունեությունը։ Սկանդալը նաև ստիպեց Միացյալ Նահանգներում նոր օրենքներ և կանոնակարգումներ մտցնել ընկերությունների և աուդիտորների գործունեության մեջ։ «Էնրոնի» սնանկացումին հաջորդում է գործընկեր աուդիտոր «Արթուր Անդերսենի» լուծարումը։