Էդմոնդ Քեոսայան
Էդմոնդ Գարեգինի Քեոսայան (հոկտեմբերի 9, 1936[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 1994[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ժամանակաշրջանի հայ կինոռեժիսոր, կինոդրամատուրգ։ Աշխատել է «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» կինոստուդիաներում։ Համարվել է խորհրդային կինոյի արկածային ժանրի լավագույն վարպետներից մեկը։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1936 |
Ծննդավայր | Լենինական, ՀԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 21, 1994 (57 տարեկանում) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԴ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Գործունեության տարիներ | 1962-1988 |
Մասնագիտացում | կինոռեժիսոր կինոդրամատուրգ |
Ոճ(եր) | սոցիալիստական ռեալիզմ |
Ամուսին | Լաուրա Գևորգյան |
Պարգևներ | ![]() |
IMDb | ID 0449084 |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 9-ին, Լենինական քաղաքում։ 1952-1954 թվականներին ուսանել է Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտում, 1954-1958 թվականներին՝ Երևանի թատերական ինստիտուտում, աշխատել է Պետական էստրադային նվագախմբում որպես ելույթավար Կ. Օրբելյանի ղեկավարությամբ։ 1964 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Եֆիմ Ձիգանի արվեստանոց)։ 1964 թվականից սկսած Քեոսայանը որպես ռեժիսոր աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, 1972 թվականից՝ «Հայֆիլմում»։
Քեոսայանի ուսանողական կարճամետրաժ աշխատանքներն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների։ 1965 թվականին նա էկրանավորել է Ա. Սաֆրոնովի «Խոհարարուհին»։ Ռեժիսորին փառք բերեց 1966 թվականին նկարահանված «Անորսալի վրիժառուները» ժապավենը (Պ. Բլյախինի «Կարմիր սատանիկներ» վեպի հիման վրա)։ Արկածային կինոնակարը դարձավ 1960-ականների կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և ունեցավ երկու շարունակություն, որոնք հանդիսատեսի կողմից ընդունվեցին ոչ պակաս ջերմորեն։
1970-ականներին Էդմոնդ Քեոսայանը, աշխատելով «Հայֆիլմում», անդրադարձավ ազգային հայկական թեմատիկային՝ նկարահանելով «Տղամարդիկ» և «Մոռացված հեքիաթների կիրճը»։ 1975 թվականին նա «Մոսֆիլմում» նկարահանեց «Երբ գալիս է սեպտեմբերը» ժապավենը, որն արժանացավ Վատիկանի և Կինոյի բրիտանական ակադեմիայի գլխավոր մրցանակներին։ 1977 թվականին նկարահանեց «Հուսո աստղ» կինոնկարը, որտեղ գերազանց կերպով արտացոլվել էր Մխիթար Սպարապետի ղեկավարած ազգային ազատագրական պայքարը։ 1982 թվականին Քեոսայանը նորից սկսեց աշխատել «Մոսֆիլմում»՝ նկարահանելով հակաֆաշիստական դիմադրության հերոսների մասին պատմող «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը» (1982) և ռեպրեսիաների զոհերի մասին պատմող «Համբարձում» (1989) ժապավենները։ Ռեժիսորը միաժամանակ հանդես էր գալիս որպես իր ֆիլմերի սցենարների հեղինակ կամ համահեղինակ։
ԸնտանիքԽմբագրել
- Կինը՝ Լաուրա Գևորգյանը, կինոդերասանուհի է, Հայաստանի վաստակավոր արտիստ
- Ավագ որդին՝ Դավիթ Քեոսայանը, մոսկովյան հեռուստալրագրող է, հեռուստատեսության գործիչ, պրոդյուսեր
- Կրտսեր որդին՝ Տիգրան Քեոսայանը, Ռուսաստանում լայն ճանաչում ձեռք բերած ռեժիսոր է, քլիփմեյքեր, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար
ՖիլմագրությունԽմբագրել
Ռեժիսորական աշխատանքներԽմբագրել
- 1962 - Սանդուղք (Лестница)
- 1963 - Երեք ժամ ճանապարհին (Три часа дороги)
- 1964 - Որտե՞ղ ես այժմ, Մաքսիմ (Где ты теперь, Максим?)
- 1965 - Խոհարարուհին (Стряпуха)
- 1966 - Անորսալի վրիժառուները (Неуловимые мстители)
- 1968 - Անորսալիների նոր արկածները (Новые приключения неуловимых)
- 1971 - Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները (Корона Российской империи, или Снова неуловимые)
- 1973 - Տղամարդիկ (Мужчины)
- 1974 - Լքված հեքիաթների կիրճը (Ущелье покинутых сказок)
- 1975 - Երբ գալիս է սեպտեմբերը (Когда наступает сентябрь)
- 1977 - Հուսո աստղ (Звезда надежды)
- 1979 - Լեգենդ ծաղրածուի մասին (Легенда о скоморохе)
- 1982 - Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը... (Где-то плачет иволга)
- 1988 - Համբարձում (Вознесение)
ՍցենարներԽմբագրել
- 1966 - Անորսալի վրիժառուները (Неуловимые мстители)
- 1968 - Անորսալիների նոր արկածները (Новые приключения неуловимых)
- 1971 - Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները (Корона Российской империи, или Снова неуловимые)
- 1973 - Տղամարդիկ (Мужчины)
- 1974 - Լքված հեքիաթների կիրճը (Ущелье покинутых сказок)
- 1975 - Երբ գալիս է սեպտեմբերը (Когда наступает сентябрь)
- 1979 - Լեգենդ ծաղրածուի մասին (Легенда о скоморохе)
- 1982 - Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը... (Где-то плачет иволга)
- 1988 - Համբարձում (Вознесение)
ԳրականությունԽմբագրել
- Ժամանակը չէ՞, արդյոք, էկրանում հնչեցնելու Դավթի անունը, «Գարուն», 1967, № 6։
Դերասանական աշխատանքներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.