Վարդենիս
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)
Վարդենիս, քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Վարդենիս | |||
Վարդենիսի թաղամասերից մեկը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Վարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1] | ||
Ներքին բաժանում | 34 գյուղ | ||
Քաղաքապետ | Ահարոն Խաչատրյան | ||
Հիմնադրված է | 1830 թ. | ||
Այլ անվանումներ | Վասակաշեն, Ոսկեշեն, Գեղամաբակ | ||
Տվյալ կարգավիճակում | 1997 թվականից | ||
Մակերես | 3825, 6 կմ² | ||
ԲԾՄ | 1940—2000 մ | ||
Կլիմայի տեսակ | Խիստ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 12 600[2] մարդ (2015) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | վարդենիսցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (269) | ||
Փոստային դասիչ | 1601—1603 | ||
| |||
Գտնվում է Սևանա լճից մոտ 7 կմ հարավ-արևելք, Երևանից՝ 170 կմ, իսկ մարզկենտրոն Գավառից՝ 75 կմ, Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառում։ Բնակչությունը 12753 մարդ (2001 թ. մարդահամարի տվյալներով), իսկ 2015 թվականին՝ 12500։ Գտնվում է ծովի մակարդակից 2003 մ բարձրության վրա։ Ըստ ավանդության՝ բնակավայրը հիմնել է Հայկ նահապետի թոռ Գեղամը և կոչել Գեղամաբակ։ Այդ մասին անուղղակի կարող են վկայել բնակավայրի տարածքում պահպանված մ. թ. ա III-I հազարամյակների դամբարանները։
Նախկինում Գեղամաբակ անվանումով մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմի մեջ[3]։
Կլիմա
խմբագրելՀուլիս և օգոստոս ամիսներին օդի ջերմաստիճանը տատանվում է 20 °C-30 °C, առավելագույն ջերմաստիճանը 35 °C է։ Ձմեռները խստաշունչ են, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -6°C, ձմռան տևողությունը 6 ամիս է։ Չնայած խիստ ձմռանը՝ քաղաքն օղակող ձյունառատ լեռները դահուկային սպորտով զբաղվելու լավ հնարավորություն են ընձեռում[4]։
Պատմական ակնարկ
խմբագրելՆախկին անվանումներ
խմբագրելՎարդենիսը Հայաստան աշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այն եղել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառի կազմում։ IX դարում Սյունյաց Վասակ Գաբուռն իշխանը նորոգել է Գեղամաբակ գյուղը և վերանվանել Վասակաշեն։ Սյունյաց իշխանի կառուցած եկեղեցու տեղում XX դարի սկզբին կառուցվել է նոր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածինը։ XVI - XVIII դարերում բնակավայրն անվանել են Ոսկեշեն։ XIX դարի սկզբին բնակչության զգալի մասը գաղթել է Վրաստան։ 1829-1830 թվականներին բնակավայրում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Դիադին (հնում՝ Տատեոն) գյուղաքաղաքից գաղթած հայեր։ 1930 թ. կազմավորվել է Վարդենիսի շրջանը, որի վարչական կենտրոնը եղել է ավան Վարդենիսը, այժմ՝ քաղաք Վարդենիսը։ Քաղաքի նախկին անվանումները՝ Վասակաշեն, Ոսկեշեն, իսկ 1969 թվականից թուրքական դրոշմը կրող շենն անվանվեց Վարդենիս։
Բնակչություն
խմբագրելՎարդենիսի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 178 | 2193 | 3468 | 6322 | 11549 | 13905 | 12753 | 12700 | 12500 |
Տնտեսություն
խմբագրելՔաղաքի տնտեսության մեջ կարևոր տեղ է գրավում արդյունաբերությունը։ Քաղաքի երբեմնի զարգացած արդյունաբերական ձեռնարկություններից մնացել և գործում են միայն սննդի (կաթնամթերք, հացամթերք) ձեռնարկությունները։ Վարդենիսի գյուղացիական տնտեսությունները զբաղվում են անասնապահությամբ, ինչպես նաև հացահատիկի և կերային մշակաբույսերի մշակությամբ։ Մինչև ԽՍՀՄ փլուզումը Վարդենիսի բնակչությունը զբաղվել է նաև ծխախոտի մշակությամբ, քանի որ այդ ժամանակաշրջանում Վարդենիսում կար ծխածոտի գործարան։ Բացի ծխախոտի գործարանից` կային նաև գարեջրի, գորգի, ժամացույցի, կաթնամթերքի, կոնդենսատորի, գյուղտեխնիկայի և տորֆի գործարաններ։ Գործել է նաև տպարան ու թռչնաբուծարան։
Այժմյան դրությունը
խմբագրելԱյժմ Վարդենիսի բնակչության մեծամասնությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Մի մասն աշխատում է Սոթքի ոսկու հանքում, քաղաքապետարանում և Վարդենիսի մշակույթի տանը։ Վարդենիսում գործում են երաժշտական, նկարչական, քանդակի և ազգագրական պարի դպրոցներ, ինչպես նաև ըմբշամարտի, ֆուտբոլի, կարատեի և բոքսի մարզադպրոցներ։ Գործում է նաև Վիկտոր Համբարձումյանի անվան բժշկական քոլեջը և Վարդենիսի Բադեյան քոլեջը։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այստեղ հայտնաբերվել են բրոնզե դարի մի քանի տասնյակ դամբարաններ։ Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցված է 1902-1910 թվականներին՝ Գաբուռն Վասակի կառուցած խոնարհված եկեղեցու տեղում, որի բակում կան գերեզմաններ, գեղազարդ խաչքարեր ու տապանաքարեր (15-18 դարեր)։ Սուրբ Աստվածածին վանքում ստեղծագործել է Հովհաննես Ծարեցին։
Հայտնի Վարդենիսցիներ
խմբագրել- Համազասպ Համբարձումյան (1880-1965) - ակադեմիկոս, Վիկտոր Համբարձումյանի հայրը, Վաղարշակ Գամոյան (1937-1999) - Գիտությունների դոկտոր-պրոֆեսոր
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 908
- ↑ Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ․
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 190» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդենիս» հոդվածին։ |