Ասքանազ Մռավյան
հայ խմբագիր, քաղաքական գործիչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ասքանազ Մռավյան (դեկտեմբերի 21 1885 (հունվարի 2 1886), Գանձակ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 23, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), կուսակցական և պետական գործիչ։
Ասքանազ Մռավյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 21 1885 (հունվարի 2 1886) |
Ծննդավայր | Գանձակ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1929 (43 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Բեխտերևի անվան հոգենյարդաբանական գիտահետազոտական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, խմբագիր և պետական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | կրթության նախարար |
Կուսակցություն | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ) և ԽՄԿԿ |
![]() |
Կենսագրություն խմբագրել
1915 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի հոգենևրոլոգիական ինստիտուտը։ 1915-1917 թվականներին եղել է բոլշևիկյան «Պայքար» թերթի խմբագիրը։ 1917 թվականին խմբագրել է «Բանվորի կռիվ» թերթը։ 1920 թվականի նոյեմբերին եղել է ՀՍԽՀ հեղկոմի կազմում, 1921-1923 թվականներին եղել է ՀՍԽՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար, որի առաջին տարում հանդիսացել է Կարսի պայմանագրի ստորագրողներից մեկը։ 1923-1929 թվականներին եղել է լուսավորության ժողկոմ և ՀՍԽՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ, միաժամանակ եղել է «Սովետական հայաստան» թերթի խմբագիրը[2]։ Եղել է ԽՍՀՄ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ։
Գրականություն խմբագրել
- Ասքանազ Մռավյան։ Կյանքի և գործունեության համառոտ ուրվագիծ։ Արզումանյան, Մակիչ Վահանի, Ղուկասյան, Գ., Երևան։ Հայպետհրատ, 1955[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Մռավյանի անվան դպրոցի տեղում հյուրանոց է կառուցվել. «Փաստ»
- ↑ Ասքանազ Մռավյան - Հոդվածներ և ճառեր (1913-1929) (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-20-ին։ Վերցված է 2018-12-21
- ↑ Արզումանյան Մակիչ Վահանի (1955)։ Ղուկասյան Գ, ed.։ Ասքանազ Մռավյան։ Կյանքի և գործունեության համառոտ ուրվագիծ։ Երևան: Հայպետհրատ