Խոսող կապիկը
«Խոսող կապիկը» (ռուս.՝ «Говорящая обезьяна»), 1991 թվականի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գեորգի Օվչարենկոն «Ֆենիքս-ֆիլմ» ստուդիայում[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1991 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գեորգի Օվչարենկո |
Սցենարի հեղինակ | Գեորգի Օվչարենկո |
Դերակատարներ | Արմեն Ջիգարխանյան և Վալերի Զոլոտուխին |
Տևողություն | 80 րոպե |
Սյուժե
խմբագրելԵկեղեցու դարպասների մոտ, ուր այցելում են բազմաթիվ հայտնի մարդիկ, ողորմություն է խնդրում Էդիկը՝ ֆիլմի գլխավոր հերոսը։ Նրա հետ ողորմություն են խնդրում նաև մի հսկայական շուն՝ մոսկովյան պահակային ցեղատեսակի մի շուն և այլ կենդանիներ։ Սակայն Էդիկն աղքատ չէ, նա «Մերսեդես» է վարում, իսկ նրա կենդանիները վարժեցված են գողություններ կատարելու համար, իսկ Նոյ անունով կապիկը կարողանում է նաև խոսել։
Դերերում
խմբագրել- Արմեն Ջիգարխանյան[2] – Էդիկ, աֆերիստ-վարժեցնող
- Բորիս Նովիկով – Վասիլիչ, կենդանաբանական այգու պահակ
- Վալերի Զոլոտուխին – Միշուտկին
- Միխայիլ Կոկշենով – Յուրա
- Վիկտոր Իլիչև – Դոնիշկին
- Ալեքսանդր Լենկով – Կոլյա Մարյին, կոկորդիլոսի սեփականատեր
- Լյուդմիլա Նիլսկայա – Էդիկի սիրուհին
- Նատալյա Կրաչկովսկայա – կոկորդիլոսի գնորդ
- Տատյանա Դոգիլևա – Նատալյա
- Բաադուր Ցուլաձե – Բուլատ
- Վլադիմիր Գրամմատիկով – Միսկին
- Ռոման Ֆիլիպով – Շչուկա
- Յուրի Մեդվեդև – հանձնաժողովի նախագահ
- Ալեքսանդր Պյատկով – սահադաշտի վարորդ
Նոյի դերում նկարահանվել է Ջուլի անունով շիմպանզեն (վարժեցնող՝ Ազիզ Ասկարյան)։
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Գեորգի Օվչարենկո
- Ռեժիսոր՝ Գեորգի Օվչարենկո
- Օպերատոր՝ Վսեվոլոդ Սիմակով
- Նկարիչ՝ Վլադիմիր Սավոստյանով
- Կոմպոզիտոր՝ Էդուարդ Բոգուշևսկի
- Պրոդյուսեր՝ Գեորգի Օվչարենկո[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Խոսող կապիկը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Խոսող կապիկը» ֆիլմը kinopoisk.ru կայքում