Երբ գալիս է սեպտեմբերը (ֆիլմ)

ֆիլմ

Երբ գալիս է սեպտեմբերը, ընտանեկան մելոդրամա։

Picto infobox cinema.png
Երբ գալիս է սեպտեմբերը
Когда наступает сентябрь
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1975
Պրեմիերասեպտեմբերի 23 1976
Լեզուհայերեն
ռուսերեն
ՌեժիսորԷդմոնդ Քեոսայան
Սցենարի հեղինակԿոնստանտին Իսաև
Էդմոնդ Քեոսայան
ԴերակատարներԱրմեն Ջիգարխանյան, Նիկոլայ Կրյուչկով, Վլադիմիր Իվաշով, Վալենտինա Ուշակովա, Իվան Ռիժով, Գալինա Պոլսկիխ, Միխայիլ Մետյոլկին, Վլադիմիր Նոսիկ, Նիկոլաի Գրաբբե, Էդգար Էլբակյան, Վիկտոր Ավդյուշկո և Տամարա Յարենկո
ՕպերատորՄիխայիլ Արդաբյևսկի
ԵրաժշտությունՅան Ֆրենկել
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն86 րոպե

ՍյուժեԽմբագրել

Աշտարակից Մոսկվա է գալիս թոշակառու Լևոն Պողոսյանը, որպեսզի թոռանը, Լևոնիկին տանի առաջին դասարան։ Լևոնը շատ մարդամոտ է, հեշտ մտերմանում է նրանց հետ ու օգնում է նրանց, ինչը հատուկ չէ մեծ քաղաքների համար, որտեղ հարևանները կարող են իրար չճանաչել։

Նունեն խանդում է ամուսնուն, ով աշխատում է կարի ֆաբրիկայում և մասնակցում է գեղարվեստական ինքնագործունեությանը, և դրա պատճառով ընտանիքում պարբերաբար խնդիրներ են լինում։

Լևոնը ընկերանում է Լևոնիկի համադասարանցի Կատյայի պապի հետ։ Նիկոլայ Նիկոլաևիչը օգնում է Լևոնին առողջական խնդիրների հետ կապված, բժշկական հետազոտության արդյունքում պարզվում է, որ Լևոնին մնացել է քիչ ժամանակ ապրելու։

Մետաագործ Գենան Լևոնի համար մանղալ է պատրաստում։ Լևոնն ու Լևոնիկը խորոված են անում մոսկովյան բազմահարկի պատշգամբում։ Հարևանները, տեսնելով ծուխը, կանչում են հրշեջներին։ Լևոնը հրավիրում է բոլոր ընկերներին խորովածի։

Լևոնի ընկերները ճանապարհում են նրան օդանավակայանում։

ԴերերումԽմբագրել

ԴրվագներումԽմբագրել

  • հարևաններ. Վալենտինա Ուշակովա - Նինա Պետրովնա, Տամարա Յարենկո, Լյուդմիլա Կարաուշ, Ելիզավետա Կուզյուրինա, Ինգա Բուդկևիչ, Նիկոլայ Գորլով
  • Գալինա Միկելաձե - համերգի վարող
  • Լյուբով Սոկոլովա - հսկիչ
  • Տատյանա Սաշկովա (տիտրերում Տ.Շուրշիկովա) - վոկալ կվարտետի անդամ
  • Տաքսու ուղևորները - Ալեքսանդր Լուկյանով, Եվգենի Մարկով
  • առաջին դասարանցիների հայրեր - Օլեգ Բալակին, Գենադի Դոնյագին, Ալեքսեյ Կոնյաշկին
  • Ս. Ֆոնարյովա, Գալինա Յակովլևա, Մ. Յակովլևա, Ն. Միշկանովա, Գ. Մոլչանովա, Ն. Մոլչանովա, Լ. Յակիմովա, Օ.

Ատամանովա, Ն. Կարպիտչենկո, Վերա Բլագովիդովա, Լյուդմիլա Կրաշենիկովա

Ստեղծագործական խումբԽմբագրել

  • բեմադրող նկարիչ - Եվգենի Սերգանով
  • հնչյունային օպերատոր - Սեմյոն Լիտվինով
  • «Для тебя» (Քեզ համար) երգի խոսքերի հեղինակ - Իգոր Շաֆերան

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • 2011 թ. սեպտեմբերի 18-ին Ախթալայում «Երբ գալիս է սեպտեմբերը» նշանաբանով անցկացվել է III Համահայկական Խորովածի փառատան, որի ժամանակ բացվել է Արմեն Ջիգարխանյանի արձանը
  • Ֆիդայական երգը թարգմանվել է ռուսերեն ոչ ճիշտ գրաքննության պատճարով[1]

ՊարգևներԽմբագրել

  • 1976 թ. - գլխավոր մրցանակ IX համամիութենական կինոփառատոնում Ֆրունզեում
  • 1976 թ. - «Արծաթ Նեֆերտիտի» մրցանակի դափնեկիր Կահիրեի միջազգային կինոփառատոնում մարդասիրության համար, կենսունակությունը, դերասանների գերազանց խաղը և Եգիպտոսի կաթոլիկ ասոցիացիայի մրցանակ
  • 1976 թ. - գլխավոր մրցանակ Ավելինոյի միջազգային կինոփառատոնում
  • 1977 թ. - Լոնդոնի արվեստի ակադեմիայի դիպլոմ լավագույն օտարերկրյա ֆիլմ ցուցադրված Բրիտանիայում
  • 1977 թ. - հանդիսատեսի համակրանքի մրցանակ՝ լավագույն տղամարդ դերակատարին (Արմեն Ջիգարխանյան) «ՖԵՍԹ-77» VII Բելգրադի հեղինակային ֆիլմերի կինոփառատոնում

ԾանոթագրություններԽմբագրել