Արմեն Ջիգարխանյան

հայ թատերական ռեժիսոր, ձայնային դերասան, դերասան

Արմեն Բորիսի Ջիգարխանյան (հոկտեմբերի 3, 1935(1935-10-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 14, 2020(2020-11-14)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան[3], թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1985):

Արմեն Ջիգարխանյան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1935(1935-10-03)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 14, 2020(2020-11-14)[2] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան,  ԱՄՆ,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունհնչյունավորող, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, ռեժիսոր և մանկավարժ
ԱշխատավայրՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Ակտիվ շրջան1955–2020թթ.
Ամուսին(ներ)Vitalina Tsymbalyuk-Romanovskaya? և Tatyana Vlasova?
Երեխա(ներ)Stěpan A. Džigarchanjanн?
Պարգևներ և մրցանակներ
Արմեն Ջիգարխանյանի ձայնը

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում։ Արմեն Ջիգարխանյանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերունդից։ Երբ Արմենը ընդամենը մեկ ամսական էր, նրա հայրը՝ Բորիսը, հեռանում է ընտանիքից, և Արմենը հորն առաջին անգամ տեսնում է դեռահաս տարիքում։ Նրան դաստիարակել է խորթ հայրը, որի հետ տղայի մոտ ձևավորվել էին ջերմ հարաբերություններ։ Արմենը մեծանում էր ռուսալեզու միջավայրում, սովորել է ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական և ռուսական մշակույթի այբուբենին։ Մայրը՝ Ելենա Վասիլևնան, մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում։

Դպրոցական տարիներին Արմենը հրապուրվում է թատրոնով և կինոյով, իսկ դպրոցն ավարտելուց հետո (1952 թվական) ուղևորվում է Մոսկվա և փորձում ընդունվել ԳԻՏԻՍ (ռուս.՝ ГИТИС - государственный институт театрального искусства), սակայն անհաջող։ Վերադառնալով Երևան՝ Արմեն Ջիգարխանյանն աշխատանքի է ընդունվում «Հայֆիլմ» կինոընկերությունում՝ որպես օպերատորի օգնական։ 1953-1954 թվականներին Ջիգարխանյանն աշխատել է «Հայֆիլմ»-ում որպես օպերատորի օգնական։

1954 թվականին նա ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, հանրահայտ ռեժիսոր Վարդան Աճեմյանի՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ղեկավարի բաժին։ Սակայն հավաքը բավականին մեծ է լինում և Ջիգարխանյանը տեղափոխվում է Արմեն Գուլակյանի բաժին։ Այն ավարտում է 1958 թվականին։ Առաջին անգամ դերասանը բեմ է դուրս գալիս 1955 թվականի հունվարին՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ. Գուսևի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ։ Երևանյան թատերախմբում Ջիգարխանյանին հրավիրել էին դեռևս երկրորդ կուրսում։ Նա այնտեղ աշխատեց ավելի քան տասը տարի։

1967 թվականին Անատոլի Էֆրոսը դերասանին հրավիրում է Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոն, իսկ 1969 թվականին Ջիգարխանյանը սկսում է խաղալ Անդրեյ Գոնչարովի մոտ Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան թատրոնում, որի բեմում նա, մասնավորապես, խաղացել է Սթենլի Կովալսկու դերը «Ցանկությունների տրամվայ» և Մեծ Պա՝ Տ. Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքում», Սոկրատ՝ Էդվարդ Ռադզինսկու «Զրույցներ Սոկրատի հետ», գեներալ Խլուդով՝ Միխայիլ Բուլգակովի «Վազք» ներկայացումներում։ 1996 թվականի սեպտեմբերին Ջիգարխանյանը հեռանում է Մայակովսկու անվան թատրոնից, սակայն շարունակում է ելույթներ ունենալ այլ թատրոնների բեմերում և անտրեպրիզային (մասնավոր) բեմադրություններում։

Կինոյում դերասանը իր նորամուտը նշում է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։ Այս ֆիլմի ցուցադրումից որոշ ժամանակ անց հետևում են նոր հետաքրքիր առաջարկներ, որոնք ցուցադրում են դերասանի դերասանական հնարավորությունների լայն շրջանակը, հոգեբանական հավաստիությունը և վերամարմնավորման վարպետությունը. դարբին վարպետ Մուկուչը «Եռանկյունի»-ում, Լևոն Պողոսյանը «Երբ գալիս է սեպտեմբերը» դրամայում, շտաբս կապիտան Օվեչկինը Էդմոնդ Քեոսայանի հանրահայտ «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում, չեկիստ Արտուզովը «Տրեստ օպերացիան» հեռուստատեսային ֆիլմում, էսսեր Պռոշյանը «Հուլիսի վեցը» պատմական ֆիլմում, Միխայիլ Ստիշնոյը «Փոքրիկ կռունկ» ֆիլմում։ Բացասական կերպարի դերակատարումներից հանդիսատեսի մոտ առավել հիշարժան է «Սև կատու» ավազակախմբի կուզիկ պարագլուխ Կարպի դերակատարումը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում։

Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։

1991 թվականից մինչև 1996 թվականը որպես պրոֆեսոր դերասանական վարպետության դասեր է դասավանդել ՎԳԻԿ-ում (ռուս.՝ ВГИК - Всероссийский государственный институт кинематографии1996 թվականին իր կուրսի հիմքով ստեղծում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Թատրոն «Դ»-ն անմիջապես յուրահատուկ տեղ է զբաղեցնում Մոսկվայի փոքրիկ թատրոնների շարքում։ Իր թատրոնի բեմում Ջիգարխանյանը խաղացել է Խ. Պինտերի «Վերադարձ տուն» և Ս. Բեկկետի «Կրեպի վերջին ժապավենը» բեմադրություններում։ Վերջինիս մասին պատմում է ինքը՝ Արմեն Բորիսովիչը.

  «…Ես խաղում եմ Կրեպին, մեկուկես ժամ բեմում լիակատար միայնության մեջ, միայն ձայնարկիչի հետ։ Ցավում եմ, որ հնարավորություն չկա, որպեսզի Կրեպի մոտ քիթը, ինչպես սիֆիլիտիկի մոտ, կախվի՝ այն աստիճան փտում և քայքայվում է այդ մարդը… Ես նրան խաղում եմ առանց ատամների, իմ պրոթեզները հանում եմ…»:  

Բացի այդ, Ջիգարխանյանը զբաղվաց է նաև անտրեպրիզային ներկայացումներում։ Նա խաղացել է Լենկոմի բեմում։ Այստեղ դերասանի կողմից խաղացվել են Գեներալը «Բարբարոսը և հերետիկոսը» ներկայացման մեջ՝ ըստ Ֆյոդոր Դոստոևսկու «Խաղացողը» պիեսի և Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի մեջ գլխավոր հերոսի դերը, ներկայացումը գնում է «Միլլիոնատերերի քաղաքը» անվանումով։

1999 թվականին ԱՄՆ-ի կառավարության քվոտայով ստանում է «Գրին-քարտ»՝ մշակույթի ականավոր գործիչների համար։ Յոթսենյականոց բնակարանը Ամերիկայում նրան է նվիրում երկրպագուն[4]։ Այդ պահից ապրում է երկու երկրում։ Տարվա մեջ երեք-չորս ամիս, սովորաբար ամառ և աշնան սկիզբը, ապրում է Դալլասի մոտակայքում գտնվող Հառլենդում (ԱՄՆ, Տեխաս նահանգ), իսկ սեպտեմբերից մինչև մայիս ապրում է Մոսկվայում։ Սուրբ Ծննդյան տոները սովորաբար անց է կացնում Տեխասում, որտեղ նրա կինը՝ Տատյանան, ռուսերեն է դասավանդում համալսարանում։

Ջիգարխանյանի դուստրը՝ Ելենա Ջիգարխանյանը, մահացել է 1987 թվականին 23 տարեկան հասակում, դժբախտ պատահարի արդյունքում. շմոլ գազից թունավորվել է ավտոմեքենայում[5]։

2006 թվականին Արմեն Ջիգարխանյանը մասնակցություն է ունենում «Դարի ստորագրությունը» գրքի հրատարակման նախապատրաստական աշխատանքներում։

Խորհրդային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար Արմեն Ջիգարխանյանը արժանացել է «ԽՍՀՄ Ժողովրդական դերասան»-ի պատվավոր կոչումին և պարգևատրվել է կառավարական շքանշաններով։

Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում)[6]։

Անձնական կյանք

խմբագրել

Արմեն Ջիգարխանյանն ապրում է Մոսկվայի դրամատիկական թատրոնի երաժշտական ղեկավար, 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ։ Երկար ժամանակ զույգը թաքցնում էր սիրավեպը, սակայն 2015 թվականի փետրվարին նրանք պաշտոնապես հաստատեցին, որ միասին են, իսկ 2016 թվականի փետրվարի 25-ին նրանք օրինականացնում են իրենց հարաբերությունները[7]։ Ջիգարխանյանի օրինական կինը՝ դերասանուհի Տատյանա Սերգեյի Վլասովան, ներկայում ապրում և աշխատում է Դալլասում, ԱՄՆ[8]։

Ընտանիք

խմբագրել
  • Հայր - Բորիս Ջիգարխանյան։
  • Մայր - Ելենա Վասիլիի Ջիգարխանյան (1909-2002) - Հայկական ԽՍՀ նախարարների Խորհրդի աշխատակից։
  • Քույր - Մարինա Բորիսի Ջիգարխանյան - Սանկտ Պետերբուրգի Ժամանակակից Արվեստի թանգարանի տնօրեն։
  • Առաջին կին - Ալլա Յուրիի Վաննովսկայա - Երևանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի[9][10]։
  • Դուստր - Ելենա Արմենի Ջիգարխանյան (1964-1987 թվականներ) - մահացել է՝ քնելով շարժիչը միացրած ավտոմեքենայում[9][11]։
  • Երկրորդ կին - Տատյանա Սերգեյի Վլասովա - դերասանուհի, ռուսերեն է դասավանդում է Դալլասի համալսարանում։ Բնակվում է ԱՄՆ-ում։
  • Որդին (որդեգիր)[12] - Ստեպան Վլասով - կնոջ որդին նախկին ամուսնուց[9][13][14] (Ստեպան Արմենի Ջիգարխանյան, 1966 թվական հունվարի 17)[12]։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել
  • «Հայրենիքի հանդեպ ծառայության» II աստիճանի շքանշան (2010 թվական հոկտեմբերի 3) - թատերական մշակույթում ունեցած նշանակալի ավանդի և երկարատև բեղմնավոր մշակութային գործունության համար[15]
  • «Հայրենիքի հանդեպ ծառայության» III աստիճանի շքանշան (1995 թվական հոկտեմբերի 3) - թատերական մշակույթում անձնական ավանդի և երկարատև բեղմնավոր մշակութային գործունության համար[16]
  • «Հայրենիքի հանդեպ ծառայության» IV աստիճանի շքանշան (2005 թվական դեկտեմբերի 1) - թատերական մշակույթում մեծ ավանդի և երկարատև բեղմնավոր մշակութային գործունության համար[17]
  • Հայկական ԽՍՀ Վաստակավոր դերասան (1966 թվական)
  • ՌԽՖՍՀ Ժողովրդական դերասան (1973 թվական)
  • Հայկական ԽՍՀ Ժողովրդական դերասան (1977 թվական)[18]
  • ԽՍՀՄ Ժողովրդական դերասան (1985 թվական)
  • Հայկական ԽՍՀ Պետական մրցանակ (1975 թվական)
  • Հայկական ԽՍՀ Պետական մրցանակ (1979 թվական)
  • Պատվո շքանշան (Հայաստան) (2010) թվական[19]
  • «Սուտակե Փառքի Խաչ» շքանշան (2008 թվական, «Փառք Հայրենիքին» ոչառևտրային ֆոնդ)[20]
  • «MECENAT» շքանշան[21]
  • Ցարսկոսելսկի գեղարվեստական մրցանակ (2011 թվական հոկտեմբերի 18) - «Առանձնահատուկ դերասանական ձիրքի և թատրոնում ու կինոյում յուրահատուկ ուղղու համար»[22][23]
  • Հեղինակային կինոյի կինոփառատոն Բելգրադում (1977 թվական, «Հանդիսատեսի համակրանքի մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմ)
  • Համամիութանական կինոփառատոն (1987 թվական, Ժյուրիի հատուկ մրցանակ, «Մենավոր ընկուզենի» ֆիլմ)
  • Մոսկվայի քաղաքապետարանի մրցանակ (1994 թվական, «Դարի զոհը» ներկայացման մասնակցության համար)
  • «Ոսկե Խոյ» մրցանակ (1995 թվական)
  • Ստանիսլավսկու անվան թատերական մրցանակ՝ Դոմենիկայի դերակատարման համար, «2000 թվականի լավագույն տղամարդու դերի համար» անվանակարգում։
  • «Կումիր» մրցանակի կազմկոմիտեի «Հատուկ մրցանակ», 2002 թվական (Դոմենիկո Սորիանոյի դերակատարման համար «Միլլիոնատերերի քաղաքը» ներկայարման մեջ, Մոսկվայի Լենկոմ թատրոն)։
  • «Ոսկե դիմակ» մրցանակ (2001 թվական, դրամատիկական թատրոնի և խամաճիկների թատրոնի ժյուրիի հատուկ մրցանակ, Իննա Չուրիկովայի հետ համատեղ, Էդուարդո դե Ֆիլլիպոյի «Միլլիոնատերերի քաղաքը» ներկայացման համար, Մոսկվայի Լենկոմ թատրոն)։
  • «Ոսկե արծիվ» մրցանակ, 2008 թվական - Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր, «Անհետացած կայսրություն» ֆիլմի համար։
  • Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի «Տարվա մարդ» (2008 թվական)ref>«Премия "Человек года"». Федерация Еврейских Общин России. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.</ref>
  • «Բյուրեղյա Տուրանդոտ» թատերական մրցանակ (2010 թվական, «Թետրոնին երկարատև և փարապանծ ծառայության համար» անվանակարգում)
  • «Ոսկե դիմակ» թատերական մրցանակ (2015 թվական, «Թատերական մշակույթի զարգացման գործում մեծագույն ավանդի համար» անվանակարգում)
  • Ռուսական Բարձրագույն հասարակական մրցանակ - Սուրբ Աքեքսանդր Նևսկու շքանշան, «Աշխատանքի և Հայրենիքի» համար[24]
  • Երևանի պատվավոր քաղաքացի (2001 թվական)
  • Ռուսաստանի կինոմոտոգրաֆիայի մշակույթի «Նիկա» ակադեմիայի ակադեմիկոս։

Ֆիլմեր Արմեն Ջիգարխանյանի մասին

խմբագրել
  • 2008 թվական - «Արմեն Ջիգարխանյանի 300 դեմքերը» (Առաջին ալիք, սցենարի հեղինակ Դմիտրի Տկաչյով, ռեժիսոր Իրինա Ֆիրսովա)[25]
  • 2014 թվական - «Ջիգարխանյանի ճակատագրական շիկահերը» - ՆՏՎ հեռուստաալիք[26]

Ֆիլմագրություն

խմբագրել
Թվական Անվանում Դերակատարում
1960 Փլուզում Հակոբ
1961 Տասներկու ուղեկիցներ Ֆեդոսեև
1961 Լուսաբացին ուսուցիչ Ալեքսանդր
1962 Քայլեր Արմեն Ջիգարխանյան
1962 Ջրերը բարձրանում են Նորայր Մելոյան
1965 Բարև, ես եմ Արտյոմ Մանվելյան
1965 Մեր քաղաքի մարդիկ։ Գառնի Ռուբեն
1967 Կիևի ուղղությամբ Հովհաննես Բաղրամյան
1967 Վ.Ի.Լենինի դիմանկարի վրձնահարվածներ Վիտալի Սեմյոնովիչ
1967 Օպերացիա «Տրեստ» չեկիստ Արտուզով
1967 Եռանկյունի ուստա Մուկուչ
1968 Փոքրիկ կռունկ Միքայել Ստիշնոյ
1968 Անորսալիների նոր արկածները շտաբս-կապիտան Օվեչկին
1968 Պատժիչը
1968 Ապրում էր մի մարդ Ռուբեն
1968 Հուլիսի վեցը էսէր Պռոշ Պռոշյան
1969 Սպիտակ պայթյուն լեյտենանտ Արտյոմ Արսենով
1970 Հատուկ գործերի կոմիսարը
1970 Հատուցում Բոգուշ
1970 Հեռավոր ձյուների արձագանքը Կիրիլ Կոստոմարով
1971 Պատմիր ինձ քո մասին
1971 Հեռավոր օգոստոսի գնացքը
1971 Երիտասարդները
1971 Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները շտաբս-կապիտան Օվեչկին
1971 Լյուբավինների վերջը Զակրևսկի
1971 Երիտասարդներ Պյոտր ծովաորոր
1971 Ծովորոր Իլյա Շամրաև
1972 Սվիբորգ
1972 Հետաքննությունը վարում են փորձագետներ. Շանտաժ շանտաժիստ
1972 Թարգանություն անգլերենից ուսուցիչ
1972 Շրջան Ռոստիսլավ Ֆրոլով
1972 Ավտոարշավորդները Վարդան Վարդանովիչ
1972 Չորրորդը Գվիչարդի
1972 Մարդն իր տեղում Արտաշես Լեոնի Քոչարյանը, քիմիական գործարանի տնօրեն
1972 Ամառվա երազներ (ձայնավորում)
1973 Այստեղ մեր տունն է Զախար Մանադար
1973 Լուսաբացից մեկ ժամ առաջ Անդրանիկյան
1973 Ցեմենտ (ֆիլմ)
1973 Հին պատեր Վոլոդյա
1973 Տղամարդիկ Ղազարյան
1974 Պարգևավճար դիսպետչեր Դրիդորի Իվանովիչ
1974 Աշուն Վիկտոր Սկոբկին
1974 Օվկիանոս
1974 Հանուն կյանքի երկրի վրա
1974 Օլգա Սերգեևնա Վլադիմիր
1975 Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ դատավոր Կրիգս
1975 Օդում սավառնողը Ալեքսանդր Կուպրին
1975 Հալվայի համը էմիր
1975 Պատմություն հասարակ իրի մասին
1975 Տասնմեկ հույս Գոմես
1975 Երբ գալիս է սեպտեմբերը Լևոն Պողոսյան
1975 Հարսնացու հյուսիսից Սերոբ
1975 Ադամանդ պրոլետիարիատի դիկտատորի համար Ռոման Շելեխես
1975 Լքված հեքիաթների կիրճը Ազարիա
1977 Ռուդին Միիխայլո Միխայլովիչ Լեժնև
1977 Շունը մսուրի վրա Տրիստան
1977 Խոհարարները եկել են մրցույթի Համո
1977 Արևային հարված պրոֆեսոր Ռադաև
1978 Արքաները և կաղամբները Բիլի Կյոու
1978 Յարոսլավնան՝ Ֆրանսիայի թագուհին միտրոպոլիտ Ֆեոպեմպտ
1978 Սեր իմ, թախիծ իմ շրջմոլիկ
1978 Հուսո աստղ Մխիթար Սպարապետ
1978 Արևիկ Անդրանիկ
1978 Սգավոր ձյունը Իսայ
1979 Հանդիպման վայրը փոխել չի կարելի կուզիկավորը Կարպ, «Սև կատվի» պարագլուխը
1979 Տատիկի թոռնիկը Գեորգի
1979 Լեգենդ ծաղրածուի մասին վերահսկիչ
1979 Ապրեցեք երկար Բարոյան
1980 Ռաֆերտի Ֆարիչեթի
1980 Ձիերին շրջադարձի վրա չեն փոխում աշխղեկ Ռուբեն Գրիգորի Մարգարյան
1980 Դուլսինեա Տոբոսացի Ալդոնսաի հայրը
1980 Թռիչքն սկսվում է երկրից
1981 Կար-չկար մի շուն շուն, հնչուն.
1981 Ո՞ւր է անհետացել Ֆոմենկոն մայոր
1981 Թեհրան–43 Մաքս Ռիշառ
1981 Մասնագիտությունը-հետաքննիչ Անատոլի Կռուպանին
1982 Հանդիպում երիտասարդության հետ Վիկտոր Շամաև
1982 Նիկոլո Պագանինի Կյարելի
1982 Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը Ֆրանսուա
1982 Գիքոր բազազ Արտեմ
1982 Մասնագիտություն քննիչ Անատոլի Սերգևիչ Կրուպանին
1983 Ես պատրաստ եմ ընդունել մարտահրավերը կապիտան
1983 Երեքը մայրուղու վրա Վիկտոր Վիկտորովիչ Կարցև
1983 Նրա երիտասարդության դեղատոմսը կոմս Գաուկ
1983 Բաժանումներ Ռոբերտ Պետովիչ Գալդաև
1983 Ալի Բաբան և քառասուն ավազակները Հասան
1984 Հին կախարդի հեքիաթները կրտսեր նախարար
1984 Ափ Պլատոն Պետրովիչ
1985 Անկեղծորեն Ձեր․․․ թատրոնի տնօրեն
1985 Տեսարաններ «Դիմահանդես» դրամայից Կազարիին
1985 Ոսկե ձկնիկ կատարող
1985 Աննա Ֆիրլինգի ճանապարհները խոհարար, կամ «հոլանդացի մի խողովակով»
1986 Կլիմ Սամգինի կյանքը Տիմոֆեյ Վարավկա
1986 Հստակ առավելության կողմ Տրունով
1986 Մադամ Վոնգի գաղտնիքները ոստիկանություն հանձնակատար
1986 Օտար խաղեր Դրամփյան
1986 Դեմ առ դեմ Լարսեն
1986 Դելֆինի ճիչը սպասավոր
1986 Նազելի Յելենա Կալխաս
1987 Մենավոր ընկուզենի Ռազմիկ
1987 Սկսել հետաքննություն Ջանգիրով
1987 Մեգրե նախարարի մոտ Մեգրե
1987 Ամեն անգամ տարբեր է վարպետ Պապաշին
1987 Դիմորդ Պարկեր
1988 Տասներեքերորդ առաքյալը Դավիթ, ապաստանի տնօրեն
1988 Ոսկե բրեգետի գաղտնիքը
1988 Գանձերի կղզին Ջոն Սիլվեր, հնչուն.
1988 Ֆիզիկոսներ Ռիխարդ Ֆոս
1988 Քաղաք Զերո Գործարանի տնօրենը
1988 Ոչ երկրային ուրախություններ Զախարով
1989 Նավահանգստի բարձող բանվոր և թագավոր Մենդել Կրիկ
1989 Երկու նետ. Քարե դարվա դետեկտիվ Գերդաստանի գլուխը
1989 Օրենք եղբայր Պիոտրովսկի
1989 Ուգաչա Անդրևիչ իշխանը Կաստորիև
1989 Ռուան կույսը «Փքաբլիթ» մականունով Բրևիլ
1989 Ցլայծի համաստեղություն Ավթանդիլ Ավթանդիլովիչ
1990 Անեկդոտներ Բրուսկով, քննիչ, գլխավոր բժիշկը
1990 Դինոզավրներ XX Սերգեյ Լվովիչ
1990 Իսպանական դերասանուհի ռուսական նախարարին Պավել Մատվևիչ
1990 Դեմքով դեպի պատը մեղադրող Պապոյան
1990 Անձնագիր Սենյա
1990 «Գազան» մականունով «Թագավոր» իշխանութատերը
1990 Պատրաստված է ԽՍՀՄ պատմության ուսուցիչ Վիկտոր Անդրևիչ
1990 Հարյուր օր մինչև հրաման գնդապետ, զորամասի հրամանատար
1990 Գլխարկ Պոբրատիմով
1990 Տյոմայի մանկությունը Լեյբա
1991 Գանգստերներ օվկիանոսում Իվան Վասիլևիչ, «Բերդյանսկ» նավի Նավապետը
1991 Արքայասպանը Ալեքսանդր Եգորովիչ
1991 ԿԳԲ գործակալները նաև սիրահարվում Էդիկ
1992 Խաղատուն Ջեք Փեռի
1992 Բալադ Բայրոնի համար Հունաստանի նախագահ
1992 Սնայպեր
1992 Սպիտակ թագավորը, կարմիր թագուհին Մակև
1992 Դեմոններ Իգնատ Լեբյադկին
1992 Ոսկե ֆալոսի փնտրումը
1992 Արևելյան սիրավեպ Ջաֆար
1992 Խոսող կապիկը գլխավորը
1992 Լուրջ խաղ Ջերկիզով Արսենի Ֆյոդորովիչ
1992 Կատկա և Շիզ
1992 Մահվան մակարոնեղեն կամ բժիշկ Բոեգենսբերդի սխալը Բերիմոր
1992 Դերիբասովսկայում լավ եղանակ է կամ Բրայթոն-Բիչում նորից անձրևոտ է իրավաբան Կաց
1992 Արյուծասիրտ Ռիչարդ Սալադին
1992 Հելփ մի (Կանչով տղա)
1992 Սև քառակուսի Գեորգաձե
1993 Սուտենյոր Պիկին
1993 Աու՛ գնացքի կողոպուտ
1993 Ատրճանակ աղմկախլացուցիչով Չեմոդանով
1993 Պառակտում Աքսելրոդ Պավել Բորիսովիչ
1993 Քենեթ ասպետը Սալադին
1993 Երազներ բժիշկ
1993 Կրակող հրեշտակներ Դրակուլա
1993 Մարդասպան Գենրիխ
1993 Ես Իվանն եմ, դու Աբրամն ես շրջիկ ուսուցիչը
1994 Անեկդոտիադա, կամ Օդեսայի պատմությունը անեկդոտներով
1994 Առանց հետադարձ հասցեի
1994 Սպիտակ տոն Ստանիսլավ
1994 Անհետացում
1994 Մի քանի սիրո պատմություններ Էգանո
1994 Նոկտյուրն թմբուկի և մոտոցիկլի համար Համլետ
1994 Վերջին կայարան
1994 Պարզամիտը աբբա դե Կերկաբոն
1994 Զմրուխտե քաղաքի մոգը
1995 Շիրլի-միրլի Կոզյուլսկիյ
1995 Ամերիկյան դուստրը Արդով
1995 Մոսկովյան արձակուրդներ տնօրեն
1996 Կառնավալային գիշեր-2
1996 Կյանքի գիծը «Հայր» իշխանութատերը
1996 Ռևիզոր Օսիպ
1996 Ռուսաստանի հավատաքննության թագավորներ
1997 Խեղճ Սաշա գաղութի ղեկավար
1997 Զրահանավի վերադարձը Ֆիլիպ
1997 Դոն Կիխոտը վերադառնում է Սանչո Պանսա
1997 Մարգո թագուհի Կաբոշ
1997 Մարսելոյի գաղտնիքը
1997 Շիզոֆրենիա կրակամարզի հրահանգիչ
1998 Մեր բակը 2 Արմեն Ջիգարխանյան (կամեո)
1999 Հանցանքային տանգո Սեմյոն Սեմյոնովիչ
2000 Բանդիտական Պետերբուրգ. Բարոն Գուրգեն
2000 Բանդիտական Պետերբուրգ. Իրավաբան Գուրգեն
2001 Կատարյալ զույգը Նեգրեբսկիյ
2002 Եթե հարսը կախարդ է Մալկովիչ, Ալիսայի հայրը
2003 Բանդիտական Պետերբուրգ.Բանտարկյալ Գուրգեն
2004 32 դեկտեմբերի Կարեն Զավենովիչ
2004 Երեք հրացանակիրներ դե Տրևիլ
2004 Ծովաստղի ասպետները Միրոնով
2004 Իմ հիասքանչ դայակը Ջուղաշվիլի
2004 Լեգենդը Տամպուկեի մասին պրոֆեսոր Ֆայնբերգ
2005 Կուկոցկու գործը Իսահակ Վենիամնովիչ Կեցլեր, մանկաբույժ
2005 Անսպասելի ուրախություն Վասիլիյ Ադամովիչ
2005 Իմ մեծ հայկական հարսանիքը Արմեն Ջիգարխանյան (կամեո)
2005 Սիրո ադյուտանտներ ուսուցիչ / Իլումինատների միաբանության ղեկավարը
2005 Դարաշրջանի աստղ Իոսիֆ Ստալին
2005 Առեղծված պահակախումբ Դադաշև հայրը
2006 Ո՞վ է տանտերը քեռի Աշոտ
2006 Վանեչկա Արմեն Ջիգարխանյան (կամեո)
2006 Երբ աստվածները քնել էին Ռաժև
2007 Ռուդ և Սեմ նախկին հետախուզության սպա Ռուդոլֆ Կարլովիչ Դավիդով
2007 Յարիկ Գուրգեն
2007 Սեր դանակի սայրին իրավաբան Արտյոմ Բորիսովիչ Սարկիսով
2008 Լավագույն ֆիլմ Աստծու քարտուղար
2008 Տան ոգի օլիգարխ Յավորսկիյ
2008 Իմ սիրած կախարդը հարևան Անատոլի
2008 Աստծո ժպիտը, կամ մաքուր օդեսայական պատմություն Ֆիլիպ Օլշանսկի, Ալենի պապը
2008 Անհետացած կայսրություն Սերգեյի պապը, ակադեմիկոս
2008 Ձեռքը հաջողություն համար «Կնքահայրը» քրեական իշխանութատերը
2009 Անառակ որդու վերադարձը ընտանիքի գլուխը
2009 Վախ, երջանիկ Ռամիզի պապը
2010 Ախթամար տաքսու վարորդը
2010 Վերադարձ Աբրահամ Մարկիչ
2010 Համլետ. ХХI դար գերեզմանափոր
2010 Եռյակ բոսս
2011 Ընկեր ոստիկաններ Դավիթ Տիգրանովիչ Շահվերդյան, պատերազմի մասնակից
2011 Ոսկե ձկնիկ N քաղաքում պապ Պերյա
2011 Գերմանացի Քոնրադ Ջիքոմեթի
2011 Զեմստովան բժիշկ․ Շարունակություն Օլեգ Միխայլովիչ
2011 Ճակատագրով պահվածները Նիկոլայ Դիմիտրիադի
2012 Սերը ԽՍՀՄ-ում
2012 Կրակ, ջուր և ադամանդ
2013 12 ամիս Մաշայի պապիկը
2014 Գլխավոր կոստրուկտոր Ստալին
2014 Հատուցում
2014 Տնակը սրտում
2014 Լրտեսի հոգին
2014 Չայկա բոցմանը Գրիշա
2015 Թելի և Թոլի Բազի Կեսաև

Հնչյունավորում

խմբագրել
Թվական Անվանում Կերպար (հնչյունավորում)
1961 Վեսթսայդյան պատմություն Շրենկ (Սայմոն Օուկլենդ)
1963 Ինչու Չունի որդի Վինետուն Ֆրեդերիկ Սանտեր (Մարիո Ադորֆ)
1966 Երկրորդ ճշմարտություն Պիեռ Մոնտո (Ռոբեր Օսեյն)
1968 Մեռյալ շրջան հայր Մորտիմեր (Լեոնհարդ Մերզին)
1968 Դեպք հետաքննական փորձից
1971 Գոյա կամ Ուսուցման դժվար ճանապարհ
1972 Հայրիկ Հովսեփ (Մհեր Մկրտչյան)
1972 Ամառային երազներ
1972 Գողացել են զեբրին վարժեցնող (Ստեփան Իսահակյան)
1973 Կատաղին Ահանգուլ (Սույմենկուլ Չոկմորով)
1973 Տաղտկալին Ռալֆ Միլան (Լինո Վենտուրա)
1973 Հինգերորդ գրոհ Նիկոլա (Վելիմիր Ժիվոինովիչ)
1973 Այդ ժամանակ ես ասեցի ոչ ձայն կադրից դուրս
1973 Դոնիի և Միկիի նոր արկածները վարժեցնող (Ստեփան Իսահակյան)
1973 Քո առաջին ժամը Մեխտի Մեխիև (Հասան Տուրաբով), Յուսիֆ Մեխտիև (Շախմար Ալեքպերով)
1974 Ջրհեղեղ Կաչաղակ (Ռիշարդ Ֆիլիպսկի)
1975 Ի՞նչ է քեզ հետ կատարվում Լև Իվանովիչ (Բորիս Զայդենբերգ)
1975 Հաջողություն, ոստիկան Վերջիտ (Լինո Վենտուրա)
1976 Իմ սիրտը լեռներում է Բեկ Ալեքսանդեր (Սոս Սարգսյան)
1976 Կառլոս Էսպինոլայի օրագիրը ձայն կադրից դուրս
1978 Պահակախումբ շերիֆ Լայլ Ուոլես (Էռնեստ Բորգնայն)
1978 Տայգայի կայսրի վերջը ձայն կադրից դուրս
1979 Խաղ չորս ձեռքով Ժոզեֆ (Ժորժ Ժերե)
1979 Տեսուչ Գուլլ Բժիշկ (Յուրիս Ստրենգ)
1981 Տղան գնում էր, բուն թռչում էր (մուլտֆիլմ) Խոլոդկով
1982 Կար չկար շուն Գայլ
1982 Հանճարի պատանեկությունը Բուխարայի էմիր (Ատո Մուխամեջանով)
1983 Գայլի որջը Մուսա Շարիպով, Բաբախան (Քենենբայ Կոժաբեկով)
1983 Գրետա հյուրանոցի գաղտնիքը Սոկդաս (Իոն Ունգուրյանու)
1983 Հեռավոր վրաններ Կոդայի հայրը (Օմար Շարիֆ)
1983 Կանաչ ֆուրգոն ձայն կադրից դուրս
1984 Մեկ ընդհարման երկու վարկած Կառլո Մաձոնի (Կոտե Մախարաձե)
1984 Սիրո բանաձևը գրաֆ Կալիոստրո (Նոդար Մգալոբլիշվիլի)
1984 100 օր Պլերմոյում գեներալ Կարլո Դալլո Չիեզա (Լինո Վենտուրա)
1984 Հրաշագործի աշակերտը (մուլտֆիլմ)
1985 Ճակատամարտ Մոսկվայի համար գնդապետ Բաղրամյան (Վալերի Կարեն)
1985 Լուսաբացին բակում Ոչխար
1986 Անորսալի Ֆունտիկը քեռի Մոկուս
1986 Ֆունտիկը և խուզարկուները քեռի Մոկուս
1986 Նինձյա կրիաները Սպլինտեր, Շրեդեր
1986 Հերկուլեսը Ադմետի մոտ Հերկուլես
1986 Խնջույք
1986 Երեքը կղզում նավապետ Շեկ Շուն
1986 Պիլիգրիմի նավապետը Նեգորո (Նոդար Մգալոբլիշվիլի)
1987 Ֆունտիկը և բեղերով պառավը քեռի Մոկուս
1987 Ինչպես իշուկը թախիծով հիվանդացավ հայր
1987 Մի հայտարարված սպանության ժամանակագրություն Բժիշկ Կրիստո Բեդոյա (Ժան Մարիա Վոլոնտե)
1987 Լուսնի արքայադուստրը Տակետորի (Տոսիրո Միֆունե)
1988 Ոսկե ափի գաղտնիքը Սուրեն (Վլադիմիր Մսրյան)
1988 Դոն Քիշոտի և Սանչոյի կյանքը Սանչո Պանսա (Մամուկա Կիկայլեշվիլի)
1988 Ֆունտիկը կրկեսում քեռի Մոկուս
1988 Գանձերի կղզին Ջոն Սիլվեր
1989 Լուսավոր անձնավորություն ձայն կադրից դուրս
1989 Էրոտի ծնունդը Հեփեստոս
1990 Գորշ գայլը և Կարմիր Գլխարկը Գորշ գայլ
1991 Փոքրիկ հրաշագործուհին Աբրահաս ագռավ
1992 Գարդեմարիններ III Ֆրիդրիխ II արքա (Անդրես Հերբ)
1994 Մուրճ և մանգաղ Ամվրոսի Վախթանգովիչ Բակրաձե (Նոդար Մգալոբլիշվիլի)
1995 Պոլիֆեմ, Ակիդ և Գալաթեա Սատիր
1999 Կախարդի յոթերորդ օղակը Ագուիլ (Նոդար Մգալոբլիշվիլի)
2000 Ֆիլմ 1. Բարոն երիտասարդ Գուրգեն (Անդրեյ Գրյազնով)
2001 Չուչա 2
2003 Զատոիչի Զատոիչի (Տակեսի Կիտանո)
2004 Դիվերսանտ մոսկովյան գեներալ (Նոդար Մգալոբլիշվիլի)
2005 Վիվիսեկտոր. Գազանը ներսում բժիշկ Մորհեդ
2006 Մեքենաներ Դոկ Հադսոն, նախկին արշավորդ Հադսոն Հորնետ
2006 Վերկա Սերդյուչկայի արկածները ձայն կադրից դուրս
2008 Ոզնի տատիկը և ուրիշները մարգարե ագռավ
2009 Վերև Կարլ Ֆրեդրիկսեն
2009 «Գրող» մականունով Յուրի Օլեշան Յուրի Օլեշա
2010 Անճոռնի ճուտիկը Հնդկահավ
2011 Սմուրֆիկներ պատմիչ
2011 Օլիմպիական գյուղակ պատմիչ
2011 Ատլանտիդայի վերջին մարդը ձայնավորում
2012 Աիլիսան գիտի ինչ է անում ռոբոտ-ուսուցիչ
2013 Սմուրֆիկներ 2 պատմիչ

Ներկայացումներ

խմբագրել

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

խմբագրել
  • 1955 թվական - «Իվան Ռիբակով» Վ. Գուսևա
  • 1957 թվական - «Նվաստացվածները և վիրավորվածները» Ֆ. Դոստոևսկի
  • 1957 թվական - «Անհանգիստ կիրք» Լ. Ռախմանովա
  • 1958 թվական - «Կարմիր գլխարկ» (ռեժիսոր Օ. Ավետիսյան) - Արջ
  • 1958 թվական - «Բաժանումից հետո» Ն. Սկատովա
  • 1958 թվական - «Հեղափոխության անունից» Մ. Շատրով (ռեժիսոր Ա. Գուլակյան) - Լենին
  • 1958 թվական - «Հայրերի պատանեկությունը» Բ. Գորբատովա
  • 1958 թվական - «Պամելա Ժիրո» Օ. դը Բալզակ
  • 1959 թվական - «Շոպենի էտյուդը»
  • 1959 թվական - «Չար ոգին» Ն. Նեուստրոևա
  • 1959 թվական - «Կրեչինսկու հարսանիքը» Ա. Սուխովո-Կոբիլինա (ռեժիսոր Լ. Քալանթար) - Նելկին
  • 1959 թվական - «Ամպրոպ» Ա. Օստրովսկի
  • 1959 թվական - «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» Ա. Տոլստոյ
  • 1960 թվական - «Իրկուտսկյան պատմություն» Ա. Արբուզովա(ռեժիսոր Օ. Ավետիսյան) - Սերգեյ
  • 1960 թվական - «Աննա Կարենինա» Լ. Տոլստոյ
  • 1960 թվական - «Լավատեսական ողբերգություն» Վ. Վիշնևսկի
  • 1961 թվական - «Խոհարար» Ա. Սոֆրոմով
  • 1961 թվական - «Կորսված որդին» Ա. Արբուզովա
  • 1963 թվական - «Տեսիլքներ» Է. դե Ֆիլիպո
  • 1963 թվական - «Երկուսը ճոճանակի վրա» Ու. Գիբսոն (ռեժիսոր Օ. Ավետիսյան) - Ջերրի
  • 1963 թվական - «Չոսը մեկ տանիքի տակ» Մ. Սմիրնովա և Մ. Կրայնդել
  • 1963 թվական - «Հատակում» Մ. Գորկի (ռեժիսոր Ա. Ռիդալ) - Դերասան
  • 1964 թվական - «Պահանջվում է ստախոս» Դ. Փսաֆաս (ռեժիսոր Ռ. Խարազյան) - Թոդորոս
  • 1964 թվական - «Խիղճ» Յու. Չեպուրին
  • 1965 թվական - «Վերջին կանգառ» Է. Ռեմարկ
  • 1966 թվական - «Ռիչարդ III» Ու. Շեքսպիր (ռեժիսոր Օ. Ավետիսյան) - Ռիչարդ

Մոսկվայի Լենկոմ թատրոն

խմբագրել
  • 1967 թվական - «Վախ և հուսահատություն Երրորդ կայսրությունում» Բ. Բրեխտ (բեմադրիչներ Ս. Շտեյն, Լ. Դուրով) - օդաչու
  • 1967 թվական - «Դատական ժամանակագրություն» Յ. Վոլչեկ
  • 1967 թվական - «Նկարահանվում է կինո» Է. Ռադզինսկի (բեմադրիչներ Ա. Էֆրոս, Լ. Դուրով) - Նեչաև
  • 1967 թվական - «Մոլիեր» Մ. Բուլգակով (բեմադրիչներ Ա. Էֆրոս, Լ. Դուրով) - Ժան Բատիստ Մոլիեր
  • 1968 թվական - «104 էջ սիրո մասին» Է. Ռադզինսկի (ռեժիսոր Ա. Էֆրոս) - Կարցև
  • 1968 թվական - «Հայրենիքի ծուխը» Կ. Սիմոնով (ռեժիսոր Ա. Էֆրոս) - Բասարգին

Մայակովսկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոն

խմբագրել
  • 1969 թվական - «Ջախջախում» Ի. Պրուտ և Մ. Զախարով, ըստ Ա. Ֆադևևի վեպի (բեմադրիչ Մ. Զախարով) - Լևինսոն
  • 1970 թվական - «Ցանկություն տրամվայը» Տ. Ուիլյամս (բեմադրիչ Ա. Գոնչարով) - Սթենլի Կովալսկի[27]
  • 1971 թվական - «Մարտին Գրոուի երեք րոպեները» Գ. Բորովիկ (բեմադրիչ Ա. Գոնչարով, Ե. Կրասնիցկի) - Դևիս
  • 1975 թվական - «Հրաժեշտ» Ի. Դվորեցկի (բեմադրիչ Ա. Գոնչարով, Բ. Կոնդրատև) - Ստարոսելսկի
  • 1975 թվական - «Զրույցներ Սոկրատի հետ» Է. Ռադզինսկի (բեմադրիչ Ա. Գոնչարով) - Սոկրատ
  • 1977 թվական - «Կեցցե Թագուհին, վիվատ» Ռ. Բոլտ (բեմադրիչ А. Гончаров, ռեժիսոր В. Кондратьев) - Лорд Ботвел
  • 1978 թվական - «Վազք (Ութ երազ)» Մ. Բուլգակով (բեմադրիչ Ա. Գոնչարով, ռեժիսոր Վ. Տարասենկո) - Խլուդով
  • 1981 թվական - «Կատուն շիկացած տանիքում» Տ. Ուիլյամս (բեմադրիչ Ա. Գոնչարով) - Մեծ Պա
  • 1981 թվական - «Ձմեռման օրենքը» Բ. Գորբատով (բեմադրիչ Ե. Լազարև) - Բուտ
  • 1985 թվական - «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» Է. Ռադզինսկի (բեմադրիչ Ա. Գոնչարով) - Ներոն
  • 1988 թվական - «Մայրամուտ» Ի. Բաբել (բեմադրիչ Ա. Գոնչարով, ռեժիսոր Յու. Իոֆֆե) - Մենդել Կրիկ
  • 1991 թվական - «Հաղթանա՞կ..» Տ. Ռետտիգան (բեմադրիչ Ա. Գոնչարով) - Նելսոն
  • 1994 թվական - «Դարի զոհը» Ա. Օստրովսկի (բեմադրիչ Ա. Գոնչարով, ռեժիսոր Յու. Իոֆֆե) - Սալայ Սալթանիչ

Մոսկվայի թատրոն-ստուդիա Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ

խմբագրել
  • 1994 թվական - «Ընթրիք» Ժ.-Կ. Բրիսվիլ (ռեժիսոր Ա. Սմիրնով) - Ֆուշե, Օրտանտի հերցոգ

Մոսկվայի դրամատիկական թատրոն Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ

խմբագրել
  • 1996 թվական - «Կրեպի վերջին ժապավենը» Ս. Բեկկետ (ռեժիսոր Կ. Ազարյան) - Կրեպ
  • 1997 թվական - «Տասներկուերորդ գիշեր» Ու. Շեքսպիր (ռեժիսոր Կ. Ազարյան) - Մալվոլիո
  • 1998 թվական - «Փոքրիկ ողբերգություններ» ըստ Ա. Պուշկինի ստեղծագործությունների (ռեժիսոր Վ. Սարկիսով) - Սալիերի
  • 1998 թվական - «Իսկ թատրոնն ապրում է...» ըստ Ա. Լենսկու և Ա. Բոնդի վոդևիլի (ռեժիսոր Վ. Դրուժինին) - Լև Գուրիչ Սինիչկին
  • 1999 թվական - «Վերադարձ տուն» Գ. Պինտեր (ռեժիսոր Ս. Գազարով) - Մակս
  • 2011 թվական - «Ներոնի և Սենեկայի ժամանակաշրջանի թատրոն» Է. Ռադզինսկի - Սենեկա

Մոսկվայի Լենկոմ պետական թատրոն

խմբագրել
  • 1997 թվական - «Բարբարոս և հերետիկոս» ըստ Ֆ. Դոստոևսկու վեպի (բեմադրություն Մ. Զախարովի) - Զագորյանսկի
  • 2000 թվական - «Միլլիոնատերերի քաղաքը» ըստ Է. դե Ֆիլիպպոյի պիեսի (ռեժիսոր Ռ. Սամգին) - Դոմենիկո

«Ամեթիստ» թատերական գործակալություն

խմբագրել
  • 2000 թվական - «Սեր և ճագարներ» Վ. Պավլով (ռեժիսոր Վ. Պավլով) - Դուստ
  • 2002 թվական - «Սիրո պատմություն» ըստ Ա Գուրնաի պիեսի (ռեժիսոր Վ. Յաչմենյով) - Էնդի Լեդ

«Սոբիտիե» մոսկովյան թատրոն

խմբագրել
  • 2012 թվական - «անտիԳՈՆԱ» Սոֆոկլես, ռեժիսոր Վ. Չիբիսով - Թիրեսիուս (ձայնավորում)

Որպես ռեժիսոր

խմբագրել
  • 2008 թվական - «Շահերեզադեի հազար ու մեկ գիշերը» ըստ Վ. Սմեխովի պիեսի

Ռադիոբեմադրություն

խմբագրել
  • 1970 թվական - Գալինա Դեմիկինա «Կամո» - Շանշիաշվիլի
  • 1970 թվական - Եվգենի Սլաստենկո «Կենդանի էջեր» - Ռահյա
  • 1973 թվական - Միխայիլ Բուլգակով «Մոլիեր» - Ժան Բատիստ Մոլիեր
  • 1973 թվական - Ալեքսանդր Պուշկին «Կրակոց» - Սիլվիո
  • 1973 թվական - Հենրիխ Բորովիկ «Մարտին Գրոուի երեք րոպեները» - Դևիս
  • 1973 թվական - Ռիչարդ Կոնել «Ամենավտանգավոր որսը» - Ծովային
  • 1974 թվական - Ալեքսանդր Ֆադեև «Ջախջախում» - Լևինսոն
  • 1974 թվական - Նոդար Դումբաձե «Ես տեսնում են արևը» - Դաթիկո
  • 1975 թվական - Պյոտր Պրոսկուրին «Ճակատագիր» - Անիսիմով
  • 1975 թվական - Յուրի Ռիտհէու «Երբ հեռանում են կետերը» - Գիվու
  • 1975 թվական - Վ. Վիտկովիչ, Պ. Արսենով «Հալվայի համը» - Էմիր
  • 1976 թվական - Իգնատի Դվորեցկի «Հրաժեշտ» - Ստարոսելսկի
  • 1976 թվական - Վլադիմիր Պոպով «Խիզախների ճակատագիրը» - Զբանտուդ, գործարանի տնօրեն
  • 1977 թվական - Ռոբերտ Բոլտ «Կեցցե Թագուհին, վիվատ» - լորդ Բոտվել
  • 1977 թվական - Ալեքանդր Միշարին «Ուղևորություն հին ընկերոջ մոտ» - Սամարին
  • 1977 թվական - Դմիտրի Ստախորսկի «200 հազար» - Խաչատուրով
  • 1978 թվական - Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ «Սպասում»
  • 1978 թվական - Միխայիլ Կոլեսնիկով «Դա իմ գործն է» - Լյադով, գլխավոր ինժեներ
  • 1978 թվական - Յուրի Կլարով «Սև եռանկյունի» - Ռիչալով
  • 1979 թվական - Յուպի Կուրանով «Տուն ռումբայի վրա» - Տղամարդ սրճարանում
  • 1979 թվական - Ն. Սվետովիդովա «Պրոմեթեյ» - Պրոմեթեյ
  • 1979 թվական - Նոդար Դումբաձե «Նոդար թոռը» - Կիշվարդի Լանջարիա
  • 1980 թվական - Միխայիլ Բուլգակով «Վազք (ութ երազ)» - Խլուդով
  • 1980 թվական - Վասիլի Գեյդեկո «Ընթացիկ օրեր» - Կալաբաև
  • 1981 թվական - Ալեքսանդր Ֆադեև «Ճանապարհ դեպի ինձ» - Գիմմեր
  • 1981 թվական - «Ալի Բաբան և քառասուն ավազակները» - Հասան, ավազակների պարագլուխ
  • 1981 թվական - Միխայիլ Կոլեսնիկով «Նախարարների դպրոցը»
  • 1981 թվական - Շոթա Ռուսթավելի «Ասք Տարիելի մասին» (ըստ «Դյուցազունը վագրենակաշվի մեջ» վեպի) - Զոհրապ
  • 1981 թվական - Մուստայ Քարիմ «Երկար-երկար մանկություն» - հեղինակի կողմից
  • 1981 թվական - Նիկոլայ Եվդիոկիմով «Հիշողությունն իր կանոններն ունի» - Պոլյակով
  • 1982 թվական - Ալեքսանդր Միշարին «Հին սեր» - Կոռնիլով
  • 1983 թվական - Վլադիմիր Ալեքսանդրով, Վլադիմիր Կարպով «Մարշալի գայիսոնը» - գնդի հրամանատար
  • 1983 թվական - «Ալլադինի կախարդական լամպը» - մահրիբացի
  • 1983 թվական - Նազիմ Հիքմեթ - Բանաստեղծություններ
  • 1983 թվական - Ջեյմս Բոլդուին «Ամերիկայի որդու գրությունները»
  • 1983 թվական - Գի դը Մոպասան «Վերադարձ»
  • 1984 թվական - Մայն Ռիդ «Անգլուխ ձիավորը» - Կասսի Կոլհաուն
  • 1984 թվական - Անատոլի Կորոլյով «Սկսիր քեզնից» - Սեմյոն Պետրովիչ
  • 1984 թվական - Շապի Կազիև «Դեպի ԲԱՄ, որ՚դուս մոտ» - Հազբուլատ
  • 1984 թվական - Մաշրաբ Բաբաև «Երկրի պուլսը» - Արիպով
  • 1984 թվական - Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծությունները
  • 1984 թվական - Գրական հանդիպումներ։ Գևորգ Էմինի բանաստեղծությունները
  • 1984 թվական - Յարոսլավ Իվաշկևիչ։ Կյանքի և գործունեության էջերը
  • 1984 թվական - Էդուարդաս Մեժելայտիս։ Բանաստեղծություններ
  • 1984 թվական - Ն. Տիխոնով «Սիմոն-երկրպագու»
  • 1984 թվական - Բ. Գորբատով «Ձմեռման օրենքը»
  • 1985 թվական - Միխայիլ Լերմոնտով «Դիմակահանդես»
  • 1985 թվական - Ուիլյամ Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ» - Լորդ Կապուլետտի
  • 1985 թվական - Վենիամին Կավերին «Ռուս տղան» - Գուրամիշվիլի
  • 1985 թվական - Պատմության կենդանի ձայները. Սպարտակի սպստամբությունը։ Զբոսանք Հռոմով - Սպարտակ
  • 1986 թվական - Զգորժ Անտոնիոնի «Преодоление» - Капельмейстер Нефе слушать
  • 1986 թվական - Հովհաննես Թումանյան «Տերն ու ծառան»
  • 1987 թվական - Միգել դե Սերվանտես «Դոն Քիշոտ» - Հինես
  • 1988 թվական - Նոդար Դումբաձե «Մի վախեցիր, մայրիկ» - Ալի Խորավա
  • 1988 թվական - Նոդար Դումբաձե «Կուկարաչա» - հեղինակի կողմից
  • 1988 թվական - Վյաչեսլավ Շիշկով «Պրոխոր Գրոմովի կյանքն ու կործանումը» - Իբրահիմ
  • 1988 թվական - Համաշխարհային պոեզիայի գլուխգործոցները. Х - ХII դարերի ֆարսի լեզվով դասական պոեզիայից
  • 1989 թվական - Ֆյոդոր Գավրին «Փնտրվում է Խոջա Նասրեդինը» - Խոջա Նասրեդին
  • 1989 թվական - Աստրիդ Լինդգրեն «Ավազակի դուստր Ռոնին» - Ատաման Մատտիս
  • 1989 թվական - Ռոբերտ Լուիս Սթիվենսոն «Նավապետ Ֆլինտի գանձերը» - Ջոն Սիլվեր
  • 1989 թվական - Ռոբերտ Շեկլի «Այդ ամենը մեր մեջ է» - Կապիտան
  • 1989 թվական - Վիլյամ Սարոյան «Էդջիբուևների ցեղի 38 լոկոմոտիվը»
  • 1989 թվական - Հրանտ Մաթևոսյան «Կանաչ հովիտ»
  • 1989 թվական - Վառլամ Շալամով «Մայոր Պուգաչյովի վերջին մարտը»
  • 1989 թվական - Ջիլբերտ Կիտ Չեստերտոն «Հայր Բրաունի գողտնիքը» - Բեգշոու
  • 1989 թվական - Ժորժ Սիմենոն «Սեսիլի մահը»
  • 1989 թվական - Սոմերսեթ Մոեմ «Ընկերը ճանաչվում է դժբախտության մեջ»
  • 1989 թվական - Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ «Հինգերորդ սյունակը» - հեղինակի կողմից
  • 1990 թվական - Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ «Կղզիներ օվկիանոսում» - հեղինակի կողմից
  • 1990 թվական - Պեր Վալե, Մայ Շյովալ «Անպիտանը Սեֆյլոից» - Կոլբերգ
  • 1990 թվական - Գրեմ Գրին «Խեղկատակները» - Մաժիո
  • 1991 թվական - Վիլհելմ Հաուֆ «Ղալիֆ արագիլը» - Սելիմ- գիտնական
  • 1991 թվական - Անատոլի Պրոցենկո «Սև օր» - Ժորա
  • 1993 թվական - Անտոն Չեխով «Առաջարկություն» - Ստեպան Ստեպանովիչ Չուբուկով
  • 1994 թվական - Թենեսսի Ուիլյամս «Կատուն շիկացած տանիքում» - Մեծ Պա
  • 1995 թվական - «Ֆունտիկ խոզուկի արկածները» - Քեռի Մոկուս
  • 1996 թվական - Սոմերսեթ Մոեմ «Լուիզա»
  • 1999 թվական - Ջանգար (կալմիկական էպոս) - պատմիչ
  • 2003 թվական - Աստրիդ Լինդգրեն «Կալլե-խուզարկուի արկածները» - պատմիչ
  • 2003 թվական - Ռեդյարդ Կիպլինգ «Մաուգլի» - պատմիչ
  • 2006 թվական - Միխայիլ Սալտիկով-Շչեդրին «Պատմվածք այն մասին, թե ինչպես մի մուժիկ կերակրեց գեներալներին» - պատմիչ
  • 2007 թվական - Ստանիսլավ Լեմ «Սոլյարիս» - Սնաուտ
  • 2008 թվական - Լազար Լագին «Ծերունի Խոտաբիչը» - Խոտաբիչ
  • ? թվական - Նոդար Դումբաձե «Խազարուլա»
  • ? թվական - Վիլյամ Սարոյան «Աշխարհ դուրս գալուց առաջ» - Քերոլլ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119296667 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Armenian actor Armen Dzhigarkhanyan dies aged 85
  3. Արմեն Ջիգարխանյան մասին Մեծ հանրագիտարանային բառարանում (ռուս.)
  4. Интервью Армена Джигарханяна Экспресс Газете
  5. «Армен Джигарханян: Я одинокий клоун». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  6. «Армен Джигарханян на сайте своего театра». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  7. 80-ամյա Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է
  8. «33-летняя возлюбленная Джигарханяна рассказала об их романе». 7days.ru. 17.02.2015.
  9. 9,0 9,1 9,2 Тайная жена Джигарханяна // Экспресс газета
  10. «Ко Дню рождения Армена Джигарханяна «Интер» покажет документальный фильм " Проект Александра Глущенко. ProTV.NET.UA - ТВ, технологии, телекоммуникации | Новости от профе …». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  11. «Сам себе Армен-фильм. Рекордсмен по количеству сыгранных ролей Армен Джигарханян отмечает 75-летие». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  12. 12,0 12,1 Страница актёра на сайте Кино-Театр. Ру
  13. Тайная жена Армена Джигарханяна - 2(չաշխատող հղում)
  14. Тайная жена Джигарханяна
  15. «Указ Президента Российской Федерации от 3 октября 2010 года № 1203 «О награждении орденом „За заслуги перед Отечеством"» II степени Джигарханяна А. Б.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  16. «Указ Президента Российской Федерации от 3 октября 1995 года № 1002 «О награждении орденом „За заслуги перед Отечеством"» III степени Джигарханяна А. Б.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  17. Указ Президента Российской Федерации от 1 декабря 2005 года № 1380 «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ IV степени Джигарханяна А. Б». Արխիվացված 2013-04-24 Wayback Machine.
  18. Джигарханян Армен Борисович - Киносозвездие - авторский проект Сергея Николаева
  19. Ա.Բ. Ջիգարխանյանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
  20. «НФ Слава Отечества :: Мероприятия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  21. Армен Борисович Джигарханян " Кавалеры ордена " Международный Благотворительный Фонд «Меценаты Отечества»(չաշխատող հղում)
  22. «Царскосельскую художественную премию вручат в Санкт-Петербурге». Телеканал "Культура". 18 октября 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
  23. «Царскосельская художественная премия вручена в Санкт-Петербурге». ИТАР-ТАСС. 18 октября 2011. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
  24. «Губернатор Новгородской области Михаил Прусак награждён высшей Российской общественной наградой». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  25. 300 лиц Армена Джигарханяна
  26. Новые русские сенсации, СБ 20:00 | Передачи телекомпании НТВ
  27. Ксения ЛАРИНА. ««Трамвай «Желание» Театр им.Маяковского 1970 г.». Театрал.

Գրականություն

խմբագրել
  • Джигарханян А. Б., Дубровский В. Я. Армен Джигарханян: Я одинокий клоун : Диалоги, монологи, реплики. - М.: АСТ-Пресс, 2002. - 336 с. - 10 000 экз. - ISBN 5-7805-0949-2. - Рецензия
  • Джигарханян А. В искусстве важно - кто! // Неистовый Андрей Гончаров [: Антология]. М.: АСТ-Пресс, 2003. С.135-140. - ISBN 5-462-00062-6
  • Григорян Л. Р. Армен Джигарханян. - М.: Искусство, 1983. - 160, [32] с. - (Мастера советского театра и кино). - 25 000 экз.
  • Вартанов А. С. Армен Джигарханян. - М.: Киноцентр, 1987. - 100 с. - 100 000 экз.
  • Колосов С. Азарт: Армен Джигарханян // Мой любимый актёр: Писатели, режиссёры, публицисты об актёрах кино: сб. / Сост. Л. И. Касьянова. М.: Искусство, 1988. С.353-370.
  • Дубровский В. Я. Армен Джигарханян // Ленком: сб. / Сост. Б.Поюровский. М.: Центрполиграф, 2000. С. 203-233. - ISBN 5-227-00880-9 («Звёзды московской сцены»)
  • Цыркун Н. А. Армен Джигарханян: Очерк жизни и творчества. - М.: ЭКСМО-Пресс, 2002. - 384 с. - 4 100 экз. - ISBN 5-04-009428-0.
  • Цыркун Н. А. Армен Джигарханян. - М.: Панорама, 2000. - 176 с. - («Мир кино»). - 5 000 экз. - ISBN 5-85220-218-5.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Ջիգարխանյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Ջիգարխանյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Ջիգարխանյան» հոդվածին։