Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
1994 թվականին Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը բաժանվում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի։ Գեղարվեստի ինստիտուտի ռեկտոր է նշանակվում Արամ Իսաբեկյանը, իսկ թատերական արվեստի ինստիտուտի ռեկտոր՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը։ 1998 թվականից ինստիտուտը ղեկավարել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։ Նրա անվան հետ է կապված թատերական ինստիտուտի կենսագործունեության նոր փուլը։ 1999 թվականին Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտը դարձավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ 2005 թվականին Սոս Սարգսյանը, թողնելով ռեկտորի աշխատանքը, ընտրվեց ԵԹԿՊԻ Խորհրդի նախագահի պաշտոնում։ 2006 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը։ Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բնագավառում հանրապետության միակ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունն է։ Պրոֆեսորա-դասախոսական կազմը համալրված է պրոֆեսիոնալ մասնագետներով։ Ուսանողների թիվը մայր բուհում և մասնաճյուղերում անցնում է 750-ը, ինչն աննախադեպ է բուհի պատմության մեջ։ 2014 թվականին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը է նշանակվում Դավիթ Մուրադյանը։ 2018 թվականին ռեկտորի պաշտոնակատար, այնուհետև ռեկտոր է նշանակվում՝ Լիլիթ Արզումանյանը։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ | |
---|---|
![]() | |
![]() | |
Հապավում | ԵԹԿՊԻ |
Տեսակ | բարձրագույն ուսումնական հաստատություն և համալսարան |
Հիմնադրված է | 1944[1] |
Տնօրեն | Լիլիթ Արզումանյան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Հայաստան, 0002, ք. Երևան, Ամիրյան փող., 26. |
Կայք | ysitc.am |
![]() ![]() Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայաստան | |
![]() |
ԵԹԿՊԻ բաժիններԽմբագրել
- Դրամատիկական թատրոնի ռեժիսուրա
- Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա
- Վավերագրական ֆիլմի ռեժիսուրա
- Հեռուստառեժիսուրա
- Հնչյունային ֆիլմի ռեժիսուրա
- Թատերագիտություն
- Կինոօպերատորություն
- Արվեստի կառավարում (մենեջմենթ)
- Թատերական զարդարվեստ (դեկորատիվ արվեստ)
ԵԹԿՊԻ մասնաճյուղները և նրանց բաժիններըԽմբագրել
ԵԹԿՊԻ Գյումրիի մասնաճյուղԽմբագրել
- Դերասանական արվեստ
- Ռեժիսուրա
- Պարարվեստ
- Թատերական զարդարվեստ (դեկորատիվ արվեստ)
- Կինոօպերատորություն
ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղԽմբագրել
- Դերասանական արվեստ
- Ռեժիսուրա
- Պարարվեստ
- Դրամատիկական թատրոնի ռեժիսուրա
- Հեռուստառեժիսուրա
ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղԽմբագրել
- Դերասանական արվեստ
ԵԹԿՊԻ ռեկտորներԽմբագրել
- 1949 - 1952 Վավիկ Վարդանյան
- 1952 - 1959 Արա Սարգսյան
- 1959 - 1994 Մարտին Չարյան
- 1994 - 1998 Վահե Շահվերդյան
- 1998 - 2005 Սոս Սարգսյան
- 2005 - 2010 Հրաչյա Գասպարյան
- 2010 - 2014 Արմեն Մազմանյան
- 2014 - 2019 Դավիթ Մուրադյան
- 2019- այսօր Լիլիթ Արզումանյան
ԵԹԿՊԻ դասախոսական անձնակազմԽմբագրել
ՌեժիսուրաԽմբագրել
ԿինոօպերատորությունԽմբագրել
Պարարվեստի ռեժիսուրաԽմբագրել
- Վիլեն Գալստյան
- Թերեզա Գրիգորյան
- Վանուշ Խանամիրյան
- Նադեժդա Դավթյան
- Աննա Կարապետյան
- Պետրոս Կարապետյան
- Հասմիկ Մարկոսյան
- Գագիկ Կարապետյան
- Գևորգ Մարկոսյան
- Լիանա Հակոբյան
ԵԹԿՊԻ ուսանողներԽմբագրել
ԵԹԿՊԻ-ում դասախոսություն անցկացրած մարդիկԽմբագրել
- Տոնինո Գուերրա (սցենարիստ)
- Ռոման Բալայան (ռեժիսոր)
- Յոս Սթելինգ (ռեժիսոր)
- Գարի Բարդին (ռեժիսոր, անիմատոր)
- Անդրեյ Գերասիմով (ռեժիսոր, պրոդյուսեր)
- Կշիշտով Զանուսսի (ռեժիսոր)
- Բորիս Գռաչեվսկի (հեռուստառեժիսոր)
- Հարություն Խաչատրյան (ռեժիսոր)
- Խուան Պաբլո Զառամելլա (անիմատոր)