Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ

ԳԻՏԻՍ

Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ  (ռուս.՝ Росси́йский институ́т театра́льного иску́сства - ГИТИС), բարձրագույն թատերական ուսումնական հաստատություն։ Թատերական ամենամեծ ԲՈՒՀ-ն է Եվրոպայում և ամենամեծ ԲՈՒՀ-երից մեկն աշխարհում։ Գտնվում է Մոսկվայում։ Հաստատության շենքը ընդգրկված է ՌԴ մշակութային ժառանգությունների շարքում[1]։

Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ
ուկրաիներեն՝ Державний інститут театрального мистецтва
Տեսակհամալսարան, դրամատիկական դպրոց և ճարտարապետական հուշարձան
Հիմնադրված է1878
Անվանված էԱնատոլի Լունաչարսկի
ՌեկտորGrigory Zaslavsky?
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊրեսնենսկի շրջան
ՀասցեMaly Kislowski pereulok, 6, Малый Кисловский переулок, 6
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան
Կայքgitis.net
Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ (Ռուսաստան)##
Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ (Ռուսաստան)
Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ, Ռուսաստան
 Russian Academy of Theatre Arts Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1878 թվականի նոյեմբերի 22-ին Երաժշտասերների և դրամատիկ արվեստի հասարակության հովանավորությամբ Մոսկվայում դաշնակահար Պյոտր Ադամովիչ Շոստակովսկին[2] բացում է երաժշտական-դրամատիկական դպրոց։ 1883 թվականին երաժշտասերների հասարակությունը վերանվանվում է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերություն, որի տնօրեն Պյոտր Շոստակովսկին նրա ենթակայությանն է հանձնում նաև իր դպրոցը։ 1886 թվականին դպրոցը վերանվանվել է երաժշտա-դրամատիկական դպրոց՝ հավասարեցվելով կոնսերվատորիայի կարգավիճակի[3]։

1902 թվականին դպրոցը տեղափոխվել է Մալի Կիսլովսկի նրբանցք, որտեղ այժմ տեղակայված է ինստիտուտի գլխավոր մասնաշենքը։ 1918 թվականին Երաժշտա-դրամատիկական ուսումնարանը վերանվանվել է Երաժշտա-դրամատիկական ինստիտուտ, 1919 թվականին՝ Երաժշտա-դրամատիկական պետական ինստիտուտ, 1922 թվականի սեպտեմբերի 17-ին պետական բարձրագույն թատերական դասընթացների հետ միավորումից հետո, Վսևոլոդ Մեյերխոլդի ղեկավարությամբ վերակազմակերպվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (ԳԻՏԻՍ)։ Վսևոլոդ Մեյերխոլդը ինստիտուտին կից ստեղծել է թատրոն, որը սկզբում անվանվել է ԳԻՏԻՍ-ի թատրոն, 1923 թվականից առանձնացել է ինստիտուտից՝ դառնալով Մեյերխոլդի անվան պետական թատրոն[4]։

Ինստիտուտը միավորում էր ինն անկախ «արվեստանոցներ», որոնցից յուրաքանչյուրն ուներ իր ղեկավարը. շուտով արհեստականորեն միասնական դարձած արվեստանոցներն սկսեցին դուրս գալ ինստիտուտի կազմից[3]։

Ուսումնական պլանների ու ծրագրերի անաշխատունակության պատճառով 1925/1926 թվականներին ԳԻՏԻՍ-ը ստացավ տեխնիկումի կարգավիճակ (պահպանելով 4-ամյա կրթությունը) և անվանափոխվեց Թատերական արվեստի կենտրոնական տեխնիկում (ՑԵՏԵՆՏԻՍ), որի կազմի մեջ մտան երեք միավորումներ՝ դրամատիկական, երաժշտա-դրամատիկական (օպերային) և ակումբա-ռեժիսորական։ 1930 թվականին ձևավորվեցին ռեժիսորա-մանկավարժական, ռեժիսորական, թատերագիտական ֆակուլտետները[3]։

1931 թվականին մի քանի ուսումնական հաստատությունների միավորմամբ ձևավորվեց Թատերական ուսումնական կոմբինատը («Теавуз»), որը 1934 թվականի հունվարին կոչվել է Անատոլի Լունաչարսկու անունով։ 1935 թվականին Թատերական ուսումնական կոմբինատը հերթական անգամ վերակազմավորվել է Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի համալսարան։ Սկզբում ԳԻՏԻՍ-ն ունեցել է 3 ֆակուլտետ՝ ռեժիսուրայի, դերասանական և ռեժիսորական[3]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԳԻՏԻՍ-ը տարհանվել է Սարատով, այդ ժամանակահատվածում ինստիտուտի ռեկտորն է եղել Իոսիֆ Ռաևսկին։ 1943-1948 թվականներին ԳԻՏԻՍ-ը ղեկավարել է Ստեֆան Մոկուլսկին, ով ազատվել է 1949 թվականին «կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի» սկզբում, երբ «Պրավդա» թերթում հրատարակվեց «Մի խումբ հակա-հայրենասիրական թատերագետների մասին» հոդվածը. այդ ժամանակահատվածում ինստիտուտից ազատվեցին շատ դասախոսներ[5]։

2011 թվականի ապրիլի 26-ին ԳԻՏԻՍ-ը ստացել է համալսարանի կարգավիճակ։ 2013 թվականի մարտի 28-ի գիշերը լույս 29-ին ԳԻՏԻ-ի գլխավոր մասնաշենքում հրդեհ է բռնկվել։ Վնասվել է միայն շենքը։ 2015 թվականից ունի ինստիտուտի կարգավիճակ։

Ֆակուլտետներ խմբագրել

  • Դերասանական ֆակուլտետ
  • Թատերական ռեժիսուրայի ֆակուլտետ
    • Թատրոնի ռեժիսուրա
    • Կրկեսի ռեժիսուրա
    • Դերասանական արվեստ
    • Բեմական խոսք
    • Բեմական պար
    • Բեմական շարժում
    • Բեմանկարչություն
  • Երաժշտական թատրոնի ֆակուլտետ
    • Վոկալ
    • Դերասանական արվեստ
    • Բեմական խոսք
    • Բեմական պար
    • Բեմական շարժում
    • Երաժշտական թատրոնի ռեժիսուրա
    • Երաժշտական դրամատուրգիա
    • Բեմանկարչություն
    • Հնչյունային օպերատոր
  • Թատերագիտության ֆակուլտետ
    • Ռուսաստանի թատրոնի պատմություն
    • Արտասահմանյան թատրոնի պատմություն
    • Կերպարվեստի
  • Բալետի ֆակուլտետ
    • Բալետի խորեոգրաֆիա
  • Էստրադային արվեստի ֆակուլտետ
    • Դերասանական արվեստ
    • Էստրադայի ռեժիսուրա
    • Կիրառական արվեստի իմաստաբանություն և տեսություն
  • Պրոդյուսերական ֆակուլտետ
    • Պրոդյուսերայի և կատարողական արվեստի կառավարման ամբիոն
  • Բեմանկարչության ֆակուլտետ

Գրականություն խմբագրել

  • Смольяков А. Ю. Тот самый ГИТИС. - М.: Алгоритм-Книга, 2004. - 288 c. - ISBN 5-9265-0141-5.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. «Шостаковский, Петр Адамович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Горбунов М. А. ГИТИС // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1.
  4. Золотницкий Д. И. Будни и праздники театрального Октября. — Л.: Искусство, 1978. — С. 40. — 255 с.
  5. Строева М. Н. Советский театр и традиции русской режиссуры: Современные режиссерские искания. 1955-1970. — М.: ВНИИ искусствознания. Сектор театра, 1986. — С. 12-13. — 323 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ» հոդվածին։