Անկեղծորեն Ձեր․․․
«Անկեղծորեն Ձեր…» (ռուս.՝ «Искренне Ваш…»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Ալլա Սուրիկովան[1][2][3] 1985 թվականին։
Անկեղծորեն Ձեր․․․ ռուս.՝ Искренне Ваш... | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | տրագիկոմեդիա |
Թվական | 1985 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալլա Սուրիկովա |
Սցենարի հեղինակ | Վալենտին Ազերնիկով |
Դերակատարներ | Վիտալի Սոլոմին և Վերա Գլագոլևա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 81 րոպե |
Սյուժե
խմբագրելՏասը տարի առաջ ֆիլմի հերոս Պավել Դոբրինինը աստղագետ է եղել, որը հետաքրքրված էր գիտությամբ և ոչինչ չէր նկատում, բացի աստղային երկնքից։ Բայց մի օր աստղադիտակի համար նոր ոսպնյակ փնտրելու ժամանակ նա բացահայտում է տաղանդ, որը նրան դարձնում է իսկական «աստղ»։ Հոգում մնալով աստղագետ՝ նա դառնում է անգերազանցելի վարպետ՝ դեֆիցիտ գտնելու և կենցաղային դժվարությունները հաղթահարելու ոլորտում։
Ժամանակի ընթացքում Պավելը գտնում է անհրաժեշտ մարդու հետ ծանոթանալու էլ ավելի հնարամիտ մեթոդ՝ առանց վնասվելու նետվել նրա մեքենայի տակ։ Դրանից հետո վախեցած վարորդը, ձգտելով խուսափել պատասխանատվությունից, անում է այն, ինչ պետք է հերոսին…
Գլխավոր դերերում
խմբագրել- Վիտալի Սոլոմին - Պավել Դոբրինին
- Վերա Գլագոլևա - Կատյա Կոռնեևա (հնչյունավորել է Աննա Կամենկովան)
- Վիկտոր Իլյիչյով - Յուրա Սամոյլով
Դերերում
խմբագրել- Ռոլան Բիկով — Գենադի Սերգեևիչ Պոստնիկով, թատրոնի գլխավոր ռեժիսոր
- Արմեն Ջիգարխանյան - Սերաֆիմով, թատրոնի տնօրեն
- Լարիսա Ուդովիչենկո - Լյուսյա, Պավելի կինը
- Նիկոլայ Պարֆյոնով - Նովիկով, արտադրամասի պետ
- Լեոնիդ Կուրավլյով - Նիկոլայ Եմցով, ոստիկանության հերթապահ կապիտան
- Իրինա Շմելյովա - Լենա, սկսնակ դերասանուհի
- Ելենա Սանաևա - Նինա, թատրոնի առաջատար դերասանուհի
Էպիզոդներում
խմբագրել- Նինա Մասլովա - Օլյա, մատուցողուհի
- Աննա Վարպախովսկայա - կինոստուդիայի աշխատող
- Սերգեյ Միգիցկո - ստոմատոլոգ
- Ռաիսա Ռյազանովա - Պավելի ծառայակիցը
- Վալենտին Սմիրնիտսկի - ավտոսերվիսի աշխատակից ռեստորանում
- Իրինա Գոշևա - Պավելի մայրը
- Լյուդմիլա Դմիտրիևա - հեռուստատեսության ռեժիսոր
- Վ. Վոլկովենկո
- ՕԼեգ ԿԻսելյով - երգիչ ռեստորանում
- Մարիա Վինոգրադովա - թանգարանի դիտորդ
- Նիկոլայ Իվանով - Ռիժով
- Միխայիլ Հալաջան
- Վալերի Լիսենկով
- Նատալյա Զախարովա - դերասանուհի
- Տատյանա Կիմ - գործարանի աշխատակից
- Ն. և Լ. Գեներալովներ - վարսահարդարներ
- Յուրի Կիրեև - դերասան
- Ի. Սելիվերստով
- Ալեքսանդր Կուզնեցով - շեֆ խոհարար
- Ալեքսանդր Մարինոգ - դերասան
- Եվգենի Լիսկոնգ
- Միխայիլ Վասկով - ոստիկանության ավագ
- Յուրի Պուզակով
- Ելենա Անդրեևա
- Լուսագրերում նշված չեն
- Սերգեյ Յուրտայկին - թանգարանի ավագ պահակ
- Իգոր Բոչկին - դրուժիննիկ թանգարանում
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ ՝ Վալենտին Ազերնիկով
- Բեմադրող ռեժիսոր՝ Ալլա Սուրիկովա
- Բեմադրող օպերատոր՝ Վսեվոլոդ Սիմակով
- Բեմադրող նկարիչ՝ Իրինա Շրետեր
- Կոմպոզիտոր՝ Վիկտոր Լեբեդև
- Երգերի տեքստի հեղինակ՝ Յուրի Էնտին
Արձագանքներ
խմբագրելԱլլա Սուրիկովայի «Անկեղծորեն ձեր...» կատակերգության հերոսը սկզբում կարող է թողնել զուտ դրական տպավորություն․ նա երիտասարդ է, գեղեցիկ, խելացի, սրամիտ, էլեգանտ, զբաղված է լուրջ գիտական աշխատանքով։ Նա բազմաթիվ ընկերներ և ծանոթներ ունի, հեշտ է շփվում կանանց հետ։ Բայց... որքան շատ ենք մենք ճանաչում այդ մարդուն, այնքան շատ ենք հիասթափվում նրանից։ Պարզվում է՝ Վիտալի Սոլոմինին այս անգամ բաժին է հասել հերթական խարդախի դերը, որի համար անհնարին ոչինչ չկա։
Երբեմն էկրանի վրա առաջանում են զվարճալի, սրամիտ դրվագներ, բայց ընդհանուր առմամբ «Անկեղծորեն ձերն է» թողնում երկրորդական տպավորություն։ «Прохиндиада» կամ «Անկյունի շիկահերը» ֆիլմերի համեմատ ոչ մի նոր բան այստեղ չկա։ Իսկ ծանոթ թեմայով վարիացիաները միշտ մնում է միայն վարիացիա, եթե չկա շարժում առաջ։ Այո, և գլխավոր դերը խաղացող դերասանի «դրական» վերածնունդին հավատալը դժվար է․ այնքան տպավորիչ է և հեշտ, անդիմադրելի և վստահ, արտիստական և հետաքրքրաշարժ է նա սավառնում ֆիլմի ողջ ընթացքում…Բնօրինակ տեքստ (ռուս.)Герой комедии Аллы Суриковой «Искренне ваш…» может поначалу произвести впечатление сугубо положительное — молод, хорош собой, умён, остроумен, элегантен, занят серьёзной научной работой. У его масса друзей и знакомых, он лёгок в общении с женщинами. Но… чем больше мы узнаём этого человека, тем больше в нём разочаровываемся. Оказывается, Виталию Соломину на сей раз досталась роль очередного прохиндея, для которого нет ничего невозможного.
Иногда на экране возникают смешные, остроумные эпизоды, но в целом «Искренне ваш» оставляет впечатление вторичности. Ничего нового по сравнению с «Прохиндиадой» или «Блондинкой за углом» тут нет. А вариация на знакомую тему всегда остаётся лишь вариацией, если отсутствует движение вперёд. Да и в «положительное» перерождение главного героя верится с трудом — так эффектно и легко, неотразимо и уверенно, артистично и увлекательно порхает он по жизни на протяжении всего действия фильма…— Ալեքսանդր Ֆեոդորով, Мини-кино рецензии разных лет…[4]
Տեխնիկական տվյալներ
խմբագրել- Ֆիլմը նկարահանվել է Շոստկինսկու արտադրական միավորման «Սվեմա» ժապավենի վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Юбилей Ларисы Удовиченко
- ↑ «Летний кинотеатр открылся в парке «Кузьминки» рядом с Рязанским районом». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Бесплатно посмотреть кино теперь можно в летнем кинотеатре в парке «Кузьминки-Люблино»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
- ↑ Александр Фёдоров Мини-кино рецензии разных лет…
Արտաքին հղումներ
խմբագրել- «Անկեղծորեն Ձեր…» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում