Տատի թոռը
«Տատի թոռը» (ռուս.՝ «Бабушкин внук»), խորհրդային ընտանեկան ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ադոլֆ Բերգունկերը 1979 թվականին[1]։
Տատի թոռը ռուս.՝ Бабушкин внук | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոպատում և ընտանեկան ֆիլմ |
Թվական | 1979 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ադոլֆ Բերգունկեր |
Սցենարի հեղինակ | Էդուարդ Ակոպով |
Դերակատարներ | Արմեն Ջիգարխանյան |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 82 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմի հերոսները լենինգրադցի դպրոցականներն են։ Դավիթ Քալոշանը հայ տղա է, որի ընտանիքը Լենինգրադ է տեղափոխվել Երևանից։ Նա տեղափոխվում է նոր դպրոց և սկսում ընկերանալ համադասարանցու՝ Սվետա Ալյոշկինայի հետ, որին դասարանում անվանում էին Ալյոշկա։ Նա ինքը ոչ վաղ անցյալում է տեղափոխվել այս դպրոց։
Ալյոշկինայի մայրը հեռացել է ընտանիքից այլ տղամարդու հետ։ Աղջիկը ծանր է տանում մոր բացակայությունը և կարոտում է նրան։ Հայրը չի կարող ներել իր կնոջը դավաճանության համար և երբեք չի հիշատակում նրա անունը։ Նա աշխատանքից ուշ է վերադառնում, ուստի աղջիկն ինքն է կատարում տնային բոլոր աշխատանքները։ Դասարանում Սվետային չեն սիրում և համարում են օտար, բայց նա աշխույժ է և իր տարիքի համեմագտ ավելի խելացի և խելամիտ։
Ալյոշկայի հետ շփվելիս Դավիթը միշտ չէ, որ հասկանում է, թե ինչն է առաջ մղում իր ընկերուհուն։ Մի օր աղջիկը նրան հյուր է կանչում իր «իսկական» տուն, բայց չի համարձակվում դռան զանգը տալ և հեռանում է։ Ալյոշկան Դավիթին հրավիրում է սահադաշտ. նա դժվարությամբ է իրեն պահում սառույցի վրա, բարակ սառույցը կոտրվում է, և տղայի ոտքը մինչև ծունկը սուզվում է ջրի մեջ։ Ալյոշկան հանում է կոշիկը և Դավիթին տանում իր տուն։ Նա ցույց է տալիս նրան ալբոմ՝ կիսով չափ կտրված լուսանկարներով, ցույց է տալիս մայրիկին նվիրված բանաստեղծություններ։ Նախքան բանաստեղծություններով նոթատետր տալը, նա Դավիթին ստիպում է երդվել, որ նա ոչ ոքի չի պատմի դրանց մասին։ Հայրը, որն անսպասելիորեն աշխատանքից տուն է գալիս, գտնում է չմուշկներն ու գցում աղբատարը։ Ալյոշկան դառնորեն լաց է լինում Դավթի ուսին։
Ալյոշկայի պատճառով Դավիթը խզում է հարաբերությունները ամբողջ դասարանի հետ։ Ալյոշկայի տանը տեղի ունեցածից մի քանի օր անց համադասարանցիները, ճաշարանում նստած, մտածում են, թե ինչպես ծաղրեն Դավիթին ու Ալյոշկային։ Նրանցից մեկը նստում է Դավթի մոտ և հրավիրում ծննդյան տարեդարձին, բայց չի ասում, թե կոնկրետ ում մոտ է տոնը։ Միայն ասում է, որ հանդիպումը ժամը վեցին է դպրոցի մոտ. Ալյոշկան վանում է դասընկերոջը, և Դավիթը վիճում է նրա հետ։ Դավիթը հանդիպում է դասընկերոջ հետ և իմանում, որ գերազանցին Լյոնյայի ծննդյան օրն է, որին ինքն ատում է։ Դասընկերը Դավիթին բռնի քարշ է տալիս Լյոնյայի տուն։
Ամբողջ դասարանը հավաքվել էր Լյոնյայի տանը։ Տղաները հարցնում են, թե ինչու Ալյոշկան չկա, և Դավիթին խնդրում են պարել կամ ինչ-որ բան երգել։ Նա խոստովանում է, որ չգիտի, թե ինչպես դա անել, բայց սկսում է արտասանել այն բանաստեղծությունները, որոնք տեսել է Ալյոշկայի նոթատետրում։ Դասընկերները նրանից իմանում են, թե ով է դրանց հեղինակը։
Հաջորդ օրը դասընկերները սկսում են ծաղրել Սվետային՝ պատմելով նրան, թե ով է բացահայտել իր գաղտնիքը։
Ալյոշկան այլևս չի ցանկանում սովորել այս դասարանում։ Նա չի կարող ներել Դավթի դավաճանությունը։ Նա վազում է բարակ սառույցի վրա, ցատկում դրա վրա և ընկնում ջրի մեջ, բայց նրան փրկում են։
Ուսուցչուհին խոստովանում է, որ ինքն էլ է մեղավոր, քանի որ ժամանակին չի տեսել դասարանում առկա խնդիրները, և կոչ է անում երեխաներին մտածել կատարվածի մասին։
Ֆիլմն ավարտվում է Քալոշինի և Ալյոշկինայի հաշտեցմամբ դասի հետ։
Դերեում
խմբագրել- Հրաչյա Մխիթարյան – Դավիթ Քալոշան
- Նադեժդա Շուլժենկո – Սվետա Ալյոշկինա («Ալյոշկա»)
- Արմեն Ջիգարխանյան – Գևորգ Արշակի Քալոշան, Դավթի հայրը
- Նինա Տեր-Օսիպյան – Մարգո, Դավիթի տատը
- Վիոլետա Գևորգյան – Հասմիկ, Դավիթի մայրը
- Գոհարինա Խաչիկյան – Ջուլիետա, Դավթի քույրը
- Բորիս Բիրման – Լյոնյա
- Մարինա Բուգակովա – Օլյա
- Սաշա Գրոխովսկի – Զայչիկով
- Նատալյա Չետվիկովա – Նինա Իվանովնա, դասղեկ
- Նիկոլայ Վոլկով – Բորիս Վասիլևիչ, ֆիզիկայի ուսուցիչ
- Վալերի Դեգտյար – Ջուլիետայի փեսացուն
- Էֆիմ Կամենեցկի – Կոնստանտին Նիկոլաևիչ, «Ալյոշկայի» հայրը
- Մարինա Տրեգուբովիչ – Մարինա
- Օլեգ Խրոմենկով – «Բարմալեյ»
- Լյուբով Մալինովսկայա – Ալեվտինա
- Մարինա Յուրասովա – հարևան
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Էդուարդ Ակոպով
- Ռեժիսոր՝ Ադոլֆ Բերգունկեր
- Օպերատոր՝ Օլեգ Կուխովարենկո
- Կոմպոզիտոր՝ Վլադիսլավ Կլադնիցկի
- Նկարիչ՝ Իգոր Վուսկովիչ[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Տատի թոռը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Տատի թոռը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- «Տատի թոռը» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում