Ալեքսանդր Բեկզադյան
Ալեքսանդր Հարությունի (Արտեմի) Բեկզադյան (սեպտեմբերի 15 (27), 1879[1][2], Շուշի, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 1, 1938[3] կամ օգոստոսի 10, 1939[1][2], Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հեղափոխական գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր (1913)[4]։ 1920 թվականի նոյեմբերից նշանակվել է ՀԽՍՀ արտաքին գործերի ժողկոմ, 1926-1930 թվականներին եղել է Անդրֆեդերացիայի Ժողկոմխորհի նախագահի տեղակալ և առևտրի ժողկոմ։ 1930-1934 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպանն էր Նորվեգիայում, իսկ 1934-1937 թվականներին՝ Հունգարիայում։ ՌՍԴԲԿ անդամ (1903 թվականից)։
Ալեքսանդր Բեկզադյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15 (27), 1879[1][2] |
Ծննդավայր | Շուշի, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 1, 1938[3] (58 տարեկան) կամ օգոստոսի 10, 1939[1][2] (59 տարեկան) |
Մահվան վայր | Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան, Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ (1902)[1] և Ցյուրիխի համալսարան (1911)[1] |
Գիտական աստիճան | իրավունքի դոկտոր[1] (1913) |
Մասնագիտություն | հեղափոխական, քաղաքական գործիչ և դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of the Soviet Union to Hungary? |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
Alexander Bekzadyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Բեկզադյանը ծնվել է 1879 թվականի սեպտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը։ 1900-1902 թվականներին սովորել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1911 թվականին ավարտել է Ցյուրիխի համալսարանի հասարակաքաղաքական ֆակուլտետը[5]։ Գործուն մասնակցություն է ունեցել ՌՍԴԲԿ արտասահմանյան կազմակերպությունների աշխատանքներին, սերտ կապ պահպանել 2-րդ ինտերնացիոնալի գործիչների, Եվրոպայի կուսակցությունների հետ։ 1914 թվականին աշխատել է Բաքվում, ապա՝ Հյուսիսային Կովկասում։ 1920 թվականին եղել է Հայաստանը խորհրդային հռչակող հեղկոմի անդամ, առաջին կառավարության արտգործժողկոմ։ 1920 թվականի դեկտեմբերին և 1921 թվականի հունվարին Թուրքիայի կառավարությանը նոտաներ է հղել՝ պահանջելով դադարեցնել գրավված հայկական տարածքներում հայ բնակչության նկատմամբ գազանությունները, առաջարկել բանակցություններ սկսել Կարսի մարզը և Ալեքսանդրապոլը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու համար։ Սակայն թուրքական կողմը պահանջել է արգելել Բեկզադյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության մասնակցությունը 1921 թվականի փետրվար-մարտին Մոսկվայի բանակցություններին՝ պատճառաբանելով Հայաստանում սկսված հակախորհրդային զինված ապստամբությունը[6]։ Հետագա տարիներին կատարել է դիվանագիտական աշխատանք։
Ստալինիզմի զոհ է։ Անհիմն բռնադատվել է, գնդակահարվել, հետմահու արդարացվել։ Մահացել է 1939 թվականի օգոստոսի 10-ին[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 224.
- ↑ 3,0 3,1 3,2 Бекзадян Александр Артемьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Натура, Александр Иванович; Маховская, Анастасия Андреевна (2017 թ․ հուլիսի 14). «Социально-психологический портрет личности преступника, совершающего незаконное лишение свободы». Теория и практика общественного развития (7): 68–71. doi:10.24158/tipor.2017.7.14. ISSN 1815-4964.
- ↑ Мотохару, Томохиро (2014). «Т. В. Бернюкевич. Буддизм в российской философской культуре: "Чужое" и "свое" , Москва, Книжный дом "Либроком", 2009, 160 стр». Japanese Slavic and East European Studies. 35 (0): 129–133. doi:10.5823/jsees.35.0_129. ISSN 0389-1186.
- ↑ «Конкретные вопросы, изложение мнении по которым представляло бы особый интерес для комиссии». dx.doi.org. 2003 թ․ մարտի 15. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Golubinsky, Aleksey (2016). «Site of the Russian State Archive of Ancient Acts (Moscow)». ISTORIYA. 7 (7). doi:10.18254/s0001751-5-1. ISSN 2079-8784.
Գրականություն
խմբագրելԿարապետյան Հ․ Ն․, Մեծ պայքարի մարդիկ, Ե․, 1967։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բեկզադյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բեկզադյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 379)։ |