Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պատվավոր կոչում, որն հանդիսանում էր պետության և հասարակության կողմից՝ իրենց ծառայություններով տարբերվող քաղաքացիներին գնահատման արժանացնելու ձևերից մեկը և շնորհվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության կողմից։
Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ | |
![]() | |
Բնագիր անվանում | ՀԽՍՀ վաստակավոր արտիստ |
Տիպ | |
Կարգավիճակ | |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ |
ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանն հաջորդող ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, իսկ այնուհետև նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումները՝ համարվել են առավել բարձր աստիճանի պատվավոր կոչումներ։
ՆպատակԽմբագրել
ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչումը շնորհվել է արվեստի ակնառու գործիչներին, ովքեր առանձնանում էին թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի զարգացման գործում ունեցած իրենց ներդրումներով: Այն շնորհվում էր ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, համերգավարներին, դերասաններին, երգիչներին, ինչպես նաև երաժշտական, երգչախմբային, պարային խմբերի գեղարվեստական ղեկավարներին՝ բարձր վարպետության և արվեստի զարգացման գործում իրենց աջակցության ու ներդրումների համար:
ՊատմությունԽմբագրել
ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչումը սահմանվել է 1931 թվականի հոկտեմբերի 3-ին: 1919 թվականից սկսած՝ մինչ 1931 թվականը առկա էր «Հանրապետության վաստակավոր արտիստ» կոչումը: ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանն առաջինն արժանացել է դերասան Մկրտիչ Ջանանը՝ 1932 թվականին[1]:
ԽՍՀՄ փլուզումից հետո ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչումը փոխարինվել է «ՀՀ վաստակավոր արտիստ»[2] կոչումով: Դրա հետ մեկտեղ պահպանվել են այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք նախատեսված էին պարգևների մասին նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ օրենսդրությամբ: