Միխայիլ Շատրով
Միխայիլ Ֆիլիպովիչ Շատրով (ռուս.՝ Михаил Филиппович Шатров, իսկական ազգանունը՝ Մարշակ (Маршак), ապրիլի 3, 1932[1][2][3], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] - մայիսի 23, 2010[1][2], Մոսկվա, Ռուսաստան[5]), ռուս դրամատուրգ և սցենարիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1983)։
Միխայիլ Շատրով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1932[1][2][3] |
Ծննդավայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] |
Վախճանվել է | մայիսի 23, 2010[1][2] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | սցենարիստ և գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1932 թվականի ապրիլի 3-ին Մոսկվայում, ինժեներ Ֆիլիպ Սեմյոնովիչ Մարշակի (1900-1938, գնդակահարվել է) և Ցեցիլիա Ալեքսանդրովնա Մարշակի (ծնվ.՝ 1904, ձերբակալվել է 1949 թվականին, համաներմամբ ազատ արձակվել 1954 թվականին) ընտանիքում[6]։ Եղել է Սամուիլ Մարշակի ազգականը[7]։ Հորաքրոջ՝ Նինա Սեմյոնովնա Մարշակի (1884-1938) առաջին ամուսինը եղել է Կոմինտերնի ղեկավար Օսիպ Պյատնիցկու հետ, երկրորդ ամուսինը՝ խորհրդային պետական գործիչ Ալեքսեյ Ռիկովը։
Միխայիլ Շատրովը դպրոցն ավարտել է արծաթե մեդալով և ընդունվել Լեռնային ինստիտուտ (սովորել է Մոսկվայի ապագա փոխքաղաքապետ Վլադիմիր Ռեսինի հետ նույն կուրսում)[7][8]։
1950-ականների սկզբին պրակտիկա է անցել Ալթայում, որտեղ աշխատել է որպես հորատող, այնտեղ էլ սկսել է ստեղծագործել։ 1954 թվականին գրել է առաջին պիեսը՝ «Մաքուր ձեռքեր» (ռուս.՝ «Чистые руки»)։ 1958 թվականին դարձել է Գրողների միության անդամ[9]։ 1961 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ[10]։
ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր է (1983), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի (1982) և Ժողովուրդների Բարեկամության շքանշանի (1984) ասպետ։
1990 թվականին դարձել է «Ապրիլ» (ռուս.՝ «Апрель») կազմակերպության համանախագահներից մեկը։ Եղել է Ռուսաստանի միավորված սոցիալ-դեմոկրատական կուսակցության հանրային խորհրդի անդամ։
1990-ականների կեսերից եղել է «Մոսկվա — Կարմիր բլուրներ» (ռուս.՝ «Москва — Красные холмы») ՓԲԸ-ի նախագահ և տնօրենների խորհրդի նախագահ, որը ղեկավարել է 2003 թվականին բացված «Կարմիր բլուրներ» ռուսական մշակութային և գործարար կենտրոնը, որի կազմում, մասնավորապես, մտնում է «Սվիսոթել Կարմիր բլուրներ»-ը։ Ըստ Շատրովի՝ նա ոչ մի կապ չի ունեցել ֆինանսական և տնտեսական գործունեության հետ, այլ զբաղվել է միայն ստեղծագործական գործունեությամբ[11]։
1962-1980 թվականներին ընտանիքի հետ ապրել է «Советский писатель» կոոպերատիվում՝ 2-րդ Աերոպորտովսկայա փողոց, տուն 16, շենք 3 (1969 թվականից՝ Կրասնոարմեյսկայա փողոց, տուն 23)[12][13]։
Միխայիլ Շատրովը մահացել է 2010 թվականի մայիսի 23-ին Մոսկվայում գտնվող իր բնակարանում[8] սրտի կաթվածից[5]։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը։
- Առաջին կինը՝ դերասանուհի Իրինա Միրոնովա,
- Դուստրը՝ Նատալյա Միրոնովան (Շատրովա, ծնվ.՝ 1958, Մոսկվա), ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, բանասեր-սլավիստ։ Ամուսնացած է եղել Անդրեյ Կարաուլովի հետ, ունեցել է երկու երեխա ՝ Ֆիլիպ և Սոֆյա Սառա,
- Երկրորդ կինը՝ Իրինա Միրոշնիչենկո (ծնվ.՝ 1942), դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988),
- Երրորդ կինը՝ Մարիա Վիկտորովնա Միխայլովա, բանասեր,
- Չորրորդ կինը՝ Ելենա Գորբունովա, ամուսնությունից 11 օր անց նա հեռացել է տնից, ավելի ուշ դարձել Բորիս Բերեզովսկու կինը,
- Հինգերորդ կինը՝ Յուլյա Չեռնիշևա,
- Դուստրը՝ Ալեքսանդրա-Միշել, ծնվել է 2000 թվականին ԱՄՆ-ում։
Քննադատություն
խմբագրելՖաինա Ռանևսկայան, նկատի ունենալով Լենինի մասին Շատրովի բազմաթիվ պիեսները, նրա մասին այսպես է ասել. «Շատրովը Կրուպսկայան է ներկայում»[15]։
Մոսկվայի գեղարվեստական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը Շատրովի մահից հետո ասել է[16].
Միխայիլ Շատրովը հետխրուշչովյան դարաշրջանի սովետական թատրոնի շատ ինքնուրույն և հատուկ գործիչ է։ Շատրովի մահը ծանր կորուստ է մեր թատրոնի համար։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Михаил Шатров — это очень самостоятельная и особая фигура советской драматургии постхрущёвской эпохи. Смерть Шатрова — это тяжёлая потеря для нашего театра.
Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյն ասել է[16].
Նրա անվան հետ է կապված մեր դրամատուրգիայի և խորհրդային հասարակական կյանքի մի ամբողջ դարաշրջան։ Հեղափոխության և քաղաքացիական պատերազմի դարաշրջանում մեր երկրի կյանքին նվիրված նրա պիեսներն արտացոլում էին այդ տարիների ռոմանտիկան՝ իրենց բոլոր բարդություններով և հակասություններով։
Բնօրինակ տեքստ (ռուս.)С его именем связана целая эпоха нашей драматургии и советской общественной жизни. Его пьесы, посвящённые жизни нашей страны в эпоху революции и гражданской войны, отразили романтику тех лет со всеми их сложностями и противоречиями.
Շվիդկոյի խոսքով՝ Շատրովն իր պիեսներում ստեղծել է Խորհրդային Միությունում հասարակական ուժերի կայացման և զարգացման մի ամբողջ պատմական հեռանկար։ Դրամատուրգը նաև իր բնորոշ նպատակասլացությամբ և խորությամբ վերլուծել է այն գործընթացները, որոնք տեղի էին ունենում խրուշչովյան ձնհալի և բրեժնևյան լճացման ժամանակ։
Ըստ Արսենի Զամոստյանովի.
1980-ականներին Շատրովը՝ «նոր ձնհալի» գաղափարախոսներից մեկը, ոչ միայն լիովին հաշիվները փակել է ստալինիզմի հետ (նա տանել չէր կարողանում այն), այլև փորձել է կանխել վերակառուցման «թռչուն-եռյակի» անդունդն ընկնելը՝ երկրի փլուզումը։ Շատրովի իդեալը եղել է բուխարինա-ռիկովյան ուղղության սոցիալիզմը՝ լի վաճառասեղաններով, առանց զորանոցային գրաքննության[17]
Բնօրինակ տեքստ (ռուս.)В 1980-е Шатров – один из идеологов «новой оттепели» – не только сполна рассчитался со сталинизмом (он его терпеть не мог), но и пытался удержать «птицу-тройку» перестройки от полёта в пропасть – к распаду страны. Идеал Шатрова – социализм бухаринско-рыковского направления, с полными прилавками, без казарменной цензуры.
Ստեղծագործություն
խմբագրելՊիեսներ
խմբագրել- Լենինի մասին
- «Հանուն հեղափոխության» (ռուս.՝ «Именем революции», 1957)
- «Հուլիս վեցը» (ռուս.՝ «Шестое июля», 1964)
- «Բոլշևիկներ» (ռուս.՝ «Большевики», «Երեսունը օգոստոսի», ռուս.՝ «Тридцатое августа», 1968)
- «Կապույտ ձիեր կարմիր խոտի վրա» (ռուս.՝ «Синие кони на красной траве», «Հեղափոխական էտյուդ», ռուս.՝ «Революционный этюд», 1979)
- «Այսպես կհաղթենք» (ռուս.՝ «Так победим!», 1982)
- «Խղճի բռնապետություն» (ռուս.՝ «Диктатура совести», 1986)
- «Բրեստյան խաղաղություն» (ռուս.՝ «Брестский мир», 1987)
- «Հեռու... հեռու... հեռու...» (ռուս.՝ «Дальше… дальше… дальше!», 1988)
- «Մաքուր ձեռքեր» (ռուս.՝ «Чистые руки», 1955)
- «Տեղը կյանքում» (ռուս.՝ «Место в жизни», 1956, ստեղծվել է Վիկտոր Ռոզովի «В добрый час» պիեսի ազդեցությամբ)
- «Մերիդիան 361-րդ» (ռուս.՝ «Меридиан 361-й», 1958)
- «Ժամանակակից երեխաները» (ռուս.՝ «Современные ребята», 1962)
- «Լռության օր» (ռուս.՝ «День тишины», 1965)
- «Պրժևալսկու ձին» (ռուս.՝ «Лошадь Пржевальского», 1972, խոպանի յուրացմանը մասնակցող ուսանողների մասին (էկրանավորում՝ «Իմ սերը երրորդ կուրսում», 1976)
- «Վաղվա եղանակը» (ռուս.՝ «Погода на завтра», 1974, ավտոգործարանի մասին)
- «» (ռուս.՝ «Мои Надежды», 1977, ջուլհակուհիների երեք սերնդի մասին)
- «Գլեբ Կոսմաչյով» (ռուս.՝ «Глеб Космачёв», 1961)
- «Անձրևը թափվում էր ինչպես դույլից» (ռուս.՝ «Дождь лил как из ведра», 1973, Ալեքսանդր Խմելիկի հետ համահեղինակությամբ)
- «Երբ մյուսները լռում էին» (ռուս.՝ «Когда другие молчат», 1986)
Երկերի վերջին 5-հատորանոց ժողովածուն լույս է տեսել թուրքական «Էնկա» շինարարական ընկերության կորպորատիվ հրատարակչությունում[8]։
Պիեսների բեմադրություններ
խմբագրելՇատրովի պիեսները բեմադրվել են Ռուսաստանի շատ թատրոններում։ ԽՍՀՄ-ում եղել է ամենաշատ բեմադրվող դրամատուրգներից մեկը։
- «Սովրեմեննիկ».
- 1967– «Բոլշևիկները», ռեժ.՝ Օլեգ Եֆրեմով, Գալինա Վոլչեկ – Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի առթիվ
- «Լենկոմ».
- Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոն
- Արխանգելսկի Մ. Վ. Լոմոնոսովի անվան դրամատիկական թատրոն
- Պերմի դրամատիկական թատրոն.
- «Կապույտ ձիերը կարմիր խոտի վրա»
- Ռիգայի պատանի հանդիսատեսի թատրոն.
- 1962 – «Գլեբ Կոսմաչով»
Կինոսցենարներ
խմբագրել- 1963 – Հանուն հեղափոխության (ռուս.՝ Именем революции)
- 1967 – Վ. Ի. Լենինի դիմանկարի լրացումներ (ռուս.՝ Штрихи к портрету В. И. Ленина)
- 1968 – Հուլիսի վեցը (ռուս.՝ Шестое июля)
- 1975 – Վստահություն (ռուս.՝ Доверие, Վլադլեն Լոգինովի և Վյայնյո Լիննի հետ համատեղ)
- 1976 – Իմ սերը երրորդ կուրսում (ռուս.՝ Моя любовь на третьем курсе, ըստ «Պրժևալսկու ձին» պիեսի, 1972)
- 1980 – Թեհրան-43 (ռուս.՝ Тегеран-43, Ալեքսանդր Ալովի և Վլադիմիր Նաումովի հետ համատեղ)
- 1981 – Երկու տող մանր տառատեսակով (ռուս.՝ Две строчки мелким шрифтом, Վլադլեն Լոգինովի և Վիտալի Մելնիկովի հետ համատեղ)
- 1984 – Երբ մյուսները լռում էին (ռուս.՝ Когда другие молчали, գերմ.՝ Wo andere schweigen, Ռալֆ Կերստենի և Պետեր Վուսի հետ համատեղ)
- 1987 – Այսպես կհաղթենք (ռուս.՝ Так победим!, հեռուստաներկայացում)
- 1988 – Նադեժդայի յոթ օրը (ռուս.՝ Семь дней Надежды, հեռուստաֆիլմ)
Հրատարակություններ
խմբագրել- Избранное. — М., Искусство, 1982
- Чистые руки. — М., Искусство, 1956
- Место в жизни. — М., Искусство, 1957
- Именем революции. — М., Искусство, 1958
- Меридиан 361-й. — М., Искусство, 1958
- Шестое июля. — М., Искусство, 1966
- 18-й год. — М., Советский писатель, 1974
- Лошадь Пржевальского. Погода на завтра. — М., Искусство, 1975
- Доверие (в соавторстве с В. Логиновым). — М., Искусство, 1977
- Февраль (в соавторстве с В. Логиновым). — М., Советский писатель, 1989
- Две строчки мелким шрифтом. — М., Искусство, 1982
- Пьесы. — М., Советский писатель, 1983
- Так победим! — М., Искусство, 1985
- Тегеран-43 (в соавторстве с А. Аловым и В. Наумовым). — М., Искусство, 1986
- Необратимость перемен. — М., Правда, 1988
- Дальше… дальше… дальше. — М., Книжная палата, 1989
- Диктатура совести. — М., Искусство, 1989
- Дальше… дальше… дальше… — Рига, 1990
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Մ. Շատրովի «Այսպես կհաղթենք» (ռուս.՝ «Так победим!») պիեսի վերնագիրը հորինվել է շտապ՝ 19.12.1981 (Բրեժնևի ծննդյան օրը) պրեմիերայի համար և համահունչ է «Сим победиши!» արտահայտությանը։
- Երբ Միխայիլ Մարշակը 1955 թվականին Կենտրոնական մանկական թատրոն է տարել իր «Մաքուր ձեռքեր» առաջին պիեսն ու ներկայացրել երիտասարդ ռեժիսոր Օլեգ Եֆրեմովին, նա, իմանալով, որ երիտասարդ դրամատուրգի ազգանունը Մարշակ է, նրան համարել է գիժ, որը վերցրել է անհաջող կեղծանուն[7]։
- Երբ Միխայիլ Մարշակն սկսել է գրել, նրա ազգական Սամուիլ Մարշակը նրան ասել է. «Դու հասկանում ես, որ երկու Մարշակ չի կարող լինել»։ Արդյունքում դրամատուրգը դարձել է Միխայիլ Շատրով։
- Ռոլան Բիկովի խորհրդով Միխայիլ Մարշակը որպես կեղծանուն վերցրել է իր «Մաքուր ձեռքեր» առաջին պիեսի հերոսներից մեկի ազգանունը[7]։
- 2003 թվականի ամռանը Միխայիլ Շատրովին հայտնել են, որ Պերեդելկինոյի իր ամառանոցում ռումբ է տեղադրված։ Ժամանած մասնագետները ռումբ չեն հայտնաբերել[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 688—689. — ISBN 5-94848-307-X
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #107847256 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Драматург Михаил Шатров скончался от сердечного приступа — lenta.ru, 23 мая 2010
- ↑ Шатров Михаил Филиппович // Кто есть кто в современной культуре : В 2 вып. / Гл. ред. С. М. Семёнов, авт. и сост. Н. И. Шадрина, Р. В. Пигарев и др. — М.: МК-Периодика, 2006—2007. — ISBN 5-93696-007-3, 5-93696-010-2.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Человек-небоскрёб
- ↑ 8,0 8,1 8,2 Газета «Коммерсантъ» № 90/П(4390)от 24.05.2010
- ↑ Новые члены Союза писателей // Московский литератор, 29 апреля 1958 г.
- ↑ ШАТРОВ [Маршак] Михаил Филиппович Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Сов. энциклопедия, 1987. — 640 с., 96 л. ил.
- ↑ 11,0 11,1 Драматургу Михаилу Шатрову угрожали взрывом дома в Переделкино — «Независимая газета», 27 июня 2003
- ↑ Справочник СП СССР, 1964, էջ 709
- ↑ Справочник СП СССР, 1981, էջ 754
- ↑ Экспресс Газета.11.09.2008 http://www.eg.ru/daily/politics/11017/
- ↑ Иван Андреев Фаина Раневская. Клочки воспоминаний
- ↑ 16,0 16,1 Ушёл из жизни легендарный драматург — Dni.ru 23 мая 2010
- ↑ Нерв политической драмы - Статьи - Լիտերատուրնայա գազետա
Գրականություն
խմբագրել- Справочник Союза писателей СССР [по состоянию на 01.12.1963] / ред. К. В. Воронков, сост. Н. В. Боровская. — М.: Советский писатель, 1964. — 776 с. — 3000 экз.
- Справочник Союза писателей СССР [по состоянию на 01.06.1980]. — М.: Советский писатель, 1981. — 824 с. — 10 000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- Шатров Михаил Филиппович // Кто есть кто в современной культуре : В 2 вып. / Гл. ред. С. М. Семёнов, авт. и сост. Н. И. Шадрина, Р. В. Пигарев и др. — М.: МК-Периодика, 2006—2007. — ISBN 5-93696-007-3, 5-93696-010-2.
- Михаил Шатров на радио «Эхо Москвы» 11 августа 2002 года
- Человек-небоскрёб