Բացել գլխավոր ցանկը

Միխայիլ Ֆրունզե

խորհրդային կուսակցական, պետական և ռազմական գործիչ, ռազմական տեսաբան

Միխայիլ Վասիլևիչ Ֆրունզե (ռուս.՝ Михаи́л Васи́льевич Фру́нзе, կուսակցական ծածկանունը՝ Արսենի, Տրիֆոնիչ, փետրվարի 2, 1885(1885-02-02)[1][2], Բիշքեկ, Q12566173?, Semirechye Oblast, Turkestan General Governorate, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 31, 1925(1925-10-31)[3][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), խորհրդային կուսակցական, պետական և ռազմական գործիչ, ռազմական տեսաբան։

Միխայիլ Ֆրունզե
Frunze Mikhail 2.jpg
Ծնվել էփետրվարի 2, 1885(1885-02-02)[1][2]
ԾննդավայրԲիշքեկ, Q12566173?, Semirechye Oblast, Turkestan General Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 31, 1925(1925-10-31)[3][2] (40 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[3]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ՌԽՖՍՀ
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունռուս
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ
Մասնագիտությունդիվանագետ, զինծառայող և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀամառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ և դեսպան
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան և Հեղափոխական պատվո զենք
ԱնդամությունՀամառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե
Ստորագրություն
Mikhail Frunze Signature.svg
Mikhail Frunze Վիքիպահեստում

Կենսագրություն և գործունեությունԽմբագրել

Ծնվել է զինվորական բուժակի ընտանիքում (հայրը՝ մոլդավացի, մայրը՝ ռուս)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1904 թվականից։ Գիմնազիան ավարտելուց (1904) հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ և մտել է բոլշևիկյան կուսակցության շարքերը, դարձել պրոֆեսիոնալ հեղափոխական։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել և աքսորվել է Պետերբուրգից։ 1905 թվականին եղել է Իվանովո-Վոզնեսենսկի գործադուլի և բանվորական առաջին սովետի ղեկավարներից։ ՌԽԴԲԿ IV համագումարի (1906) պատգամավոր։ 1909-1910 թվականներին երկու անգամ ձերբակալվել է, դատապարտվել մահապատժի, որը փոխարինվել է (հասարակության և բանվորների բողոքով) սկզբում 10 տարվա տաժանակրությամբ, ապա ցմահ աքսորով՝ Սիբիր։

1915 թվականին փախել է աքսորից։ 1916 թվականին կուսակցությունն ուղարկել է գործող բանակ հեղափոխական աշխատանք տանելու։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Ֆրունզեն Մինսկում եղել է ժող. միլիցիայի պետ։ 1917 թվականի ապրիլին ղեկավարել է Արևմտյան ռազմաճակատի պատգամավորների համագումարը։ Նույն թվականի սեպտեմբերին ուղարկվել է քաղաք Շույա, ուր ընտրվել է Խորհրդի և կուսակցության գավառային կոմիտեի նախագահ։

1917 թվականի հոկտեմբերին Շույայի և Իվանովո-Վոզնեսենսկի բանվորների զինված ջոկատով մասնակցել է Մոսկվայի հոկտեմբերյան մարտերին։ 1918 թվականի գարնանն ու ամռանը եղել է միաժամանակ կուսակցության Իվանովո-Վոզնեսենսկի նահանգային կոմիտեի, գործկոմի, ժողտնտեսական խորհրդի նախագահ, նահանգի ռազմական կոմիսար, 1918 թվականի օգոստոսից՝ Յարոսլավլի օկրուգի զինկոմ, դեկտեմբերի 26-ին նշանակվել է Արևելյան ռազմաճակատի 4-րդ բանակի հրամանատար, ապա հաջողությամբ ղեկավարել է Արևելյան ռազմաճակատի բանակների Հարավային խմբի գործողությունները։ 1919 թվականի հուլիսից՝ Արևելյան ռազմաճակատի հրամանատար, օգոստոսի 15-ից 1920 թվականի սեպտեմբերի 10-ը՝ Թուրքմենստանյան ռազմաճակատի և 1920 թվականի սեպտեմբերի 27-ից՝ Հարավային ռազմաճակատի հրամանատար։

Ֆրունզեի հրամանատարությամբ կարմիր բանակի զորքերը ջախջախեցին Կոլչակի բանակախումբը, ազատագրեցին Հյուսիսային ու Միջին Ուրալը, այնուհետև ջախջախեցին սպիտակգվարդիականներին Հարավային Ուրալում, հակահեղափոխական ուժերը՝ Միջին Ասիայում, Վրանգելի զորքերին՝ Ղրիմում։

1920 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ուկրաինայի և Ղրիմի զինված ուժերի հրամանատար և Ուկրաինական ԽՍՀ ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ։ 1924 թվականի մարտից՝ ԽՍՀՄ Ռազմահեղափոխական խորհրդի նախագահի և ռազմածովային գործերի ժողկոմի տեղակալ, ապրիլից՝ միաժամանակ ԲԳԿԲ-ի Շտաբի և Ռազմական ակադեմիայի պետ, 1925 թվականի հունվարի 26-ից՝ ԽՍՀՄ Ռազմահեղափոխական խորհրդի նախագահ, ռազմական և ծովային գործերի ժողկոմ, ապա նաև ԽՍՀՄ Աշխատանքի և պաշտպանության խորհրդի անդամ։ 1918 թվականի հունվարից՝ Համառուսաստանյան բոլոր գումարումների կենտգործկոմի անդամ, ՌԿ(բ) կ ԿԿ անդամ 1921 թվականից, ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու՝ 1924 թվականից։

Միխայիլ Ֆրունզեն խոշոր ռազմական տեսաբան էր, հեղինակ խորհրդային ռազմական գիտության և սովետական բանակի շինարարության խնդիրների վերաբերյալ մի շարք աշխատությունների («Միասնական ռազմական ուսմունքը և Կարմիր բանակը», 1921, «Կարմիր բանակի ռազմաքաղաքական դաստիարակությունը», 1922, «Լենինը և Կարմիր բանակը», 1925, «Կադրային բանակը և միլիցիան», 1925 և այլն)։

Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2 շքանշանով և Հեղափոխական պատվո զենքով։ Թաղված է Կրեմլի Կարմիր հրապարակում։

ԵրկերԽմբագրել

  • Фрунзе М. В. О молодежи / Фрунзе М. В. — М.։ Мол. гвардия, 1937. — 118 с.։ портр.
  • Фрунзе М. В. Избранные произведения. — М.։ 1950.
  • Фрунзе М. В. Избранные произведения. Т. 1։ 1918—1925 гг. / Фрунзе М. В. — М.։ Воениздат, 1957. — 472 с.։ портр.
  • Фрунзе М. В. Избранные произведения. Т. 2։ 1921—1925 гг. / Фрунзе М. В. — М.։ Воениздат, 1957. — 498 с.։ ил.
  • Фрунзе М. В. Избранные произведения / Предисл. М. Гареева. — М.։ Воениздат, 1977. — 480 с.։ ил.
  • Фрунзе М. В. Неизвестное и забытое։ Публицистика, мемуары, документы и письма / Фрунзе М. В. — М.։ Наука, 1991. — 272 с.

ԳրականությունԽմբագրել

  • Сталин И. В. (1925-11-05)։ «Речь на похоронах Фрунзе, 3 ноября 1925 г»։ Правда (газета) № 253։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-10-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 10 
  • Троцкий Л. Д. (1925-11-13)։ «Памяти М. В. Фрунзе»։ Известия № 259։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-10-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 10 
  • Ворошилов К. Е. О молодежи / Ворошилов К. Е., Фрунзе М. В. — М.։ Партиздат, 1936. — 158 с.։ ил.
  • Попов Ф. Г. Жизнь замечательных большевиков։ В. В. Куйбышев, М. В. Фрунзе, В. П. Арцыбушев, Н. Е. Вилонов, А. А. Масленников, П. А. Вавилов, В. П. Мяги, Ф. И. Венцек, С. И. Дерябина, А. А. Буянов, О. Айведе, А. П. Галактионов / Попов Ф. Г., Машковцев Л. В. — Куйбышев։ Куйбышев. изд-во, 1938. — 78 с.
  • Борисов С. М. В. Фрунзе։ Краткий биографич. очерк / Борисов С. — М.։ Воениздат, 1938. — 138 с.։ ил., портр. То же. 1940. — 118 с.։ ил.
  • М. В. Фрунзе на фронтах гражданской войны։ сборник документов. — М.։ Воениздат, 1941. — 471 с.։ ил., портр.
  • Березов П. И. Михаил Васильевич Фрунзе ։ Краткий биограф. очерк / Березов Павел Иванович. — М.։ Моск. рабочий, 1947. — 110 с.։ портр.
  • Александров В. А. М. В. Фрунзе о физической подготовке воина / Александров В. А. // Теория и практика физ. культуры. — 1950. — Т. XIII. — Вып. 2. — С. 98-104.
  • Михаил Васильевич Фрунзе. Полководческая деятельность. / сб. ст. — М., 1951
  • Вигилянский Н. Д. Повесть о Фрунзе / [Илл.։ Б. В. Преображенский]. — М.։ Сов. писатель, 1957. — 191 с.։ ил.
  • М. В. Фрунзе։ Жизнь и деятельность / Под общ. ред. Ф. Н. Петрова. — М.։ Госполитиздат, 1962. — 350 с.։ ил., портр.
  • Дьеркеи Е. Рядом с Фрунзе / Авториз. пер. с венгер. Ю. Шишмонина. — М.։ Воениздат, 1963. — 108 с.։ ил.
  • Архангельский Вл. Фрунзе / Архангельский Вл. — М.։ Мол. гвардия, 1970. — 509 с.։ ил.
  • О комсомоле и молодежи։ Сборник / В. И. Ленин. М. И. Калинин. С. М. Киров. Н. К. Крупская. В. В. Куйбышев. А. В. Луначарский. Г. К. Орджоникидзе. М. В. Фрунзе. К. Е. Ворошилов. — М.։ Мол. гвардия, 1970. — 447 с.
  • Алдан-Семенов А. И. Гроза над Россией։ Повесть о Михаиле Фрунзе / Андрей Алдан-Семенов; [Худож. А. А. Борисов]. — М.։ Политиздат, 1980. (Пламенные революционеры). — 414 с.։ Цв. ил. То же. 1984.
  • О Михаиле Фрунзе։ Воспоминания, статьи современников. — М.։ Политиздат, 1985. — 287 с.
  • Ильичев Я. И. Турецкий караван։ Роман։ [О М. В. Фрунзе] / Яков Ильичев; [Худож. Ю. М. Шабанов]. — Л.։ Лениздат, 1987. — 510 с.։ ил.
  • Тополянский В. Д. Гибель Фрунзе // Вопросы истории. — 1993. № 6.
  • Политические партии России. Конец XIX — начало XX века. — М., 1996.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brockhaus Enzyklopädie
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Фрунзе Михаил Васильевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։