Լենկոմ թատրոն
Լենկոմ (Մոսկվայի պետական լենինյան կոմերիտմիության անվան թատրոն) (ռուս՝ Ленком, Московский государственный театр имени Ленинского Комсомола), թատրոն Մոսկվա քաղաքում։
![]() Ленком | |
---|---|
![]() Լենկոմ թատրոնը | |
Տեսակ | թատերախումբ և թատրոն |
Տնօրեն | Մարկ Վարշավեր |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Մոսկվա, ՌԴ |
Հիմնադրման ամսաթիվ | 1927 թ |
Անվանված է | ՀամԼԿԵՄ և Վլադիմիր Լենին |
Նախկին անվանումներ | Մոսկվայի պետական լենինյան կոմերիտմիության անվան թատրոն |
Գեղարվեստական ղեկավար | Մարկ Զախարով |
Երգչախմբի ղեկավար | Իրինա Մուսայելյան |
Ճարտարապետ | Illarion Ivanov-Schitz? |
Կայք | lenkom.ru |
![]() |
Թատրոնի պատմությունըԽմբագրել
Շենքը, որտեղ այժմ տեղակայված է թատրոնը, կառուցվել է 1907-1909 թթ ճարտարապետ Իլարիոն Իվանով-Շիցի կողմից։ 1913-1914 թթ ճարտարապետներ Վլադիմիր Ադամովիչի և Վլադիմիր Մայատի նախագծով օժանդակ շինություն է կառուցվել։ 1917 թվականի հոկտեմբերին շենքում տեղակայվեց «Անարխիայի տուն» քաղաքական ակումբը, որից հետո այստեղ հաստատվեց կուսակցական և սովետական աշխատանքի կենտրոնական դպրոցը[1]։ 1919 թվականին շենքում բացվեց Յակով Սվերդլովի անվան Կոմունիստական համալսարանը, որտեղ մի քանի անգամ հանդես է եկել Վլադիմիր Լենինը։ 1923 թվականին այստեղ բացվում է «Մալայա Դմիտրովկա» կինոթատրոնը։
1927 թ Կոմերիտմիության հովանու ներքո բացվեց Աշխատավոր երիտասարդության թատրոնը։ 1920-ական թվականների վերջերին այն արդեն բավականին հայտնի էր և նման թատրոնների առաջացման պատճառ հանդիսացավ։
Ներկայիս շենք թատրոնը տեղափոխվեց 1933 թվականին։ 1937 թվականին թատրոնը միավորվեց Ռուբեն Սիմոնովի թատրոն-ստուդիայի հետ։ 1938 թվականի փետրվարի 20-ին թատերախումբը վերանվանվեց Լենինյան Կոմերիտմիության անվան թատրոնի, որի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Իվան Բերսենևը։
1990 թվականից թատրոնը կրում է «Լենկոմ» անվանումը, իսկ 1973 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է հանդիսանում Մարկ Զախարովը։
Թատրոնի այժմյան ղեկավարներըԽմբագրել
Գեղարվեստական ղեկավար՝ Մարկ Զախարով
Տնօրեն՝ Մարկ Վարշավեր
Երաժշտական ղեկավար՝ Սերգեյ Ռուդնիցկի
Թատրոնի հայտնի դեմքերըԽմբագրել
- Իվան Բերսենև, ռեժիսոր, դերասան
- Յուրի Վիզբոր
- Գրիգորի Գորին, դրամատուրգ
- Մարկ Զախարով, ռեժիսոր
- Միխայիլ Շատրով, դրամատուրգ
- Օլեգ Շեյնցիս, բեմանկարիչ
- Անատոլի Էֆրոս, ռեժիսոր
ԹատերախումբըԽմբագրել
Թատրոնի ավագ սերունդըԽմբագրել
- Ալեքսանդր Աբդուլով (29.05.1953-03.01.2008), աշխատել է թատրոնում 1975 թվականից
- Յուրի Աստաֆև (1949-1990), աշխատել է թատրոնում 1975 թվականից
- Սերաֆիմա Բիրման (1890-1976), աշխատել է թատրոնում 1938-1958 թթ
- Սոֆյա Գիացինտովա (1895-1982), աշխատել է թատրոնում 1938 թվականից, 2 տարի ընդմիջումով՝ 1958-1960 թթ
- Գենադի Կարնովիչ-Վալուա (25.04.1920-03.07.1992)
- Վսևոլոդ Լարիոնով (11.09.1928-08.10.2000), աշխատել է թատրոնում 1950 թվականից
- Եվգենի Լեոնով (02.09. 1926-29.01.1994), աշխատել է թատրոնում 1974 թվականից
- Վերա Օրլովա (1918-1993), աշխատել է թատրոնում 1974 թվականից
- Տատյանա Պելտցեր (06.06.1904-16.07.1992), աշխատել է թատրոնում 1977 թվականից
- Ռոստիսլավ Պլյատ (1908-1989), աշխատել է թատրոնում 1939-1941 թթ
- Նիկոլայ Սկորոբոգատով (1923-1987)
- Պավել Սմեյան (23.04.1957-11.07.2009), աշխատել է թատրոնում 1980-2007 թթ ընդմիջումներով[2]
- Անատոլի Սոլոնիցին (30.08.1934-11.06.1982), աշխատել է թատրոնում 1977 թվականին
- Մարգարիտա Ստրունովա (14.08.1938-23.12.2007), աշխատել է թատրոնում 1959 թվականից
- Ելենա Ֆադեևա (25.03.1914-02.08.1999), աշխատել է թատրոնում 1938 թվականից
- Օլեգ Յանկովսկի (23.02.1944-20.05.2009), աշխատել է թատրոնում 1973 թվականից
- Վալենտինա Սերովա (23.12.1917-12.12.1975), աշխատել է թատրոնում 1933-1964 թթ
Թատրոնի դերասանական կազմըԽմբագրել
|
|
Դերասաններ, որոնք նախկինում աշխատել են թատրոնումԽմբագրել
ԽաղացանկըԽմբագրելԱնցած տարիների ներկայացումներըԽմբագրել
Ընթացիկ խաղացանկըԽմբագրելՆերկայումս թատրոնի խաղացանկում կա 14 գործող ներկայացում։
ՀղումներԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
|