Հրանտ Մաթևոսյան

հայ գրող

Հրանտ Իգնատի Մաթևոսյան (փետրվարի 12, 1935(1935-02-12), Ահնիձոր, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 19, 2002(2002-12-19), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, կինոսցենարիստ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից [1]։

Հրանտ Մաթևոսյան
Ծնվել էփետրվարի 12, 1935(1935-02-12)
ԾննդավայրԱհնիձոր, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 19, 2002(2002-12-19) (67 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Մասնագիտությունգրող, սցենարիստ և արձակագիր
Լեզուհայերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1962) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1967)
Ժանրերվիպակ և պատմվածք
ԱշխատավայրԽորհրդային գրականություն, Գրական թերթ և ՀԳՄ
Պարգևներ
ԶավակներՇողեր Մաթևոսյան
Կայքhrantmatevossian.org
Հրանտ Մաթևոսյան Վիքիքաղվածքում
Հրանտ Մաթևոսյան Վիքիդարանում
 Hrant Matevosyan Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 12-ին Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։

Կրթություն Խմբագրել

Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։

1958-1962 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետում։ Ուսմանը զուգահեռ, որպես սրբագրիչ, աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։

1965-1967 թվականներին Մոսկվայում անցել է բարձրագույն սցենարական դասընթացներ։

Գրական գործունեություն Խմբագրել

Առաջին տպագիր գործը «Տափաստանում» ակնարկն էր (1959)։ Առավել հայտնի է դարձել 1961 թվականին լույս տեսած «Ահնիձոր» ակնարկով։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Նրա հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։

Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս»-ը, լույս է տեսել 1967 թվականին։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։

 
Հրանտ Մաթևոսյանի հուշարձանը Վանաձորում, քանդակագործ՝ Սևո
 
Մահարձանը Պանթեոնում

Հիմնական ստեղծագործություններ Խմբագրել

Ժողովածուներ Խմբագրել

  • 1967 թվական՝ «Օգոստոս» (Երևան, «Հայաստան»)
    • «Արջը»
    • «Բեռնաձիեր»
    • «Թախիծ»
    • «Մենք ենք մեր սարերը»
    • «Միամիտ պատմություն»
    • «Շները»
  • 1978 թվական՝ «Ծառերը» (Երևան, «Սովետական գրող»)
  • 1978 թվական «Մեր վազքը» (Երևան, «Սովետական գրող»)
    • «Բաց երկնքի տակ հին լեռներ»
    • Իմ գայլը
    • «Կանաչ դաշտը»
    • «Հացը»
    • «Մեր վազքը»
    • «Պատիժը»
  • 1983 թվական՝ «Տերը» (Երևան, «Սովետական գրող»)
    • «Այս կանաչ, կարմիր աշխարհը»
    • «Աշնան արև»
    • «Չեզոք գոտի» (պիես)
    • «Ջաղացը»
    • «Տերը»

Հրապարակախոսություն, էսսեներ, հոդվածներ Խմբագրել

Կինոսցենարներ ու պիեսներ Խմբագրել

Երկերի մատենագիտություն Խմբագրել

  • Օգոստոս, Երևան, 1967, 291 էջ։
  • Մենք ենք, մեր սարերը, Երևան, 1968, 92 էջ։
  • Մեր վազքը (պատմվածքներ), Երևան, 1978, 240 էջ։
  • Ծառերը (վիպակներ), Երևան, 1978, 460 էջ։
  • Տերը (կինովիպակներ), Երևան, 1983, 408 էջ։
  • Երկեր, հատ. 1. Ահնիձոր, Մենք ենք, մեր սարերը, Բեռնաձիեր, Թափանցիկ օր, Մեծամոր, Գոմեշը, Մեր վազքը, Իմ գայլը, Պատիժը, Բաց երկնքի տակ հին լեռներ, Կանաչ դաշտը, Երևան, 1985, 584 էջ։
  • Երկեր, հատ. 2. Աշնան արև, Խումհար, Ծառերը, Տաշքենդ, Տերը, Երևան, 1985, 616 էջ։
  • Մեր վազքը (պատմուածքներ), Պէյրութ, 1987, 194 էջ։
  • Վիպակներ, Երևան, 1990, 733 էջ։
  • Սպիտակ թղթի առջև (հոդվածներ), Երևան, 2004, 366 էջ։
  • Հատընտիր, հատ. 1. Պատմվածքներ, Նժույգս, նժույգս, Նարինջ զամբիկը, Պատիժը, Օգոստոս, Ալխո, Կայարան, Թափանցիկ օր, Մեծամոր, Մենք ենք, մեր սարերը, Աշնան արև, Խումհար, Երևան, 2005, 704 էջ։
  • Հատընտիր, հատ. 2. Տաշքենդ, Տերը, Այս կանաչ, կարմիր աշխարհը, Չեզոք գոտի, Հոդվածներ, Հարցազրույցներ, Երևան, 2005, 704 էջ։
  • Ես ես եմ (հարցազրույցներ), Երևան, 2005, 518 էջ։
  • Նանա իշխանուհու կամուրջը (Անտիպներ), Երևան, 2006, 140 էջ։
  • Անտիպներ, հատ. 1. Ակնարկներ, Պատմվածքներ, Վիպակներ, Երևան, 2017, 616 էջ։
  • Անտիպներ, հատ. 2. Տախը, Երևան, 2017, 624 էջ։

Մրցանակներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Հրանտ Մաթևոսյան»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-08-ին։ Վերցված է 2019-02-12 

Գրականություն Խմբագրել

  • Փանոսյան Ս., Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը, Ե., 1984 թ.։
  • Կիմ Աղաբեկյան, Հրանտ Մաթևոսյան. Ծմակուտի վիպասքը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1988 թ., 356 էջ։
  • Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 3, Երևան, 1999 թ.:
  • Գրիգորյան Վ., Հրանտ Մաթևոսյան, Ե., 1989 թ.։
  • Եզեկյան Լ., Հրանտ Մաթևոսյանի խոսքարվեստի մի քանի հարցեր, Ե., 1986 թ.։
  • Հայկական համաբարբառ։ Հրանտ Մաթևոսյան, Աշնան արև, Վանաձոր, 2006 թ.։
  • Հրաչօ [Մաթևոսյան Հ.], Հրանտ կամ դառնամուխ կյանք, Ե., 2003 թ.։
  • Մաթևոսյանական արձագանքներ, Վանաձոր, 2005 թ.։
  • Մաթևոսյանական ընթերցումներ, գիրք 1, Ե․, ԵՊՀ հրատ․, 2006
  • Մաթևոսյանական ընթերցումներ, գիրք 2, Ե․, ԵՊՀ հրատ․, 2011 [1]
  • Մաթևոսյանական ընթերցումներ, գիրք 3, Ե., ԵՊՀ հրատ․, 2016 [2]
  • Մաթևոսյանական ընթերցումներ, գիրք 4, Ե., ԵՊՀ հրատ․, 2022
  • Վարդումյան Հ., Զրույցներ Հրանտ Մաթևոսյանի հետ, Ե., 2003 թ.։
  • Գասպարյան Դ., Երկնային շուշան։ Ազգային մտածողություն և ազգային ինքնագիտակցություն, Ե., 2005 թ.։
  • Վ. Ռ. Գրիգորյան, Հրանտ Մաթևոսյան. ստեղծագործությունը, Ե., 2013, 560 էջ։
  • Հայկ Համբարձումյան, Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի, Զանգակ, 2020

Արտաքին հղումներ Խմբագրել