Հենրի Ալֆրեդ Քիսինջեր (անգլ.՝ Henry Alfred Kissinger, մայիսի 27, 1923(1923-05-27)[1][2][3][…], Ֆյուրտ, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն[4] - նոյեմբերի 29, 2023(2023-11-29)[5], Քենթ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[6]), ամերիկացի պետական գործիչ, դիվանագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1973 թվական)։ Քիսինջերը ներկայում գլխավորում է Kissinger Associates խորհրդատվական ընկերությունը։ Նա իրական քաղաքականության կողմնակից է, մեծ դեր է ունեցել ԱՄՆ 1966-1977 թվականների արտաքին քաղաքականությունում, եղել է ԱՄՆ-Խորհրդային Միություն հարաբերություններում լիցքափաթման նախաձեռնողն ու իրականացնողը։

Հենրի Քիսինջեր
անգլ.՝ Henry Alfred Kissinger
Դիմանկար
Ծնվել էմայիսի 27, 1923(1923-05-27)[1][2][3][…]
ԾննդավայրՖյուրտ, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն[4]
Մահացել էնոյեմբերի 29, 2023(2023-11-29)[5] (100 տարեկան)
Մահվան վայրՔենթ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[6]
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[7]
Քաղաքացիություն Վայմարյան Հանրապետություն,  Նացիստական Գերմանիա և  ԱՄՆ[8]
Կրոնհուդայականություն
ԿրթությունGeorge Washington Educational Campus? (1940)[9], Նյու Յորք քաղաքի քոլեջ (1943)[10], Հարվարդի համալսարան (1950)[10][11][12][…], Հարվարդի համալսարան (1952)[10][12][13] և Հարվարդի համալսարան (1954)[10][13][11]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, քաղաքագետ, դիվանագետ, գրող, ձեռնարկատեր, մանկավարժ, ինքնակենսագիր, գործարար և արտաքին գործերի նախարար
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Ջորջթաունի համալսարան, Kissinger Associates? և Rockefeller Brothers Fund?
ԱմուսինAnn Fleischer?[14] և Նենսի Քիսինգեր[15]
Ծնողներհայր՝ Louis Kissinger?[16][17], մայր՝ Paula Stern?[16][17]
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ԱՄՆ-ի պետքարտուղար և Chancellor of the College of William & Mary?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԵռակողմ հանձնաժողով, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa, Հառլեմ Գլոբթրոթերս[26] և Academy of the Kingdom of for Royaume?[27]
Կայքhenryakissinger.com
Ստորագրություն
Изображение автографа
 Henry Kissinger Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Քիսինջերը ծնվել է Գերմանիայի Ֆյուրտ քաղաքում հրեական կրոնական ընտանիքում։ Իսկական անունը Հայնց Ալֆրեդ Քիսինջեր է, որը ավելի ուշ ԱՄՆ-ում փոխվելու է Հենրի Քիսինջերի։ Հայրը՝ Լուիս Քիսինջերը դպրոցում ուսուցիչ է եղել, մայրը՝ Պաուլա Շտեռն Քիսինջերը՝ տնային տնտեսուհի, կրտսեր եղբոր անունը եղել է Վալտեր։ Քիսինջեր ազգանունը ծագում է Գերմանիայի Բադ-Քիսինջեն քաղաքի անվանումից։ Ընտանիքը նացիստների հետապնդումներց խուսափելու նպատակով 1938 թ. Արտագաղթում է ԱՄՆ՝ Նյու Յորք։ Ընտանիքի տեղափոխվելու գաղափարը պատականում է Պաուլային՝ մորը։ Գերմանիայում մնացած նրանց հարազատները գնդակահարվում են Հոլոքոստի ժամանակ։ Նյու Յորքում Քիսինջերների ընտանիքը տեղավորվում է Մանհեթենում, որտեղ գերմանական և հրեական մեծ համայնք կար։ Քիսինջերի մանկությունն անցնում է հենց այստեղ, և չնայած նա արագորեն ինտեգրվում է ամերիկյան մշակույթին, նրա մոտ խոսակցական ակցենտը պահպանվում է։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Նյու Յորքի համալսարանի քոլեջ։ 1943 թվականին զորակոչվում է բանակ՝ չհասցնելով ավարտել ուսումը, հենց այդ տարի էլ ստանում է ԱՄՆ քաղաքացիություն։ Զինվորական ծառայությունից հետո Քիսինջերն ավարտում է Հարվարդի համալսարանը՝ ստանալով բակալավրի կոչում արվեստների ոլորտում։ Քիսինջերի դիպլոմային աշխատանքը՝ «Պատմության նշանակությունը», 388 էջ էր և ամենաերկարն է Հարվարդի պատմության մեջ։ 1954 թ. նա Հարվարդում ստանում է արվեստների մագիստրոսի, ինչպես նաև փիլիսոփայության դոկտորի կոչում։

Կարիերա

խմբագրել

Հարվարդն ավարտելուց հետո Քիսինջերը մնում է համալսարանում որպես դասախոսական խորհրդի անդամ, ինչպես նաև տարբեր ծրագրերի մենեջեր։ 1954 թ. ստեղծվում է «Պաշտպանական հետազոտությունների ծրագիրը», որի նպատակը տարբեր քաղաքական գործիչների և ռազմական բարձրագույն պաշտոնյաների հետ խորհրդատվության անցկացումն էր։ Քիսինջերը այս ծրագրի ղեկավարն էր 1958-1971 թվականներին։ 1958 թ. Հարվարդում ստեղծվում է Միջազգային հարաբերությունների կենտրոնը, որը ԱՄՆ կառավարության և համալսարանի միջև անմիջական կամուրջ է դառնում։ Կենտրոնը բարդ քաղաքական և դիվանագիտական առաջադրանքներ կատարող մասնագետներ էր պատրաստում։ Քիսինջերը կենտրոնի տնօրենի օգնական է նշանակվում և մինչ 1960-ակաանները ի պաշտոնե լուրջ դերակատարում է ունենում ակադեմիական և քաղաքական շրջանակի միջև կապերի հաստատման ուղղությամբ։ Հարվարդին զուգահեռ՝ աշխատում էր նաև կառավարական մի շարք գործակալություններում։ 1955-1956 թվականներին «Միջազգային հարաբերությունների խորհուրդ» մասնավոր կազմակերպության՝ միջուկային զենքի և արտաքին քաղաքանության ոլորտի ուսումնասիրությունների գծով տնօերնն էր։ Այս ժամանակահատվածում գրում է «Միջուկային զենքը և արտաքին քաղաքականությունը» աշխատությունը, որը դառնում է բեսթսելլեր, ինչի արդյունքում նա դառնում է հայտնի անձ։ 1960-ականներին Քիսինջերն աշխարհում ամենից շատ ընդունվող, հարգված և ազդեցիկ ռազմավարական հարցերով փորձագետներից մեկն էր համարվում[28]։ Քիսինջերը աջակցում էր Նյու Յորքի նահանգապետ Նելսոն Ռոկֆելլերին և նրա խորհրդականն էր, երբ վերջինս ԱՄՆ նախագահի թեկնածու էր 1960, 19684, 1968 թվականներին։ 1968 թվականին ԱՄՆ նորընտիր նախագահ Ռիչարդ Նիքսոնը նրան նշանակում է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական։ 1969 թ․ Նիքսոնի երդմնակալությունից հետո Քիսինջերը հրաժեշտ է տալիս Ռոկֆելլերին։ Վերջինս, ի նշան արված աշխատանքի և բարեկամության, Քիսինջերին պարգևատրում է 50 հազար դոլարով [29]։ Քիսինջերը Նիքսոնի նախագահության տարիներին զբաղեցնում էր ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։ Դա առաջին դեպքն էր, երբ նույն անձը միաժամանակ երկու պաշտոն էր զբաղեցնում։ Ջերալդ Ֆորդի նախագահության տարիներին շարունակում է զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը։ Լինելով իրական քաղաքականության կողմնակից՝ Քիսինջերը 1969-1977 թվականներին որոշիչ դերակատարում է ունենում ԱՄՆ արտաքին քաղաքականությունում։ Նիքսոնը Քիսինջերի աջակցությամբ առավել կենտրոնացած է դարձնում արտաքին քաղաքяկանությունը։ Քիսինջերը բարդացնում է ազգային անվտանգության խորհրդի կառուցվածքը՝ ստեղծելով մի շարք հանձնաժողովներ և հաստիքներ։ Խորհուրդը, Քիսինջերի միջոցով դառնալով նախագահին առավել մոտ կանգնած կառույց, ավելի շատ արտոնություններ է ստանում և սկսում է միջամտել Պետդեպարտամենտի կողմից կայացվող որոշումներին, որին Նիքսոնը չէր վստահում։ Իր քաղաքական գործունեության ընթացքում Քիսինջերը մշտապես գտնվել է ԱՄՆ-ի՝ ԽՍՀՄ-ի, Չինաստանի, Ճապոնիայի, Իսրայելի, Եգիպտոսի, Հյուսիսային Վիետնամի և այլ երկրների հետ ունեցած բանակցությունների կենտրոնում։ Քիսինջերը նախաձեռնել է միջազգային լարվածության լիցքաթափման քաղաքականությունը, որը հանգեցրել է ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբաբերություններում լարվածության զգալի նվազմանը։ Նա կարողանում է կազմակերպել նաև ԱՄՆ-ի և Չինաստանի մերձեցումը, նրան է պատկանում նաև ԱՄՆ-ի՝ Հարավային Ամերիկայում հակակոմունիստական ռեժիմներին աջակցելու գաղափարը, մասնավորապես՝ Չիլիում 1973 թվականին Պինոչետիի հեղաշրջումը։ 1973 թվականին Քիսինջերը ստանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ Փարիզյան խաղաղության համաձայնագրում դերակտարման համար, որի արդյունքում ժամանակավորպես դադարում է Վիետնամական պատերազմը։

Այլ տեղեկություններ

խմբագրել

Քիսինջերը ղեկավարել է 2001 թվականի սեպտեմբերի 11 ահաբեկչությունները ուսումնասիրող հանձնաժողովը։ 2007 թ. սեպտեմբերի 25-ին Քիսինջերը ԱՄՆ մի շարք նախկին պետքարտուղարների հետ համատեղ նամակ է գրում, որով ԱՄՆ Կոնգրեսին կոչ էր արվում չընդունել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը[30]։ Ըստ ամերիկյան հեղինակովոր Foreign Policy հանդեսի՝ միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետների շրջանում 2015 թվականին անցկացված հարցման՝ Քիսինջերը ճանաչվել է ԱՄՆ վերջին 50 տարվա ամենաարդյունավետ պետքարտուղարը[31][32]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Draper T. Little Heinz And Big Henry // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1992. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. 5,0 5,1 5,2 Henry Kissinger, American diplomat and Nobel winner, dead at 100Reuters, 2023.
  6. 6,0 6,1 6,2 Sanger D. E. Henry Kissinger Is Dead at 100; Shaped Nation’s Cold War History // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2023. — ISSN 0362-4331
  7. Find A Grave — 1996.
  8. Henry A.Kissinger 1923 – 2023
  9. Henry Kissinger - Age, Accomplishments & FactsBiography.com, 2021.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Ross S. Henry Kissinger, US diplomat who was revered and reviled, dies at 100KXAS-TV, 2023.
  11. 11,0 11,1 Henry A. (Heinz Alfred) Kissinger - People - Department History - Office of the HistorianDOS.
  12. 12,0 12,1 Harris B. Henry Kissinger, influential first Jewish secretary of state, dies at 100JTA, 2023.
  13. 13,0 13,1 Henry A. Kissinger
  14. https://www.nobelprize.org/prizes/peace/1973/kissinger/biographical/
  15. http://www.nytimes.com/1974/03/31/archives/kissinger-weds-nancy-maginnes-kissinger-and-nancy-maginnes.html
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Pas L. v. Genealogics — 2003.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  18. 18,0 18,1 TracesOfWar
  19. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  20. The Nobel Peace Prize 1973nobelprize.org.
  21. The Nobel Prize amountsnobelprize.org.
  22. Dettaglio decorato (իտալ.)presidenza della Repubblica Italiana.
  23. Der Karlspreisträger 1987 Henry A. Kissinger (գերմ.)
  24. 2006 Great Immigrants: Henry Kissinger, Former U.S. Secretary of StateCarnegie Corporation of New York.
  25. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  26. https://web.archive.org/web/20180119120351/http://www.harlemglobetrotters.com/1976-globetrotters-name-honorary-member-team-bestowing-honor-dr-henry-kissinger
  27. Henry KISSINGERAcademy of the Kingdom of for Royaume.
  28. Suri, 2007, էջեր 187—188
  29. Suri, 2007, էջ 201
  30. Letter from the Former Secretaries of State Արխիվացված 2007-10-30 Wayback Machine(անգլ.)
  31. The Best International Relations Schools in the World (Ստուգված է 6 փետրվարի 2015)
  32. Опрос: Джон Керри признан худшим госсекретарем США за 50 лет
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Քիսինջեր» հոդվածին։