Երիտասարդները
«Երիտասարդները» (ռուս.՝ «Молодые»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Մոսկալենկոն[1] Ալեքսանդր Անդրեևի «Դատեք մեզ, մարդիկ» (ռուս.՝ «Рассудите нас, люди») վեպի հիման վրա[2]։
Երիտասարդները ռուս.՝ Молодые | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1971 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նիկոլայ Մոսկալենկո |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Չերվինսկի |
Դերակատարներ | Եվգենի Կինդինով |
Օպերատոր | Նիկոլայ Օլոնովսկի |
Երաժշտություն | Մարկ Ֆրադկին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 92 րոպե |
Սյուժե
խմբագրելԵվգենիան շրջապատված է ծնողական ուշադրությամբ և խնամքով, և, հետևաբար, սոցիալապես այնքան էլ ինքնուրույն չէ։ Նա հանդիպել և սիրել է իր հերոս Ալեքսեյ Նիկոլաևին, որը սովորական պարզ շինարար-բրիգադիր է։ Ծանոթությանը հաջորդում է դժվարին համատեղ կյանքը հանրակացարանում իր բոլոր ուրախություններով ու սովորական մահկանացուներին հատուկ դժվարություններով։ Մի ժամանակ նույնիսկ Եվգենիային թվում է, թե նա չի ցանկանա և չի կարողանա ապրել սիրելիի կողքին։ Հաջորդ բնակելի տան կառուցումից հետո Ալեքսեյը կոշտ որոշում է կայացնում։ Նա անմիջապես ուսանողական շինջոկատի և Մոսկվայից հավատարիմ ընկերների հետ անմիջապես մեկնում է Տյումեն երկար ժամանակով։ Եվգենյան չի կարողանում Ալեքսեյին ազատ կյանք տալ առանց իրեն և նրա հետ գնում է տագնապալի անհայտություն` իր երջանկությանն ընդառաջ։
Դերերում
խմբագրել- Եվգենի Կինդինով – Ալեքսեյ Նիկոլաև
- Լյուբով Նեֆեդովա – Ժենյա (դերը հնչյունավորել է Գալինա Պոլսկին)
- Ժաննա Գորոշչենյա – Անյա
- Ալլա Լարիոնովա – Եկատերինա Պետրովնա, Ժենյայի մայրը
- Նելլի Պշեննայա – Լենա, Ժենյայի ընկերուհին
- Նոնա Մորդյուկովա – Դարյա Վասիլևնա, հանրակացարանի պարետ
- Տատյանա Պելտցեր – դայակ Նյուշա
- Արմեն Ջիգարխանյան – Պյոտր, աշխղեկ
- Միխայիլ Կոկշենով – Տրիֆոն Բուդորագին
- Վլադիմիր Տիխոնով – Վադիմ
- Վյաչեսլավ Նեվիննի – Սեմյոն Նիկոլաև
- Գերման Կոզլով – Իլյա
- Նիկոլայ Սերգիենկո – Սերյոգա «Մայկոպից»
- Ալեքսեյ Գլազիրին – Ժենյայի հայրը
- Գալինա Կրավչենկո
- Ալեքսանդր Խանով
- Յուրի Բլաշչուկ - Արկադի
- Վերա Ենյուտինա
- Յուրի Կատին – Յարցև
- Լեոնիդ Կուրավլյով – ապագա բնակիչ
- Ալեքսեյ Պանկին
- Իվան Սավկին – Իվան
- Վալենտինա Ուշակովա – Իվանովի կինը
- Լարիսա Սոբոլևսկայա – Լիզա
- Մ. Պոգորելովա
- Ե. Շապոշնիչենկո
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Չերվինսկի
- Ռեժիսոր` Նիկոլայ Մոսկալենկո
- Օպերատոր` Նիկոլայ Օլոնովսկի
- Նկարիչ` Նատալյա Մեշկովա
- Կոմպոզիտոր՝ Մարկ Ֆրադկին
- Երգի տեքստի հեղինակ` Եվգենի Դոլմատովսկի
Տեխնիկական տվյալներ
խմբագրել- Գունավոր, լայնաֆորմատ, վեցալիք ստերեո։
Մրցանակներ
խմբագրել- 1972 — Առաջին մրցանակ («Երիտասարդական մրցանակ») Կարլովի Վարիում սոցիալիստական երկրների ժամանակակից արվեստի փառատոնում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Երիտասարդները» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Երիտասարդները» ֆիլմը kinopoisk.ru կայքում