Բացել գլխավոր ցանկը

Ռուս–թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի, 1920

Ռուս–թուրքական համատեղ ագրեսիա (նախահարձակ պատերազմ), 1920 թվականին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից՝ աշխարհում չճանաչված երկու պետությունների՝ «հեղափոխական» բոլշևիկյան «կարմիր» Ռուսաստանի և «հեղափոխական» քեմալական «կարմիր» Թուրքիայի, մյուս կողմից՝ Ազգերի Լիգայի անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության միջև։

Ռուս-թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)
Հայոց Ցեղասպանություն
11thRedArmyYerevan.jpg
Ռուսական օկուպացիոն Կարմիր բանակը ներխուժել է Երևան, 1920 դեկտեմբեր
Թվական Սեպտեմբերի 22Դեկտեմբերի 2, 1920
Վայր Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
Պատճառ Սևրի պայմանագիր
Հայոց Ցեղասպանություն
Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում
Արդյունք Ալեքսանդրապոլի պայմանագիր
Հայաստանի խորհրդայնացում
Տարածքային
փոփոխություններ
Հայաստանի կողմից Կարսի մարզի,
Շիրակի և Սուրմալուի գավառի կորուստ
հրաժարում Սևրի պայմանագրից և Նախիջևանի գավառից
Հակառակորդներ
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն Թուրքիա Թուրքիա Ռուսաստան Ռուսաստան
Հրամանատարներ
Հայաստանի Առաջին Հանրապետություն Ռուբեն Տեր–Մինասյան,
Հայաստանի Առաջին Հանրապետություն Դրաստամատ Կանայան (Դրո)
Հայաստանի Առաջին Հանրապետություն Մովսես Սիլիկյան
Թուրքիա Մուստաֆա Քեմալ,
Թուրքիա Քյազիմ Կարաբեքիր
Ռուսաստան Վլադիմիր Լենին,
Ռուսաստան Իոսիֆ Ստալին,
Ռուսաստան Լև Տրոցկի,
Ռուսաստան Սերգեյ Կիրով,
Ռուսաստան Սերգո Օրջոնիկիձե,
Ռուսաստան Միխայիլ Լևանդովսկի,
Ռուսաստան Անատոլի Գեկկեր
Կողմերի ուժեր
30-36 հազար զինվոր
56 հրանոթ
184 գնդացիր
50 000 զինվոր
306 հրանոթ
50 000 զինվոր
300 հրանոթ, 400 գնդացիր
Ռազմական կորուստներ
198 000 հայ խաղաղ բնակիչ
Հայաստանի Առաջին Հանրապետությունը 1918-1920 թվականներին։
Հայաստանի Առաջին Հանրապետության տարածքները և դրանց բաժանումը։ Բաց դեղինով պատկերված տարածքը Արևմտյան Հայաստանի՝ Վիլսոնի Իրավարար վճռով Հայաստանին անցնելիք մասն է, որը ապօրինի բռնազավթվել է Թուրքիայի կողմից։ Վառ դեղինով պատկերված տարածքներից արևելքում գտնվողը Արցախի ու Գարդմանի այն հատվածներն էին, որոնք անցել էին Ադրբեջանական հանրապետութայանը, իսկ հյուսիսում գտնվողները՝ Վրաստանին։ Նարնջագույն տարածքը վերահկսվում էր Առաջին Հանրապետության կողմից, սակայն ռուս–թուրքական համատեղ ագրեսիայից հետո ՀՀ–ն կործանվեց և նրա այդ տարածքը բաժանվեց Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։
Հայաստանի Առաջին Հանրապետության ֆիզիկա–աշխարհագրական քարտեզը՝ ըստ Առաջին հանրապետության Զինված ուժերի Գլխավոր Շտաբի։

Արևմուտքից 1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Պատերազմն ավարտվեց մի քանի փաստաթղթերով՝ հայ–թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագրով, հայ–ռուսական Երևանի համաձայնագրով, իսկ ապա՝ երկու առավել անօրինական պայմանագրերով՝ ռուս–թուրքական Մոսկվայի պայմանագրով և մի կողմից՝ Թուրքիայի, մյուս կողմից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև կնքված Կարսի պայմանագրով։

Միաժամանակ, արևելքից, Հայաստանի դեմ ագրեսիվ՝ նախահարձակ պատերազմ ծավալեցին Ռուսաստանի զորքերը։ Ընդ որում, թե՛ պատերազմի ընթացքում՝ սեպտեմբեր–նոյեմբերին, թե՛ դրա նախապատրաստական շրջանում՝ գարնանը և ամռանը, ռուսական և թուրքական կողմերը լայնորեն օգտագործում էին ՀՀ ներսում իրենց «Հինգերորդ շարասյունները», որոնց վառ արտահայտությունը դարձան հայ բոլշևիկների Մայիսյան ապստամբությունը և ՀՀ ներսում բնակվող թուրքերի գրեթե չդադարող ապստամբություններն ու ավազակային գործողությունները։

Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի նախադրյալներԽմբագրել

 
Մայիսյան ապստամբների հուշարձանը Գյումրիում

1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց ՀՀ-ի և Հունաստանի նկատմամբ, ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումները խոչընդոտողներին (և՛ ՀՀ, և՛ Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը), և առաջնահերթ խնդիր համարեց պայքարը հույների ու հայերի դեմ։ Քեմալականները, որոնք գերակշիռ մեծամասնությամբ նախկին իշխող Երիտթուրքական կուսակցության անդամներն էին, խիստ բացասական, լիակատար մերժողական դիրքորոշում որդեգրեցին Սևրի պայմանագրի նկատմամբ։ Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի Հայկական անկախությունը, և առավել ևս Արևմտյան Հայաստանի՝ Հայ ժողովրդին վերադարձվելու հարցը թաղվեն թուրքական պետության կողմից Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ դրված գերեզմանաքարի տակ։

Բոլշևիկների Մայիսյան խռովությունը, որը նրանք հետագայում անվանեցին Մայիսյան ապստամբություն, 1920 թվականի մայիսին կոմունիստական կուսակցության զինված ելույթն էր Հայաստանի առաջին հանրապետության ժողովրդավարական կարգերի դեմ։ Կազմակերպել և ղեկավարել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի թուրք-թաթարական խմբավորումները, բոլշևիկյան Ռուսաստանի, մուսավաթական Ադրբեջանի և վերջինիս ավագ «եղբայր» և հովանավոր քեմալական Թուրքիայի աջակցությամբ[1]։ Նպատակն էր տապալել դաշնակցականների իշխանությունը և երկրում հաստատել խորհրդային կարգեր։ Մայիսյան խռովությունը զգալի հարված էր Հայաստանի Առաջին Հանրապետության հասարակական–քաղաքական կարգերին և ռազմական անվտանգությանը։ Այն զգալիորեն նպաստեց հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի հաղթանակին։

Ռուս–թուրքական դավադրության մաս կազմող «Մայիսյան ապստամբություն» կոչեցյալ հակապետական, հակաժողովրդավարական, հակահայկական, հակաազգային այդ խռովությունը ճնշվեց հիմնականում Հայոց բանակի կողմից։ Ապստամբության պարտության հիմնական պատճառն այն էր, որ ապստամբության ելած բոլշևիկները աջակցություն չստացան Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլշևիկ ղեկավարները հույս էին դրել դրսի՝ հիմնականում Կարմիր բանակի օժանդակության վրա, այն ինչը տեղի չունեցավ։ Իսկ այլ պատճառներից կարելի է թվարկել ապստամբության անկազմակերպ լինելը, որն անջատ ընթացք ունեցավ, առանց միասնական ղեկավարության։

Ճնշվելով հանդերձ, այս ապստամբությունը սասանեց Հայաստանի կառավարության դիրքերը և լրջորեն թուլացրեց Հայոց բանակի մարտունակությունը[2]։

Ռուսական հետախուզության աշխատանքը Հայաստանի դեմԽմբագրել

Ռուսաստանի Կարմիր բանակը լուրջ նախապատրաստական աշխատանք էր տանում Հայաստանի Առաջին Հանրապետության դեմ։ Մասնավորապես, նրանց հետախուզությունը հույժ գաղտնի տվյալներ էր հավաքում հայկական բանակի թվաքանակի ու սպառազինության և այլ կարևոր մարտավարական, օպերատիվ, ռազմավարական հարցերի մասին, որոնք հետագայում փոխանցվեցին նաև թուրքական կողմին և նպաստեցին Հայաստանի պարտությանը[3]։

Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի ընթացքԽմբագրել

 
Կարսից փախչող հայերը

Պատերազմող ուժերԽմբագրել

Թուրքական զորքեր և այլ աջակից ուժերԽմբագրել

Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ թուրքերը կենտրոնացրել էին ավելի քան 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։[3]

Ռուսական զորքեր և այլ աջակից ուժերԽմբագրել

Ռուսական Կարմիր բանակի զորքերը Հայաստանի սահմանների մերձակայքում, Ադրբեջանական խորհրդային հանրապետության տարածքում և Հայաստանից ապօրինի կերպով փաստացի բռնազավթված Նախիջևանի, Արցախի ու Սյունիք–Զանգեզուրի երկրամասերում քանակապես գերազանցում էր հայկական զորքերին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ ռուսները կենտրոնացրել էին մինչև 50 հազարանոց բանակ, մոտավորապես 300 հրանոթ, մոտ 400 գնդացիր։

ՀՀ զորքեր և Զանգեզուրի ու Արցախի դիմադրական ուժերԽմբագրել

1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ն սահմանի վրա ուներ 30-36 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Բացի այդ մի քանի հազար մարտիկներ կային Գարեգին Նժդեհի Զանգեզուրյան գայլավաշտերում, ինչպես նաև պարտիզանական ուժեր՝ ռուս–ազերիական զավթման ներքո գտնվող Արցախում։ Կարմիր Բանակի հետախուզական բաժնի տվյալներով՝ Հայաստանի Առաջին Հանրապետության բանակում առկա էին հետևյալ ուժերը․[3]

  • 17445 սվին, այսինքն՝ հետևակային, հրաձիգ զինվորներ,
  • 2075 թուր, այսինքն՝ հեծյալ զինվորներ,
  • 260 գնդացիր,
  • 79 թեթև հրանոթ,
  • 3 զրահագնացք,
  • 3 զրահամեքենա,
  • 3 տանկ։

Հետագայում՝ օգոստոս–սեպտեմբերին բանակի թվաքանակը որոշ չափով մեծացվեց, և Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիվ պատերազմի սկզբին Հայկական բանակում կար շուրջ 40000 զինվոր և սպա, որոնցից կանոնավոր ուժերն էին միայն 25000–ը, իսկ մնացածը բաժին էր ընկնում ինտենդանտական, այսինքն՝ համբարակային, սանիտարական և այլ օժանդակ ծառայություններին, որոնք կազմում էին բանակի անձնակազմի ընդհանուր թվաքանակի մոտ 30 տոկոսը։ Բացի այդ՝ կային որոշ թվով կամավորական խմբեր։[3]

Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի հիմնական արդյունքներԽմբագրել

  1. Համատեղ ագրեսիայի արդիւնքում․1920 թվականին հայ ժողովրդի ոխերիմ թշնամին և նույնքան «ոխերիմ» բարեկամը՝ նվաճում են Հայաստանի Հանրապետությունը:
  2. Տեղի է ունենում Հայաստանի հերթական՝ վեցերորդ բաժանումը[4]։ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատում են այսօրվայ՝ ծայրահեղորեն անարդարացի, ստորացուցիչ և խեղդող սահմանը:
  3. Թուրքիային են անցնում Արևմտյան Հայաստանը և Կենտրոնական ու Արևելյան Հայաստանի որոշ մասերը, այդ թվում նաև երկգագաթ Սուրբ լեռը՝ Մեծ և Փոքր Արարատը ...
  4. Ռուսաստանին են անցնում այժմյան Հայաստանի Հանրապետության տարածքը, Նախիջևանը, Արցախը, Գարդման-Գանձակը, ինչպես նաև արևելյան հայկական հողերը` նավթառատ Բակուրակերտ-Բագին-Բաքու և այլն: Հետագայում նաև՝ Ջավախքը և այլ հայկական գաւառներ, որոնք Ռուսաստանը կցում է իր վասալ դարձած մեկ այլ պետության՝ խորհրդային Վրաստանին․…․․
  5. Ոչնչացվում է հայկական պետականությունը, որի տեղը դրվում է մի խորհրդանշական "խորհրդային" Հայաստան,, որն այժմ կոչվում է «Երկրորդ հանրապետություն», սակայն որը ո՛չ իր սեփական բանակն ունէր, ո՛չ սեփական արտաքին քաղաքականությունը, ո՛չ էլ սեփական դրամը․․․ Երկիրն էլ կառավարում էր Կրեմլի նշանակած հայանուն որևէ կուսակցապետ` 1-ին քարտուղար , որի կողքին պարտադիր կար Մոսկվայի ուղղակի ներկայացուցիչ–վերակացուն՝ Երկրորդ քարտուղար տիտղոսով․․․
  6. Արցախն ու միւս արևելահայկական հողերն անջատված էին ՀՀ–ից․ տարբեր կարգավիճակով, իսկ երբեմն՝ առանց որևէ առանձին կարգավիճակի՝ ենթակա հարևան թուրք–ազերիական "հանրապետությանը" կամ ստալինյան փոքրիկ կայսրություն Վրաստանին․․․

Հայաստանի դեմ Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմը որպես Լեհաստանի դեմ ռուս–գերմանական համատեղ նախահարձակ պատերազմի նախադեպԽմբագրել

Ռուս–թուրքական այս ոճիրը կարելի է նախադեպը համարել հետագայում՝ գրեթե երկու տասնամյակ հետո տեղի ունեցած նմանատիպ սցենարով Լեհաստանի վրա ռուս–գերմանական հարձակման, որի արդյունքում ոչնչացվեց ու կիսվեց Լեհական անկախ պետությունը։

Քաղաքական հեռանկարԽմբագրել

Հայ ժողովրդի դեմ ռուս–թուրքական համատեղ ոճիրը դեռ անպատիժ է մնացել, հասնելով՝ Հայաստանի Չորրորդ Հանրապետութեան օրերին․․․ Վերջապէս ժամանակն է լուծելու Առաջին Հանրապետութեան՝ ռուս–թուրքական յօշոտման վրէժը և վերակերտել իրօք Ազատ, Անկախ և Միացեալ Հայաստանը․․․

ԳրականությունԽմբագրել

  • Խատիսյան Ա․, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Աթենք, 1930։
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 1920 ԹՎԱԿԱՆԻՆ։ Ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյան։ [1]
  • Սարգսյան Երվանդ, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում, Ե., 1964։
  • Սարգսյան Երվանդ, Սահակյան Ռուբեն, Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, ե., 1963։
  • Կարապետյան Ա, 1920 թ. հայ-թուրքական պատերազմը և Սովետական Ռուսաստանը, Ե.. 1965։
  • Զոհրաբյան էդիկ, Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թ, Ե., 1979։
  • Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը (անհայտ գրողի օրագիրը), կազմեց` Ս. Հարությունյան, 1993, 135 էջ:
  • Եազըճեան Գէւորգ, Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները, 2009, 115 էջ:
  • Խատիսեան Ալեքսանդր, Հայաստանի հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Աթէնք, 1930, 367 էջ, Պէյրութ, 1968, 487 էջ:
  • Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Գ. Գալոյան, Վլ. Ղազախեցյան, Երևան, 2000, 456 էջ:
  • Հովհաննիսյան Ռիչարդ, Հայաստանի հանրապետություն, հատ. 4. (Սալի և մանգաղի միջև: Մասնատում և խորհրդայնացում 1920–1921 թթ.), 2016, 548 էջ:
  • Յազճյան Գևորգ, Կարսի անկման բուն պատճառները 1920 թվականին, 2005:
  • Սասունի Կարօ, Հայ–թրքական պատերազմը (1920–ին), Պէյրութ, 1969, 218 էջ:
  • Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետության հետախուզությունը և բանակը (1918–1920 թթ.), 2009, 413 էջ:
  • Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը և գործունեությունը 1918–1920 թթ. (Հետախուզություն, բանակ, ՆԳՆ), 2015, 746 էջ:
  • Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ. (ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար), 2011, 204 էջ:
  • Վրացեան Սիմօն, Հայաստանի հանրապետութիւն, Փարիզ, 1928, 548 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1958, 684 էջ, 3-րդ հրատ., Թեհրան, 1982, 684 էջ, 4-րդ հրատ., Երևան, 1993, 704 էջ:
  • Ա. Խանջյան, Մայիսյան ապըստամբությունից դեպի նոյեմբերյան հաղթանակը, Ե„ 1935։
  • Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920-1930 (հիշողությունների և դոկումենտների ժողովրդական), Ե., 1930;
  • Գ. Ղարիբջանյան, Մայիսյան ապըստամբությունը Հայաստանում 1920 թվականին, Ե., 1955։
  • Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և խորհրդային իշխանության հաղթանակը "Հայաստանում (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Ե., I960;
  • Գ. Գալոյան, Անդրկովկասում սոցիալիստական ռևոլյուցիայի և կոմունիստական շինարարության պատմության կեղծարարության դեմ, Ե., 1961:
  • Գ. Գալոյան, "Հերոսական մայիսից-հաղթական նոյեմբեր, Ե., 1980:
  • Կարապետյան Հովհ. Ս., Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920 թ., Ե., 1961:
  • Ա. Հ. Մելքոնյան, Մայիսյան ապստամբության պատմության հարցի շուրջը, Ե., 1965:
  • Ս. Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», 1993, Գլուխ ԻԸ, Մայիսյան խռովությունները, էջ 401-429
  • Ա. Հակոբյան, «Հայաստանի խորհրդարանը և կուսակցությունները 1918-1920», Գլուխ 6, Կուսակցությունները և խորհրդարանը Մայիսյան ճգնաժամի շրջանում, 1. Մայիսյան ապստամբությունը
  • Հայոց պատմություն, 11-րդ դասարան, Ընդհանուր հոսքի դասագիրք, 2010, Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումը, էջ 215

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. [The Republic of Armenia, Vol. III: From London to Sèvres, February-August 1920 by Richard G. Hovannisian]
  2. 1920թ. Մայիսյան ապստամբությունը
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հմմտ․՝ «Հայոց պատմություն», Հայաստանի Երրորդ Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Հատոր չորրորդ, գիրք առաջին, Երևան, 2010, էջ 254։
  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 1920 ԹՎԱԿԱՆԻՆ։ Ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյան։

Արտաքին հղումներԽմբագրել

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 1920 ԹՎԱԿԱՆԻՆ։ Ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյան։ [2]

ԱղբյուրներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։