Բոնո (լատին․՝ Bono, իսկական անունը` Փոլ Դևիդ Հյուսոն, անգլ.՝ Paul David Hewson, մայիսի 10, 1960(1960-05-10)[1][1][2][…], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի ռոք երաժիշտ, U2 խմբի վոկալիստը, որում նա երբեմն նաև ռիթմ-կիթառի և շրթհարմոնի մասեր է կատարում։ Բացի երաժշտական գործունեությունից` Բոնոն հայտնի է իր հումանիտար ակտիվությամբ Աֆրիկայում և իր ջանքերով` ուղղված երրորդ աշխարհի աղքատ երկրների հարկ մուծելու չեղարկմանը։ Ասպետի կոչում է ստացել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից 2007 թվականին[3]։

Բոնո
Բնօրինակ անունանգլ.՝ Paul David Hewson
Ի ծնե անունանգլ.՝ Paul David Hewson
Նաև հայտնի է որպեսBono
Ծնվել էմայիսի 10, 1960(1960-05-10)[1][1][2][…] (63 տարեկան)
Դուբլին, Իռլանդիա
Երկիր Իռլանդիա
Ժանրերալտերնատիվ ռոք և Պոստ փանկ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, ձեռնարկատեր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր, կիթառահար, ակտիվիստ և միջազգային ֆորումի մասնակից
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ, վոկալ և Շրթնահարմոն
ԼեյբլIsland Records
ԿրթությունMount Temple Comprehensive School?
ԱնդամակցությունU2 և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինAli Hewson?
Պարգևներ
Կայքu2.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Bono (vocalist) Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Փոլ Դևիդ Հյուսոնը ծնվել է 1960 թվականի մայիսի 10-ին դուբլինյան Rotunda Hospital հիվանդանոցում[4]։ Նա մեծացել է Գլասնեվինայի Նորդսայդ արվարձանում իր ավագ եղբայր Նորման Ռոբերտ Հյուսոնի, կաթոլիկ հոր` Բրենդան Ռոբերտ Հյուսոնի և մոր` Այրիս Հյուսոնի հետ, ով անգլիական եկեղեցու հետևորդ էր[5][6]։ Ծնողները նախապես որոշել էին, որ նրանց առաջնեկը կլինի անգլիական եկեղեցու հետևորդ, իսկ երկրորդ երեխան` կաթոլիկ[7]։ Չնայած Փոլը երկրորդ երեխան էր` նա նույնպես նվիրվեց Իռլանդիայի եկեղեցուն իր մոր և եղբոր հետ միասին[7]։

Նա ընդունվեց Գլասնևինի տեղական դպրոցը[8]։ 1974 թվականի սեպտեմբերի 10-ին, երբ Փոլը 14 տարեկան էր, նրա մայրը մահացավ ուղեղի անևրիզմայից իր հոր թաղման ժամանակ[6]։ Այս իրադարձությունը Բոնոյի վրա մեծ ազդեցություն թողեց, և U2 խմբի բազմաթիվ երգեր` այդ թվում «I Will Follow», «Mofo», «Out of Control», «Lemon» և «Tomorrow» երգերը նվիրված են իր մոր հիշատակին[6][9][10]։

Ավելի ուշ Փոլը ընդունվեց Կլոնտարֆի միակ միջին դպրոց` Mount Temple Comprehensive School: Պատանության տարիքում Փոլը «Lypton Village» խմբի կազմում էր։ Այնտեղ նա ծանոթացավ իր ապագա ամենամոտ ընկերոջ` Դերեկ Ռոունի հետ, իսկ ավելի ուշ խմբի մյուս անդամների հետ հիմնադրեց արտ-գոթիկ-ռոք խումբ Virgin Prunes-ը։ Փոլն ուներ մի քանի մականուն. սկզբում նրան անվանում էին «Steinvic von Huyseman», այնուհետև այն կրճատվեց մինչև «Huyseman», հետո` «Houseman», «Bon Murray», «Bono Vox of O’Connell Street» և վերջապես պարզապես «Bono»[6]:

«Bono Vox»-ը լատիներեն Bonavox արտահայտության այլընտրանքային տարբերակն է և թարգմանվում է որպես «լավ ձայն»։ Bono vox մականունը տվել է Գևին Ֆրայդին։ Սկզբում Փոլին դուր չէր գալիս այդ մականունը։ Սակայն երբ նա պարզեց, թե դա ինչ է նշանակում, ընդունեց այն։ Փոլ Հյուսոնը հայտնի դարձավ որպես Բոնո 1970-ականների վերջից։

1977 թվականին Դուբլինում Բոնոն (վոկալ), Դևիդ Էջ Էվանսը (կիթառ), Ադամ Քլեյթոնը (բաս), Լորենս Մալենը (հարվածային գործիքներ), ովքեր բոլորը նույն դպրոցի աշակերտներ էին, հիմնեցին U2 խումբը։ Նրանց առաջին ալբոմները` Boy, October և War` «Sunday Bloody Sunday» սինգլով, մեծ հաջողություն ունեցան, և հետագայում այն ավելի մեծացավ։

2007 թվականի ապրիլի 7-ին Բոնոն ասպետի կոչում ստացավ։

Հասարակական գործունեություն Խմբագրել

 
Բոնոն և Բրազիլիայի նախագահ Լուիս դա Սիլվան
 
Բոնոն և Դմիտրի Մեդվեդևը

Բոնոն ակտիվորեն զբաղվում է հասարակական և բարեգործական գործունեությամբ։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ՁԻԱՀ-ի դեմ պայքարին և Աֆրիկայի աղքատ երկրների աջակցությանը` մասնավորապես այդ երկրների ներքին պարտքի մարմանը և ազատ առևտրի զարգացմանը[11]։ 2002 թվականին նա հիմնադրեց DATA ընկերությունը, որի հապավումը բացվում է որպես «Debt AIDS Trade Africa» (անգլ.՝ Հարկ, ՁԻԱՀ, առևտուր, Աֆրիկա)[12]: 2005 թվականին Բոնոն դարձավ տարվա մարդկանցից մեկը` ըստ Time Report ամսագրի։ 2006 թվականին Բոնոն ներառվել է Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում[13]։

Բոնոն բազմիցս հանդիպել է տարբեր պետությունների առաջնորդների հետ` այդ թվում Բրազիլիայի նախագահ Լուիս դա Սիլվայի, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի[14] և այլոց հետ։

Երբեմն կարող ենք հանդիպել նաև Բոնոյի հեգնական կերպարին։ Դրանք ներառված են Հարավային այգի և Սիմփսոններ մուլտսերիալներում։

Բոնոն նաև մասնակցում է TED համաժողովների ստացել է TED մրցանակ, իսկ 2007 թվականի հունիսին Տանզանիայում կազմակերպել TED համաժողով` ուղղված Աֆրիկայի երկրների օգնությանը[15]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. «deepsavana.com»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-11-ին։ Վերցված է 2016-07-09 
  4. Wall Mick (2006)։ Bono: In the Name of Love։ Andre Deutsch Ltd։ էջ 17։ ISBN 978-0233001777։ Վերցված է հունվարի 24, 2010 
  5. «U2 Biography—Bono»։ Macphisto.net։ 2006։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ Վերցված է մայիսի 3, 2007 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Assayas Michka (2005)։ Bono on Bono: Conversations with Michka Assayas։ London: Hodder & Stoughton։ ISBN 0-340-83276-2 
  7. 7,0 7,1 Dunphy Eamon (1987)։ Unforgettable Fire: The Definitive Biography of U2։ New York: Warner Books 
  8. Matthews (2008), էջ 8
  9. McCormick Neil (հունվարի 1, 1997)։ «Growing Up With U2»։ The Daily Telegraph 
  10. Schruers Fred (May 1983)։ «U2: Small Victories in a Rock and Roll Struggle of Sound and Emotion Report»։ Musician Magazine 
  11. CNN.com — Gates, Bono, unveil 'DATA Agenda' for Africa — February 3, 2002
  12. «International Development — Bono’s DATA, Rocking the Development World»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-21-ին։ Վերցված է 2016-07-09 
  13. «Bono, Geldof Among Nobel Peace Prize Nominees»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-12-ին։ Վերցված է 2016-07-09 
  14. Медведев и Боно обсудили хот-доги — СОЧИ-24
  15. TED համաժողովի կայքը

Արտաքին հղումներ Խմբագրել