«Կիևի ուղղությամբ» (ռուս.՝ «На Киевском направлении»), խորհրդային ռազմական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Վլադիմիր Դենիսենկոն 1967 թվականին Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում։

Picto infobox cinema.png
Կիևի ուղղությամբ
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ և պատմական ֆիլմ
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորVladimir Denisenko?
Սցենարի հեղինակVladimir Denisenko? և Վասիլի Զեմլյակ
ԴերակատարներAnatoly Barchuk?, Vitaliy Rozstalnyi?, Stepan Oleksenko?, Նիկոլայ Յակովչենկո, Արմեն Ջիգարխանյան և Konstantin Stepankov?
ՕպերատորNikolai Kulchitsky?
ԵրաժշտությունԱլեքսանդր Բիլաշ
ԿինոընկերությունԱ. Դովժենկոյի անվան կինստուդիա
Տևողություն89 րոպե

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1968 թվականին։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը խորհրդային զինվորների, սպաների, Դնեպրովի նավատորմի նավաստիների և հասարակ մարդկանց հերոսության մասին է Հայրենական մեծ պատերազմի սկզբի առավել սարսափելի և ողբերգական օրերին։ Այն պատմում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի պաշտպանության մասին 1941 թվականի հուլիսից մինչև գերմանական օկուպանտների կողմից քաղաքի գրավումը 1941 թվականի սեպտեմբերի 19-ին։ Ներկայացվում են մարտերը ֆելդմարշալ Գերդ ֆոն Ռունդշտադտի հրամանատարությամբ «Հարավ» բանակախմբի և նրանց դիմադրող Հարավարևմտյան ռազմաճակատի գեներալ-գնդապետ Մ․ Կիրպոնոսի զորքերի հակամարտության մասին։

Ուկրաինայի մայրաքաղաքի հերոսական պաշտպանության ընթացքում զոհվել և գերեվարվել է ավելի քան 700 հազար մարդ (միջինը՝ օրական 8543)։

Ռեժիսոր Վլադիմիր Դենիսենկոն ծրագրել է նկարահանել երկսերիանոց ֆիլմ։ «Կիևի ուղղությամբ» ֆիլմի առաջին սերիայում պատկերված է Կիևի հերոսական պաշտպանությունը պատերազմի առաջին ամիսներին և բացահայտում է դառը ճշմարտությունը Կիպոնոսի բանակի կործանման մասին, որն իր վրա է «քաշել» Գուդերյանի տանկային բանակը, որը Բելառուսի տարածքով շարժվում էր դեպի Մոսկվա։ Գեներալ Կիպոնոսի բոլոր դիմումները Ստալինին ռազմաճակատին աջակցելու անհրաժեշտության մասին անպատասխան էին մնում․ բանակի շտաբը զոհվել է շրջապատումից դուրս գալու ժամանակ։ Ֆիլմի երկրորդ սերիայում, ըստ ռեժիսորի կնոջ՝ Գալինա Դենիսենկոյի հուշերի, նա ցանկացել է ցույց տալ Կիևի բնակիչների պայքարը օկուպանտների՝ Սոֆիայի տաճարի որմնանկարները ոչնչացնելու հանցավոր փորձերի դեմ, Բաբի Յառի ողբերգությունը, ճշմարտությունը Կիևն ազատագրելու մասին, սակայն ՈՒԿԿ ԿԿ ղեկավարությունը թույլ չի տվել դա անել՝ պատճառաբանելով դրա «ոչ արդիականությամբ»[1]։

ԴերերումԽմբագրել

  • Անատոլի Բարչուկ – Ալեքսեյ Սլավուտա, գնդապետ, ռազմական թղթակից
  • Վիտալի Ռոզստալնի – Անդրեյ Օստապովիչ Սլավուտա, գեներալ-մայոր (դերը հնչյունավորել է Պավել Մորոզենկոն)
  • Ստեպան Օլեկսենկո – Իվան Սլավուտա
  • Վիկտոր Միզինենկո – Օստապ Իվանովիչ
  • Պոլինա Կումանչենկո – Նաստյա Պրոկոֆիևնա
  • Նատալյա Նաում – Ուստինա, դպրոցի տնօրեն, Ալեքսեյի կինը
  • Վալենտինա Գրիշոկինա – Նատալյա
  • Վիկտոր Միրոշնիչենկո – Պավել Ռևենկո
  • Նիլա Կրյուկովա – Աննա
  • Նիկոլայ Յակովչենկո – Պավել Լավրին, պահակ
  • Յակով Կոզլով – Կամենեցկի
  • Սվետլանա Կուզմինա – Շուրա
  • Ֆեոդոր Պանասենկո – Կուզմա
  • Վալերի Բեսսարաբ – Վասիլի Գլուշենյա, կապիտան
  • Վիկտոր Բաենկո – Լոզնյուկ, փոխգնդապետ
  • Կոնստանտին Ստեպանկով – Միխայիլ Պետրովիչ Կիրպոնոս, գեներալ-գնդապետ, Հարավարևմտյան ճակատի հրամանատար
  • Միխայիլ Դերժավին – Վասիլի Իվանովիչ Տուպիկով, գեներալ-մայոր, բանակի շտաբի պետ
  • Լես Սերդյուկ – Բուրմիստենկո, Ուկրաինայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար
  • Արմեն ՋիգարխանյանՀովհաննես Բաղրամյան, գեներալ-մայոր
  • Վիկտոր Չեռնյակով – ռազմաճակատի շտաբի ներկայացուցիչ
  • Ալիմ Ֆեդորինսկի – Եվգենի Սոկոլով, կինոխրոնիկայի թղթակից
  • Իվան Միկոլայչուկ – Օնդրեյ
  • Մարգարիտա Կրինիցինա – աշխարհազորի մասնակից
  • Լեոնիդ Բակշտաև – Կուդրյաշով, ընդհատակային
  • Ռուսլան Ախմետով – էպիզոդ
  • Ն. Վեդավկին – էպիզոդ
  • Ռ. Դլուգաչ – էպիզոդ
  • Պավել Լակեյ – էպիզոդ
  • Նիկոլայ Օլեյնիկ – էպիզոդ
  • Գալինա Դովգոզվյագա – էպիզոդ
  • Վլադիմիր Վոլկով – էպիզոդ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել