Սև սուպրեմատիկ քառակուսի, Կազիմիր Մալևիչի նշանավոր ստեղծագործություններից մեկը։ Ստեղծվել է 1915 թվականին[3]։ Ռուսական արվեստի ամենաքննարկվող և հանրաճանաչ կտավներից է։

Սև քառակուսի
տեսակգեղանկար
նկարիչԿազիմիր Մալևիչ
տարի1915
բարձրություն79, 5
լայնություն79, 5
ստեղծման երկիր Ռուսական կայսրություն
ուղղությունսուպրեմատիզմ[1]
ժանրաբստրակցիոնիզմ
նյութկտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 Black Square (Malevich) Վիքիպահեստում

«Սև քառակուսին» պատկանում է Մալևիչի սուպրեմատիկ աշխատանքների շարքին, որում նկարիչը ուսումնասիրել է գույնի և կոմպոզիցիայի հիմնային հնարավորությունները։ Մտահղացմամբ համարվում է տրիպտիխի մասը, որի մեջ մտնում են Սև շրջանը և Սև խաչը։

Ռուսական ավանգարդ․ մուտք դեպի սուպրեմատիզմ խմբագրել

Նկարի ստեղծմանը նախորդող ժամանակաշրջանը՝ 1910-1913 թվականները, վճռորոշ էր ռուսական ավանգարդի զարգացման տեսանկյունից։ Այդ ընթացքում կուբոֆուտուրիզմը հասել էր իր զարգացման պիկին, և ի հայտ էին գալիս նկարչական նոր ուղղություններ։ Կուբիզմը և նրա մեթոդները նկարիչներին արդեն թվում էին միակողմանի։ Նրանցից ոմանք ձգտում էին հասնել արվեստի և բնության առավել նուրբ և բարդ համաձայնության։ Ուրիշներին կուբիզմի մեջ խանգարում էր պատկերի «առարկայականությունը»։ Այդպիսով՝ ռուսական արվեստի մեջ ձևավորվեց սկսված շարժման երկու նոր ուղղություն դեպի «մաքուր անառարկայականությունը»։ Կոնստրուկտիվիզմի ղեկավարը դարձավ Վլադիմիր Եվգրաֆովիչ Տատլինը, իսկ սուպրեմատիզմինը՝ Կազիմիր Սեվերինովիչ Մալևիչը։

1910-1913 թվականներին Մալևիչի արվեստը նման էր փորձարարական դաշտի․ նա միաժամանակ աշխատում էր կուբիզմի, ֆուտուրիզմի և ալոգիզմի շրջանակներում։ Մալևիչն իրականացնում էր ալոգիզմը իր նկարչական նոր համակարգում։ Ալոգիզմը չի բացառում տրամաբանությունը, այլ մատնանշում է տրամաբանության բարձրագույն մակարդակ։ Մալևիչը գրում է.

  Ալոգիզմը ևս ունի կանոններ, կառուցվածք, իմաստ, և ճանաչելով այն՝ մեր աշխատանքները հիմնված կլինեն նոր կանոնների վրա[4]։  

Այդ կերպ Մալևիչի արվեստի մեջ նկատվեց հակում դեպի անառարկայականությունը, ինչն էլ նրան հանգեցրեց սուպրեմատիզմին[5]։ Պատմաբան Եվգենի Ֆեոդորովիչ Կովտունի կարծիքով Մալևիչի սուպրեմատիկ մեթոդի էությունն այն է, որ նա աշխարհին կարծես նայում է դրսից։ Այդ է պատճառը, որ ինչպես տիեզերական տարածությունում, սուպրեմատիկ նկարներում ևս անհետանում են «վերևի», «ներքևի», «աջի» ու «ձախի» մասին պատկերացումները, և ի հայտ է գալիս ինքնուրույն, ներդաշնակ աշխարհ[6]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Սուպրեմատիզմի ճանապարհին վերջին քայլը եղավ Միխայիլ Վասիլևիչ Մատյուշինի «Հաղթանակ արևի նկատմամբ» օպերայի բեմադրությունը, որը կայացավ 1913 թվականի դեկտեմբերի 3-ին (16) և 5-ին (18)։ Մալևիչն աշխատել է այդ բեմադրության դեկորացիայի և հագուստի վրա։ Այդ էսքիզներում առաջին անգամ ի հայտ է եկել «սև քառակուսու» պատկերը, որն այն ժամանակ խորհրդանշում էր մարդկային ակտիվ ստեղծագործականության հաղթանակը բնության պասիվ ձևի նկատմամբ․ սև քառակուսին դրսևորվել էր արևի շրջանի փոխարեն[7][8]։

Նկարիչը թվագրել է քառակուսու ի հայտ գալը 1913 թվականին։ Հենց այդ թվականն է նշված քառակուսու պատկերով կտավի դարձերեսին։ Նկարիչը նկարի ստեղծման թվականին առանձնակի ուշադրություն չի դարձրել․ շեշտը դրել է սուպրեմատիզմի մտքի դրսևորման թվականի վրա։ Հեղինակը մեկնաբանել է իր աշխատանքը հետևյալ կերպ․ «Հիմնական սուպրեմատիկ տարր։ Քառակուսի։ 1913»[9]։

Նկարը նկարվել է 1915 թվականին՝ ի թիվս այլ սուպրեմատիկ աշխատանքների[10], որոնց շարքում այն նույնիսկ առաջինը չէ իր ստեղծման ժամանակով։ Հետազոտող Ալեքսանդր Սեմյոնով Շատսկիխի հավաստմամբ Մալևիչն այս նկարն ավարտել է 1915 թվականի հունիսի 8-ին (21)[3]։

 
Սև քառակուսին «կարմիր անկյունում» Ցուցահանդես «0, 10» 1915 թ․

Մալևիչը նկարել է իր սուպրեմատիկ աշխատանքները ֆուտուրիստական հանրագումարային «0, 10» նկարների վերջին ֆուտուրիստական ցուցահանդեսի համար, որը կայացել է Պետերբուրգում 1915 թվականի դեկտեմբերի 19-ին (1916 թվականի հունվարի 1-ին) Նադեժդա Դոբիչինայի նկարչական բյուրոյում։ Այդ ցուցահանդեսին մասնակցող նկարիչները հնարավորություն ունեին ներկայացնել շատ աշխատանքներ։ Մալևիչի ընկերը՝ Իվան Պունին, գրել է նրան․

  Հիմա պետք է շատ նկարել, տարածքը շատ մեծ է, և եթե մենք 10 հոգով նկարենք 25 նկար, հազիվ կբավականացնի[11]։  

Ցուցահանդեսի մի առանձին դահլիճ զբաղեցրեց 39 սուպրեմատիկ նկար։ Դրանց շարքում՝ ամենատեսանելի վայրում՝ այսպես կոչված «կարմիր անկյունում», որտեղ սովորաբար կախում էին սրբապատկերներ, ներկայացված էր «Սև քառակուսին»։

Այդ ցուցահանդեսի օգնությամբ նկարիչը ներկայացրեց սուպրեմատիզմի հիմքը կազմող նոր համակարգ։

Սուպրեմատիկ երեք հիմնական ձևերը՝ քառակուսին, շրջանը և խաչը, էտալոնային էին և խթանեցին սուպրեմատիկ համակարգի հետագա բարդացումը՝ ստեղծելով սուպրեմատիկ նոր ձևեր։ «Սև շրջանը» և «Սև խաչը»[12] ստեղծվել են «Սև քառակուսու» հետ միաժամանակ, ցուցադրվել նույն ցուցահանդեսում՝ կազմելով սուպրեմատիկ համակարգի երեք հիմնական տարրերը։

Մալևիչի մտորումներում ցուցահանդեսի անվան մեջ առկա 10 թիվը ենթադրում է մասնակից նկարիչների քանակը, ինչպես նաև «0 ձևը»՝ ի նշան այն բանի, որ ցուցադրելով «Սև քառակուսին»՝ նկարիչը «պատրաստվում է ամեն ինչ հանգեցնել զրոյի, որից հետո անցնել զրոյից»։ 1916 թվականի մարտին «Մագազին» ցուցահանդեսի կազմակերպիչ Վլադիմիր Տատլինը, ով Մալևիչի մշտական հակառակորդն էր, չընդունեց նրա սուպրեմատիկ աշխատանքները, և Մալևիչը ցուցահանդեսին ներկայացավ ճակատին նկարված զրոյով, որպեսզի այդ նշանը, այդուհանդերձ, լինի ցուցահանդեսում։

Հեռացում առարկայականությունից խմբագրել

Մալևիչը կողմ էր առարկայականությունից ամբողջովին հեռացմանը, որը հաստատվեց սև քառակուսու՝ «որպես մաքուր արվեստի առաջին քայլ» հայտարարությամբ[13]։ Նկարչի համար կարևոր է տարանջատել «արվեստի երեկվա օրը» և իր բացահայտման սկզբունքային նորությունը։ Նա առաջ քաշեց մի սկզբունք, որը հռչակում էր քառակուսին որպես «զրո ձև»։

«Զրո ձև» (nihil) հասկացությունը այդ ժամանակ արդեն ներառված էր ռուսական ֆուտուրիզմի մեջ և ծառայում էր որպես «բացարձակի, ժխտման հոմանիշ, քանի որ ֆուտուրիստական տեսությունը հայտարարում էր նախկին մշակույթի զրոյացումը»[13]։ Մալևիչի սուպրեմատիկ հայտարարության բնօրինակում զրոյի նշանակությունը «ոչնչից» հասցվել է «ամեն ինչի»։ Սև քառակուսու «զրոյական» նշանակությունը նաև այն է, որ այն հանդիսացավ հիմնային ձև, սուպրեմատիկ «բջիջ», ինչպես անվանել է ինքը Մալևիչը[13]։

Սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա սուպրեմատիկ տեսության մեջ նշանակում է «զրո» նախ այն պատճառով, որ դարձավ անառարկայականության սկիզբը, բացի այդ, այն խորհրդանշում էր նկարչի ավանդական առարկայական մտածողության ավարտը։ Միաժամանակ այն «զրոյական» էր գույնի արտահայտությամբ․ սևը «գույն չէ» սպիտակի վրա։

 
Սև քառակուսի, մոտ․ 1923. Աշխատանքն իրականացվել է Ա․Լեպորսկու, Կ․Ռոժդեստվենսկու, Ն․Սուետինի հետ համատեղ։ Պետական Ռուսական թանգարան
 
Սև քառակուսի, 1929։ Պետական Ռուսական թանգարան
 
Սև քառակուսի։ Սահման։ 1920-1930 Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)

Երեք քառակուսի՝ սև, սպիտակ և կարմիր խմբագրել

«Սև քառակուսու» սկզբնական անվանումը եղել է «Քառանկյուն»։ Երկրաչափական տեսանկյունից չունենալով խիստ ուղիղ անկյուններ՝ այն, իրապես, համարվում է քառանկյուն։ Դա ոչ թե նկարչի անփութության արդյունքն է, այլ սկզբունքային դիրքորոշում, ձգտում ստեղծել դինամիկ, շարժուն կերպար[9]։

Գոյություն ունի ևս երկու հիմնային սուպրեմատիկ քառակուսի՝ կարմիր և սպիտակ։ Կարմիր և սպիտակ քառակուսիները մտնում են Մալևիչի սահմանած նկարչափիլիսոփայական տրիադայի մեջ։

Նկար «Կարմիր քառակուսի», նույնպես ցուցադրվել է «0.10» ցուցահանդեսում։

Նկար «Սպիտակը սպիտակի վրա», դարձավ սուպրեմատիզմի «սպիտակ» շրջանի մանիֆեստացիան, որն սկսվեց 1918 թվականին։

Նկարիչը հաստատում է․

  Սուպրեմատիկ երեք քառակուսիները սահմանում են համապատասխան աշխարհայացք․ սևը՝ որպես խնայողության նշան, կարմիրը՝ հեղափոխության ազդակ, սպիտակը՝ մաքուր գործողություն[14][15]։  

Արվեստագետ Եկատերինա Անդրեևան նշում է․

  Մալևիչի երկրաչափությունը․․․զարմացնում է իր անձնական, ըստ էության, ոչնչի հետ չհամեմատվող պատկերային-պլաստիկ արտահայտչականության ուժով․․․Մալևիչի նորարարությունը դրսևորվում է ոչ միայն գաղափարական, այլև անձնական նկարչական, պլաստիկ տեսանկյունով։ Նա ստեղծում է քառակուսիների իր սեմանտիկ հաջորդականությունը․ սևը սպիտակի վրա (խորհրդանշում է ստեղծագործության սկզբի և վերջի միասնությունը), կարմիրը (գեղջկական, ավելի ուշ՝ հեղափոխական), սպիտակը սպիտակի վրա (ընդգծում է այն պահը, երբ մարդկությանը հաջողվում է հասնել բացարձակությանը)[15]։  

«Մալևիչի քննադատների շարքում այն մարդիկ էին, ովքեր պատրաստ չէին լուրջ ընդունել նրա նկարչական և գրավոր մարգարեությունները։ Նույնիսկ մինչ օրս արվեստի և գրականության հետ առնչվող մարդիկ, ովքեր տեղյակ են 20–րդ դարի պատմությունը, իրենց թույլ են տալիս մտածել, որ «Սև քառակուսու» հեղինակը կարող էր լինել ցանկացած մարդ՝ որևէ անմիտ երեխա, թղթի վրա խզբզող անգործ մարդ․․․»[16]։ Մինչդեռ «Սև քառակուսու» վերաբերյալ ի հայտ եկած առաջին մասնագիտական արձագանքը վկայում է, որ Մալևիչի միտքը միանգամից վերծանվեց։ «Արվեստի աշխարհ» միության հիմնադիր, նկարչական քննադատ Ալեքսանդր Բենուան 1916 թվականի հունվարի 9-ին «Խոսք» թերթում գրել է․

  «Անկասկած, դա այն սրբապատկերն է, որը պարոնայք ֆուտուրիստները առաջարկում են մադոննաների և անամոթ վեներաների փոխարեն»[16]։  

Հեղինակային կրկնություններ խմբագրել

Հետագայում Մալևիչը տարբեր նպատակներով մի քանի անգամ կրկնել է իր «Սև քառակուսին»։ Ներկայումս հայտնի է «Սև քառակուսու» չորս տարբերակ, որոնք միմյանցից տարբերվում են պատկերով, ֆակտուրայով և գույնով։ Հայտնի են նաև Մալևիչի մի շարք նկարներ սև քառակուսով (դրանցից շատերը ընդգծում են քառակուսու՝ որպես սուպրեմատիզմի հանգուցային տարր լինելու հանգամանքը)։

Առաջին «Սև քառակուսին» ստեղծվել է 1915 թվականին։ Դա բնօրինակն է, որի հիման վրա հետագայում ստեղծվել են հեղինակային կրկնությունները։ Ենթադրվում է, որ դա հենց այն աշխատանքն է, որը ցուցադրվել է «0․10» ցուցահանդեսում, պահվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարն իրենից ներկայացնում է 79, 5*79, 5սմ կտավ, որում պատկերված է սև քառակուսի սպիտակ ֆոնի վրա։

Երկրորդ «Սև քառակուսին» դարձել է տրիպտիխի բաղադրիչ (դրա հետ մեկտեղ ստեղծվել են «Շրջան» և «Խաչ» դուբլերը), ստեղծվել է մոտ 1923 թվականին, որպեսզի ցուցադրվի վենեցիական բիեննալում։ Չափերն են 106*106սմ։ 1923 թվականին Տրիպտիխի բոլոր բաղադրիչները իրենց չափերով և համամասնությամբ տարբերվում էին 1915 թվականի բնօրինակից․ դրանք միանգամայն նոր «Քառակուսի», «Շրջան» և «Խաչ» էին[16]։ Ենթադրվում է, որ այս նկարը նկարվել է Մալևիչի աշակերտների՝ Աննա Լեպորսկայայի, Կոնստանտին Ռոժդեստվենսկու և Նիկոլայ Սուետինի կողմից Մալևիչի ղեկավարությամբ։ 1936 թվականին Մալևիչի կինը այս երեք աշխատանքները մնացած 80-ի հետ փոխանցել է Ռուսական թանգարանին[17]։

Երրորդ «Սև քառակուսին» ստեղծվել է 1929 թվականին և համարվում է բնօրինակի տիպիկ հեղինակային կրկնություն (չափը ևս նույնն է՝ 79, 5*79, 5սմ)։ Մալևիչն այն նկարել է իր անձնական ցուցահանդեսի համար։ «Ըստ լեգենդի՝ դա արվել է այն ժամանակվա ГТГ տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ֆյոդորով-Դավիդովի խնդրանքով, քանի որ 1915 թվականի «Սև քառակուսին» գտնվում էր վատ վիճակում (նկարի վրա ճաքեր էին հայտնվել)… Նկարիչն այն նկարել է հենց թանգարանի դահլիճում և աշխատելիս փոքր-ինչ փոփոխել է համամասնությունները, որպեսզի նկարները ճիշտ կրկնօրինակներ չլինեն»[16]։

Չորրորդ տարբերակը հնարավոր է՝ նկարվել է 1932 թվականին, չափերը՝ 53, 5*53, 5սմ։ Այն հայտնի դարձավ ավելի ուշ՝ 1993 թվականին, երբ մի մարդ, ում անունը չի նշվում, նկարը բերեց Ինկոմբանկի սամարական բաժին՝ որպես գրավ վարկի դիմաց։ Հետագայում սեփականատերը հետ չպահանջեց նկարը, և այն դարձավ բանկի սեփականությունը։ Բանկի սնանկացումից հետո՝ 1998 թվականին, վարկատուների հետ հաշվարկներում Մալևիչի նկարը դարձավ գլխավոր ակտիվը։ «Գելոս» աճուրդի տան նախագահ Օլեգ Ստեցյուրան հաստատում է, որ աճուրդից առաջ նա ստացել էր «Սև քառակուսու» աճուրդի մի քանի հայտ, և եթե «նկարը դուրս գար միջազգային շուկա, ապա նրա գինը կհասներ 80 միլիոն դոլլարի»[18]։ Ռուսաստանի կառավարության պայմանավորվածության համաձայն «Սև քառակուսին» հանվեց բաց վաճառքից, և այն ձեռք բերեց ռուս միլիարդատեր Վլադիմիր Օլեգովիչ Պոտանինը 2002 թվականին 1 միլլիոն ԱՄՆ դոլլարով, որից հետո տեղափոխվեց Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)[19]։ Այդպիսով «Սև քառակուսին» դարձավ ֆինանսական հաջողության յուրահատուկ ցուցիչ[20]։

Հեղինակային կրկնությունների բոլոր նմուշները պահպանվում են Ռուսաստանում՝ պետական հավաքածուներում․ երկու աշխատանք գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում, մեկը՝ Պետական Ռուսական թանգարանում, մեկը՝ Էրմիտաժում։

Սև քառակուսին և սուպրեմատիկ ծիսակարգը խմբագրել

Նկարչի աշակերտներից մեկը գրել է․

  «Սուպրեմատիզմն այնքան կանոնավոր է, բացարձակ, դասական, հանդիսավոր, որ այն ինքը կարող է արտահայտել առեղծվածային զգացողությունների էությունը[15]»։  

1935 թվականին Մալևիչի թաղման արարողությունն անգամ դարձավ արվեստի փաստ։ Այդ ժամանակ իրագործվեց «սուպրեմատիկ ծիսակարգի» գաղափարը։ Մալևիչը կարծում էր, որ ծիսակարգն արտացոլում է հավատի էությունը, ուստի համարվում է մարդկային կյանքի անբաժանելի բաղադրիչը, սակայն ավանդական ծիսակարգը նրան թվում էր «առարկայական մտածողության աշխարհին պատկանող»[15][21]։

Հուղարկավորություն խմբագրել

Մալևիչը գրել է, որ ծիսակարգի օգնությամբ արվեստը ջանքեր է գործադրում «կանգնել մահվան կողքին», ինչը կարող է անել միայն սուպրեմատիզմը, քանի որ այն «այնքան կատարյալ է, որ կարող է ինքնուրույն արտահայտել առեղծվածային զգացողությունների էությունը։ Այն կանգնում է մահվան կողքին և հաղթում է նրան»[15]։ Սուպրեմատիկ ծիսակարգի էությունն է հաստատել մահվան գաղտնիքը, նրա վեհությունը, բարձրագույն արժեքը։

Մալևիչը պատգամել էր իր աճյունը հուղարկավորել բնության մեջ՝ բաց տարածությունում։

Պատրաստվել էր սուպրեմատիկ սարկոֆագ՝ սև քառակուսու և շրջանի պատկերով։ Գերեզմանը պատկերող նկարիչները՝ Նիկոլայ Սուետինը և Կոնստանտին Ռոժդեստվենսկին, հրաժարվեցին սև խաչի պատկերից՝ նշելով․ «Մենք այն նկարել ենք՝ ընդգրկելով քառակուսին և շրջանը, իսկ խաչը չենք արել, քանի որ հուղարկավորության համար դա շատ ակնհայտ կրոնական սիմվոլ կլիներ»[15]։

Մալևիչը կարծում էր, որ լավագույն բանը, որ ինքը նկարել է իր կյանքում, «Սև քառակուսին» է։ Նկարչի հուղարկավորության արարողությունն անգամ ընդգծում է «Սև քառակուսու» կարևորագույն նշանակությունը նրա կյանքում։ Լենինգրադում քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ դիակի գլխավերևում՝ պատի վրա, փակցված էր «Սև քառակուսին» (1923 թվականի տարբերակ)։ Մալևիչի դիակը ծածկված էր սպիտակ կտավով՝ վրան ասեղնագործած սև քառակուսի։ Դագաղի կափարիչի վրա՝ գլխի կողմից, նկարված էր «Սև քառակուսին»։ Ճանապարհին, որով ընթանում էր մահվան թափորը, սուպրեմատիկ սարկոֆագը տեղադրված էր բացօթյա բեռնատարի մեջ, որի վրա ևս պատկերված էր սև քառակուսի։ Գնացքի վագոնի վրա, որը Մալևիչի դին տեղափոխում էր Մոսկվա, նկարված էր սև քառակուսի սպիտակ ֆոնի վրա՝ Կ․Ս․Մալևիչ մակագրությամբ։

Սուպրեմատիկ դիակը ուղարկվեց Մոսկվա, որտեղ այն դիակիզեցին։ Մալևիչը դիակիզման արարողությունը դիտարկում էր որպես «տիեզերական երևույթ», անառարկայականության գաղափարի հաստատում[15]։ Նրա դիակը թաղվել է դաշտում՝ Նեմչինովկա գյուղի մոտակայքում։ Նկարչի գերեզմանի վրա, համաձայն «սուպրեմատիկ ծիսակարգի», տեղադրվել է սպիտակ փայտե սուպրեմատիկ խորանարդ՝ սև քառակուսու պատկերով[15][22]։ 1941-1945 թվականներին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, դիակն անհետացել է։ Ներկայումս նկարչի հուղարկավորության վայրում ստեղծվել է բնակելի համալիր[23]։

 
Ռոբերտ Ֆլադ, մակրո և միկրոկոսմոս հասկացությունների իլյուստրացիա, 1617

Նախորդներ խմբագրել

  • 17–րդ դարի սկզբում անգլիացի փիլիսոփա-միստիկ և աստղագետ Ռոբերտ Ֆլադը իր «Utriusque cosmi maioris scilicet et minoris Metaphysica, physica atque technica Historia» (1617) տրակտատում պատկերել էր սև քառակուսի սև ֆոնի վրա մակրո և միկրոկոսմոս հասկացությունների իլյուստրացիայի համար[24]։

Ազդեցություն խմբագրել

20-րդ դարում ստեղծվեցին մի շարք ստեղծագործություններ, որոնք այս կամ այն կերպ նմանվում էին «Սև քառակուսուն»։ Սև քառակուսին արտացոլվել է Մալևիչի շրջապատին հարող շատ նկարիչների նկարներում՝ Իվան Կլյուն, Օլգա Ռոզանովա, Նադեժդա Ուդալցովա, Լյուբով Պոպովա, Լև Յուդին, Տատյանա Գլեբովա, Կոնստանտին Ռոժդեստվենսկի, Նիկոլայ Սուետին, Վլադիմիր Ստերլիգով, Ալեքսանդր Ռոդչենկո։

20-րդ դարի երկրորդ կեսին քառակուսին ցիտվել է Իվան Չույկովի, Էդուարդ Շտեյնբերգի, Լեոնիդ Սոկովի, Օլեգ Վասիլևի, Վլադիմիր Վիդերմանի, Վադիմ Զախարովի և այլ նկարիչների աշխատություններում։

  Համաշխարհային արվեստի պատմության մեջ հավանաբար չկա ավելի մեծ հռչակ ունեցող նկար, որքան Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսին»։ «Սև քառակուսին» դարձավ 20-րդ դարի ռուսական արվեստի պատմության իսկական պիկ[9]։  

2007 թվականին Համբուրգում կայացավ ցուցահանդես, որն ամբողջությամբ նվիրված էր Մալևիչի «Սև քառակուսու» ազդեցությանը («Das schwarze Quadrat. Hommage an Malewitsch» Արխիվացված 2016-02-23 Wayback Machine

Նկարի հեղինակային կրկնություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. 2,0 2,1 Nakov A. Kasimir Malewicz. Catalogue raisonné — 2002.
  3. 3,0 3,1 Шатских А. С. Сколько было «Чёрных квадратов»? // Проблема копирования в европейском искусстве. Материалы научной конференции 8—10 декабря 1997 года / Российская академия художеств. — М., 1998.
  4. Горячева Т. Картина Малевича Автомобиль и дама. Красочные массы в четвёртом измерении. «Рождение знака.» // Русский авангард. Личность и школа. — СПб., 2003. — С. 22.
  5. Казимир Малевич. Письма к М. В. Матюшину. Подготовка текста и вступительная статья Е. Ф. Ковтуна. // Ежегодник Рукописного отдела Пушкинского дома на 1974 г. Л.: 1976. — С. 177—196.
  6. Ковтун, Евгений Фёдорович Победа над солнцем — начало супрематизма Արխիվացված 2009-05-29 Wayback Machine // «Наше наследие». — № 2. — 1989
  7. Победа над Солнцем // Энциклопедия русской культуры.
  8. 98 лет назад Малевич написал картину «Чёрный квадрат» // Челны ЛТД, 21.06.2013
  9. 9,0 9,1 9,2 Горячева, Татьяна Вадимовна Почти всё о «Чёрном квадрате». / Приключения «Чёрного квадрата». — СПб.: Государственный Русский музей, 2007.
  10. Слово «супрематизм» впервые появилось на обложке брошюры К. Малевича «От кубизма к супрематизму. Новый живописный реализм» 1916 г.
  11. Выписка из письма Пуни Малевичу
  12. О судьбе картины «чёрный крест» см. Мейлах Михаил Кража века, или Идеальное преступление: Харджиев против Янгфельдта // OpenSpace.ru, 12.04.2012
  13. 13,0 13,1 13,2 Т. Горячева Т. Почти всё о «Чёрном квадрате». / Приключения «Чёрного квадрата». — СПб.: Государственный Русский музей, 2007. С. 9.
  14. Малевич К. С. Соб. соч.в 5 т. М. 1995. Т. 1. С.187- 188. См. также комментарий Лихачёв, Дмитрий Сергеевич: «… (Малевич)хотел создать некую живописную азбуку, начав её с чёрного квадрата, потом постепенно её усложняя цветом (красный, жёлтый и т. д.) затем расширяя эксперимент нарушением квадратной формы: вытягивая один из углов»
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 Малевич о себе. Современники о Малевиче: В 2 т. / Сост., вступ. ст. И. А. Вакар, Т. Н. Михиенко. — М.: RA, 2004. — ISBN 5-269-01028-3
  16. 16,0 16,1 16,2 16,3 Андреева, Екатерина Юрьевна. Казимир Малевич. Чёрный квадрат. — СПб.: «Арка», 2010.
  17. Подробности передачи работ К. С. Малевича в ГРМ, см. Петрова Евгения. Ещё раз о наследии К. С. Малевича. // Русский авангард: личность и школа. — СПБ.: Государственный Русский музей, 2003. — С.112-118.
  18. Газ."Известия", 13 апреля 2005 г., С. 14.
  19. «Родина в квадрате. В России есть вещи, которые не продаются», «Российская газета»: «В январе прошлого года Financial Times опубликовала статью, посвящённую коллекции картин обанкротившегося Инкомбанка.»
  20. Андреева, Екатерина Юрьевна. Казимир Малевич. Чёрный квадрат. — СПб.: «Арка», 2010. — С. 26.
  21. Художники русского авангарда выступали за «неканонические похороны», для них новая обрядность должна была отразить суть новой веры, см. описание похорон Ольги Розановой, Любови Поповой, Велемира Хлебникова, Владимира Маяковского, Ильи Чашника
  22. См также: И. А. Вакар. Похороны. / Там же, С. 615—616. Памятник не был оригинальным проектом, он повторял первый памятник такого же вида, который был поставлен над могилой ученика Малевича, художника Ильи Чашника, умершего в 1929 году
  23. «На могиле Казимира Малевича построили элитное жилье». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  24. Horst Bredekamp Beuys als Mitstreiter der Form. In: Ulrich Müller: Joseph Beuys. Parallelprozesse. Archäologe einer künstlerischen Praxis. Hirmer, München 2012, ISBN 978-3-7774-6011-6, S. 28

Գրականություն խմբագրել

  • Martineau E. Une philosophie des Suprema. Suprematisme. Paris, 1987. С. 82- 97.
  • Шатских А. С. Казимир Малевич и общество Супремус. — М.: Три квадрата, 2009. — 464 с. — 700 экз. — ISBN 978-5-94607-120-8
  • Сарабьянов А. Д. Чёрный квадрат. Мнения экспертов // Аукционный дом «Гелос». Художественная коллекция Инкомбанка. —М., 2002. — С. 98—100.
  • Левкова-Ламм Инесса Лицо квадрата. Мистерии Казимира Малевича. — М.: Пинакотека, 2004. — 208 с. — ISBN 588451-069-4
  • Кацис Л. Ф. «Чёрный квадрат» Казимира Малевича и «Сказ про два квадрата» Эль-Лисицкого // Русская эсхатология и русская литература. — М.: ОГИ, 2000. — С. 132—139.
  • Шахматова Е. В. Метафизика «Чёрного квадрата» К.Малевича // «Дельфис» — № 27(3) — 2001.
  • Курбановский А. А. К. С. Малевич и аспекты европейской теоретической мысли начала 20 века. // Русский авангард: личность и школа. СПб. : Государственный Русский музей, 2003. —С. 48-61.
  • Елена Овсянникова, Алексей Туканов. Супрематизм — начала геометрии пластики. // Русский авангард: личность и школа. СПб. : Государственный Русский музей, 2003. — С. 29-42.
  • Горячева Татьяна. Почти всё о «Чёрном квадрате» // Приключения «Чёрного квадрата» / Государственный Русский музей; Научный руководитель Евгения Петрова; Автор-составитель Ирина Карасик; Авторы статей Татьяна Горячева, Ирина Карасик. — СПб.: Palace Editions, 2007. — С. 5—27. — ISBN 978-5-93332-224-5.
  • Карасик Ирина. Приключения «Чёрного квадрата» // Приключения «Чёрного квадрата» / Государственный Русский музей; Научный руководитель Евгения Петрова; Автор-составитель Ирина Карасик; Авторы статей Татьяна Горячева, Ирина Карасик. — СПб.: Palace Editions, 2007. — С. 29—39. — ISBN 978-5-93332-224-5.
  • Стерлигов В. О Малевиче. // Шестнадцать пятниц: Вторая волна ленинградского авангарда: В 2-х ч. LA (USA), 2010. Т. 1, С. 75- 78 ; О безвесии. Там же, Т.1, С. 135—137.
  • Андреева Е. Ю. Казимир Малевич. Чёрный квадрат. — СПб.: Арка, 2010. — 28 с. — (Серия «Тысяча и один шедевр»). — ISBN 978-5-91208-068-5
  • Шатских, Александра Семёновна. Black Square: Malevich and the Origin of Suprematism. New Haven, Yale University Press, 2012. 320 p.

Արտաքին հղումներ խմբագրել