Ջամալ Ահմադ Համզա Խաշոգգի, Խաշուկջի[9][10] (արաբ․՝ جمال أحمد حمزة خاشقجي‎‎‎, Խաշոկջի[11], հոկտեմբերի 13, 1958(1958-10-13), Մադինա, Սաուդյան Արաբիա - հոկտեմբերի 2, 2018(2018-10-02)[1], Consulate General of Saudi Arabia in Istanbul, Ստամբուլ, Թուրքիա և Ստամբուլ, Թուրքիա[2]), Սաուդյան Արաբիայի լրագրող[12], տեսաբան և գրող, արաբերենով հեռարձակվող նորությունների` Al-Arab News Channel հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն և գլխավոր խմբագիր[13]։ Նա նաև եղել է Սաուդյան Արաբիայի «Ալ Վաթան» թերթի խմբագիր[14]։

Ջամալ Խաշոգջի
արաբ․՝ جمال خاشقجي‎‎
Jamal Khashoggi in March 2018 (cropped).jpg
Ծնվել էհոկտեմբերի 13, 1958(1958-10-13)
ԾննդավայրՄադինա, Սաուդյան Արաբիա
Վախճանվել էհոկտեմբերի 2, 2018(2018-10-02)[1] (59 տարեկան)
Վախճանի վայրConsulate General of Saudi Arabia in Istanbul, Ստամբուլ, Թուրքիա կամ Ստամբուլ, Թուրքիա[2]
Մասնագիտությունլրագրող և քաղաքական հրապարակախոս
ՔաղաքացիությունFlag of Saudi Arabia.svg Սաուդյան Արաբիա[3][4][5][…]
ԿրթությունԻնդիանայի պետական համալսարան, Ինդիանայի համալսարան և Վիկտորիա քոլեջ
Ժանրերսոցիալական քննադատ
ԱշխատավայրՎաշինգտոն Փոստ և Al-Watan?
Պարգևներ
ԱմուսինRawia Khashoggi?
ԶավակներRazan Khashoggi?[6], Salah Khashoggi?[6], Noha Khashoggi?[6] և Abdullah Khashoggi?[6]
ԱզգականներԱդնան Խաշոգգի[7][8] և Դոդի ալ-Ֆայեդ
Կայքjamalkhashoggi.com
Commons-logo.svg Jamal Khashoggi Վիքիպահեստում

2018 թվականի հոկտեմբերի 2-ին անհետ կորել էր Սաուդյան Արաբիայի ստամբուլյան հյուպատոսությունում. արդյունքում Սաուդյան Արաբիայի իշխանությունները խոստովանեցին նրա մահը։

ԿենսագրությունԽմբագրել

Ջամալ Խաշոգջին սաուդյան բիզնեսմեն Ադնան Խաշոգգիի զարմիկն է և Դիանա արքայադստեր մտերիմ ընկեր Դոդի ալ-Ֆայեդի[15] եղբայրն է։

1982 թվականին ԱՄՆ-ում ավարտել է Ինդիանայի պետական համալսարանը։ Արդյունքում համագործակցել է սաուդյան տարատեսակ լրատվամիջոցների հետ, մասնավորապես՝ երկու անգամ եղել է «Ալ-Վաթան» ազդեցիկ օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Հայտնի է դարձել որպես ամերիկյան և Սաուդյան Արաբիայի իշխանությունների քննադատ, այդ թվում՝ թագաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի, ով զբաղեցնում է պետության փոխվարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնը։ Հանդես է եկել ակտիվիստների դեմ հետապնդումները դատապարտելով, ինչպես նաև Եմենի բախման և Կատարի դիվանագիտական ճգնաժամի[16][17] ժամանակ։

2016 թվականի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի իշխանությունները Ջամալ Խաշոգգիին արգելեցին զբաղվել լրագրությամբ, ինչի պատճառը Դոնալդ Թրամփի[18] բաց քննադատությունն էր։

2017 թվականի սեպտեմբերին նա գնաց Միացյալ Նահանգներ, որտեղ Վաշինգտոն Փոստում սյունակ էր վարում։ Դրանում նա ավելի ակնհայտ կերպով էր հանդես գալիս արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի[17] դեմ։

Անհետացում և մահԽմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ջամալ Խաշոգգին մեկնեց Սաուդյան Արաբիայի՝ Ստամբուլում գտնվող հյուպատոսություն։ Նրան անհրաժեշտ էր ստանալ մի փաստաթուղթ, որով հնարավոր կլիներ ամրագրել կրկնակի ամուսնությունը։ Նրա կնոջը՝ Խաթիջե Ջենգիզին, թույլ չտվեցին մտնել հաստատություն։ Նա Խաշոգգիին սպասեց մինչև կեսգիշեր, սակայն նա այդպես էլ դուրս չեկավ հյուպատոսությունից[19]։

Թուրքական ոստիկանությունը հայտարարեց, որ ենթադրում է՝ «Խաշոգգիին դաժանաբար տանջել են, սպանել, իսկ նրա մարմինն անդամատել են» հյուպատոսության ներսում։ Ավելի ուշ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յասան Ակտայը, ոստիկանության ներկայացուցիչները և ԵԽ-ի գործերով նախարար Օմեր Չելիքը հայտարարեցին, որ Խաշոգգիի վերացման գործում ներառված էր 15 սաուդցի գործակալ[20]։

Ընդ որում՝ ենթադրվում է, որ Ջամալի ձեռքին եղել է «խելացի ժամացույց», որը հասցրել է տվյալների պահպանման հավելված փոխանցել մի ձայնագրություն, որը վկայում է նրա սպանության մասին։

Թուրքական Yeni Şafak թերթը, ձայնագրության նախնական վերլուծմամբ՝ իբր թե սպանության ժամանակ արված, հայտարարեց, որ նախ կտրել են Խաշոգգիի մատները, իսկ հետո՝ գլուխը։ Ընդ որում՝ թերթի հավաստմամբ, ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի հյուպատոսը դահիճներին խնդրում «նրա հարցերը շենքի սահմաններից դուրս լուծել», այլապես իր համար խնդիրներ[21] կծագեն։

Սաուդյան արաբիայի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը հանգում է նրան, որ Խաշոգգին լքել է հյուպատոսության շենքը։ Մասնավորապես՝ 2018 թվականի հոկտեմբերի 5-ին «Բլումբերգ» գործակալությանը տրված իր հարցազրույցի մեջ այդ տեսակետն է հայտնել արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը՝ հայտարարելով, թե նա «դուրս է եկել մի քանի րոպե կամ մեկ ժամ անց»[22]։

ԱՄՆ Պետդեպարտամենտում և Թուրքիայի ներքին գործերի նախարարությունում անհանգստություն հայտնեցին Խաշոգգիի անհետացման հետ կապված՝ կոչ անելով Սաուդյան Արաբիային համագործակցել՝ նրա գտնվելու վայրը[23][24] պարզելու համար։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց այն մասին, որ իր հսկողության ներքո է վերցրել Խաշոգգիի անհայտանալու մասին գործը՝ նրան անվանելով իր ընկերը և ազատության գաղափարի մարտիկ[25]։

Խաշոգգիի կորչելուց 18 օր անց Սաուդյան Արաբիայի իշխանությունները պետական տեղեկատվական գործակալության միջոցով հայտարարեցին, որ խոստովանում են՝ լրագրողը մահացել է այն մարդկանց հետ «ծեծկռտոցի» արդյունքում, որոնց ինքը հանդիպել էր հյուպատոսությունում։ Ինչպես նաև դատախազության կողմից հայտարարվեց Սաուդյան Արաբիան մատնած այն 18 հոգու ձերբակալության մասին, ովքեր փորձում էին թաքցնել «տեղի ունեցածը»[26][27][28][29]։ Միաժամանակ, Սաուդյան Արաբիայի թագավորի կողմից ստորագրվեցին հրամաններ՝ Հետախուզման ընդհանուր ծառայության մի շարք բարձրաստիճան աշխատակիցների՝ զբաղեցրած պաշտոններից ազատելու, ինչպես նաև հատուկ կոմիտեի ձևավորման և լիազորությունների հստակ սահմանման մասին[30][31][32][33][34]։

2018 թվականի հոկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը կատարվածն անվանեց «սարսափելի սխալ և ողբերգություն» և իր ցավակցությունը հայտնեց Խաշոգգիի ընտանիքին։ Նախարարը խոստացավ պատասխանատվության ենթարկել մեղավորներին[35]։

Հոկտեմբերի 23-ին զանգվածային լրատվության միջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Խաշոգգիի մարմինը հայտնաբերվել է Սաուդյան Արաբիայի՝ Ստամբուլում գտնվող հյուպատոսական նստավայրից 500 մետր հեռավորության վրա գտնվող դիտահորի մեջ, որտեղ էլ տեղի էր ունեցել սպանությունը։ Զանգվածային լրատվամիջոցների աղբյուրները հաղորդում էին, որ Խաշոգգիի մարմինն անդամատված էր, իսկ դեմքը՝ այլանդակված[36][37]։

Միջազգային արձագանքԽմբագրել

Լայն տարածում գտած կասկածները, թե Ջամալ Խաշոգգին հենց հյուպատոսության շենքում է սպանվել, առաջ բերեցին լարվածութուն Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի, ԱՄՆ-ի և այլ պետությունների միջև [38][39]։

Ռուսաստանի ԴաշնությունԽմբագրել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Սոչիում կայացած Վալդայի դիսկուսիոն ֆորումի (անգլ.՝ Valdai Discussion Club) ժամանակ պատասխանելով Խաշոգգիի անհայտացման և հավանական սպանության մասին հարցին, լրագրողի ճակատագրի համար պատասխանատվության մի մասը դրեց Միացյալ Նահանգների վրա։ Իր համոզմունքը նա հիմնավորեց նրանով, որ Խաշոգգին ԱՄՆ-ն ընտրել էր որպես պետություն-թաքստոց։ «Որքանով ինձ հայտնի է՝ լրագրողը, ով կորել է, ում մասին Դուք նորա սացիք, ապրում էր... ոչ թե Ռուսաստանում, այլ՝ ԱՄՆ-ում», - հայտարարեց Պուտինը։ Նրա խոսքերով՝ ռուսական կողմը ոչ մի գործողություն չի ձեռնարկի, քանի դեռ չկան հետաքննության արդյունքները. «Ինչպե՞ս մենք կարող ենք սկսել փչացնել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ չիմանալով, թե ինչ է տեղի ունեցել իրականում»[40][41][42][43]։

ԱՄՆԽմբագրել

ԱՄՆ-ի նախագահը Խաշոգգիի սպանության մասին հաղորդագրությանն ի պատասխան ամերիկյան ԶԼՄ-ներով հայտարարեց, որ սպանությունը տեղի է ունեցել «դավադրության» արդյունքում։ Ընդ որում՝ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը չի պատրաստվում հրաժարվել Սաուդյան Արաբիայի հետ կնքած բազմամիլիարդ պաշտպանական պայմանագրերից, քանի որ, իր կարծիքով, կան մի շարք այլ տարբերակներ՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում[44]։

ԵվրոպաԽմբագրել

Հոկտեմբերի 21-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան տարածեցին միասնական հայտարարություն, որում դատապարտում էին «Վաշինգտոն Փոստ»-ի լրագրող Ջամալ Խաշոգգիի սպանությունը։ Փաստաթղթի մեջ նշվում էր, որ նշված պետություններն ցանկացած պարագայում անընդունելի են համարում լրագրողներին ուղղված սպառնալիքները, հարձակումները և լրագրողների սպանությունները[45][46]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Jamal Khashoggi: Turkey says journalist was murdered in Saudi consulateBBC News, 2018.
  2. 2,0 2,1 2,2 Czech National Authority Database
  3. Saudi Arabia acknowledges Jamal Khashoggi died in consulate, says 18 detained // NBCNews.com — 2018.
  4. Arab Executives Predict Regime Change in Egypt // The New York Times / J. KahnManhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2011. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. Israel and Others in Mideast View Overtures of U.S. and Iran With Suspicion // The New York Times / J. KahnManhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2013. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. 6,0 6,1 6,2 6,3 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  7. https://www.bloomberg.com/news/articles/2018-10-10/jamal-khashoggi-s-shift-from-insider-to-exiled-critic-quicktake
  8. https://www.washingtonpost.com/gdpr-consent/?destination=%2Fworld%2Ffrom-travels-with-bin-laden-to-sparring-with-princes-jamal-khashoggis-provocative-journey%2F2018%2F10%2F07%2Fc1290f28-ca3d-11e8-ad0a-0e01efba3cc1_story.html%3F
  9. Генпрокурор Саудовской Аравии заявил о смерти журналиста Хашукджи
  10. Саудовская Аравия признала факт гибели журналиста Хашукджи в своём консульстве
  11. Передача на русский язык согласно правилам Archived 2019-04-08 at the Wayback Machine., разработанным в отделе транскрипции ЦНИИГАиК, отражает произношение и используется некоторыми интернет-сайтами.
  12. «Jamal Khashoggi: An unauthorized Turkey source says journalist was murdered in Saudi consulate»։ BBC News։ հոկտեմբերի 7, 2018 
  13. «Speakers»։ International Public Relations Association – Gulf Chapter (IPRA-GC)։ 2012։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 11, 2012-ին։ Վերցված է մայիսի 10, 2012 
  14. Hendley Paul (մայիսի 17, 2010)։ «Saudi newspaper head resigns after run-in with conservatives»։ Al Hdhod։ Վերցված է հոկտեմբերի 11, 2018 
  15. Philippe Martinat։ «Disparition du journaliste saoudien Jamal Khashoggi, le mystère demeure»։ Le Parisien 
  16. «Saudi journalist Jamal Khashoggi tells BBC: ‘The Oslo Accords are dead’»։ Saudi Arabia’s crown prince must restore dignity to his country — by ending Yemen’s cruel war։ սեպտեմբերի 11, 2018 
  17. 17,0 17,1 «Read Jamal Khashoggi’s columns for The Washington Post»։ The Washington Post։ հոկտեմբերի 6, 2018 
  18. Samuel Osborne (դեկտեմբերի 5, 2016)։ «Saudi Arabia bans journalist for criticising Donald Trump»։ The Independent 
  19. «Turkish police suspect Saudi journalist Khashoggi was killed at consulate»։ Middle East Eye 
  20. Eyüp Serbest։ «Parçalayıp 15 kişiye taşıttılar»։ Hürriyet 
  21. [1] // Коммерсантъ
  22. Stephanie Flanders, Vivian Nereim, Donna Abu-Nasr, Nayla Razzouk, Alaa Shahine and Riad Hamade (5 октября 2018)։ «Saudi Crown Prince Discusses Trump, Aramco, Arrests: Transcript»։ Bloomberg 
  23. «Statement by Secretary Pompeo on Journalist Jamal Khashoggi»։ Государственный департамент США։ 8 октября 2018։ Վերցված է 9 октября 2018 
  24. «Statement of the Spokesperson of the Ministry of Foreign Affairs, Mr. Hami Aksoy, in Response to a Question Regarding Saudi Citizen and Journalist Mr. Jamal Khashoggi»։ Министерство иностранных дел Турции։ 9 октября 2018։ Վերցված է 9 октября 2018 
  25. «Erdoğan: «Turkey has closed the chapter of the IMF not to open it again»»։ Президент Турции։ 7 октября 2018։ Վերցված է 9 октября 2018 
  26. «Генеральный прокурор: Предварительные итоги расследования по вопросу гражданина Джамала Хашогги показали, что он погиб. Расследование этого дела продолжается. В нем фигурируют 18 граждан Саудовской Аравии»։ Саудовское информационное агентство  |date=20 октября 2018|accessdate=20 октября 2018}}
  27. «Официальный источник: Королевство приняло необходимые меры для выяснения правды в вопросе гражданина Джамала Хашогги и подчеркивает привлечение всех причастных лиц к ответственности»։ Саудовское информационное агентство  |date=20 октября 2018|accessdate=20 октября 2018}}
  28. «Саудовская Аравия признала гибель журналиста Джамаля Хашогджи в стамбульском консульстве. Он якобы умер в результате драки»։ Meduza։ 20 октября 2018։ Վերցված է 20 октября 2018 
  29. «Саудовская Аравия признала смерть Хашогги, задержаны 18 человек»։ BBC Russian։ Վերցված է 20 октября 2018 
  30. «Королевский указ об освобождении замглавы Службы общей разведки Ахмеда Асири от должности»։ Саудовское информационное агентство  |date=20 октября 2018|accessdate=20 октября 2018}}
  31. «Королевский указ об отставке ряда офицеров Службы общей разведки»։ Саудовское информационное агентство  |date=20 октября 2018|accessdate=20 октября 2018}}
  32. «Служитель Двух Святынь распорядился сформировать межведомственный комитет, возглавляемый наследным принцем для реструктуризации службы общей разведки, модернизации ее правил и положений и четкого определения полномочий»։ Саудовское информационное агентство  |date=20 октября 2018|accessdate=20 октября 2018}}
  33. «В Саудовской Аравии освободили от должности замглавы службы общей разведки»։ РИА Новости։ 20 октября 2018։ Վերցված է 20 октября 2018 
  34. «Саудовский король поручил точно определить задачи разведки»։ РИА Новости։ 20 октября 2018։ Վերցված է 20 октября 2018 
  35. «Смерть Джамаля Хашогги: Эр-Рияд признался в ошибке, Запад требует объяснений»։ Русская служба Би-би-си։ 2018-10-21։ Վերցված է 2018-10-22 
  36. Тело убитого журналиста Хашогги обнаружено в колодце на территории резиденции генконсула Саудовской Аравии в Стамбуле
  37. В Турции сообщили об обнаружении останков Хашукджи
  38. Саудовской Аравии угрожает «акт Магнитского»
  39. Дипломатическая потеря Эр-Рияда // РБК
  40. https://www.1tv.ru/news/2018-10-18/354249-vladimir_putin_prokommentiroval_ubiystvo_zhurnalista_dzhamalya_hashoggi
  41. https://www.5-tv.ru/news/224820/putin-zaisceznovenie-zurnalista-saudovskogo-zurnalista-haskadzi-otvetstvenny-s/
  42. https://tass.ru/politika/5691606
  43. https://www.svoboda.org/a/29551104.html
  44. Трамп назвал убийство Хашукджи неудачным «заговором»
  45. Jamal Khashoggi’s death: joint statement by UK, France and Germany foreign ministers
  46. Лондон, Париж и Берлин осудили убийство журналиста в саудовском консульстве

Արտաքին հղումներԽմբագրել