«Ես երազանք ունեմ» (անգլ.՝ «I have a dream»), Մարտին Լյութեր Քինգի ամենահայտնի ճառի անվանումը, որտեղ նա ցույց է տվել ապագայի մասին իր պատկերացումները, որտեղ սևամորթներն ու սպիտակամորթները կարող են հավասար ապրել։

Մարտին Լյութեր Քինգը արտասանում է ճառը քաղաքացիական իրավունքների համար երթի ժամանակ
Արտաքին ձայնաֆայլեր
Ես երազանք ունեմ, August 28, 1963, Educational Radio Network[1]

Պատմություն խմբագրել

Մարտին Լյութեր Քինգը այս ճառով ելույթ է ունեցել 1963 թվականի օգոստոսի 28-ին Լինքոլնի հուշահամալիրի աստիճաններից Աշխատանքային տեղերի և ազատության Վաշինգտոնի երթի ժամանակ։ Դա 1955-1968 թվականների քաղաքացիական իրավունքների համար Ամերիկյան շարժման ժամանակվա համար կարևորագույն պահ էր։

Ելույթի ժամանակ բեմում գտնվում էր նաև երգչուհի Մախալիա Ջեքսոնը, ելույթի ժամանակ նա անդրադարձավ Քինգին. «Պատմի՛ր նրանց երազանքի մասին, Մա՛րտին»։ Քինգի ելույթը լավագույններից մեկն է համարվում պատմության մեջ և ամերիկյան հասարակության կողմից ճանաչվել է հռետորական արվեստի 20-րդ դարի լավագույն գործ[2]։

 

Եվ չնայած, որ մենք խոչընդոտների ենք հանդիպում այսօր և կհանդիպենք նրանց վաղը, ես, միևնույնն է, երազանք ունեմ։ Այդ երազանքը խորապես կապված է ամերիկյան երազանքի հետ։

Ես երազում եմ, որ մի օր այս ազգը կհարթվի և կապրի իր սկզբունքի իրական իմաստով. «Մենք ամենապարզորոշ կերպով կարծում ենք, որ բոլոր մարդիկ հավասար են արարված»։

Ես երազում եմ, որ մի օր Ջորջիայի կարմիր բլուրներին նախկին ստրուկների որդիները և նախկին ստրկատերերի որդիները կկարողանան միասին նստել եղբայրական սեղանի շուրջ։

Ես երազում եմ նրա մասին, որ կգա մի օր և նույնիսկ Միսիսիպի նահանգը, որ կիզում է տապից և ճնշումից, կվերածվի ազատության և արդարության օազիսի։

Ես երազում եմ, որ կգա մի օր, երբ իմ չորս երեխաները կապրեն մի երկրում, որտեղ նրանք կդատվեն ոչ թե մաշկի գույնով, այլ իրենց անհատական հատկանիշների համապատասխանությամբ։

Ես այսօր երազում եմ։

Ես այսօր երազում եմ, որ մի օր Ալաբամայում՝ իր չարախինդ ռասիստներով և նահանգապետով, որի շուրթերից դուրս են գալիս չեղյալ հայտարարելու և միջամտության բառեր, մի գեղեցիկ օր, հե՛նց Ալաբամայում, փոքրիկ սև տղաները և աղջիկները սպիտակ տղաների ու աղջիկների հետ որպես քույր և եղբայր իրար ձեռք կբռնեն։

 

Ճառի ոճը խմբագրել

«Ես երազանք ունեմ» ճառը համարվում է հռետորական արվեստի գլուխգործոցներից մեկը։ Ոճը հիշեցնում է բապտիստական քարոզ։ Այն լի է Աստվածաշնչի, ԱՄՆ Անկախության հռչակագրի, Ստրուկների ազատության մանիֆեստի և ԱՄՆ Սահմանադրության քարոզներով։

Հատված ճառից Սկզբնաղբյուր Համապատասխան հատվածը սկզբնաղբյուրից
«Five score years ago...» «Հեթիսբերգյան ճառ» Աբրահամ Լինքոլն «Four score and seven years ago...»
«It came as a joyous daybreak to end the long night of their captivity.» Պսալոմ 29։6[3] «...կամ վայրկենական Նրա բարկությունը, ողջ կյանքի համար Նրա բարեկամությունը. երեկոյան կգա լացը, իսկ առավոտյան՝ ուրախությունը»։
«No, no, we are not satisfied, and we will not be satisfied until justice rolls down like waters and righteousness like a mighty stream.» Ամոս մարագերի գիրք, 5։24[4] «Թող ինչպես ջուրը, հոսի դատը և ճշմարտությունը՝ որպես ահեղ հոսք»։
«I have a dream that every valley shall be exalted...» Եսայի մարգարեի գիրք[5] «...ամեն դաշտ թող լցվի, և ամեն սար և բլուր թող իջնի, կորությունները ուղղվեն և անհարթ ճամփաները հարթվեն»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Special Collections, March on Washington, Part 17». Open Vault. at WGBH. 1963 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. American Rhetoric
  3. Пс. 29:6
  4. Ամ. 5:24
  5. letext?cont=synnew_ru&txt=isa+40#isa40_4 Ես. 40:4

Արտաքին հղումներ խմբագրել