Խաղատուն կամ կազինո, տարբեր տեսակների մոլեխաղերի համար հաստատություն։ Խաղատները հաճախ կառուցվում են հյուրանոցների, հանգստավայրերի, ռեստորանների, մանրածախ խանութների, կռուիզ նավերի և այլ զբոսաշրջային վայրերի մոտ կամ դրանց հետ համատեղ: Որոշ կազինոներ հայտնի են այն բանով, որ այնտեղ անցկացվում են կենդանի ժամանցային ծրագրեր, ինչպիսիք են սթենդ-ափ կատակերգությունները, համերգները կամ սպորտային միջոցառումները։

Լաս Վեգաս Սթրիփը հայտնի կազինոներով և հյուրանոցներով

Ստուգաբանություն և օգտագործումԽմբագրել

«Կազինո» (անգլ.՝ casino) բառն ունի իտալերեն ծագում, «casa» արմատը նշանակում է տուն: Կազինո տերմինը կարող է նշանակել վիլլա, ամառանոց կամ հասարակական ակումբ[1]: 19-րդ դարի ընթացքում խաղատները սկսել են ներառել այլ հասարակական շենքեր, որտեղ տեղի են ունեցել հաճելի միջոցառումներ: Նման շենքերը սովորաբար կառուցվել են ավելի մեծ իտալական վիլլաների կամ պալացցոների տարածքում, և օգտագործվել են տարբեր քաղաքային միջոցառումներ անցկացնելու համար, ներառյալ պարերը, խաղերը, երաժշտություն լսելը և սպորտը: Ժամանակակից իտալերենում կազինոն հասարակաց տուն է (նաև կոչվում է «casa chiusa», բառացիորեն «փակ տուն»), խառնաշփոթ (խճճված իրավիճակ) կամ աղմկոտ միջավայր[1][2][3]: Իսկ խաղատունը գրվում է շեշտադրմամբ՝ «casinò»։

Ոչ բոլոր խաղատներն են օգտագործվում խաղերի համար[4]: Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կատալինա կղզում Կատալինա խաղատան շինարարության ժամանակ որոշվել է, որ այն խաղերի համար չի կառուցվում[5]: Կոպենհագենի խաղատունը դանիական թատրոն է եղել, որը նաև հանրային ժողովներ է անցկացրել 1848 թվականի հեղափոխության ժամանակ, որն էլ Դանիային դարձրել է սահմանադրական միապետություն[6]:

Խաղատների պատմությունԽմբագրել

 
Ազարտային խաղեր «Օրիենթ» սրահում, Արիզոնա նահանգի Բիսբի քաղաքում, 1900 թվականին: Լուսանկարը՝ Կ. Ս. Ֆլայ:

Դրամախաղերի ճշգրիտ ծագումը հայտնի չէ: Սովորաբար համարվում է, որ մոլեխաղերն այս կամ այն կերպ նկատվել են պատմության գրեթե յուրաքանչյուր հասարակության մեջ: Հին հույներից և հռոմեացիներից մինչև նապոլեոնյան Ֆրանսիա և Անգլիա պատմության մեծ մասը լցված է մոլեխաղերի վրա հիմնված զվարճանքի պատմություններով:

Առաջին հայտնի եվրոպական խաղատունը, որը հայտնի չէ որպես կազինո, թեև համապատասխանում է ժամանակակից սահմանմանը, Իտալիայի Վենետիկում հիմնադրված Ռիդոթո խաղատունն է, որը հիմնադրվել է 1638 թվականին Վենետիկի մեծ խորհրդի կողմից՝ կառնավալային սեզոնի ընթացքում մոլեխաղերը վերահսկելու համար: Այն փակվել է 1774 թվականին, քանի որ քաղաքային իշխանությունները կարծում էին, որ այն թալանում է տեղի ազնվականությանը[7]:

Ամերիկյան պատմության մեջ վաղ խաղային հաստատությունները հայտնի են եղել որպես սալուններ: Սալունների ստեղծման և նշանակության վրա մեծ ազդեցություն են ունեցել չորս խոշոր քաղաքներ՝ Նոր Օռլեանը, Սենթ Լուիսը, Չիկագոն և Սան Ֆրանցիսկոն: Հենց սրահներում ճանապարհորդները կարող էին գտնել մարդկանց, որոնց հետ կարելի էր խոսել, խմել և հաճախ խաղալ մոլեխաղեր: 20-րդ դարի սկզբին Ամերիկայում մոլեխաղերն արգելվել են պետության օրենսդրությամբ: Սակայն 1931 թվականին մոլախաղերն օրինականացվել են Նևադա նահանգում, որտեղ ստեղծվել են ԱՄՆ-ի առաջին օրինականացված խաղատները: 1976 թվականին Նյու Ջերսին թույլատրել է մոլեխաղերն Ատլանտիկ Սիթիում, որն այժմ մեծությամբ Ամերիկայի երկրորդ մոլեխաղային քաղաքն է:

Խաղամոլություն խաղատներումԽմբագրել

 
Սլոթ մեքենաներ Ատլանտիկ Սիթիում: Սլոթ մեքենաները կազինոներում գտնվող հիմնական զբաղմունքներից են:

Ամբողջ աշխարհում խաղատուն գնալու հիմնական տարիքի ամենացածր շեմը կազմում է 18-ից 21 տարեկան[8]:

Հաճախորդները խաղում են մոլեխաղեր, որոշ դեպքերում օգտագործելով նաև հնարամտության տարրեր, օրինակ՝ զառեր, պտտախաղ, բակարա, բլեքջեք և վիդեոպոկեր: Որոշ խաղեր ունեն մաթեմատիկորեն հստակ որոշված շանսեր, որոնք երաշխավորում են, որ խաղատներն առավելություն ունեն խաղացողների նկատմամբ: Այդ առավելությունը կոչվում է խաղատան առավելություն: Այնպիսի խաղերում, ինչպիսին է պոկերը, որտեղ խաղացողները խաղում են միմյանց դեմ, խաղատունը ստանում է վարձավճար, որը կոչվում է ռեյք (անգլ.՝ rake): Խաղատները շատ հաճախ խաղամոլերի համար ստեղծում են անվճար իրեր կամ բոնուսներ:

«Վճարումը» (անգլ.՝ payout) գումարի տոկոսադրույքը (հաղթանակներ), որը վերադարձվել է խաղացողներին:

Տեսախաղային մեքենաները (ավտոմատ մեքենաներ) դարձել են խաղատների խաղերի ամենատարածված ձևերից մեկը: 2011 թվականի դրությամբ քննչական զեկույցները սկսել են կասկածի տակ դնել այն փաստը, որ այդ մեքենաները կախվածություն են առաջացնում[9]:

ԴիզայնԽմբագրել

Խաղատան դիզայնը, որը համարվում է հոգեբանական վարժություն, բարդ դիզայն է, որը ներառում է հատակի պլանի, դեկորի և մթնոլորտի այնպիսի համադրում, որը խրախուսում է մոլեխաղերը[10]:

Մոլեխաղերի վրա հակվածությունն ուժեղացնող գործոններն են ձայնը, հոտը և լուսավորությունը: Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մարդաբան՝ Նատաշա Դոու Շուլը նշում է Silicon Gaming-ի աուդիոտնօրենների որոշումը՝ ստիպել խաղային ավտոմատ մեքենաներին ձայնային ռեզոնանս կատարել «C հաճելի տոնայնությունում», դրանով իսկ նվազեցնելով խաղատան մեջ գոյություն ունեցող ձայնային տարածքները, այնպիսի ձայն ստեղծելու համար, որը հաճելի կլինի, այլ ոչ թե բախումնալից»[11]:

Չիկագոյի Smell & Taste Treatment and Research ֆոնդի հիմնադիր բժիշկ Ալար Հիրշն ուսումնասիրել է խաղամոլների վրա հոտերի հատկանշական ազդեցությունը, նշելով, որ Լաս Վեգասի խաղատներում, որտեղ ամեն տարի 50%-ով ավելի է աճում շահույթը՝ դրված խաղային ավտոմատներից տարածվող բույրը հաճելի է, բայց նաև անորոշ: Նա եզրակացրել է, որ հոտն ազդում է աֆրոդիզիակների նման՝ առաջացնելով մելոխաղերի ավելի ագրեսիվ ձև[12]:

Կազինոյի դիզայներ Ռոջեր Թոմասը հաջողությամբ իրականացել է Las Vegas Wynn Resorts կազինոյի ավերիչ դիզայնը՝ 2008 թվականին: Նա խախտել է կազինոյի դիզայնի պայմանագիրը, ներկայացնելով բնական արևի լույս և բնություն՝ կանանց գրավելու համար: Թոմասն օգտագործել է լուսային անցքեր և հին ժամացույցներ, իմաստավորելով, որ կազինոն պետք է լինի մշտական տարածություն[13]:

ՇուկաներԽմբագրել

Ստորև բերված են աշխարհի խոշորագույն կազինո շուկաները, որոնք ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ ունեն կազինոյից՝ հրապարակված PricewaterhouseCoopers-ի համաշխարհային կազինոյի շուկայի զարգացման հեռանկարների մասին հաշվետվության մեջ[14]։

Ըստ տարածաշրջանիԽմբագրել

Դիրք Տարածաշրջան Եկամուտ (ԱՄՆ$Մ)
2009 2010 թվականին
նախագծված
2011 թվականին
նախագծված
1 Միացյալ Նահանգներ 57,240 56,500 58,030
2 Խաղաղօվկիանոսյան Ասիա 21,845 32,305 41,259
3 Եվրոպա, Միջին Արևելք, Աֆրիկա 17,259 16,186 16,452
4 Կանադա 3,712 3,835 4,045
5 Լատինական Ամերիկա 425 528 594
Ընդհանուր 100,481 109,354 120,380

Ըստ շուկաներիԽմբագրել

Դիրք Վայր Խաղատների
քանակ
Եկամուտ (ԱՄՆ$Մ)
2009 2010 թվականին
նախագծված
2011 թվականին
նախագծված
1   Մակաո Մակաո 33 14,955 22,445 28,379
2   ԱՄՆ Լաս Վեգաս, Նևադա 122 10,247 9,950 10,300
3   Սինգապուր 2 2,119 2,750 5,479
4   Ֆրանսիա 189 3,965 3,909 3,957
5   ԱՄՆ Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի 12 3,943 3,550 3,330
6   Ավստրալիա 11 2,697 2,769 2,847
7   Հարավային Կորեա 17[15] 2,401 2,430 2,512
8   Գերմանիա 76 2,073 2,055 2,081
9   Հարավային Աֆրիկա 36[16] 1,845 1,782 2,012
10   Մեծ Բրիտանիա 141 1,212 1,193 1,209
11   Լեհաստան 36[17] 1,089 1,091 1,126
12   Կանադա Նիագարա Ֆոլս, Օնտարիո 2 1,102 1,114 1,203

Ըստ ընկերությանԽմբագրել

Ըստ Բլումբերգի, կազինոյի խոշորագույն օպերատոր ընկերությունների կուտակած եկամուտը 2011 թվականին կազմել է մոտ 55 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս ոլորտում SJM Holdings Ltd. ընկերությունն առաջնային տեղ է զբաղեցնում՝ 2011 թվականի դրությամբ վաստակելով մոտ 9.7 միլիարդ դոլար։ Դրան հետևում է Las Vegas Sands Corp. ընկերությունը՝ 7.4 միլիարդ դոլար շահույթով, իսկ երրորդ հորիզոնականին (ըստ շահույթի) գտնվում է Caesars Entertainment՝ 6.2 միլիարդ դոլարով[18]։

Կարևոր կողմերԽմբագրել

Չնայած այն բանին, որ կազինոները շատ տեղերում կան, որոշ վայրեր հայտնի են դարձել հատկապես մոլեխաղերի շնորհիվ։ Գոյություն ունեն նաև վայրեր, որոնք հայտնի են մեծ մասամբ միայն կազինոներով, ինչպես օրինակ Մոնտե Կառլոն։

Մոնտե Կառլո (Մոնակո)Խմբագրել

Մոնտե Կառլո խաղատունը, որը գտնվում է Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում, գրավում է տուրիստների ուշադրությունն իր հայտնի այցելուների շնորհիվ։

Մոնտե Կառլոյի խաղատունը նկարագրվել է բազմաթիվ ստեղծագործություններում, այդ թվում՝ Բեն Մեզրիչի «Վեգասի կործանում» գրքում, որտեղ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մի խումբ ուսանողներ կազինոյին կողոպտել են գրեթե 1 միլիոն դոլար: Այս գիրքը հիմնված է իրական մարդկանց և իրադարձությունների վրա, սակայն այդ իրադարձություններից շատերը վիճարկվում են գլխավոր հերոս Սեմյոն Դուքաչի կողմից[19]։ Մոնտե Կառլոյի խաղատունը նույնպես ցուցադրվել է Ջեյմս Բոնդի մասին մի քանի վեպերում և ֆիլմերում:

Կազինոն հիշատակվում է «The Man Who Broke the Bank at Monte Carlo» երգում, ինչպես նաև համանուն ֆիլմում։

Կամպիոնե դ’ԻտալիաԽմբագրել

 
The Venetian (Մակաո)

Կազինո դի Կամպիոնեն գտնվում է Կամպիոնե դ’Իտալիա փոքրիկ իտալական համայնքում։ Խաղատունը հիմնադրվել է 1917 թվականին՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ արտասահմանցի դիվանագետներից տեղեկատվություն հավաքելու ցանց։ Այսօր այն պատկանում է իտալական կառավարությանը Տարածաշրջան կառավարվում է քաղաքապետարանի կողմից: Քանի որ այստեղ օրենքները մոլախաղերի վերաբերյալ պակաս խիստ են, քան Իտալիայում կամ Շվեյցարիայում, այն մոլախաղերի համար ամենատարածված վայրն է, բացառությամբ Մոնտե Կառլոյի։ Միայն կազինոյից եկամուտը բավարար է Կամպիոնեի գործունեության համար, առանց հարկերի գանձման կամ այլ եկամուտների ստացման[20]: 2007 թվականին խաղատունը տեղափոխվել է նոր տարածք ավելի քան 55 000 քառակուսի մետր մակերեսով (590,000 քառակուսի ոտնաչափ), ինչը դրան դարձրել է Եվրոպայի խոշորագույն խաղատունը[21]։ Նոր խաղատունը կառուցվել է հնի կողքին, որը կառուցվել էր 1933 թվականին և այդ ժամանակ քանդվել է[20][22]։

ՄակաոԽմբագրել

Նախկին պորտուգալական գաղութը՝ Մակաոն, որը 1999 թվականից Չինաստանի հատուկ վարչական շրջանն է, հայտնի է դարձել այցելուների շնորհիվ, որոնք գալիս էին հիմնականում մոլեխաղերի համար։ Սա սկսվել է դեռ պորտուգալական ժամանակներից, երբ Մակաոն հայտնի էր մոտակա Բրիտանական Հոնկոնգից այցելուների մոտ, որտեղ մոլախաղերն ավելի խիստ էին կանոնակարգված։ The Venetian Macao-ն 2020 թվականի դրությամբ աշխարհի ամենախոշոր խաղատունն է[23]։ Մակաոն նաև շրջանցել է Լաս Վեգասը՝ որպես մոլախաղերի ոլորտում աշխարհի ամենախոշոր շուկա։

ԳերմանիաԽմբագրել

Մեքենաների հիման վրա խաղերը թույլատրվում են միայն գետնի վրա գտնվող խաղատներում, ռեստորաններում, բարերում և խաղասրահներում, և միայն լիցենզիայով։ Ներկայումս առցանց սլոթերը թույլատրվում են միայն այն դեպքում, եթե նրանք աշխատում են Շլեսվիգ-Հոլսթեյն (գերմ.՝ Schleswig-Holstein) լիցենզիայով։

 
Պորտուգեսե Ռիվիերայի վրա գտնվող Էստորիլ խաղատունը՝ Եվրոպայի ամենախոշոր խաղատունը ըստ տարողության։

Էշտորիլ, Քաշկայշ (Պորտուգալիա)Խմբագրել

Էստորիլ խաղատունը, որը գտնվում է Քաշկայշ մունիցիպալիտետում՝ Լիսբոնի մոտ գնտվող Պորտուգեսե Ռիվիերայի վրա, ըստ տարողության Եվրոպայի ամենախոշոր խաղատունն է։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն համարվում էր լրտեսների, թագավորական ընտանիքի ունեցվածքից զրկված անդամների և ռազմական ժամանակի արկածախնդիրների հավաքման վայր: Այն դարձել է Յան Ֆլեմինգի «Կազինո Ռոյալ» վեպի ոգեշնչման աղբյուրը:

ՍինգապուրԽմբագրել

Սինգապուրը հեռանկարային վայր է զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են մոլախաղեր խաղալ, չնայած այն բանին, որ ներկայումս Սինգապուրում կան միայն երկու խաղատներ (երկուսն էլ պատկանում են օտարերկրացիներին): Մարինա Բեյ Սենդսը աշխարհի ամենաթանկարժեք խաղատունն է, որի գինը կազմում է ավելի քան 8 միլիարդ դոլար։ Այն ընդգկրվել է աշխարհի 10 ամենաթանկարժեք շենքերի ցանկում։ Ռեզորթոս Վորլդ Սենթոսայի կազմի մեջ է մտնում աշխարհի ամենամեծ օկեանարիումը։

Միացյալ ՆահանգներԽմբագրել

Ներկայումս ունենալով ավելի քան 1,000 խաղատուն, ԱՄՆ-ն խաղատների քանակով աշխարհում առաջին հորիզոնական է զբաղեցնում։ Այս թիվը շարունակում է կայուն աճել, քանի որ ավելի շատ նահանգներ ձգտում են օրինականացնել կազինոն։ Համեմատաբար փոքր քաղաքներ, ինչպիսին է օրինակ Լաս Վեգասը, հայտնի են հիմնականում մոլախաղերով, իսկ ավելի մեծ քաղաքները, ինչպիսին է օրինակ Չիկագոն, չեն որոշվում խաղատներ բացել, չնայած մեծ շրջադարձդին։

Լավագույն ամերիկյան կազինո շուկաներն ըստ եկամուտների (2015 թվականի ակնարկ)[24]

  1. Լաս Վեգաս Սթրիփ՝ 6.348 միլիարդ դոլար
  2. Ատլանտիկ Սիթի՝ 2.426 միլիարդ դոլար
  3. Չիկագոյի շրջան՝ 2.002 միլիարդ դոլար
  4. Նյու Յորք՝ 1.400 միլիարդ դոլար
  5. Դետրոյթ՝ 1.376 միլիարդ դոլար
  6. Բալթիմոր-Վաշինգտոն մետրոպոլիտեն՝ 1.306 միլիարդ դոլար
  7. Ֆիլադելֆիա՝ 1.192 միլիարդ դոլար
  8. Միսիսիպի ծոցի ափին՝ 1.135 միլիարդ դոլար
  9. Սենթ Լուիս՝ 1.007 միլիարդ դոլար
  10. Պոքոններ՝ 965.56 միլիոն դոլար
  11. Չարլզ լիճ, Լուիզիանա՝ 907.51 միլիոն դոլար
  12. Բոուլդեր Սթրիփ՝ 784.35 միլիոն դոլար
  13. Կանզաս Սիթի՝ 782.05 միլիոն դոլար
  14. Շրիվպորտ՝ 732.51 միլիոն դոլար

Նևադայի խաղային վերահսկման խորհուրդը կիսում է Քլարկի շրջանը, որը հաշվետվությունների նպատակով համակցված է Լաս Վեգասի մետրոպոլիտենի հետ յոթ շուկայական շրջաններում։

Լաս Վեգասից և Ատլանտիկ Սիթիից դուրս կառուցված խաղատների համար պատասխանատու է «Մայրենի ամերիկյան խաղը»։

ԱնվտանգությունԽմբագրել

Հաշվի առնելով կազինոյում գտնվող մեծ քանակությամբ արժույթը, ինչպես հաճախորդները, այնպես էլ անձնակազմը կարող են գայթակղվել և խարդախության դիմել: Խաղատների մեծ մասը անվտանգության միջոցներ ունեն դա կանխելու համար: Անվտանգության տեսախցիկները, որոնք գտնվում են ամբողջ կազինոյում, դա անելու ամենահեշտ միջոցն են։

Ժամանակակից կազինոյի անվտանգության ծառայությունը սովորաբար բաժանվում է ֆիզիկական անվտանգության ծառայության և մասնագիտացված վերահսկողության բաժնի։ Ֆիզիկական անվտանգության ծառայությունը սովորաբար վերահսկում է կազինոն և արձագանքում է կասկածելի կամ որոշակի հանցավոր գործունեության մասին օգնության կոչերին: Մասնագիտացված վերահսկողության բաժինը ղեկավարում է կազինոյի փակ հեռուստատեսային համակարգը, որն արդյունաբերության մեջ հայտնի է որպես «աչք երկնքում»: Այդ երկու մասնագիտացված անվտանգության բաժինները շատ սերտորեն են աշխատում միմյանց հետ՝ ինչպես հյուրերի, այդպես էլ կազինոների ակտիվների անվտանգությունն ապահովելու և հաջողությամբ հանցագործությունները կանխելու համար[25]։

Բացվելով 1989 թվականին, The Mirage-ը եղել է առաջին խաղատունը, որը տեսախցիկներ է օգտագործել բոլոր տեսակի մոլեխաղերի համար[26]։

Ի լրումն տեսախցիկների և այլ տեխնոլոգիական միջոցների, կազինոները նաև ապահովում են անվտանգությունը վարքագծի կանոնակարգի միջոցով։ Օրինակ խաղացողները պարտավոր են քարտերը մշտապես տեսանելի պահել։

Բիզնեսի վարումԽմբագրել

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում խաղատները մի շարք տարբեր մարքեթինգային մեթոդներ են մշակել հավատարիմ հաճախորդներ ներգարվելու և պահպանելու համար։ Շատ խաղատներ օգտագործել են հավատարմության խրախուսման ծրագիր, որն օգտագործվում է խաղացողների գումար ծախսելու սովորույթները դիտարկելու համար և ավելի արդյունավետ կենտրոնանալ իրենց հաճախորդների վրա՝ նամակներ ուղարկելով անվճար մոլեխաղերի մեքենաների և այլ ակցիաների վերաբերյալ[27]։

ՀանցավորությունԽմբագրել

Խաղատները կապված էին կազմակերպված հանցավորության հետ, ընդ որում առաջին խաղատները Լաս Վեգասում սկզբում գերիշխվում էին ամերիկյան մաֆիայի կողմից[28][29], իսկ Մակաոյում՝ Տրիադայի սինդիկատների կողմից[30][31]։

Ոստիկանության որոշ հաշվետվությունների համաձայն, գրանցված հանցագործությունների թիվը տեղական մակարդակում հաճախ կրկնապատկվում է կամ եռապատկվում է խաղատան բացումից երեք տարի անց[32]: ԱՄՆ արդարադատության նախարարության 2004 թվականի զեկույցում հետազոտողները հարցաքննել են այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են Լաս Վեգասում և Դե Մոյնում, և պարզել, որ կալանավորվածների շրջանում խնդրահարույց կամ պաթոլոգիական խաղացողների տոկոսը երեք-հինգ անգամ ավելի բարձր է, քան ընդհանուր բնակչության մեջ[33]:

Նշվել է, որ կազինոյի և հանցավորության միջև դրական կապ ունեցող տնտեսական հետազոտությունները սովորաբար հաշվի չեն առնում այցելող բնակչությանը, նրանք հաշվում են այցելուների կատարած հանցագործությունները, սակայն հաշվի չեն առնում այցելուներին բնակչության թվաքանակի ցուցանիշի մեջ, ինչը բարձրացնում է հանցավորության մակարդակը[34]:

Առողջապահություն և անվտանգության տեխնիկաԽմբագրել

Կազինոյի արդյունաբերության մեջ գոյություն ունեն առողջապահության հետ կապված յուրահատուկ խնդիրներ։ Առավել տարածված են քաղցկեղային հիվանդությունները[35], որոնք առաջանում են երկրորդական ծխախոտի[36][37] և հենաշարժիչ ապարատի վնասվածքների հետևանքով[38][39]:

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Thompson William N. (2015)։ Gambling in America: An Encyclopedia of History, Issues, and Society։ էջ 43։ ISBN 9781610699808։ Վերցված է օգոստոսի 17, 2015 
  2. «Casino»։ Օքսֆորդի անգլերեն բառարան (3-րդ հրատարակչություն ed.)։ Օքֆորդի համալսարանի հրատարակություն։ սեպտեմբեր, 2015  
  3. Preble, Rossi Keith, Francesco (2014)։ Il vero italiano: Your Guide To Speaking "Real" Italian։ էջ 66։ Վերցված է օգոստոսի 17, 2015 
  4. «Itinerary Details»։ sailingshipadventures.com։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 23, 2015-ին։ Վերցված է օգոստոսի 17, 2015 
  5. «Avalon Casino Ballroom»։ Avalonball.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-01-ին։ Վերցված է 2009-06-21 
  6. «Special catalogues in the Drama Collection»։ The Royal Library։ Վերցված է 2007-07-09 
  7. Thomassen Bjørn (2014)։ Liminality and the Modern: Living Through the In-Between։ Ashgate Publishing, Ltd.։ էջ 160։ ISBN 9781409460800։ Վերցված է օգոստոսի 17, 2015 
  8. Howard J. Shaffer, ed. (2003)։ Futures at Stake: Youth, Gambling, and Society։ University of Nevada Press։ էջեր 147–151 
  9. "Slot Machines: The Big Gamble" Archived July 13, 2011, at the Wayback Machine., (Jan. 10, 2011). CBS 60 Minutes, Retrieved 7/20/2011.
  10. Creating Compulsion: An Investigation Into Casino Design, Architecture and Ambience Archived November 4, 2013, at the Wayback Machine., LiveCasino.co.uk, Retrieved 2/9/2013.
  11. S l ot machines: a lose-lose situation (June 8, 2013). The Guardian, Retrieved 2/9/2013.
  12. "The psychology behind casino design Archived 2013-08-01 at the Wayback Machine.", (August 24, 2011). Time Out Chicago Archived 2013-09-12 at the Wayback Machine., Retrieved February 9, 2013.
  13. "How disruptive design made Wynn Resorts' casinos highly profitable", (March 26, 2012). Smart Planet, Retrieved 2/9/2013.
  14. http://www.pwc.com/gx/en/entertainment-media/pdf/pwc-playing-to-win.pdf
  15. http://www.worldcasinodirectory.com/korea-republic-of
  16. «Casinos»։ ngb.org.za։ Վերցված է մայիսի 22, 2017 
  17. «Poland Gambling Casinos A-K»։ ildado.com։ Վերցված է մայիսի 22, 2017 
  18. «Las Vegas and Macau Casinos Revenue - Travel and Gamble - Online Magazine about Gambling and Travelling»։ հոկտեմբերի 22, 2012։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 24, 2017-ին։ Վերցված է մայիսի 22, 2017 
  19. «ThePOGG Interviews - Semyon Dukach - MIT Card Counting Team Captain»։ Վերցված է 2012-10-11 .
  20. 20,0 20,1 Frank Jacobs (մայիսի 15, 2012)։ «Enclave-Hunting in Switzerland»։ The New York Times 
  21. «Gambling: Losing streak»։ The Economist։ սեպտեմբերի 21, 2013 
  22. «Casinó Campione d'Italia»։ Arounder։ VRWAY Communication։ Վերցված է 2012-10-16 
  23. «10 Of The World's Largest Casinos: The Biggest Casinos Ever!»։ փետրվարի 25, 2016։ Վերցված է մայիսի 22, 2017 
  24. American Gaming Association: State of the States 2016 Report (page 12), accessed May 6, 2017
  25. «Casino Management and Operations»։ Gambling Info։ Վերցված է հունիսի 23, 2011 
  26. Knightly Arnold M. (February 2007)։ «Blink and you'll miss him»։ Casino City Times: 1։ Վերցված է 2011-01-30 
  27. "Tribes to pay Conn. $25m in slot accord" Archived 2012-05-12 at the Wayback Machine., (August 27, 2009). The Boston Globe, Retrieved July 20, 2011.
  28. Jeff German (2014-03-09)։ «From Siegel to Spilotro, Mafia influenced gambling, regulation in Las Vegas»։ Las Vegas Review-Journal 
  29. Doug McKinlay (2010-12-07)։ «When the mob ruled Vegas»։ Financial Times 
  30. Katie Hunt (2013-06-18)։ «The dark side of Asia's gambling Mecca»։ CNN 
  31. Emma Reynolds (2016-10-19)։ «Murky world of Chinese high-rollers and organised crime»։ New Zealand Herald 
  32. "Gambling addiction leads many down criminal road" Archived 2011-06-25 at the Wayback Machine., Jeremy Boren, (June 19, 2011). The Pittsburgh Tribune-Review, Retrieved 7/20/2011.
  33. McCorkle, Richard C., "Gambling and Crime Among Arrestees: Exploring the Link" (July 2004). U.S. Department of Justice'. Retrieved 7/20/2011.
  34. Walker, Douglas M. "Do Casinos Really Cause Crime?" (Jan 2008). Econ Journal Watch [1]
  35. «CDC - NIOSH Health Hazard Evaluations (HHEs)»։ www.cdc.gov (en-us)։ 2018-11-30։ Վերցված է 2018-12-10 
  36. Health CDC's Office on Smoking and (2018-05-09)։ «Smoking and Tobacco Use; Fact Sheet; Ventilation Does not Protect From Secondhand Smoke»։ Smoking and Tobacco Use (en-us)։ Վերցված է 2018-12-10 
  37. «Archived copy»։ www.ashrae.org։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-27-ին։ Վերցված է 2018-12-10 
  38. «SPPH 565 Worksite Evaluation Casino Table Games Dealers»։ kialidster.weebly.com։ Վերցված է 2018-12-10 
  39. «WorkSafeBC»։ www.worksafebc.com։ Վերցված է 2018-12-10 

Արտաքին հղումներԽմբագրել