Սոս Սարգսյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սոս Արտաշեսի Սարգսյան (հոկտեմբերի 24, 1929(1929-10-24)[1], Ստեփանավան, Հայաստան[1] - սեպտեմբերի 26, 2013(2013-09-26), Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

Սոս Սարգսյան
Ծնվել էհոկտեմբերի 24, 1929(1929-10-24)[1]
ԾննդավայրՍտեփանավան, Հայաստան[1]
Մահացել էսեպտեմբերի 26, 2013(2013-09-26) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1954)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր, քաղաքական գործիչ և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրԵրևանի պատանի հանդիսատեսի թատրոն[1], Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն[1] և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ԸնտրանիԵռանկյունի, Մենք ենք, մեր սարերը (ֆիլմ) և Նահապետ
Պարգևներ և մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ Բեմական առաջին քայլերը կատարել է Ստեփանավանի պետական թատրոնում։ 1948 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թվականին հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1991 թվականին նա Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից առաջադրվել է որպես նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի թեկնածու այդ տարի կայացած ՀՀ նախագահական ընտրություններին։ 1997-2006 թվականներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն էր, 2006 թվականից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թվականին ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա. Պրոշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։

Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից[2]։

ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին, իր ծննդավայր Ստեփանավանում, իր անունը կրող փողոցի վրա գտնվող այգում բացվել է քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած հուշարձանը, իսկ 2015-ի հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի Տերյան 65 հասցեում, որտեղ բնակվում էր վարպետը, բացվել է նրա հիշատակին նվիրված հուշատախտակը[3]։

 
Սոս Սարգսյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
 
Սոս Սարգսյանի հուշատախտակը Երևանի Տերյան փողոցում

Ֆիլմագրություն

խմբագրել

Պարգևներ

խմբագրել
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1975 - «Եռանկյունի» ֆիլմում (1967) Մկրտիչի դերի համար; 1979-թատերական աշխատանքի համար; 1988 - «Մատենադարան» ֆիլմին մասնակցության համար)
  • Ալմա-Աթայում համամիութենական կինոփառատոնի մրցանակակիր «Լավագույն դերասանական աշխատանքների համար մրցանակներ» անվանակարգում 1986 թվական («Խնձորի այգին» ֆիլմ)
  • «Պատվո նշան» շքանշան (1981)
  • Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ (1996)
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշան (Հայաստան, 2001)
  • Սուրբ Սահակ և Սուրբ Մոսրոպ շքանշան (2001)
  • Մխիթար Գոշի մեդալ (ԼՂՀ, 2001)
  • «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան (ԼՂՀ)
  • Գարեգին Նժդեհի մեդալ
  • Երևանի պատվավոր քաղաքացի (2000)[4]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 225.
  2. Մահացել է Սոս Սարգսյանը
  3. «Մշտական ներկայություն Սոս Սարգսյանին». Տերյան 65 հասցեում բացվեց Վարպետի հուշատախտակը
  4. «СОС САРКИСЯН» (ռուսերեն). kino-teatr.ru — Биография. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  • Չորուկ ճյուղեր, Երևան, 1991, 45 էջ։
  • Վարագույրից այս կողմ (հոդվածներ, ակնարկներ, պատմվածքներ, մանրապատումներ), Երևան, 1991, 352 էջ։
  • Ընդհատում (վիպակ), Երևան, 2000, 180 էջ։
  • Մենք ու մերոնք... (հիշողություններ), Երևան, 2001, 232 էջ։
  • Լակոտը, Երևան, 2010, 200 էջ։
  • Կանչ (հիշողություններ, մտորումներ, հարցազրույցներ), Երևան, 2010, 540 էջ։
  • Պատառոտված ժամանակ (վիպակ), Երևան, 2011, 248 էջ։
  • Լակոտը (նորավեպ), 2-րդ հրտ., Երևան, 2012, 120 էջ։
  • Ոտնամաններս, Երևան, 2013, 32 էջ։
  • Կանչ (հիշողություններ, մտորումներ, հարցազրույցներ), Երևան, 2016, 526 էջ։

Գրականություն

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոս Սարգսյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոս Սարգսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 225