Դոն Կիխոտը վերադառնում է

«Դոն Կիխոտը վերադառնում է» (ռուս.՝ «Дон Кихот возвращается», բուլղար․՝ Дон Кихот се завръща), ռուս-բուլղարական հեղինակային ֆիլմ, որն ստեղծել է Վասիլի Լիվանովը (ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և գլխավոր դերակատար[1])։ Ծաղրերգություն-ֆարս է Միգել դե Սերվանտեսի «Հնարամիտ իդալգո Դոն Կիխոտ Լամանչեցին» վեպի մոտիվներով։

Դոն Կիխոտը վերադառնում է
ռուս.՝ Дон Кихот возвращается
Երկիր Ռուսաստան
 Բուլղարիա
Ժանրկինոկատակերգություն և Ֆարս
Թվական1997
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎասիլի Լիվանով
ՊրոդյուսերՎասիլի Լիվանով
Սցենարի հեղինակՎասիլի Լիվանով
ԴերակատարներՎասիլի Լիվանով, Վիլչո Կամարաշև, Վալենտին Գանև, Դոսիո Դոսև, Տատյանա Լոլովա, Ստեֆան Դանայիլով, Ցվետանա Մանևա, Ելենա Պետրովա, Ստոյան Ալեքսեև, Կալին Արսով, Լյուդմիլա Չեշմեջիևա, Կիրիլ Կավադարկով և Արմեն Ջիգարխանյան
ՕպերատորԼեոնիդ Կալաշնիկով
ԵրաժշտությունԳենադի Գլադկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն107 րոպե

Սյուժե խմբագրել

Իսպանիա, 17-րդ դարի սկիզբ։ Դոն Կիխանոն տարեց մարդ է, որը բնակվում է տարեց սենյորայի և նրա դստեր տանը։ Տարված լինելով ստեղծագործական մտքերով՝ Նա շրջապատին թվում է «մի քիչ ոչ այս աշխարհից, տարված ասպետական վեպերով»։ Նա տեղացի հովիվ Սանչո Պանսային խոստանում է, որ նրան իր մոտ կվերցնի որպես զինակիր, և նա շուտով կդառնա «իրենց նվաճած որևէ տարածքի» նահանգապետը։ Մի գիշեր նրանք ձի ու էշի վերցնելով փախչում են՝ արկածներ որոնելու…

Դերերում խմբագրել

  • Վասիլի ԼիվանովԴոն Կիխոտ (Դոն Կիխանո)
  • Արմեն ՋիգարխանյանՍանչո Պանսա
  • Ցվետանա ՄանևաԴոննա Թերեզա (հնչյունավորել է Իրինա Գուբանովան)
  • Վալենտին Սմիրնիտսկի – պադրե Պերես
  • Ստոյան Ալեքսիև – մետր Նիկոլաս (Վիտալի Սոլոմին)
  • Բորիս Լիվանով – Սամսոն Կարասկո (հնչյունավորել է Վալերի Ստորոժիկը)
  • Ելենա Պետրովա – Ալդոնսա (հնչյունավորել է Լյուդմիլա Պոտապովան)
  • Վելինա Դոյգինովա (լուսագրերում՝ Դոյչինովա) — Անտոնիա (հնչյունավորել է Նինա Տոբիլևիչը)
  • Ստեֆան Դանաիլով – դուքս (հնչյունավորել է Ալեքսանդր Բելյավսկին)
  • Լյուդմիլա Չեշմեջիևա – դքսուհի (հնչյունավորել է Իննա Վիխոդցևան)
  • Ստեփան Ջիգարխանյան (առաջին անգամ էկրանին) – Դոն Միգել
  • Վիլչո Կամարաշև – դարբին Ռոդրիգես (հնչյունավորել է Անատոլի Կուզնեցովը)
  • Կիրիլ Կավադարկով – Խուան Ալդուրո (հնչյունավորել է Յուրի Նազարովը)
  • Պյոտր Գյուրով – գնչուական թագավոր (հնչյունավորել է Վիկտոր Բոխոնը)
  • Վալենտին Գանև – դերասան (հնչյունավորել է Վլադիմիր Իլյինը)
  • Կալին Արսով – բուսաբան (հնչյունավորել է Վսեվոլոդ Լարիոնովը)
  • Դիմիտր Մարին – թարգմանիչ (հնչյունավորել է Վսեվոլոդ Աբդուլովը)
  • Իվո Կեխայով – Վալենտինո (հնչյունավորել է Ալեքսանդր Ռախլենկոն, լուսագրերում՝ Ռոխլենկո)
  • Խրիստո Շոպով – Անխել (հնչյունավորել է Վիկտոր Նեզնանովը)
  • Վալերի Դրեննիկովը (առաջին անգամ էկրանին) — հովիվ (հնչյունավորել է Կիրիլ Իլիչովը)
  • Եկատերինա Եվրո – անբարոյական կին (հնչյունավորել է Լյուդմիլա Արտեմիևան)
  • Դոսյո Դոսև (լուսագրերում՝ Դոսի Դոսև) – ձկնորս (հնչյունավորել է Վլադիմիր Ֆերապոնտովը)
  • Նիկոլայ Խաջիմինև – թագավորական խուզարկու (հնչյունավորել է Նիկոլայ Կարաչենցովը, լուսագրերում՝ Կարաչենցև)
  • Վելիկո Ստոյանովը – տաժանակիրների պարագլուխը (հնչյունավորել է Վլադիսլավ Կովալկովը)
  • Տատյանա Լոլովադքսուհու դուենիա (հնչյունավորել է Սոֆյա Կեսելմանը)
  • Կիրիլ Գոսպոդինով – պալատական
  • Իսմայիլ Խաբիլով – թզուկ
  • Ֆրենսիս Օկոյե – աֆրիկացի ծառա
  • Ֆլեյմի Սիրակով – պանդոկապան
  • Ստելլա Առնաուդովա – ծեր դերասանուհի
  • Իննա Ասա (առաջին անգամ էկրանին) — երիտասարդ դերասանուհի
  • Բոգոմիլ Աթանասով – պահակախմբի պետ

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • «Ռոմանտիզմի համար» փառատոնի հատուկ մրցանակ (Վասիլի Լիվանով)
  • «Լավագույն երաժշտության համար» դիպլոմը (Գենադի Գլադկով) «Ոսկե Վիտյազ 1997» VI միջազգային կինոֆորումում
  • «Գրականություն և կինո 1998» IV ռուսական կինոփառատոնի ժյուրիի մրցանակ (ք. Գատչինա)[2]
  • Ներկայացվել է «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար» անվանակարգում (Գենադի Գլադկով) «Նիկա 1998» 11-րդ ազգային կինեմատոգրաֆիական մրցանակաբաշխության ժամանակ։

Փաստեր խմբագրել

  • Վասիլի Լիվանովը, պատմելով ֆիլմի մասին, բազմիցս ընդգծել է, որ ձգտել է հեռանալ Դոն Կիխոտի իդեալականացված կերպարից, որն, իր կարծիքով, առաջացել է լուսավորության դարաշրջանում, և ցույց տալ այն մարդուն, որը դեմ է կանգնում հանրության խելամիտ օրենքների դեմ։
  • Զինակիրը (Ջիգարխանյան) ընդամենը 3 ամսով էր փոքր իր ասպետից (Լիվանովից), թեև գրքի համաձայն՝ նրանց տարիքային տարբերությունը մի քանի տասնյակ տարի է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Василий Ливанов Արխիվացված 2015-02-15 Wayback Machine на ММКФ 2008, mmkf.rambler.ru
  2. «Четвертый кинофестиваль «Литература и кино» (1998 год)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել