Բացել գլխավոր ցանկը

Կողբ (Տավուշի մարզ)

գյուղ ՀՀ Տավուշի մարզում
(Վերահղված է Կողբից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողբաքար (այլ կիրառումներ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողբ (այլ կիրառումներ)

Կողբ, գյուղ Հայաստանի հյուսիս-արևելքում, մարզկենտրոնից 52 կմ հյուսիս-արևմուտք, սահմանամերձ գյուղ է, սահմանից հեռու է 4,7 կմ, Կողբ գետի ափին, Նոյեմբերյանից 4 կմ հեռավորության վրա։ Երևանից 195 կմ։ Համարվում է Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքը։ Ներկայումս բնակչությունը 5 300 մարդ է։ Հարևան համայնքներն են Նոյեմբերյանը և Բերդավանը։

Գյուղ
Կողբ
1․ Panorama of Koghb.jpg
Կոորդինատներ: 41°10′58″ հս․ լ. 44°58′40″ ավ. ե. / 41.18278° հս․. լ. 44.97778° ավ. ե. / 41.18278; 44.97778
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Այլ անվանումներԿողբափոր, Կողբաքար
ԲԾՄ750 մ
Կլիմայի տեսակԲարեխառն, մեղմ
Բնակչություն5300 մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԿողբեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (266 5)
Փոստային ինդեքս4110
Ավտոմոբիլային կոդ58
Պաշտոնական կայքkoghb.am
##Կողբ (Տավուշի մարզ) (Հայաստան)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Գյուղը ունի հարմար աշխարհագրական դիրք և մեղմ կլիմա։ Գյուղի հարավ-արևմուտքում է ձգվում Գուգարաց լեռնաշղթան՝ բաժանված Կոտմանի լեռնաբազուկով։ Ծովի մակերևույթից բարձրությունը 750 մետր է։

ԿլիմաԽմբագրել

Կլիման մեղմ է, ամռան և ձմռան ջերմաստիճանները՝ չափավոր։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +13 °C, իսկ տեղումները 600-700 մմ։ Գարունը կարճատև է և անձրևային, աշունը՝ մեղմ ու տևական։

ՊատմությունԽմբագրել

Ըստ Մովսես Խորենացու, Կողբափոր գավառը գտնվել է Գուգարաց բդեշխության կազմում և հիմնվել է Մեծ Հայքի հյուսիսային սահմանները պաշտպանելու համար[1]։ Կողբ բառը հայերեն ամրոց բառի հոմանիշներից է։

 
Կողբ գյուղի կենտրոնը

Կողբի՝ տարածաշրջանի և Հայաստանի հնագույն բնակատեղի լինելու մասին են վկայում հազարամյակների հնություն ունեցող պատմական հուշարձանները, հին բնակատեղիները, դամբարանները և պեղված նյութերը։ Կողբի մշակույթի կենտրոնում գործում է Կողբի պատմության թանգարանը։

 
Կողբի N2 դպրոց

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից։ Կողբափորի պատմությունը այնքան հին է, որ դեռևս կան հետքերը հեթանոսական ժամանակների ավերված կառույցների։

Հայաստանում առաջին գյուղական կուլտուր-տնտեսական արտելը (ՀԷԿ, փայտամշակման կոմբինատ, սղոցարան՝ 1921 թվական), առաջին գյուղական հիվանդանոցը (1920 թվական) և փորձնական անտառտնտեսությունը (1922 թվական) հիմնվել են Կողբում։ Մինչև 1928 թվականի դպրոցի շենքի կառուցումը, Կողբում գործել է ծխական դպրոց, ավելի ուշ դասերը անց են կացվել մասնավոր տներում։ Այդուհանդերձ գյուղում գիտակրթական մակարդակը եղել ու պահպանվում է բարձր հիմքերի վրա։

Շուրջ 5100 բնակչություն ունեցող Կողբում գործում է երկու միջնակարգ դպրոց, երկու մանկապարտեզ, երկու գրադարան, մշակույթի կենտրոն, գեղարվեստի դպրոց, երաժշտական դպրոց։ Կողբում են գտնվում Նոյեմբերյանի անտառտնտեսությունը, զինվորական զորամասը, «Զիկատար» անտառի ուսուցման տարածաշրջանային կենտրոնը և այլ արտադրական, կոոպերատիվ, հասարակական կազմակերպություններ։

Բնական ռեսուրսներԽմբագրել

Կողբը և իր շրջակա տարածքները՝ անտառները, հարուստ են օգտակար հանածոներով՝ երկաթ, սնդիկ, ցիոլիտ, իսկ անտառները՝ արքայախնձորով, նուշով, նուռով, զեյթունով (տնային պայմաններում), լիմոնով, ընտանի խնձորով և այլն:

ՀամայնապատկերԽմբագրել

 
Կողբի համայնապատկեր

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2012 թ.-ին համայնքի բնակչությունը կազմել է 4530 մարդ։

Կողբի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2012
Բնակիչ 592 2008 2423 2970 3165 4142 4421 5063 4610 4436 4530

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։

ՄշակույթԽմբագրել

 
Կողբի 1-ին փողոցում գտնվող քանդակ: Հեղինակ՝ Լևոն Աբովյան

Գործում է Կողբի մշակույթի կենտրոնը, գեղարվեստի դպրոցը, գործում է թատրոն և տիկնիկայն թատրոն։

 
Կողբի մշակույթի կենտրոնի քանդակներից

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

ՄշկավանքԽմբագրել

 
Մշկավանք

Գյուղի հարավային մասում, 3 կմ հեռավորությամբ, Կողբագետի աջ մասում՝ անտառապատ բլրի բարձրադիր հարթակի վրա, կառուցված է Մշկավանք (Մշակավանք) եկեղեցին։ Պահպանվել են եկեղեցու արևմտյան ճակատին կից գավիթը՝ արևելյան՝ անկյունային մասերի խուցերով։ Մշկավանքի կառուցման մասին կոնկրետ թվային տվյալներ չկան, բայց առկա է Վարդան Արևելցու հիշատակությունը 1219 թվականի երկրաշարժի մասին, որտեղ նշվում է Մշկավանքի անվանումը։

 
Մշկավանքի մակետ, Կողբի պատմամշակութային նմուշների թանգարան, հեղինակ Սուրեն Աբովյան

ԱգեղցիԽմբագրել

Ագեղցի (5-7 դար) Գյուղատեղի եկեղեցի։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք՝ Ագեղցի կոչվող հին գյուղատեղում պահպանվում են եռանավ եկեղեցու դահլիճի կիսավերպատը, արևելյան թևը՝ կիասշրջաաձև խորանով և կից ավանդարներով, մյուս կողմերի պատերը՝ կես բարձրությամբ։ Եկեղեցին մուտքեր է ունեցել հարավային և հյուսիսային կողմերից։ Պատերի ոչ մեծ հաստությունը, կամարների և թաղերի բացակայությունը, հիմք են տալիս ենթադրելու, որ եկեղեցին եղել է փայտածածկ։

Սուրբ ԱստվածածինԽմբագրել

Սուրբ Աստվածածին, Կողբի կենտրոնական եկեղեցի, 5-րդ դար պահպանվել են կիսավեր խորանները և երեք գերեզմանաքար։ 1936 թվականին եկեղեցին քանդել են։

Տվարաեղցի (Տվարագեղցի)Խմբագրել

Կողբի տարածքը հարուստ է հատկապես միջնադարյան հուշարձաններով, այդ ժամանակներին հատուկ կառույց է «Տվարաեղցի» կոչվող բազիլիկ եկեղեցին, որը կիսավեր վիճակում գտնվում է հին գյուղատեղում՝ գետի ձախ ափին։ Կանգուն է արևելյան պատը, խորանի գմբեթարդի զգալի մասով։ Մյուս կողմերում պատերի մի մասը պահպանվել է տարբեր չափերով։ Եկեղեցու շուրջը հին գերեզմանոց է։ Ճանապարհաշինության ժամանակ բացվել և ի հայտ են եկել քարարկղային գերեզմաններ։

Ամուրիների ՍարԽմբագրել

Կողբի արևմտյան բարձունքի վրա է գտնվում խաչարձաններով այս գերեզմանատեղին։ Այն հանդիսանում է 30 ամուրի կողբեցիների գերեզմանատեղին, ովքեր կռվելով և փախուստի մատնելով լեզգիներին՝ հետագայում այդ նույն սարի վրա սպանվում են համալրված լեզգի հրոսակների կողմից։

Կողբի երկրորդ անհայտ եկեղեցինԽմբագրել

Այս եկեղեցու վերաբերյալ որոշ տեղեկություններ կան հայկական միջնադարյան արվեստին նվիրված աշխատություններում: Եկեղեցին գտնվել է Կողբ գյուղի ներկայիս կենտրոնական հրապարակից մոտ 300 մետր դեպի հյուսիս արևմուտք ընկած բարձրադիր մասում (Հրաչիկ Տիգրանի Աբովյանի (Ճուղուրանց) տնամերձ հողամասում, որտեղ այժմ նրա բակն ու օժանդակ շինությունն է): Հուշարձանների պեղման աշխատանքներին` 1939-40թթ. ձեռնամուխ է եղել ճարտարապետական հուշարձանների պահպանման կոմիտեի աշխատակից Հ. Եղիազարյանը, որը վերահաս պատերազմի հետևանքով հնարավարություն չի ունեցել ավարտել այն: Քանի որ եկեղեցին ավերվել է 1219թ. երկրաշարժից, ապա Հ. Եղիազարյանը եկեղեցու 42 հատ զարդաքարերը տեղափոխել է Սանահինի Ամենափրկիչ եկեղեցի, ուր և մինչև հիմա դրանք պահպանվում են: Պեղումների արդյունքներից երևում է, որ եկեղեցին եղել է միանաբ թաղակապ դահլիճ, հարավային կողմում` ավագ խորանին կից ունեցել է երկար ձգված ավանդատուն, իսկ դրա արևմտյան շարունակության վրա` եկեղեցու մնացած մասը բռնել է կամարակապ երկու բացվածքով արտաքին սրահը: Ներքուստ եղել է սվաղված և որմնանկարներով պատած: Բացվել են մեծ թվով քանդակազարդ քարեր, խաչքարերի, կոթողների բեկորներ, գիպսե քանդակների ձուլածո կտորներ և այլն: Պեղումների սակավ տվյալներով իսկ ենթադրելի է, որ Կողբում բացված եկեղեցին իր հարավային թևի հորինվածքով սերտ ընդհանրություն ունի Կողբափորին հարևան Տաշիրի, ինչպես նաև ներկայիս Վրաստանի տարածքում գտնվող սրահավոր միանավ հուշարձանների հետ:

Հասարակական կառույցներԽմբագրել

 
Կողբի մշակույթի կենտրոնի շենքը

Կողբն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ, արվեստի դպրոց, երկրագիտական թանգարան։

ՍպորտԽմբագրել

Կողբում սպորտը միշտ եղել է բարձր մակարդակի վրա։ Կողբից են մի շարք աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ՝ տարբեր մարզաձևերից։

Կողբը և շրջակա բնակավայրերը ներկայացնող Զիկատար-03 մանկապատանեկական թիմը 2017-18 թվականներին Բ լիգայում դառնում է չեմպիոն[3]:

Հիշարժան փաստերԽմբագրել

 
Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորներին նվիրված հուշարձան
  • Կողբ գյուղի կենտրոնական եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում և ծառայել է Կողբի ու հարևան գյուղի` Բերդավանի ժողովրդին: Եկեղեցին հարկադրաբար ծառայել է նաև այլ նպատակի, որպես ուսումնարանի համար կրթական և այլն: 1928թ. գյուղի ղեկավարները քանդեցին եկեղեցին, իբր թե կառուցելու են դպրոցի երկրորդ հարկը և դա այն դեպքում, երբ Կողբն ուներ ինչպես քարհանք, այնպես էլ կրաքարի ու կղմինդրի գործարաններ:
  • 1994 թվականի հունվարի լույս 14-ի գիշերը Կողբի թիվ 1 դպրոցից անհետացավ վերոհիշյալ եկեղեցու հրաշք զանգը, որը ձուլվել էր Երևանում 1700թ. և զանգի ձայնը լսելի էր 30կմ շառավղով, քաշը` 36 կգ:
  • 1921 թվականի հոկտեմբերի 16-ին կողբացի Նիկոլայ Ջաղինյանը հիմնադրեց Հայաստանի առաջին փայտամշակման կոմբինատը, որը սակայն 1982թ. թալանեցին և այն փակվեց:
  • Մոտ 200 տարի Կողբի գյուղի գետի մի մասը ինքնահոս վտակով բարձրանում էր և ոռոգում Կողբի և Բերդավանի այգիները: Պատերազմից հետո, 50-ական թվականներին գյուղի ղեկավարները այն քանդեցին և ջուրը սկսեց հոսել Հայաստանից դուրս:
  • Գյուղն ուներ իր սեփական բաղնիքը, այն սեփականաշնորհվեց և փակվեց: Նման բախտ ունեցան նաև այլ շինություններ:
  • «Տավարաեղցի» միանավ եկեղեցին գյուղացիների աչքի առջև քանդվեց և որոշ մարդիկ եկեղեցու քարերով անասնագոմեր կառուցեցին:
  • Ավագի ձորից մինչև անտառտնտեսություն տանող ճանապարհը ոչ երթևեկելի է դարձվել որոշ մարդկանց ճանապարհի լայնության հաշվին կառուցած շինությունների պատճառով:
  • 1936-1940 թվականներ - գյուղի ղեկավարները անհատի պաշտամունքի քողի տակ գյուղից աքսորեցին 31 մարդու, որից` 4-ը գնդակահարվեցին Գյումրի չհասած [4]:

ԶիկատարԽմբագրել

Նոյեմբերյանի Զիկատարը ծովի մակարդակից ունի 1646 մետր բարձրություն։ Զիկատարի ստորոտից մինչև գագաթն ընկած հատվածում կան շատ անտառներ, վայրի կենդանիներ և մրգեր, իսկ լեռնալանջին գտնվող հնավայրերը հուշում են, որ տարածքը ժամանակին խիտ բնակչություն է ունեցել։ Անվան հիմքում ընկած են հայերեն զի (այս) և կատար (գագաթ) բառերը[5]։

Կողբի պատմության թանգարանԽմբագրել

Կողբի պատմության թանգարանը հիմնվել է 1970 թվականին Սուրեն Աբովյանի կողմից, որը ներկայացնում է Նոյեմբերյանին տարածաշրջանը հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր։ Թանգարանը ցուցադրում է 1300 օրինակ ցուցանմուշներ՝ սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից։ Այնտեղ պահպանվող կավից ամանները և բրոնզյա իրերն ունեն 3000-3700 տարվա վաղեմություն։ Թանգարանն ունի վեց բաժին։ Այնտեղի ցուցանմուշներից առավելի հետաքրքիր են մետաղադրամները, Կողբի եկեղեցիների մակետները, քանդակագործ Ժորա Ազարյանի 15 քանդակները, Մեծ Հայրենականի զոհվածների, անհայտ կորածների ու բռնադատվածների լուսանկարները, կենցաղում օգտագործվող իրեր և այլն[6]։

Հացաբուլկեղեն և թխվածքԽմբագրել

  • Բոքոն- Ցորենի ալյուրից թխած կլոր հաց
  • Թոնրի հաց- Ալյուրից թխած փոքր-ինչ կլորավուն հաց,մատնաքաշ
  • Լավաշ և լոշ-Երկու տեսակի է, 1) փռում թխած՝ դոն հաց բարակ

Տես նաևԽմբագրել

ՀղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Փավստոս Բյուզանդ, Մովսես Խորենացի՝ «Պատմություն Հայոց» 387 թ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 10 
  3. «2017-2018»։ www.ffa.am։ Վերցված է 2018-10-17 
  4. Սուրեն Ա. Աբովյան՝ «Կողբ գյուղի պատմությունը», էջ 79
  5. Ռուսլան Մալինյան «Տեղանվանապատում», Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2013թվական, էջ 54
  6. Սուրեն Միրզոյանի «Կողբափոր-Նոյեմբերյան․Անցյալը։Կյանքը։Կենցաղը»,Երևան, 2007 թվական, էջ 125-126