Տասնմեկերորդ կարմիր բանակ

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԲԱՆԱԿ, Տասնմեկերորդ կարմիր բանակ, Բանվորագյուղացիական Կարմիր Բանակի Տասնմեկերորդ բանակ։ Համառոտագրվել է՝ 11Բ։ Ռուսերեն՝ 11-я армия (РККА)։ 11-я армия (ռուսերեն համառոտագիրը՝ 11А)։ Հանդիսացել է բոլշևիկյան Բանվորագյուղացիական Կարմիր Բանակի, այսինքն՝ Սովետական Ռուսաստանի Զինված Ուժերի օպերատիվ զորամիավորում։ 11-րդ կարմիր բանակը ստեղծել է 1917—1923 թվականների բոլշևիկների և ժողովրդավարական ուժերի միջև մղված քաղաքացիական պատերազմի և Անտանտի պետությունների՝ խորհրդային Ռուսաստանի դեմ կանխարգելիչ ռազմական արշավանքի ժամանակ, այդ Քաղաքացիական պատերազմի երկրորդ տարում։ 11-րդ կարմիր բանակի կազմավորման հրամանը արձակել է Հարավային ռազմաճակատի Կասպյան–Կովկասյան բաժնի Ռազմահեղափոխական խորհուրդը՝ 1918 թվականի նոյեմբերի 17-ին։ Տասնմեկերորդ բանակի կազմի մեջ են մտցվել Հյուսիսային Կովկասի բոլշևիկյան, խորհրդային զորամասերը[1]: Այս բանակի կազմավորման ժամանակի մասին կան որոշ չափով տարբերվող տեղեկություններ։

Տասնմեկերորդ Կարմիր Բանակի 1920թ․ դեկտեմբերի 2–ի մուտքը Հայաստանի մայրաքաղաք Երևան և Անկախ Հայաստանի կործանումը։ 11–րդ Կարմիր Բանակի զորահրամանատար՝ Անատոլի Գեկկեր։
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 11-րդ բանակ (Ռուսական կայսրություն)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 11-րդ բանակ (ԽՍՀՄ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 11-րդ գվարդիական բանակ (ԽՍՀՄ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 11-րդ բանակ (Ճապոնիա)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 11-րդ օդային բանակ (ԱՄՆ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՍՍ–ի 11-րդ տանկային բանակ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 11-րդ օդային բանակ (ԽՍՀՄ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 11-րդ օդային բանակ (1946, ԽՍՀՄ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՌՕՈՒ–ի և ՀՕՊ–ի 11-րդ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՀՕՊ–ի 11-րդ առանձին բանակ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տասնմեկերորդ բանակ։

Մասնակցություն ռազմական գործողություններին․ 1919–1920 թթ․Խմբագրել

Տասնմեկերորդ կարմիր բանակը մասնակցել է դենիկինյան զորքերի դեմ՝ Հյուսիսային Կովկասի նկատմամբ տիրապետություն հաստատելու համար մղվող ռազմական գործողություններին և, պարտություն կրելով հակաբոլշևիկյան ժողովրդական ու ժողովրդավարական ուժերից՝ ծանր մարտերով նահանջելով դեպի Աստրախան, արդեն 1919 թվականի փետրվարի 15-ին դադարել է ինքնուրույն զորամիավոր լինելուց։ 1919 թվականի մարտին նախկին 11-րդ և 12-րդ բանակների զորքերից կազմվել է 11–րդ առանձին բանակը, որը մասնակցել է Աստրախանի պաշտպանությանը։ Այն հունիսին վերակազմավորվել է Աստրախանյան զորախմբի, իսկ 1919 թվականի օգոստոսի 14-ին՝ դարձյալ 11-րդ բանակի (Թուրքեստանյան ռազմաճակատի կազմում)։ 1919 թվականի հոկտեմբերի 14-ից Տասնմեկերորդ կարմիր բանակը փոխադրվել է Հարավ–Արևելյան (1920 թվականի հունվարի 16-ից՝ Կովկասյան) ռազմաճակատ, մասնակցել Ցարիցինի, Դոնի Ռոստովի, Ստավրոպոլի, Արմավիրի, Պյատիգորսկի զավթմանը, Դաղստանում և այսպես կոչված Ադրբեջանական հանրապետությունում՝ սովետական իշխանության հաստատմանը, այսինքն՝ այդ երկրամասերի զավթմանը և այդտեղ բոլշևիկյան Ռուսաստանի տիրապետության հաստատմանը[1]։

 
Տասնմեկերորդ Կարմիր բանակի ներխուժումը Բաքու և Ադրբեջանական հանրապետության նվաճումը բոլշևիկյան Ռուսաստանի կողմից․ ապրիլի վերջ–մայիսի սկիզբ 1920 թվական։

Տասնմեկերորդ բանակն ընդդեմ Հայաստանի Առաջին Հանրապետության․ 1920թ․Խմբագրել

Տասնմեկերորդ բանակի վճռական գործողությունները նախատեսված էին 1920 թվականի նոյեմբերի 29-ին, երբ Հայաստանը երկու ռազմաճակատով կռվում էր ռուս-թուրքական համատեղ ագրեսիայի դեմ։ Այդ օրերին, և նույնիսկ մի քանի ամիս դրանից առաջ՝ դեռևս 1920թ․ մայիս ամսից սկսած՝ Ռուսաստանը փորձում էր, հարմար ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակից օգտվելով, զավթել անկախացած Հայոց երկրի մի մասը և այն այսպես ասած՝ հռչակել սովետական։ Հայաստանի բռնազավթման ռուսական պլանի առաջին գործողությունն էր հայ բոլշևիկների բարձրացրած, բայց պարտություն կրած Մայիսյան ապստամբությունը, ինչը հաջորդել էր Ադրբեջանի՝ ապրիլի վերջին օրերին տեղի ունեցած գրավմանը ռուսական բոլշևիկյան Տասնմեկերորդ բանակի կողմից։ Բոլշևիկյան Հինգերորդ շարասյունը՝ ինքնահռչակ և խամաճիկային «Խորհրդային Հայաստանի» հանրապետության Ռազմահեղափոխական կոմիտեն՝ Ռազմհեղկոմը, ռուսական բոլշևիկյան դրածոներն ու ռուսական «խորհրդային» զավթիչների գործիքները, ռազմական օգնության խնդրանքով 1920 թ․ աշնան վերջին դիմել էր իր տիրոջը՝ Սովետական Ռուսաստանին։ Պաշտոնական «Մոսկվան»՝ «ընդառաջելով» այդ խնդրանքին, Ադրբեջանից ուղարկել էր Տասնմեկերորդ կարմիր բանակի (հրամանատար՝ Անատոլի Իլյիչ Գեկկեր, Ռազմահեղափոխական խորհրդի անդամ՝ Բ․ Դ․ Միխայլով, շտաբի պետ՝ ռուսական ցարական նախկին Սիբիրյան Տասնվեցերորդ և Երկրորդ դիվիզիաների հրամանատար, գեներալ–մայոր Ալեքսանդր Կոնդրատյևիչ Ռեմեզով), մի շարք զորամասեր։ Դրանց թվում էին այսպես կոչված բոլշևիկյան կամ կարմիր 1-ին հայկական գունդը և այլ բոլշևիկյան ռուսական ու թուրք–թաթարական զավթողական զորամասեր։ Ռուսաստանն օգտվեց այն իրավիճակից, որ հենց ինքն էր ստեղծել։ Այսինքն՝ Հայաստանն այդ ժամանակ կենաց–մահու կռիվ էր մղում Ռուսաստանի դաշնակից քեմալական Թուրքիայի դեմ, և երկու, իսկ ավելի ճիշտ՝ երեք ճակատով (թուրքական, ռուսական, ներքին թուրք–թաթարական և բոլշևիկյան)։ Բնականաբար, փոքր ռեսուրսներ ունեցող երկիրը պարտություն էր կրել, և խորհրդային Ռուսաստանի կարմիր զորքերը՝ այսպես կոչված ապստամբների, իսկ իրականում՝ դիվերսանտների և հինգերորդ շարասյան ներկայացուցիչների հետ՝ դեկտեմբերի 4-ին, իսկ որոշ տեղեկություններով՝ դրանից երկու օր առաջ, մտել են Երևան։ Երկու կողմից ռուս–թուրքական մահացու օղակի մեջ սեղմված և ներսից թուրք–թաթարական ու բոլշևիկյան խռովությունների մշտական վտանգի առջև կանգնած անկախ Հայաստանի կառավարությունը որոշել էր այլևս չդիմադրել Ռուսաստանին և խաղաղ հանձնել երկիրը, կամ այդ երկրի՝ թուրքական ագրեսիայից փրկված մի մասը՝ հավատալով Ռուսաստանի՝ հեղափոխական և ժողովրդական իշխանություն ինքնահռչակված բոլշևիկյան բռնակալների կեղծ խոստումներին։ Հայաստանի բռնազավթումից հետո Հայկական կարմիր զորագնդի և սովետական իշխանությանը հանձնված հայկական ազգային բանակի զորքերի հիման վրա սկսվել է այսպես կոչված Հայկական կարմիր բանակի ստեղծումը[1]։

Տասնմեկերորդ բանակի բարձր հրամանատարական կազմԽմբագրել

Ա․ Բանակի զորահրամանատարԽմբագրել

ա․ ԼևանդովսկիԽմբագրել
Պատկեր:Mikhail Levandovsky.jpg
Տասնմեկերորդ բանակի հրամանատարներից առաջինը՝ Միխայիլ Լևանդովսկի։

Միխայիլ Կառլովիչ Լևանդովսկին (ծնվ․ 1890թ․ մայիսի 15–ին – վախճ․՝ 1938թ․ հուլիսի 29–ին, ռուս.՝ Левандовский, Михаил Карлович) Խորհրդային Ռուսաստանի կամ Խորհրդային Միության 2–րդ դասի կոմանդարմ էր, կոմանդույուշչիյ արմիի՝ բանակի զորահրամանատար։ Մասնակցել է Համաշխարհային I Պատերազմին՝ կայսերական կամ ցարական Ռուսաստանի բանակի կազմում, ինչպէս նաև՝ Քաղաքացիական պատերազմին՝ Խորհրդային կամ Կարմիր բանակի կազմում։ 1920–1921թթ․ մասնակցել է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի դեմ Խորհրդային Ռուսաստանի ագրեսիվ ռազմական գործողություններին և այդ հանրապետությունների այսպես կոչված՝ խորհրդայնացմանը։ Եղել է զորքերի հրամանատար Կովկասում և Սիբիրում։

Ստալինյան «Մեծ Զտումների» ժամանակ Լևանդովսկին ձերբակալվել է 1938թ․ փետրվարի 23–ին և հետագայում՝ 1938թ․ հուլիսի 29–ին սպանվել։

Որպես թե՛ ցարական սպա և թե՛, հատկապես, բոլշևիկյան բանակների աչքի ընկնող զորահրամանատար, պարգևատրվել է սուրբ Ստանիսլավի շքանշանով (1916թ․), Կարմիր դրոշի շքանշանով (1920թ․), Լենինի շքանշանով (1935թ․)։

Նրա մասին հիշատակում են, մասնավորապես, «Խորհրդային Մեծ Հանրագիտարանը»՝ «Բոլշայա Սովետսկայա Էնցիկլոպեդիա», հատոր XIV, Մոսկվա 1973թ․ և Վ. Մ. Իվանովը, իր «Մարշալ Տուխաչևսկի» գրքում, ռուսերեն, «Վոյենիզդատ», Մոսկվա, 1990թ.։

բ․ ԳեկկերԽմբագրել

Անատոլի Իլյիչ Գեկկերը (ռուս.՝ Russian:Анатолий Ильич Геккер) (ծնվել է օգոստոս 25, 1888 թ․, ք․ Թիֆլիս – վախճ․ հուլիս 1, 1937 թ․, Ռուսաստան) ռուսական բոլշևիկյան բանակի ռազմական հրամանատար էր, որն ուներ կոմկոր ռազմական կոչումը (կոմկոր՝ կոմանդիր կորպուսա՝ կորպուսի հրամանատար)։ Նա լուրջ մասնակցություն է ունեցել բոլշևիկների կողմից Ռուսաստանի ժողովրդական ուժերի և նրանց արտասահմանյան դաշնակիցների, ինչպես նաև անկախ ազգային հանրապետությունների դեմ մղված դաժան և արյունահեղ պայքարին։ Եղել է Ռուսաստանի ժողովրդի՝ բոլշևիկյան արյունոտ իշխանության դեմ ուղղված Յարոսլավյան ապստամբության ճնշման պատժիչ ռազմա–ոստիկանական գործողության ղեկավարներից մեկը։

Ծնվել է ռազմական բժշկի ընտանիքում, հայաշատ Թիֆլիս քաղաքում (Տփղիս կամ Թբիլիսի), որի բնակչության մեծագույն մասն այդ ժամանակ կազմում էին հայերը, իսկ քաղաքապետերը դարեր շարունակ հայ վերնախավի ներկայացուցիչներն էին, առանց որոնց Վրաստանի թագավորներն իրավունք չունեին այդ քաղաքի մասին որևէ հրաման արձակելու։ Այդ ժամանակ Թիֆլիսը, ինչպէես բազմաթիվ այլ հայաբնակ քաղաքներ ու գավառներ գտնվում էր Ռուսական կայսրության կազմի մեջ։ Թիֆլիսում ծնված լինելը, հավանաբար, նպաստել է այն բանին, որ հետագայում Գեկկերը, որպես Կովկասի բազում մշակույթների գիտակ՝ դառնում է բոլշևիկյան Ռուսաստանի հետախուզության կարևոր դեմքերից մեկը։ Գեկկերն ավարտել է կայսերական Ռուսաստանի մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի Վլադիմիրյան ռազմական դպրոցը (1909թ․)։ Այնուհետև նա սովորել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի ակադեմիայում՝ 1917թ.։ Գեկկերը որպես կայսերական Բանակի սպա՝ ծառայել է ցարական Ռուսաստանի զորքերում՝ մասնակցելով Համաշխարհային I Պատերազմին։

1917 թ․ սեպտեմբերին ցարական բանակի սպա, իսկ վերջին ամիսներին՝ Կերենսկու գլխավորած դեմոկրատական Ռուսաստանի բանակի սպա Գեկկերը մտնում է բոլշևիկների կուսակցության մեջ։ 1918 թվականին ցարական սպա Գեկկերը մտնում է Կարմիր Բանակի մեջ։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում նա վարում է զանազան հրամանատարական պաշտոններ մի շարք ռազմաճակատներում։ 1919 թ․ ապրիլից մինչև 1920 թ․ փետրվարը Գեկկերը 13–րդ Կարմիր բանակի զորահրամանատարն էր՝ կոմանդույուշչիյ։ 1920 թ․ մարտից մինչև օգոստոսը Գեկկերը ծառայում է որպես Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության Ներքին զորքերի Շտաբի պետ։ 1920 թ․ սեպտեմբերից մինչև 1921 թ․ մայիս Գեկկերը եղել է բոլշևիկյան 11–րդ բանակի զորահրամանատարը։ Մինչև Գեկկերի՝ Տասնմեկերորդ բանակի զորահրամանատար դառնալը հենց բանակը 1920 թ․ ապրիլի վերջին բոլշևիկյան Ռուսաստանի համար՝ քեմալական Թուրքիայի լուռ համաձայանությամբ նվաճեց Ադրբեջանի հանրապետություն կոչված թուրք–թաթարական խամաճիկային հանրապետությունը։ Հետագայում՝ Գեկկերի զորահրամանատրության ընթացքում՝ Ռուսաստանի ռազմական ագրեսիան շարունակվեց և Տասնմեկերորդ բանակի զոհը դարձան նաև անկախ Հայաստանի Հանրապետությունը և անկախ Վրաստանի Հանրապետությունը։

Պատմության դառը հեգնանքով և Ռուսաստանի նվաճողական քաղաքականության թելադրանքով՝ Անատոլի Գեկկերը եղել է եղել է խորհրդային Հայաստանի խամաճիկային հանրապետության՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական «Հանրապետության» «Կարմիր դրոշի» շքանշան կոչվող պարգևի առաջին ստացողը։

1922 թ․ սկզբներին Գեկկերը ռազմական խորհրդատու էր Մոնղոլիայի բոլշևիկյան կառավարությանը կից։ 1924 թ․ պաշտոնական Մոսկվան Գեկկերին նշանակեց Չինական Արևելյան երկաթուղու քաղաքական կոմիսար, իսկ ապա՝ Խորհրդային Միության ռազմական կցորդ Թուրքիայում՝ 1929թ.։ Գեկկերին 1933 թ․ ծառայության փոխադրեցին Կարմիր Բանակի Գլխավոր Շտաբ, իսկ 1935թ. շնորհեցին կոմկոր ռազմական կոչումը։

1937թ․ «Մեծ Զտման» ժամանակ Գեկկերին ևս սպանեցին Ստալինի որոշմամբ։ Վերջինիս մահից մոտ երեք տարի հետո՝ 1956 թվականին խորհրդային իշխանությունները արդարացրեցին Գեկկերին, ինչպես շատ ստալինյան բռնաճնշման ենթարկվածներին ու գնդակահարվածներին։

Բ․ Շտաբի պետԽմբագրել

ա․ ՌեմեզովԽմբագրել

Տասնմեկերորդ կարմիր բանակի շտաբի պետը 1919 թվականի հոկտեմբեր 10–ից մինչև 1921 թվականի մայիսի 7–ը եղել է ցարական բանակի նախկին գեներալ–մայոր, ցարական բանակի Սիբիրյան Տասնվեցերորդ, իսկ ապա՝ Սիբիրյան Երկրորդ դիվիզիայի հրամանատար գեներալ–մայոր Ալեքսանդր Կոնդրատյևիչ Ռեմեզովը։ Փաստորեն, հենց ցարական այս նախկին գեներալն ու ռազմական մեծ փորձ ունեցող զինվորականն է պլանավորել Տասնմեկերորդ Կարմիր Բանակի ռազմական գործողությունները Հայաստանի դեմ 1920–1921 թվականների ընթացքում։ Նա ցարական բանակի գեներալ–մայորի կոչում էր ստացել 1915 թվականի մայիսի 1–ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Անցել է երկարատև ռազմական ծառայություն․ գնդապետ է եղել 1908 թվականից, փոխգնդապետ՝ 1904 թվականից, կապիտան՝ 1901 թվականից, շտաբս–կապիտան՝ 1899 թվականից, պորուչիկ՝ 1893 թվականից, փոխ–պորուչիկ՝ 1889 թվականից, ենթա–պրապորշչիկ՝ 1889 թվականից։ Պարգևատրված է եղել ցարական Ռուսաստանի կայսերական Գեորգիևյան, այսինքն Սուրբ Գևորգի զենքով, բազմաթիվ ցարական շքանշաններով։ Նախկին ցարական գեներալը 1918 թվականին կամավոր ծառայության է՝ անցել բոլշևիկյան Կարմիր Բանակում և նշանակվել է Կարմիր Բանակի 10-րդ Պերմյան հրաձգային դիվիզիայի պետ՝ հրամանատար, իսկ 1919 թվականին՝ առաջ քաշվելով՝ նշանակվել է Կարմիր Բանակի 7-րդ բանակի հրամանատար։ Ապա՝ հավանաբար, որոշակի անհաջողությունների հետևանքով, դրվել է Կարմիր Բանակի Գլխավոր հրամանատարության ենթակայության ներքո, որպես կադրային ռեզերվի մաս։ Իսկ նույն թվականի հոկտեմբերին նշանակվել է Տասնմեկերորդ Կարմիր բանակի շտաբի պետ։ Ընդ որում՝ Ռեմեզովը եղել է Տասնմեկերորդ Կարմիր Բանակի հրամանատարի պաշտոնակատարը՝ նախ՝ երկու շաբաթով՝ 1920 թվականի հուլիսի 12–ից մինչև հուլիսի 26–ը, իսկ ապա մեկ շաբաթով՝ 1920 թվականի սեպտեմբերի 12–ից մինչև սեպտեմբերի 19–ը։ Այսինքն՝ այն ժամանակահատվածի մի մասում, որի ընթացքում Տասնմեկերորդ Կարմիր Բանակը ռազմական գործողություններ էր մղում Հայաստանի Առաջին Հանրապետության և նրա օրգանական մասը կազմող Սյունիքի զորքերի դեմ[2][3][4][5][6][7][8][9][10][11]։

Տասնմեկերորդ բանակն ընդդեմ Վրաստանի և ապստամբած Հայաստանի․ 1920–1921 թթ․Խմբագրել

 
11–րդ Կարմիր բանակի մուտքը Հայաստանի մայրաքաղաք Երևան և անկախ Հայաստանի կործանումը։

Այնուհետև Տասնմեկերորդ բանակի զորամասերը մասնակցել են Վրաստանում սովետական իշխանության հաստատմանը, Հայ ժողովրդի 1921 թվականի հակաբոլշևիկյան Փետրվարյան, ապստամբության արյան մեջ խեղդմանը և Զանգեզուրում հռչակված Լեռնահայաստանի հանրապետության զավթմանը։[1]

Տասնմեկերորդ բանակի հետագա ուղին․ 1921–1991 թթ․Խմբագրել

Յոթանասունամյա երկար ուղի անցնելով՝ Տասնմեկերորդ բանակը նախ վերածվել է Առանձին Կովկասյան Բանակի, իսկ ապա՝ Կովկասյան Կարմրադրոշ բանակի, վերջապես՝ դարձել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ[1]։

Կովկասյան ռազմաճակատի կազմից անցում Հյուսիս–Կովկասյան ռազմաճակատի կազմի մեջԽմբագրել

Կովկասում սպիտակգվարդիականների ջախջախմամբ, Հայաստանի և հարևան հարավկովկասյան անկախ ազգային հանրապետությունների զավթմամբ և սովետական Ռուսաստանին ենթարկելով, 1921 թվականի մայիսի 22-ին Ռուսական Կարմիր բանակի Կովկասյան ռազմաճակատը վերացվել է, և Տասնմեկերորդ կարմիր բանակը, ի թիվս ռազմաճակատի այլ զորամասերի, անցել է նորաստեղծ Հյուսիս–Կովկասյան ռազմական օկրուգի հրամանատարության ներքո[1]։

Տասնմեկերորդ բանակի վերածումը Առանձին Կովկասյան բանակիԽմբագրել

1921 թվականի հունիսի 22-ին Տասնմեկերորդ բանակը վերանվանվել է Առանձին կովկասյան Բանակ[1]։

Առանձին Կովկասյան Բանակի վերածումը Կովկասյան Կարմրադրոշ ԲանակիԽմբագրել

1923 թվականի օգոստոսի 17-ին՝ Առանձին կովկասյան Բանակը վերակազմավորվել է Կովկասյան կարմրադրոշ բանակի[1]։

Կովկասյան Կարմրադրոշ Բանակի վերակազմավորումը Անդրկովկասյան ռազմական օկրուգիԽմբագրել

ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարիատի 1935 թվականի մայիսի 17-ի հրամանով Կովկասյան կարմրադրոշ բանակի զորքերի հիման վրա ստեղծվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգը[1]։

Տասնմեկերորդ կարմիր բանակի երեք կազմավորումներըԽմբագրել

Տասնմեկերորդ կարմիր բանակը կամ Բանվորագյուղացիական Կարմիր Բանակի Տասնմեկերորդ բանակը ունեցել է երեք կազմավորում[12][13]։

Տասնմեկերորդ բանակի առաջին կազմավորումԽմբագրել

Խորհրդային Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի Հարավային ռազմաճակատի Ռազմահեղափոխական կոմիտեի 1918 թվականի հոկտեմբերի 3–ի հրամանով՝ Խորհրդային Ռուսաստանի Հանրապետության Ռազմահեղափոխական կոմիտեի 1918 թվականի սեպտեմբերի 11–ի դիրեկտիվայի հիման վրա՝ կազմավորվում է Տասնմեկերորդ բանակը։ Նորաստեղծ Տասնմեկերորդ բանակի կազմի մեջ են մտցվում Հյուսիսային Կովկասում գտնվող Կարմիր Բանակի բոլոր զորամիավորումները, զորամասերը, ջոկատները։ Նորաստեղծ Տասնմեկերորդ բանակը գտնվում էր Հարավային ռազմաճակատի կազմում, իսկ նոյեմբերի 2–ից՝ Հարավային ռազմաճակատի Կասպիական–Կովկասյան բաժնի կազմում, և, վերջապես՝ դեկտեմբերի 8–ից՝ Կասպիական–Կովկասյան ռազմաճակատի կազմում (մինչև 1919 թվականի փետրվարի 13–ը)։ 1919 թվականի փետրվարի 13–ին այդ բանակը կազմացրվում է[12][13]։

Մարտական կազմԽմբագրել

1918 թվականի հոկտեմբերից նոյեմբեր 11-րդ բանակի կազմի մեջ մտնում էին՝

  1. Թամանյան բանակը,
  2. մի քանի հետևակային և հեծելազորային դիվիզիաներ ու բրիգադներ,
  3. զգալի քանակությամբ առանձին զորագնդեր, գումարտակներ, դրուժինաներ, վաշտեր, հարյուրյակներ, որոնք միավորված էին զորասյուների ու մարտական տեղամասերի մեջ։

1918 թվականի նոյեմբերի 20–ին Տասնմեկերորդ բանակի զորքերի մեծ մասը միավորվեց 4 հետևակային և 1 հեծելազորային կորպուսի մեջ (յուրաքանչյուր կորուսում առկա էր 2–ական դիվիզիա), սակայն Տասնմեկերորդ բանակում դեռևս մնում էին նաև առանձին զորասյուներ և մարտական տեղամասեր։ Քանզի այդ կազմակերպչաձևը չէր համապատասխանում Կարմրի բանակում այդ ժամանակ ընդունված ձևին, ապա 1918 թվականի դեկտեմբերից մինչև 1919 թվականի հունվարը իրականացվեց վերակազմակերպում, ըստ որի 11-րդ բանակի բոլոր զորքերը միավորվեցին 4 հրաձգային դիվիզիաների և 2 հեծելազորային դիվիզիաների մեջ։

Հրաձգային չորս դիվիզիաները հետևյալներն էին՝

Հեծելազորային դիվիզիաներն էին՝

Մարտական գործողություններԽմբագրել

Հստակ կազմակերպվածքի բացակայությունը, պարտիզանականության ուժեղ վերապրուկները, սպառազինության և զինամթերքի պակասը զգալիորեն իջեցնում էին 11-րդ բանակի մարտունակությունը։ Այս բանակի զորահրամանատար՝ կոմանդույուշչիյ նշանակված Ի. Լ. Սորոկինը բախման մեջ մտավ Հյուսիսային Կովկասի Ռազմահեղափոխական խորհրդի հետ, հոկտեմբերին Հյուսիս–Կովկասյան Խորհրդային Հանրապետության ЦИК–ի՝ այսինքն՝ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի խմբին մեղադրեց դավաճանության մեջ։ Վերջիններս էլ, իրենց հերթին զորահրամանատար Սորոկինին հայտարարեցին օրենքից դուրս, ձերբակալեցին և գնդակահարեցին[14]։

11-րդ կարմիր բանակը մարտական գորխողություններ էր վարում Դենիկինի Կամավորական բանակի դեմ, ապահովելով Ցարիցինը պաշտպանող կարմիր 10-րդ բանակի ձախ թևը։ 1918 թվականի հոկտեմբերին Տասնմեկերորդ բանակի զորքերը մասնակցում էին Ստավրոպոլի և Արմավիրի պաշտպանությանը, սակայն նոյեմբերին հարկադրված էին թողնել Ստավրոպոլը և Նեվինոմիսկը։ Միաժամանակ, Տասնմեկերորդ բանակի զորամասերը դաժանորեն ճնշում էին Թերեքի շրջանում բոլշևիկների դեմ բարձրացած ժողովրդական ապստամբությունը, զավթեցին Մոզդոկ քաղաքը և պաշարված Վլադիկավկազը, Գրոզնին ու Ղզլարը[15]։

Դեկտեմբերի վերջին Տասնմեկերորդ կարմիր բանակը սկսեց հարձակվել Եկատերինոդար — Նովոռոսիյսկ և Տիխորեցկայա — Դոնի Ռոստով ուղղություններով, սակայն 1919 հունվարին հակառակորդը ուժեղ հարված հասցրեց, Տասնմեկերորդ բանակը կտրեց երկու մասի, որոնք սկսեցին նահանջել Սուրբ Խաչ — Էլիստա և Գրոզնի — Ղզլար ուղղություններով։ Տասնմեկերորդ կարմիր բանակի զորքերը զգալի կորուստներ էին կրել թե՛ մարտերի ընթացքում, և թե՛ բծավոր տիֆի համաճարակի հետևանքով։ Կարմիր զորամասերը քանակապես խիստ նվազել էին։ Նրանք նահանջում էին Ղզլարով դեպի Աստրածան, իսկ ուժերի մի մասը՝ Մանիչ գետի այն ափը՝ միանալու կարմիր բանակի 10-րդ բանակի զորքերին։ Տասնմեկերորդ բանակը, իր այս խայտառակ անհաջողության և փաստացի ջախջախման հետևանքով՝ ենթարկվում է կազմացրման, ինչը տեղի ունեցավ 1919 թվականի փետրվարի 13–ին[15]։

Տասնմեկերորդ բանակի համանատարական կազմԽմբագրել

Բանակի զորահրամանատարներ[12]

Ռազմահեղափոխական խորհրդի անդամներ[12]

  • Պոլույան (ՌՀԽ նախագահ 4 հոկտեմբեր — 17 նոյեմբեր, 17 նոյեմբեր 1918 — 13 փետրվար 1919),
  • Կռայնի (4 — 21 հոկտ 1918),
  • Պետրենկո (4 հոկտ — 17 նոյ 1918),
  • Գայչենեց (4 — 27 հոկտ 1918, դաապարտված է դավաճանության համար),
  • Մամսուրով (17 — 30 նոյ 1918),
  • Օդարյուկ (30 նոյ 1918 — 13 փետր 1919),
  • Բուդու Մդիվանի (30 նոյ 1918 — 13 փետր 1919),
  • Բուտյագին (22 հւոնվ — 13 փետր 1919),
  • Լեշչինսկի (22 հունվ — 13 փետր 1919)։

Շտաբի պետեր[12]

  • Պերեսվետ (17 նոյ 1918 — 13 փետր 1919)

Տասնմեկերորդ բանակի երկրորդ կազմավորումԽմբագրել

Երկրորդ անգամ այդ նույն թվահամարով բանակը ստեղծվում է որպես առանձին 11-րդ բանակ՝ Խորհրդային Ռուսաստանի Հանրապետության Ռազմահեղափոխական Խորհրդի 1919 թվականի մարտի 13–ի հրամանով։ Վերստեղծված Տասնմեկերորդ բանակը կազմված էր Կասպաիական–Կովկասյան ռազմաճակատի զորքերից և ուղղակի ենթարկվում էր Խորհրդային Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարին՝ Գլավկոմին։ 1919 թվականի մայիսի 23–ից Տասնմեկերորդ առանձին բանակը գտնվում էր Հարավային ռազմաճակատի օպերատիվ ենթակայության ներքո։ Նույն տարվա՝ 1919 թվականի հունիսի 4–ի Խորհրդային Ռուսաստանի Հանրապետության ռազմահեղափոխական խորհրդի որոշմամբ Տասնմեկերորդ բանակը ութ օր անց՝ 1919 թվականի հունիսի 12–ին դարձյալ կազմացրվում է։ Տասնմեկերորդ բանակի զորքերը փոխադրվում են 10-րդ կամիր բանակի կազմի մեջ[12][13]։

Մարտական կազմԽմբագրել

Այս անգամ նոր 11-րդ բանակի կազմի մեջ մտնում էին հետևյալ զորամիավորումները[12][13]

  • 33-րդ հրաձգ․ դիվիզիա (մարտ — մայիս 1919),
  • 34-րդ հրաձգ․ դիվիզիա (մարտ — հունիս 1919),
  • 1-ին հատուկ հեծելազորային դիվիզիա (մարտ — ապր․ 1919),
  • 7-րդ հեծելազորային դիվիզիա (ապր․ — հունիս 1919),
  • Աստրախանա-Կասպիական ռազմական տորմիղ (մարտ — մայիս 1919)։

Մարտական գործողություններԽմբագրել

Վերստեղծված 11-րդ բանակի զորքերը տեղակայված էին Աստրախանի շրջանում և Կասպից ծովի առափի երկայնքով, կապող օղակ հանդիսանալով Արևելյան և Հարավային ռազմաճակատների միջև։ Նրանք մարտական գործողություններ էին մղում ընդդեմ Ռուսաստանի Հարավի Զինված Ուժերի՝ այսպես կոչված ВСЮР։ Տասնմեկերորդ բանակը չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը՝ գրավելու Հյուսիսային Կովկասի Արևելյան մասը և Դաղստանը, քանզի իր ունեցած զորքերը սակավաթիվ էին։ Մասնավորապես՝ ապրիլին Տասնմեկերորդ բանակն ուներ 12 հազար 300 մարդ և 59 հրանոթ։ Բացի այդ, նրա մարտունակության վրա բացասաբար էր ազդում այն հանգամանքը, որ իր ունեցած ուժերի մի մասը տվեց հարևան ռազմաճակատներին։ Տասնմեկերորդ բանակի կազմի մեջ մտնող Աստրախանա–Կասպիական տորմիղը սատարում էր բանակի զորքերին՝ Վոլգայի դելտան պաշտպանելու՝ Աստրախանի շրջանում, նաև գործում էր ընդդեմ Կասպից ծովում գտնվող սպիտակգվարդիական և անգլիական տորմիղների[12][13]։

Հրամանատարական կազմԽմբագրել

Զորահրամանատարներ[12][13]

  • Ն. Ա. Ժդանով (20 մարտ — 3 հունիս 1919),
  • Ա. Ս. Միռնով (ժամանակավոր պաշտոնակատար, 3 — 10 հունիս 1919)։

Բանակի Ռազմհեղկոմի անդամներ[12]՝

  • Կ. Ա. Մեխոնոշին (20 մարտ — 10 հունիս 1919),
  • Ս. Ե. Սաքս (20 մարտ — 4 հունիս 1919)
  • Ս. Մ. Կիրով (7 мая — 10 июня 1919)
  • Ս. Պ. Մեդվեդև (7 մայիս — 10 հունիս 1919)։

Շտաբի պետեր[12]

  • Ի. Ֆ. Շարսկով (13 մարտ — 18 ապր․ 1919),
  • Ե. Ն. Ռիգելման (ժամանակավոր պաշտոնակատար, 19 — 29 ապր․ 1919),
  • Ա. Ֆ. Կադոշնիկով (30 ապր․ — 12 հունիս 1919)։

Տասնմեկերորդ բանակի երրորդ կազմավորումԽմբագրել

Երրորդ և վերջին անգամ Տասնմեկերորդ բանակը ստեղծվում է Արևելյան ռազմաճակատի Ռազմահեղափոխական կոմիտեի 1919 թվականի օգոստոսի 14–ի հրամանով՝ Թուրքեստանյան ռազմաճակատի կազմում՝ նրան ենթակա Աստրախանյան զորքերի խմբավորման ներառմամբ։ Նույն թվականի հոկտեմբերի 14–ից Տասնմեկերորդ բանակը գտնվում էր Հարավ–Արևելյան ռազմաճակատի կազմում, իսկ հաջորդ՝ 1920 թվականի հունվարի 16–ից՝ Կովկասյան ռազմաճակատի կազմում։ 1921 թվականի մայիսի 29–ին Տասնմեկերորդ բանակը վերակազմավորվում է Առանձին Կովկասյան բանակի[12][13]։

Մարտական կազմԽմբագրել

Երրորդ, վերջին անգամ ստեղծված Տասնմեկերորդ բանակի կազմը հետևյալ էր[12]

  • 1-ին Ադրբեջանական համահավաք հրաձգային դիվիզիա (մայիս — նոյեմբեր 1920),
  • 9-րդ հրաձգային դիվիզիա (փետ— մայ 1921),
  • 14-րդ հրաձգային դիվիզիա (հունվ — մարտ 1921),
  • 18-րդ հրաձգային դիվիզիա (դեկ 1920 — մայ 1921),
  • 20-րդ Պենզայի հրաձգային դիվիզիա (ապր 1920 — մայ 1921),
  • 28-րդ հրաձգային դիվիզիա (ապր 1920 — մայ 1921),
  • 32-րդ հրաձգային դիվիզիա (ապր— հոկ 1920),
  • 34-րդ հրաձգային դիվիզիա (օգոս 1919 — փետ 1920),
  • 39-րդ հրաձգային դիվիզիա (ապր 1920),
  • 49-րդ հրաձգային դիվիզիա (հունվ— ապր 1920),
  • 50-րդ հրաձգային դիվիզիա (օգ 1919 — փետ 1920);
  • 1-ին հեծելազորային դիվիզիա (նախկին Մոսկովյան հեծ․ դիվիզիա, օգ 1919 — դեկ 1920));
  • 7-րդ հեծելազորային դիվիզիա (օգ 1919 — ապ 1920),
  • 2-րդ հեծելազորային կորպուս (ապ— օգ 1920),
  • 12-րդ հեծելազորային դիվիզիա (նոյ 1920 — մայ 1921),
  • 18-րդ հեծելազորային դիվիզիա (օգ 1920 — մայ 1921),
  • 21-րդ հեծելազորային դիվիզիա (մարտ 1921)։

Մարտական գործողություններԽմբագրել

1919 թ․ օգոստ․–դեկտ․ ամիսների ընթացքում 11-րդ բանակը պաշտպանում էր Աստրախանը, համառ մարտեր էր մղում միաժամանակ մի քանի ուղություններով։ Դենիկինի զորքերի դեմ մարտերը վարվում էին Աստրախանի շրջանում (սեպտ—հոկտ), Ցարիցինի շրջանում (նոյ—դեկտ), Տասնմեկերորդ բանակը սատարում էր Հարավ–Արևելյան ռազմաճակատի զորքերի հարձակմանը։ Աստրախանա–ուրալյան սպիտակ կազակների դեմ մարտերը վարվում էին ջամբայ–գուրյեվյան ուղղությունում, համագործակցելով 1-ին և 4-րդ բանակների հետ։ 11-րդ բանակի զորքերը հաջողությամբ կատարեցին իրենց առջև դրված խնդիրները և ջախջախեցին հակառակորդի զորքերին բոլոր ուղղություններում[12][13]։

1920 թ․ հունվ․–մարտ ամսիներին Տասնմեկերորդ բանակի զորքերը մասնակցել են Հյուսիս–Կովկասյան ռազմագործողությանը՝ օպերացիային և գրավել Ստավրոպոլի շրջանը, Հյուսիսային Կովկասի կենտրոնական և արևելյան մասերը։ 1920 թ․ ապր․ ամսին Տասնմեկերորդ բանակը իրականացրեց այսպես կոչված Բաքվի օպերացիան, այսինքն՝ այսպես կոչված Ադրբեջանական հանրապետության գրավման և այնտեղ խորհրդային կարգեր հաստատելու ռազմաքաղաքական գործողությունը։ 1920 թ․ հուլիս – 1921 թ․ մայիս ամիսներին 11-րդ բանակը ագրեսիա իրականացրեց նախ՝ Հայաստանի Հանրապետության, իսկ ապա՝ Վրաստանի դեմ։ Մասնավորապես 1921 թ․ փետրվար–մայիս ամիսներին Տասնմեկերորդ բանակը մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում բռնկված հակաբոլշևիկյան համաժողովրդական ասպտամբության ճնշմանը, իսկ ամռանը՝ Հայաստանի Հանրապետության օրգանական մասը կազմող Լեռնահայաստանի գրավմանը։ Այդ շրջանակներում իրականացվել են այսպես կոչված Թիֆլիսի, Բաթումի և Երևանի օպերացիաները[12][13] Ը նդ որում, Հայաստանի և Վրաստանի դեմ պատերազմական գործողությունները ընթանում էին քեմալական Թուրքիայի և նրա զորքերի հետ ռազմաքաղաքական համագործակցությամբ։ Այդ ամենը ռուս–թուրքական համատեղ ագրեսիա էր ընդդեմ Հայաստանի, իսկ ապա՝ նաև Վրաստանի։

Հրամանատարական կազմԽմբագրել

Քեմալական Թուրքիայի հետ համաձայնությամբ՝ Ադրբեջանի հանկարծակի խորհրդայնացման և ապա՝ Հայաստանի ու Վրաստանի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ Տասնմեկերորդ բանակի հրամանատարական կազմը հետևյալն էր[12][13]

Զորահրամանատարներ[12]

  • Ռասպոպով՝ В. П. Распопов (14 օգ — 26 սեպ 1919),
  • Բուտյագին՝ Ю. П. Бутягин (26 սեպ — 19 դեկ 1919),
  • Վասիլենկո՝ М. И. Василенко (19 դեկ 1919 — 29 մար 1920, 26 հուլ — 12 սեպ 1920),
  • Լևանդովսկի՝ М. К. Левандовский (29 մար — 12 հուլ 1920),
  • Ռեմեզով՝ А. К. Ремезов (ԺՊ, 12 — 26 հուլ 1920, 12 — 19 սեպ 1920),
  • Գեկկեր՝ А. И. Геккер (19 սեպ 1920 — 29 մայ 1921).

Ռազմհեղկոմի անդամներ[12]

  • Կույբիշև՝ В. В. Куйбышев (14 օգ — 14 հոկ 1919),
  • Կուրաև՝ В. В. Кураев (14 — 25 օգ 1919),
  • Կիրով՝ С. М. Киров (3 սեպ 1919 — 23 մար 1920),
  • Սոկոլով՝ А. И. Соколов (9 հոկ 1919 — 6 հունվ 1920),
  • Մեխոնոշին՝ К. А. Мехоношин (21 դեկ 1919 — 27 մայ 1920),
  • Վեսնիկ՝ Я. И. Весник (27 մայ — 31 օգ 1920, 26 հունվ — 29 մայ 1921),
  • Միխայլով՝ Б. Д. Михайлов (21 հուն 1920 — 9 փետ 1921)
  • Էլիավա՝ Ш. 3. Элиава (17 դեկ 1920 — 29 մայ 1921),
  • Կարաև՝ А.-Г. К. Караев (14 նոյ 1920 — 29 մայ 1921)

Շտաբի պետեր[12]

  • Շևելև՝ В. В. Шевелев (ԺՊ, 14 օգ — 23 սեպ 1919),
  • Զվոռիկին՝ Н. И. Зворыкин (ԺՊ, 23 սեպ — 18 հոկ 1919),
  • Շպիլկո՝ Г. А. Шпилько (ԺՊ, 18 հոկ — 10 դեկ 1919),
  • Ռեմեզով՝ А. К. Ремезов (10 դեկ 1919 — 7 մայ 1921),
  • Կուզնեցով՝ Б. И. Кузнецов (7 — 29 մայ 1921)։

ԳրականությունԽմբագրել

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր XI, էջ 593–594։ Երևան, 1985։
  2. «ԲՀԱ», 1978, թիվ 1։
  3. Таирян И․ А․, XI Красная Армия в борьбе за установление и упрочение Советской власти в Армении, Е․, 1971․
  4. Гражданская война и военная интервенция в СССР. Энциклопедия. М.: Советская энциклопедия, 1983.
  5. Центральный государственный архив Советской армии. В двух томах. Том 1. Путеводитель. 1991 c. 326—332
  6. Соломин Н. И. Легенда о командарме (о командарме 2-го ранга М. К. Левандовском). М.:Политиздат, 1989.
  7. Обертас И. Л. Командарм Федько. М.: Воениздат, 1973
  8. Северокавказцы в боях за Родину. Краткий военно-исторический очерк о боевом пути Северо-Кавказского военного округа. М.: Воениздат, 1966. 286 с.

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր XI, էջ 593–594։ Երևան, 1985։
  2. Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. М., 2003․
  3. Гражданская война и военная интервенция в СССР. М., 1983․
  4. Кавтарадзе А. Г. Военспецы на службе Республики Советов. М., 1988․
  5. Военный орден святого великомученика и победоносца Георгия. Биобиблиографический справочник. РГВИА, М., 2004․
  6. Директивы командования фронтов Красной армии (1917-1922), т. 4. М., 1978․
  7. Список старшим войсковым начальникам, начальникам штабов: округов, корпусов и дивизий и командирам отдельных строевых частей. Военная типография, Санкт-Петербург, 1913․
  8. Список Генерального штаба. Петроград, 1914․
  9. Ганин А. В. Корпус офицеров Генерального штаба в годы Гражданской войны 1917-1922 гг. М., 2010․
  10. Список генералам по старшинству. Петроград, 1916․
  11. Русский инвалид. № 239, 1915.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 Гражданская война и военная интервенция в СССР. Энциклопедия.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 13,9 Центральный государственный архив Советской армии. В двух томах. Том 1. Путеводитель. 1991․
  14. Обертас И. Л. Командарм Федько.
  15. 15,0 15,1 Северокавказцы в боях за Родину. Краткий военно-исторический очерк о боевом пути Северо-Кавказского военного округа. М.: Воениздат, 1966. 286 с.

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել