Ռոբերտ Լուիս Սթիվենսոն

Ռոբերտ Լուիս Ստիվենսոն (անգլ.՝ Robert Louis Stevenson, նախապես Robert Lewis Balfour Stevenson; նոյեմբերի 13, 1850(1850-11-13)[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - դեկտեմբերի 3, 1894(1894-12-03)[1][6][7][…], Վաիլիմա, Սամոա), շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ, անգլիական նեոռոմանտիզմի ներկայացուցիչ։ Այժմ Սթիվենսոնը աշխարհում 26 ամենաշատ թարգմանվող հեղինակների շարքում է։ Նա դեռ կենդանության տարիներին է հասցրել մեծ ճանաչում ձեռք բերել։

Ռոբերտ Լուիս Սթիվենսոն
անգլ.՝ Robert Louis Stevenson
Robert Louis Stevenson by Henry Walter Barnett.jpg
Ծննդյան անունբրիտանական անգլերեն՝ Robert Lewis Balfour Stevenson
Ծնվել էնոյեմբերի 13, 1850(1850-11-13)[1][2][3][…]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
Վախճանվել էդեկտեմբերի 3, 1894(1894-12-03)[1][6][7][…] (44 տարեկան)
Վախճանի վայրՎաիլիմա, Սամոա
ԳերեզմանMount Vaea
Մասնագիտությունբանաստեղծ, ակնարկագիր, վիպասան, վիպասան, մանկագիր, գրող և հեղինակ-կոմպոզիտոր
Լեզուանգլերեն[1]
ԱզգությունՇոտլանդացիներ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
ԿրթությունԷդինբուրգի համալսարան
Ժանրերարկածային գրականություն և գոթական գրականություն
Ուշագրավ աշխատանքներԳանձերի կղզին, Առևանգվածը, Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը, A Child's Garden of Verses? և Prince Otto?
ԱմուսինՖանի Սթիվենսոն[8]
Signature of Robert Louis Stevenson.jpg
Robert Louis Stevenson Վիքիպահեստում

ԿրթությունԽմբագրել

1857 թվականի սեպտեմբերից մինչև 1859 թվականի հոկտեմբեր Սթիվենսոնը հաճախում է Հենդերսոնի դպրոց, բայց առողջական վատ վիճակի պատճառով շատ է բացակայում, որոնք լրացվում են մասնավոր ուսուցիչների միջոցով։ 1861 թվականից հաճախել է Էդինբուրգի ակադեմիա, որը անկախ ու առանձին դպրոց էր տղաների համար։

1864 թվականից սովորել է Էդինբուրգում գտնվող Ռոբերտ Թոմսոնի մասնավոր դպրոցում։ 1867 թ. Սթիվենսոնը ընդունվում է Էդինբուգի համալսարան: Ընդունվելով Էդինբուրգի համալսարան՝ Սթիվենսոնը սովորում է ինժեներության գծով՝ շարունակելով ընտանեկան մասնագիտությունը՝ փարոսների նախագծում։ Բայց հետագայում փոխում է ֆակուլտետը և 1875 թվականին ավարտում է համալսարանը՝ իրավաբանություն մասնագիտությամբ։

Չնայած ծանր հիվանդությանը (թոքերի և բրոնխների տուբերկուլյոզ), Սթիվենսոնը շատ է ճանապարհորդել։ 1876 թվականից ընկերոջ՝ Ուիլյամ Սիմփսոնի հետ ճանապարհորդում է Բելգիայի և Ֆրանսիայի ջրային տարածքներով։ Այս ճանապարհորդության տպավորությունները հետագայում տեղ են գտնում «Ճանապարհորդություն երկրի ներսում» ակնարկային գրքում (1878)։

ՍտեղծագործություններԽմբագրել

Թողել է հարուստ գրական ժառանգություն։ Նրա հայտնի ստեղծագործություններից են «Գանձերի կղզին» (1883), «Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» (1886), «Սև նետը» (1888), «Արքայազն Օտտոն» (1885) և այլն։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։