Ի՞նչ է կատարվում քեզ հետ

«Ի՞նչ է կատարվում քեզ հետ» (ռուս.՝ «Что с тобой происходит?»), ռեժիսոր Վլադիմիր Սարուխանովի[1] խորհրդային ֆիլմը հասունացման և դպրոցական փոխհարաբերությունների թեմայով։

Ի՞նչ է կատարվում քեզ հետ
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1975
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Սարուխանով
Սցենարի հեղինակՅուզ Ալեշկովսկի
ԴերակատարներՎյաչեսլավ Բարանով
ՕպերատորՊյոտր Կատաև
ԵրաժշտությունԷդուարդ Արամի Խաղագործյան
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն75 րոպե

Սյուժե խմբագրել

Վեցերորդ դասարանի աշակերտ Միտյա Գրոմովը անմիջական և անկախ տղա է։ Նա չի հասցնում զբաղվել դասերով․ պետք է օգնի ծեր ձիապանին՝ փրկել իր ձիուն սպանդանոցից։ Դրանում նրան օգնում են տարրական դասարանների տղաները, իսկ Գրոմովը դրան ի պատասխան սկսում է ընկերություն անել նրանց հետ, որպես իրեն հավասարի հետ, նրանց օգնում է բարելավել բարդ հարաբերությունները ծնողների հետ։ Այս ամենը հանգեցնում է ավագների կողմից չհասկացվելուն և դպրոցում խնդիրների առաջանալուն, ինչպես նաև Միտյայի համադասարանցի Նինայի մոր բացասական վերաբերմունքին, որը հիվանդության պատճառով մնում է նույն դասարանում։ Թվում է, թե Ռոմեոն ու Ջուլիետն այլևս չեն նստի նույն նստարանին, բայց Գրոմովը պարզապես չի հանձնվում։ Նա որոշում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նույնպես մնա նույն դասարանում։

Դերերում խմբագրել

  • Վյաչեսլավ Բարանով – Միտյա Գրոմով
  • Օլգա Պոնոմարյովա – Նինա Գորչակովա
  • Բորիս ԶայդենբերգԼև Իվանովիչ, դպրոցի տնօրեն (հնչյունավորել է Արմեն Ջիգարխանյանը)
  • Դանուտա Ստոլյարսկայա – Ելենա Նիկոլաևնա, Միտյայի մայրը, էքսկուրսավար
  • Լիլիանա Ալեշնիկովա – Նինայի մայրը
  • Գալինա Օռլովա – Վերա Նիկոլաևնա, գրականության ուսուցչուհի
  • Մարինա Գավրիլկո – Կլարա Պավլովնա, հանրահաշվի ուսուցչուհի
  • Ալեքսանդր Եֆիմով – Վանյա Զայչենկո, Միտյայի փոքրիկ ընկերը, մաթեմատիկական հրաշամանուկ
  • Ալեքսանդր Դուբրովին – Սլավա Շչուկին, Միտյայի փոքրիկ ընկերը
  • Նինա Սարուխանովա – Մարիշկա, Միտյայի փոքրիկ ընկերուհին
  • Ելենա Գնուսկովա – Լենա Մուշկինա
  • Վասիլի Ագապով – Վասյա Լոբով, առաջին «հետամնաց»
  • Վադիմ Մադյանով – Շարապով, երկրորդ «հետամնաց»
  • Լյուդմիլա Կարաուշ – Լյուդմիլա Ալեքսանդրովնա Երշովա, ոստիկանության կապիտան
  • Իվան Ռիժով – Պալ Պալիչ, Հորզելենտրեստի ձիապան
  • Վասիլի Վեկշին – Միտյայի հայրն, նավաստի
  • Յակով Բելենկի – Արսեն Գեորգիևիչ, «հարյուրամյա մարդ»
  • Յուրի Պուզիրյով – Վանյայի հայրը
  • Մարգարիտա ԿորաբելնիկովաՎանյայի մայրը
  • Ելենա Մաքսիմովա – Լիդիա Իվանովնա, մանկապարտեզում դայակ
  • Զոյա Տոլբուզինա – Զոյա Ալեքսանդրովնա, երկրաչափության ուսուցչուհի
  • Նիկոլայ Պոգոդին – ֆիզիկոս, Վանյայի ծնողների հյուրը

Նկարահանման խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Յուզ Ալեշկովսկի
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Սարուխանով
  • Կոմպոզիտոր՝ Սերգեյ Կորտես
  • Օպերատոր՝ Պյոտր Կատաև[2]
  • Երգի հեղինակ՝ Յու. Միխայլով (Յուլիյ Կիմ)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել