Ֆրունզե Դովլաթյան

հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ

Ֆրունզե Վաղինակի Դովլաթյան (մայիսի 26, 1927(1927-05-26)[1][2][3], Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3] - օգոստոսի 30, 1997(1997-08-30)[1][3], Երևան, Հայաստան[3]), հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983

Ֆրունզե Դովլաթյան
Ծնվել էմայիսի 26, 1927(1927-05-26)[1][2][3]
ԾննդավայրՆոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3]
Մահացել էօգոստոսի 30, 1997(1997-08-30)[1][3] (70 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[3]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1959)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան և սցենարիստ
Ոճ(եր)սոցիալիստական ռեալիզմ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Ստալինյան մրցանակ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 0235583

Կենսագրություն խմբագրել

Հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում Գավառի թատրոնում։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվեց Երևան, Դովլաթյանն ընդունվեց Մաքսիմ Գորկու անվան դպրոց[4]։ 1941-1952 թվականներին հանդես է եկել Հայաստանի շրջանային թատրոններում և Գ. Սունդուկյանի անվան թատրոնում որպես դերասան։

1947 թվականին ավարտել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիան։ 1943 թվականին սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1959 թվականին ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Սերգեյ Գերասիմովի արվեստանոցը)։

1959-1964 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում (ՑՍԴՖ)[5], Գորկու անվան ստուդիայում, «Մոսֆիլմում»։ Այդ մոսկովյան ստուդիաներում նկարահանել է՝ «Ով է մեղավոր» (ՎԳԻԿ-ի ստուդիա, 1958), «Դիմա Գորինի կարիերան» (Լ. Միրսկու հետ, Գորկու անվան ստուդիա, 1961), «Առավոտյան գնացքներ» (Լ. Միրսկու հետ, «Մոսֆիլմ», 1963)։

1967-1969 թվականներին՝ ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղար։ 1986 թվականից՝ Հայֆիլմի գեղարվեստական ղեկավար։

Դովլաթյանը 1994-1997 թվականներին եղել է Հայաստանի «Թեքեյան մշակութային միության» նախագահը[6]։

Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանոցում։

Ունի երկու զավակ ՝ Միքայել Դովլաթյան, Դավիթ Դովլաթյան։

Մեջբերումներ Դովլաթյանի մասին խմբագրել

 
հուշատախտակը Երևանում

Դովլաթյանը այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ։ Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է մեծ ճանաչման արժանացած «Բարև, ես եմ» ֆիլմից։ − Արմեն Ջիգարխանյան

...Հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով։ − Հենրիկ Մալյան

«Բարև, ես եմ» ֆիլմը իրենով նշանավորում է ավանդական ազգային թեմատիկայի սահմաններից դուրս գալու իրողությունը և մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ − Չինգիզ Այթմատով

Ֆիլմագրություն խմբագրել

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • 1950 - Ստալինյան մրցանակ II աստիճանի Գ. Տեր-Գրիգորյանի և Լ.Կարագյոզյանի «Այս աստղերը մերն են» ներկայացման համար
  • 1966 - ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • 1967 - ՀԽՍՀ Պետական մրցանակ «Բարև, ես եմ» ֆիլմի համար
  • 1971 - ՀԽՍՀ Պետական մրցանակ «Սարոյան եղբայրներ» ֆիլմում դերակատարության համար
  • 1983 - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  • Պատվավոր մրցանակի դիպլոմակիր «Կինոարվեստի մեջ ներդրման համար» - ռուսական կինոփառատոն «Պատուհան դեպի Եվրոպա» (Վիբորգ - 97)[7].

Գրականություն Դովլաթյանի մասին խմբագրել

  • «Գարուն» ամսագրին պատասխանում է կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիայի միության առաջին քարտուղար Ֆրունզե Դովլաթյանը։ «Գարուն», 1967, № 1։
  • Գալստյան Ս., Անուններ էկրանի վրա (նաև Ֆ.Դովլաթյանի մասին), Երևան, 1984
  • Թահմիզյան Հ., Կինոռեժիսորներ, դերասաններ, Երևան, Մաս 1, 1978, էջ 147-148
  • Ադամյան Ա., «Եթե սեր չլինի, կլինի ջրհեղեղ» կամ հարցազրույց Ֆրունզե Դովլաթյանի հետ - Հայաստանի Հանրապետություն, 11 սեպտեմբերի 1996
  • Գալստյան Մ., Ֆիլմն սկսվում է գրական նյութից, (հարցազրույց Ֆ.Դովլաթյանի հետ) - Գրական թերթ, 30 նոյեմբերի 1984
  • Գյոդակյան Ս., Ֆրունզե Դովլաթյան - Կանչ, 6 ապրիլի 1994
  • Գրիգորյան Ա., Բարև, ես եմ - Էկրան, 1989, N 4, էջ 1
  • Զաքարյան Ռ., Իմ ֆիլմերն իմ ապրած կյանքն են - Արվեստ, 1983, N 6, էջ 10-14
  • Մաթևոսյան Ռ., Ճշմարիտ արվեստը սահմաններ չի ճանաչում - Սովետական Հայաստան, 10 նոյեմբերի 1987
  • Մուրադյան Հ., Տագնապներ ու հույսեր («Մենավոր ընկուզենին» կինոնկարի մասին) - Գարուն, 1988, N 10, էջ 31-32

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
  4. Ֆ. Դովլաթյանի մասին «Նոյյան տապանի» հիշարժան տարեթվերում
  5. «Ֆրունզե Դովլաթյանը «Հայկական կինո» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 1-ին.
  6. Ֆրունզե Դովլաթյանը Դպրոցական Մեծ Հանրագիտարանում, Գիրք II
  7. Ֆրունզե Դովլաթյանը «Կինո» հանրագիտարանում(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 440