Յունգի պլան (անգլ.՝ Young Plan, ), Գերմանիայի համար երկրորդ ռեպարացիոն պլան, որը փոխարինեց Դաուեսի պլանին։

Օուեն Յունգ

Մշակել էր մի շարք երկրների ֆինանսական փորձագետների կոմիտեն՝ ամերիկացի բանկիր Օուեն Յունգի (այստեղից էլ՝ անվանումը) ղեկավարությամբ։ Ընդունվել է ռեպարացիաների վերաբերյալ Հաագայի 1929—1930 թվականների կոնֆերանսում։

Յունգի պլանը նախատեսում էր տարեկան մուծումների չափի որոշ իջեցում (միջինը մինչև 2 մլրդ մարկ), արդյունաբերության վրա ռեպարացիոն հարկի, ինչպես նաև օտարերկրյա հսկիչ մարմինների վերացում և այլն։ Յունգի պլանի ընդունման կարևոր հետևանքներից էր օկուպացիոն զորքերի վաղաժամկետ դուրսբերումը Հռենոսյան մարզից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 132