Դուլսինեա Տոբոսացի (ֆիլմ)

«Դուլսինեա Տոբոսացի» (ռուս.՝ «Дульсинея Тобосская»), խորհրդային գեղարվեստական երաժշտական երկսերիանոց ֆիլմ, Գենադի Գլադկովի մյուզիքլի էկրանավորում, որը հիմնված է Ալեքսանդր Վոլոդինի համանուն պիեսի վրա[1]։ Սյուժեն կարելի է դիտարկել որպես ֆանտազիա «Խորամանկ Իդալգո Դոն Կիխոտ Լամանչեցին» վեպի իրադարձությունների շարունակության թեմայով։

Դուլսինեա Տոբոսացի
ռուս.՝ Дульсинея Тобосская
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և երաժշտական ֆիլմ
Թվական1980
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍվետլանա Դրուժինինա
Սցենարի հեղինակԱլեքսանդր Վոլոդին
ԴերակատարներՆատալյա Գունդարևա, Բորիս Պլոտնիկով, Ալեքսանդր Նազարով, Վալենտինա Տալիզինա, Արմեն Ջիգարխանյան, Տատյանա Պելտցեր, Բորիսլավ Բրոնդուկով և Եկատերինա Դուրովա
ՕպերատորԱնատոլի Մուկասեյ
ԵրաժշտությունԳենադի Գլադկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն131 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Իսպանիայում, XVII դարի սկզբին։ Դոն Կիխոտի մահից և Սերվանտեսի վեպի հրատարակումից յոթ տարի անց տխուր կերպարով ասպետի անունը լեգենդ է դառնում։ Դոն Կիխոտի հավատարիմ զինագործ Սանչո Պանսան ուղարկվում է Տոբոսո և այնտեղ գտնում է գեղջկուհի Ալդոնսային, որը չի կասկածում, որ հայտնի ասպետի սրտի տիրուհին է եղել և ինքն է հայտնի դարձել։ Սանչոն պատմում է իր սիրելիի համար Դոն Կիխոտի դեգերումների և տառապանքների պատմությունը։

Ալդոնսա-Դուլսինեան տեղափոխվում է Տոլեդո։ Մայրաքաղաքում նա ծանոթանում է տարօրինակ երիտասարդի՝ դոն Լուիսի հետ, որն այնքան նման է իր հոգում ձևավորված ասպետի և տղամարդու իդեալական կերպարին։ Դոն Կիխոտի հետ նրա նմանությունն ընդգծում է նույնիսկ Սանչոյի զարմացած արտահայտությունը․ «Մի՞թե Տերը Ձեր բարեպաշտության համար հարություն է տվել Փեզ և վերադարձրել է Ձեզ երիտասարդությունը»։ Նրա պատճառով Դուլսինեան թողնում է Տոլեդոն ու բարձր հասարակությունը և մեկնում ճամփորդությունների՝ կրկնելով նրա ճանապարհը, ով անհույս սիրում էր իրեն։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Երգեր խմբագրել

  • «Ночь тобосская темна…» (երաժշտությունը՝ Գենադի Գլադկովի, տեքստը՝ Բորիս Ռիցերի և Վլադիմիր Կոնստանտինովի, կատարող՝ Ելենա Կամբուրովա)
  • «Монолог Санчо» (երաժշտությունը՝ Գենադի Գլադկովի, տեքստը՝ Բորիս Ռիցերի և Վլադիմիր Կոնստանտինովի, կատարող՝ Ալեքսանդր Նազարով)
  • «Спор о Дульсинее» (երաժշտությունը՝ Գենադի Գլադկովի, տեքստը՝ Յուլի Կիմի, կատարող՝ Բորիսլավ Բրոնդուկով, Ալեքսանդր Նազարով և Արմեն Ջիգարխանյան)
  • «Было, было…» (երաժշտությունը՝ Գենադի Գլադկովի, տեքստը՝ Բորիս Ռիցերի և Վլադիմիր Կոնստանտինովի, կատարող՝ Բորիսլավ Բրոնդուկով, Ելենա Կամբուրովա, Վալենտինա Տալիզինա և Արմեն Ջիգարխանյան)
  • «Скандал в Тобосо» (երաժշտությունը՝ Գենադի Գլադկովի, տեքստը՝ Բորիս Ռիցերի և Վլադիմիր Կոնստանտինովի, կատարող՝ Բորիսլավ Բրոնդուկով, Ելենա Կամբուրովա, Վալենտինա Տալիզինա, Ալեքսանդր Նազարով և Արմեն Ջիգարխանյան)
  • «Серенада Дульсинее» (երաժշտությունը՝ Գենադի Գլադկովի, տեքստը՝ Բորիս Ռիցերի և Վլադիմիր Կոնստանտինովի, կատարող՝ Վյաչեսլավ Վոյնարովսկի)
  • «Обучение Альдонсы» (երաժշտությունը՝ Գենադի Գլադկովի, տեքստը՝ Բորիս Ռիցերի և Վլադիմիր Կոնստանտինովի, կատարող՝ Տատյանա Պելտցեր և Ելենա Կամբուրովա)
  • «Песня Санчо» (երաժշտությունը՝ Գենադի Գլադկովի, տեքստը՝ Բորիս Ռիցերի և Վլադիմիր Կոնստանտինովի, կատարող՝ Ալեքսանդր Նազարով)
  • «Монолог Луиса» (երաժշտությունը՝ Գենադի Գլադկովի, տեքստը՝ Յուլի Կիմի, կատարող՝ Բորիս Պլոտնիկով)
  • «К чёрту!» (երաժշտությունը՝ Գենադի Գլադկովի, տեքստը՝ Բորիս Ռիցերի և Վլադիմիր Կոնստանտինովի, կատարող՝ Ելենա Կամբուրովա, Տատյանա Պելտցեր, Ալեքսանդր Նազարով և Բորիս Պլոտնիկով)
  • «Скандал в Толедо» (երաժշտությունը՝ Գենադի Գլադկովի, տեքստը՝ Յուլի Կիմի, կատարող՝ Ելենա Կամբուրովա, Տատյանա Պելտցեր, Ալեքսանդր Նազարով և Բորիս Պլոտնիկով)
  • «Монолог Альдонсы» (երաժշտությունը՝ Գենադի Գլադկովի, տեքստը՝ Յուլի Կիմի, կատարող՝ Ելենա Կամբուրովա)
  • «Женихи Альдонсы» (երաժշտությունը՝ Գենադի Գլադկովի, տեքստը՝ Յուլի Կիմի, կատարող՝ Պյոտր Օլև և Վյաչեսլավ Վոյնարովսկի)
  • «Молитва Луиса» (երաժշտությունը՝ Գենադի Գլադկովի, տեքստը՝ Յուլի Կիմի, կատարող՝ Բորիս Պլոտնիկով)
  • «Баллада о Дульсинее» (երաժշտությունը՝ Գենադի Գլադկովի, տեքստը՝ Բորիս Ռիցերի և Վլադիմիր Կոնստանտինովի, կատարող՝ Ելենա Կամբուրովա)

Նկարահանումներ խմբագրել

  • Ֆիլմը նկարահանվել է 1980 թվականի ամռանը։ Բնական պայմաններում կատարվող նկարահանումները տեղի են ունեցել Ադրբեջանում։ Քաղաքային պլանները նկարահանվել են Բաքվում (Տոլեդո փողոց Իչարի Շահարում), Իսպանիայի և Տոբոսոյի շրջակայքի բնապատկերները՝ Գոբուստանում[4]։
  • Լուիս դե Կարասկիլի դերի համար սկզբում նախատեսվել է հրավիրել Միխայիլ Բոյարսկուն, սակայն նրա թեկնածությունը չի հաստատել գեղխորհուրդը[5]
  • Սանչո Պանսայի դերի համար հրավիրվել է Եվգենի Լեոնովը, սակայն նա չի կարողացել համատեղել նկարահանումները միանգամից երկու ֆիլմերում, և նա նախընտրել է Էլդար Ռյազանովի «Խեղճ հուսարի մասին բարի խոսք ասեք․․․» ֆիլմը[6]։
  • Նատալյա Գունդարևան նկարահանվել է կոտրված ոտնաթաթով, և որոշ տեսարանների նկարահանումների համար ստիպված են եղել բազմիցս հանել գիպսը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել