HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոմեո և Ջուլիետ (այլ կիրառումներ)

«Ռոմեո և Ջուլիետ» (անգլ.՝ Romeo and Juliet), անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի գրչին պատկանող հայտնի ողբերգություն երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին։

Ռոմեո և Ջուլիետ
անգլ.՝ Romeo and Juliet
Romeo and juliet brown.jpg
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրողբերգություն[1] և մելոդրամա[2]
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ռոմեո, Ջուլիետ, Տիբալտ, Մերկուցիո և Բենվոլիո
Ստեղծման տարեթիվմոտ. 1590[3]
Նկարագրում էՎերոնա և Մանտովա
ԵրկիրFlag of England.svg Անգլիայի թագավորություն
Հրատարակման տարեթիվ1597[3]
ՎիքիքաղվածքՌոմեո և Ջուլիետ
Romeo and Juliet Վիքիպահեստում
Romeoandjuliet1597.jpg

«Ռոմեո և Ջուլիետ» երկը Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործություններից է և «Համլետի» հետ հանդիսանում է նրա ամենահաճախ բեմադրվող պիեսներից մեկը։ Այս ստեղծագործության հերոսները համարվում են սիրահարների նախատիպարներ։

«Ռոմեոն և Ջուլիետը» պատկանում է ողբերգական ստեղծագործությունների այն դասին, որոնք ստեղծվել են հին հունական ժամանակներից։ Սյուժեն հիմնված է իտալական մի հեքիաթի վրա, որը չափածո է թարգմանվել Արթուր Բրուկի կողմից 1562 թվականին՝ որպես «Ռոմեոյի և Ջուլիետի ողբերգական պատմություն» և վերապատմվել է արձակ շարադրանքով «Փելիս Փլեժրում» Ուիլյամ Փեինթերի կողմից 1567 թվական։ Շեքսպիրը օգտվել է երկու աղբյուրներից էլ, բայց սյուժեն ընդլայնելու համար զարգացրել է մի քանի կերպարներ, ինչպես օրինակ՝ Մերկուտիոյին և Պարիսին։ Ենթադրվում է, որ Շեքսպիրը պիեսը գրել է 1591-1595 թվականների ընթացքում․ այն առաջին անգամ հրատարակվել է 1597 թվականին[4]։ Այդ տարբերակի տեքստը աղքատիկ էր, բայց հետագա խմբագրումների արդյունքում այն բարելավվե է՝ մոտենալլով շեքսպիրյան ոճին։

Բանաստեղծական դրամատիկ կառուցվածքը և այնպիսի էֆեկտները, ինչպես՝ կատակերգության և ողբերգության միջև անցումները՝ լարվածությունը մեծացնելու համար, երկրորդական կերպարների ընդլայնումը, ենթասյուժեի օգտագործումը պատմվածքը գեղեցկացնելու համար, գնահատվել է որպես Շեքսպիրի թատերական հմտության նշան։ Պիեսը ծավալվում էր տարբեր բանաստեղծական ձևերից մինչև տարբեր կերպարներ, երբեմն ձևը փոխելով այնպես, ինչպես կերպարն էր զարգանում։ Օրինակ՝ Ռոմեոն պիեսի ընթացքում դառնում է ավելի գիտակ։

«Ռոմեոն և Ջուլիետը» բազմիցս վերամշակվել է բեմի, ֆիլմի, մյուզիքլի և օպերայի համար։ Անգլիական ռեստավրացիայի ժամանակ այն վերաբեմադրվեց Ուիլյամ Դավենանտի կողմից։ 18-րդ դարում Դեյվիդ Գերիքը ևս փոփոխության ենթարկեց մի քանի տեսարաններ, իսկ Ջորջ Բենդան, շատ հատվածներ բաց թողնելով՝ երջանիկ ավարտ ավելացրեց։ 19-րդ դարի ներկայացումները, ներառյալ Շառլոտ Քաշմանինը, վերականգնեցին նախնական տեքստը և կենտրոնացան ռեալիզմի վրա։ 1935 թվականին Ջոն Գիելգուդի տարբերակը բավականին նման էր Շեքսպիրի սյուժեին. նա օգտագործել էր Ելիզավետի կոստյումները և բեմական կեցվածքը՝ ողբերգությունը սաստկացնելու համար։ 20-21-րդ դարերում պիեսն արդեն վերամշակվել էր զանազան տարբերակներով, ինչպես օրինակ՝ Ջորջ Քուկորի աշխատությունը, Ֆրանկո Ձեֆֆիրելլիի 1968 թվականի տարբերակը, Բազ Լուհրմանի 1996 թվականին MTV-ից ոգեշնչված «Ռոմեո և Ջուլիետը» և 2013 թվականին՝ Կարլո Կարլեի կողմից ոչ-շեքսպիրյան մշակումը։

Սյուժեի պատմությունԽմբագրել

Հավատարիմ սիրահարների ողբերգության անտիկ անալոգը Պիրամի և Ֆիսբայի պատմությունն է, որը ներկայացրել է հռոմեական բանաստեղծ Օվիդիոսը «Կերպարանափոխություններում»[4]։

Շեքսպիրի ողբերգության համար սյուժետային անմիջական հիմք է ծառայել, ամենայն հավանականությամբ, Արթուր Բրուքի «Ռոմեուսի և Ջուլիետի ողբերգական պատմությունը» պոեմ (Arthur Brooke. The tragical History of Romeus and Juliet, 1562)։ Հիշատակելով ինչ-որ նախորդ պիեսի մասին՝ Բրուքը, այնուամենայնիվ, մշակել է սյուժեն, որը վերցվել է Պիեռ Բոետյուոյի կողմից ֆրանսերեն թարգմանված իտալացի գրական գործիչ Մատտեո Բանդելլոյի նովելից, որը 1554 թվականին լույս է տեսել «Նովելների չորս գրքեր» ժողովածուում (մաս երկրորդ, նովել IX, հրատարակվել է Լուկայում)։ Բրուքի մոտ առկա են նաև Ջեֆրի Չոսերի «Տրոիլ և Քրեսիդա» պոեմի արձագանքները[4]։

Բանդելլոյի պատմածն իրենից ներկայացնում էր Լուիջի դա Պորտոյի (Luigi Da Porto, 1485-1529) «Երկու ազնվական սիրահարների նորահայտ պատմությունը և նրանց տխուր մահը, որը տեղի է ունեցել Վերոնայում սինյոր Բարտոլոմեո դելլա Սկալայի օրոք» (Historia novellamente ritrovata di due nobili amanti, 1524), որում գրականության մեջ առաջին անգամ ի հայտ են եկել Ռոմեոյի և Ջուլիետի կերպարները (Romeo Montecchi e Giulietta Cappelletti) և մի շարք այլ կերպարներ (Monk Lorenzo, Marcuccio, Tebaldo, Earl di Laudron — Ջուլիետի փեսացուն), որոնք զարգացում են ստացել Շեքսպիրի պիեսում։ Դա Պորտոյի նովելը բազմիցս (1531 և 1535 թվականներին) տպագրվել է Վենետիկում (1539 թվականին հրատարակվել է «Ջուլիետտա»/Giulietta անվանմամբ) և մեծ հաջողություն է ունեցել[4]։

Դա Պորտոյի ստեղծագործությունը, ամենայն հավանականությամբ, հենվել է մի քանի աղբյուրների վրա։ Որպես այդպիսիք կարող էին ծառայել՝ սյուժետային տեսանկյունից՝ ավելի վաղ Իտալիայում հայտնված դժբախտ սիրահարների մասին պատմությունները (ավանդաբար նշում են Մազուչչո Սալեռնիտանոյի պոեմը Մարյոտոյի և Ջաննոցցայի մասին, 1476), պատերազմող ընտանիքների աղգանունների վերաբերյալ՝ Դանթեի «Աստվածային կատակերգությանը» և պատմական ժամանակագրությանը անդրադառնալը, չի բացառվում նաև ինչ-որ բանավոր ավանդություն, որին հղում է անում հեղինակը, ինչպես նաև նրա սեփական ապրումները։ Այսպիսով, նովելի բովանդակությունը այս կամ այն չափով ունի կենսական հիմք և հագեցած է որոշ պատմական գծերով[5]։

Դա Պորտոյի ազդեցության տակ ստեղծվել է ոչ միայն Բանդելլոյի վիպակը, այլև իտալացի այլ հեղինակների ստեղծագործություններ՝ վերոնացի Գերարդո Բոլդերիի (Gherardo Boldieri) «Ջուլիայի և Ռոմեոյի դժբախտ սերը» (Poemetto Dello amore di Giulia e di Romeo, 1553) փոքրիկ պոեմը և վենետիկացի Լուիջի Գրոտոյի «Ադրիանա» (Hadriana, 1578) ողբերգությունը։ Հայտնի դարձած սյուժեն ավելի ուշ օգտագործվել է իսպանացի Լոպե դե Վեգայի «Կաստելվիններ և Մոնտեսներ» ("Los Castelvines y Monteses", 1590) պիեսում։ Ֆրանսիայում դա Պորտոյի նովելն ադապտացրել է Ադրիան Սևինը (Adrian Sevin. Halquadrich and Burglipha, 1542)[5]։

Եվրոպական գրականության մեջ Ռոմեոյի և Ջուլիետի մասին սյուժեի հետագա հաջող տարածումը և զարգացումը շարունակվել է Մատտեո Բանդելլոյի վիպակի թարգմանությամբ Պիեռ Բուատոյի (ֆր․՝ Pierre Boiastuau) «Ողբերգական պատմություններ Բանդելոյի իտալական ստեղծագործություններից» (Histoires Tragiques extraictes des Oeuvres italiens de Bandel, 1559) ժողովածուում, ինչպես նաև նրա անգլերեն թարգմանությունը Վիլյամ Փեյնթերի (անգլ.՝ William Painter) «Հաճույքի պալատ» (Palace of Pleasure, 1567) ժողովածուում։

Յուրաքանչյուր գրական մշակում հյուսել է իր մանրամասները և իր շեշտադրումները դրել Ռոմեոյի և Ջուլիետայի պատմության մեջ, որի սյուժեն, ընդհանուր առմամբ, անփոփոխ է մնացել (բացառությամբ Լոպե դե Վեգայի երջանիկ վերջաբանի)։ Նրա բարձրագույն մեկնաբանությունը պատկանում է Շեքսպիրին։ Պիեսը, որն ուներ «Մեծագույն և տխուր ողբերգություն Ռոմեոյի և Ջուլիետի մասին» (The Most Excellent and Lamentable Tragedie of Romeo and Juliet) անվանումը, Լոնդոնում պաշտոնապես լույս է տեսել 1599 թվականին (1597 թվականին լույս է տեսել տեքստի ոչ լիարժեք անօրինական հրատարակությունը)։

Շեքսպիրյան պիեսի որոշ տողեր ներշնչված են Ֆիլիպ Սիդնիի «Աստրոֆիլ և Ստելլա» (1591) և Սեմուել Դենիելի «Դելիա» (1592) սոնետային շարքերի բանաստեղծություններից[4]։

Շեքսպիրի ստեղծագործության թեման, իր հերթին, առաջ է բերել գրականության և արվեստի այլ տեսակների մեծ թվով ստեղծագործությունների շարքի ստեղծում, որը շարունակվում են մինչ օրս[6]։

ՍյուժեԽմբագրել

Վերոնայի ազնվական Մոնդեգյու և Կապուլետ ընտանիքների միջև տիրում է մշտական թշնամություն։ Կապուլետի ծառաների կողմից սանձազերծված ընդհարումից հետո նոր կռիվ է սկսվում ընտանիքների ներկայացուցիչների միջև։ Բենվոլիոն փորձում է կանգնեցնել գոտեմարտը, բայց նրան խանգարում է Տիբալտը։ Վերոնայի դուքս (բնօրինակում՝ Prince, որը կարող է նաև թարգմանվել է որպես «արքայազն» կամ «իշխան») Էսկալոսը հրամայում է վերականգնել խաղաղություն ընտանիքների միջև և մահապատիժ է սահմանում նրա համար, ով կխախտի զինադադարը։

Երիտասարդ Ռոմեո Մոնդեգյուն չի մասնակցել ծեծկռտուքին։ Անպատասխան սիրահարված լինելով անհանգիստ, սառնասիրտ գեղեցկուհի Ռոսալինին՝ Ջուլիետի զարմիկին, որը չամուսնանալու երդում է տվել, նա գերադասում է տխուր մտորումները։ Նրա զարմիկը՝ Բենվոլիոն, և ընկեր Մերկուտիոն՝ Վերոնայի դքսի ազգականը, փորձում են տղային ուրախացնել իրենց կատակներով։

Կապուլետների տանը ուրախ տոն է պատրաստվում։ Սինյոր Կապուլետը ծառային ուղարկում է Վերոնայի նշանավոր մարդկանց մոտ՝ նրանց հրավիրելով պարահանդես։ Նրա միակ դստեր՝ Ջուլիետայի դայակն իր սիրելիին կանչում է սինյորա Կապուլետի մոտ։ Մայրը հիշեցնում է 13-ամյա աղջկան, որ նա արդեն հասուն է, և երեկոյան պարահանդեսի ժամանակ նա հանդիպում կունենա երիտասարդ և գեղեցիկ Պարիսի հետ, որը գտնվում է դքսուհու հետ ազգականական կապի մեջ։

Մերկուտիոն և Բենվոլիոն Ռոմեոյին համոզում են իրենց հետ միասին գնալ Կապուլետի տան պարահանդեսին՝ դիմակ հագնելով։ Նա համաձայնում է, քանի որ այնտեղ կլինի Ռսալինը՝ տանտիրոջ զարմուհին։ Պարահանդեսի ամենաթեժ պան է։ Ջուլիետի զարմիկը՝ Տիբալտը, Ռոմեոյին մեջ ճանաչում է թշնամական ընտանիքի ներկայացուցչին։ Սինյոր Կապուլետը կանգնեցնում է դյուրագրգիռ Տիբալտին։ Բայց Ռոմեոն ոչինչ չի նկատում. մոռանալով Ռոսալինի մասին՝ նա չի կարող աչքը կտրել անծանոթ աղջկա պայծառ գեղեցկությունից։ Դա Ջուլիետն է։ Նա նույնպես անհաղթահարելի ներգրավվածություն է զգում անծանոթ երիտասարդի հանդեպ։ Ռոմեոն համբուրում է Ջուլիետին։ Նրանք հասկանում են, որ իրենց անդունդ է բաժանում։

Ջուլիետը բարձրաձայն երազում Ռոմեոյի մասին։ Ռոմեոն գալիս է նրա պատուհանի տակ (բայց ոչ պատշգամբի տակ, ինչպես սխալմամբ ընդունված է համարել[7]) և լսում է այդ խոսքերը։ Նա պատասխանում է նրանց ջերմեռանդ խոստովանությամբ։ Գիշերվա քողի տակ երիտասարդները միմյանց սիրո և հավատարմության երդում են տալիս։

 
Ֆրեդերիկ Լեյտոն, «Մոնդեգյուի և Կապուլետի հաշտեցումը» (1854)

Չմտնելով տուն՝ Ռոմեոն գնում է հայր Լորենցոյի՝ իր խոստովանահոր մոտ, խնդրելով նրան հնարավորինս շուտ պսակել իրեն Ջուլիետի հետ։ Հայր Լորենցոն սկզբում հրաժարվում է, բայց արդյունքում համաձայնում է, հույս ունենալով, որ Ռոմեոյի և Ջուլիետայի միությունը վերջ կդնի երկու ընտանիքների թշնամությանը։ Դայակի միջոցով սիրահարները պայմանավորվում են գաղտնի արարողության մասին, և հայր Լորենցոն պսակադրում է նրանց։

Նույն օրը դեմառդեմ բախվում են Տիբալտը և Մերկուտիոն։ Վեճը արագ վերածվում է սուսերներով կռվի։ Բենվոլիոն ապարդյուն փորձում է բաժանել հակառակորդներին։ Տիբալտը մահացու վիրավորում է Մերկուտիոյին Ռոմեոյի թևի տակից, որը նույնպես փորձում է նրանց բաժանել։ Ռոմեոն, կատաղելով, նետվում է Տիբալտի հետևից և երկարատև կատաղի պայքարից հետո սպանում նրան։ Բենվոլիոն դեպքի պատճառը բացատրում է ժամանած դքսին։

Ջուլիետը հորաքրոջից իմանում է զարմիկի մահվան և Ռոմեոյին Վերոնայից արտաքսելու դուքսի որոշման մասին։ Հայր Լորենցոն մխիթարում է պատանուն՝ խորհուրդ տալով թաքնվել հարևան Մանտովայում։ Ռոմեոն մտնում է Ջուլիետի սենյակ և գիշերն անցկացնում նրա հետ, իսկ առավոտյան հեռանում է։

Հաջորդ առավոտյան Ջուլիետի ծնողները նրան ասում են, որ նա պետք է դառնա Պարիսի կինը և չեն ցանկանում լսել նրա առարկությունները։ Ջուլիետը հուսահատ է։ Նա պատրաստ է նույնիսկ թույն խմել, բայց հայր Լորենցոն նրան առաջարկում է խմել հատուկ դեղամիջոց, որից նա կընկնի քնի մեջ այնպես, որ բոլորը որոշեն, որ նա մահացել է։ Ջուլիետն այդպես էլ վարվում է։ Հայր Լորենցոն Ռոմեոյի մոտ է ուղարկում սուրհանդակ՝ հայր Ջիովաննիին՝ նրանց ծրագրի մասին տեղեկացնելու, սակայն ժանտախտի համաճարակի պատճառով նա չի հասցնում նամակ հասցնելը տղային։ Ռոմեոն, իմանալով Ջուլիետի մահվան մասին, շտապում է հրաժեշտ տալ նրան։ Կապուլետների տոհմական դամբարանում նա բախվում է Պարիսի հետ և սկսված վիճաբանության ժամանակ սպանում նրան։

Մտածելով, որ Ջուլիետը մեռած է, և չիմանալով, որ դա միայն քուն է, Ռոմեոն խմում է թույն։ Ջուլիետն արթնանում է և հուսահատության մեջ, տեսնելով նրա դիակը, խոցում է իրեն։ Շուտով դամբարան են գալիս երկու ընտանիքների ներկայացուցիչները և դուքսը։ Հայր Լորենցոն, որն ավելի վաղ էր հայտնվել այստեղ, սակայն չի կարողացել խանգարել հերոսներին, բացատրում է իրավիճակը։ Իրենց երեխաների մարմինների մոտ Կապուլետ և Մոնդեգյու ընտանիքները մոռանում են իրենց հակամարտությունը։

ԿերպարներԽմբագրել

Վերոնայի իշխող գերդաստանները
  • Արքայազն Էսկալոս - Վերոնայի իշխանը։
  • Պարիս- Էսկալոսի ազգականը, ով ցանկանում էր ամուսանալ Ջուլիետի հետ։
  • Մերկուտիո- Էսկալոսի մեկ այլ ազգական, և Ռոմեոյի ընկերը։
Կապուլետի գերդաստանը
  • Կապուլետ- Կապուլետների տան պատրիարքը։
  • Տիկին Կապուլետ- Կապուլետների տան մատրիարխը։
  • Ջուլիետ- Կապուլետի 13-ամյա դուստրը, պիեսի գլխախոր դերակատարը։
  • Տիբալտ- Տիկին Կապուլետի եղբորորդին, Ջուլիետի զարմիկը։
  • Դայակ- Ջուլիետի անձնական օգնականը։
  • Ռոսալին- Լորդ Կապուլետի եղբորորդին, Ռոմեոյի սերը պատմության սկզբում։
  • Փիթերը, Սամսոնը և Գրեգորի - Կապուլետների սպասավորներ։
Մոնտեգյուների Տունը
  • Մոնտեգյու- Մոնտեգյուների տան պատրիարքը։
  • Տիկին Մոնտեգյու- Մոնտեգյուների տան մանարխը։
  • Ռոմեո- Մոնտեգյուի որդին, պիեսի գլխավոր դերակատարը։
  • Բենուոլիո- Ռոմեոյի զարմիկը և լավագույն ընկերը։
  • Աբրահամ և Բալթազար -Մոնտեգյուների տան սպասավորները։
Այլք
  • Հայր Լորենս - Ֆրանցիսկյան հայր, Ռոմեոյի հավատարիմը։
  • Հայր Հովհաննեսին ուղարկում են հայր Լորենսի նամակը Ռոմեոյին հանձնելու։
  • Դեղագործը, ով դժկամությամբ Ռոմեոյին թույնն է վաճառում։
  • Երգչախումբը կարդում է երկու գործողություններից յուրաքանչյուրի նախերգանքը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են