Ռուբեն Սահակյան (թուրքագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Սահակյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Գարեգինի Սահակյան (1929[1] - 1998[1]), հայ պատմաբան-արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր։
Ռուբեն Սահակյան | |
---|---|
Ծնվել է | 1929[1] |
Մահացել է | 1998[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան և արևելագետ |
Գործունեության ոլորտ | Թուրքիայի պատմություն և Հայկական հարց |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Գործունեություն
խմբագրելԱշխատությունները հիմնականում նվիրված են նորագույն ժամանակաշրջանի Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականությանը, հայկական հարցի պատմությանն ու պատմագրությանը, հայերի ցեղասպանության մասին թուրք, անգլիացի, ֆրանսիացի հեղինակների աշխատությունների քննադատական վերլուծությանը։
«Ֆրանսթուրքական հարաբերությունները և Կիլիկիան 1918-1923 թթ.» (1986, ռուս.) աշխատության մեջ արխիվային նորահայտ փաստաթղթերի և օտարալեզու աղբյուրների հիման վրա ցույց է տվել Կիլիկիայի դերը ֆրանս-թուրքական հարաբերություններում, հայերի կացությունն այնտեղ 1919-1922 թվականներին, մասնավորապես լուսաբանել է Հաճընի, Զեյթունի, Այնթապի ինքնապաշտպանությունները։ Քննադատել է Ֆրանսիայի վարած քաղաքականությունը հայ բնակչության նկատմամբ։
Ռուբեն Սահակյանը մասնակցել է «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» (1966, ոուս., 1991, հայերեն) և «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», (1972) ժողովածուների կազմմանը։
Երկեր
խմբագրել- Սովետա-թուրքական հարաբերությունների պատմության հակագիտական լուսաբանումը ժամանակակից թուրք պատմագրության մեջ, Ե., 1964։
- Թուրք-ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919-1921 թթ., Ե., 1970, - http://www.historyofarmenia.am/images/menus/381/TurqFransiakanHaraberutyunner@evKilikian.pdf
- Ցեղասպանության պատմությունից, Ե., 1990։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.