Խորհրդային բանակի ներխուժումը Հայաստան

Խորհրդային կարգերի հաստատում Հայաստանում (Հայ-ռուսական պատերազմ, Հայաստանի խորհրդայնացում, Հայաստանի օկուպացիան Խորհրդային Ռուսաստանի կողմից), ռազմաքաղաքական գործընթաց, որի հետևանքով Հայաստանի տարածքը գրավվում է ռուսական Կարմիր բանակի կողմից, ոչնչացվում է հայկական պետականությունը և Խորհրդային Միության կազմում հռչակվում Հայաստանում խորհրդային հանրապետություն։

Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում
Ռուս-թուրքական համատեղ ագրեսիան ընդդեմ Հայաստանի

Ռուսական Կարմիր բանակը մտել է Երևան, 1920 նոյեմբեր
Թվական 1920 սեպտեմբեր1920 նոյեմբերի 29
Վայր Հայաստան
Պատճառ Հայաստանի անկախությունը
Արդյունք Հայաստանի պետականության անկում, Հայաստանի տարածքների բաժանում Թուրքիայի և Ռուսաստանի միջև, հայ քաղաքական գործիչների սպանություններ
Հակառակորդներ
Ռուսաստան Ռուսաստան
Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ադրբեջանական ԽՍՀ
Հայաստան Հայաստան Թուրքիա Թուրքիա
Հայաստանի խորհրդայնացում 1920-ի մայիս-1921-ի հուլիս ամիսների ընթացքում

Հայաստանի վարչապետ Սիմոն Վրացյանի վերջին կառավարության հրաժարականով նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։

Նախադրյալներ

խմբագրել

1920 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ։ Թուրք-հայկական պատերազմի հետևանքով երկրում առաջացավ սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ։ Հատկապես ծանրացավ գաղթականների վիճակը։ Իսկ ընդհանրապես հանրապետության բնակչության վրա կախված էր սովի սպառնալիքը։

Նման ծանր պայմաններում հայ բոլշևիկները պայքար ծավալեցին Հայաստանը խորհրդայնացնելու համար։ Հայ բոլշևիկների գործունեության համար խթան հանդիսացան հատկապես 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարը։ Էնվերի և հայատյաց այլ գործիչների ղեկավարությամբ ընթացող այս համագումարը բացահայտ հակահայկական դիրքորոշում ընդունեց, չնայած այն բանին, որ այդ համագումարին մասնակցում էին 157 հայեր։ Հայաստանի խորհրդայնացման քաղաքականությանը գործնական հողի վրա դրվեց 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ ՌԿԲԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի քաղբյուրոյի համատեղ նիստ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամների մասնակցույթամբ, ուր քննարկվեց Հայաստանի խորհրդայնացման հարցը։ Իսկ 1920 թվականի նոյեմբերի կեսերին հայ կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամներից ստեղծվում է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե, որի մեջ մտնում էին Սարգիս Կասյանը (նախագահ), Ասքանազ Մռավյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Ավիս Նուրիջանյանը և ուրշներ։ Շուտով Հայ հեղկոմը և Հայ կոմկուսի կենտկոմը փոխադրվում են Ղազախ և նախապատրաստական աշխատանքներ են սկսվում Հայաստանի խորհրդայնացման համար։

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության հրաժարականը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Իջևան են մտնում 11-րդ բանակի սրող զորամասեր։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Եվ հայտնվելով թուրքական և ռուսական սվինների արանքում, Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում տեղի տալ։ Նույն օրը նրա ներկայացուցիչներ Դրոն և Համբարձում Տերտերյանը բանակցություններ են սկսում Լեգրանի հետ։ Երկու օր տևած բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 2-ին Երևանում՝ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում կապիտուլյացիոն պայմանագիր։

Պայմանագրի կետերի համաձայն

  1. Հայաստանը հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն
  2. Նախքան Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը իշխանությունը անցնում էր ժամանակավոր հեղափոխական կոմիտեի ձեռքը
  3. Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի հանրապետության անբաժանելի մաս էր ճանաչում ամբողջ Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, Ղազախի գավառի որոշ շրջաններ և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920 թվականի սեպտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետության կազմում։
  4. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը
  5. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության հայ քաղաքական կուսակցությունների գործիչները
  6. Ժամանակավոր հեղկոմի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկներից և երկու ձախ դաշնակցականներից։
  7. Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր ապահովվել ՀԽՍՀ-ի տարածքի անվտանգությունը։
 
Լենինի կողմից ստորագրված որոշումը Հայաստանին 3 միլիարդ ռուբլի փոխանցելու մասին

1920 թվականի դեկտեմբերի 13-ին Վլադիմիր Լենինի որոշմամբ Խորհրդային Հայաստանին հատկացվում էր 3,000,000,000 ռուբլի[1]։

Պատերազմի պատրաստություն

խմբագրել

Ռուսական Կարմիր բանակի ներխուժումն Հայաստան

խմբագրել

Իրադարձությունների գնահատում ու բնույթ

խմբագրել

Խորհրդային հեղինակները նկարագրվող իրադարձությունները անվանում էին «Հայաստանի խորհրդայնացում» կամ «Հայաստանում խորհրդային կարգերի հաստատում»։ Հայ պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը անվանում է այդ ամենը «ներխուժում»[2]։

Հետևանքներ

խմբագրել

Այսպիսով 1920 թվականի դեկտեմբերի սկզբին Խորհրդային Ռուսաստանը բռնազավթում է Հայաստանը, այն վերանվանում Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետություն, և այնտեղ հաստատում դրածո վարչախումբ։ Դեկտեմբերի 4-ին Երևան են ժամանում հայ հեղկոմի անդամները, իսկ դեկտեմբերի 6-ին 11-րդ բանակի մի զորամաս։ Երևան հասնելուց հետո բոլշևիկները 11-րդ բանակի օգնությամբ սկսում են իրականացնել զանգվածային բռնագրավումներ, ձերբակալություններ։ Բռնազավթման առաջին ամիսներին բոլշևիկները սպանում են հարյուրավոր հայ սպաների, մտավորականների, Հայաստանի կառավարության անդամների, որոնք հրաժարվում են համագործակցել զավթիչների հետ։ 1921 թվականին բոլշևիկները հազարավոր հայ սպաների և մտավորականների աքսորում են Ադրբեջան և Ռյազան։ Հայաստանի խորհրդային 70-ամյա բռնազավթումն ավարտվում է 1991-ի սեպտեմբերի 21-ին. հայ ժողովուրդը անկախության հանրաքվեով դուրս է գալիս Խորհրդային Միությունից։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • «Հայոց պատմություն» 12-րդ դասարան-հեղինակներ՝ Մելքոնյան, Չոբանյան, Սիմոնյան և այլք, Երևան 2010
Խորհրդային հեղինակներ
  • Таирян И. XI армия в борьбе за установление и упрочнение советской власти в Армении, «Айастан», Ереван, 1971
  • Бегиян А.З. Ленин и советская национальная государственность, «Айастан», Ереван, 1971
  • Амирханян Ш.М. Из истории борьбы за советскую власть в Армении, «Айастан», Ереван, 1967

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կեսդարյա տարեգրություն (1920-1930), վավերագրական ֆիլմ
  2. Ռաֆայել Համբարձումյան, Հայոց ցեղասպանությունը 1921-1949 թթ. շարունակել է Բոլշևիկյան Ռուսաստանը, Երևան, «Բուկինիստ», 2013 — 18, էջեր 18 — 80 էջ, ISBN 978-9939-66-061-5։