ՄաքԴոնալդս

արագ սննդի կետ

«ՄաքԴոնալդս» կորպորացիա (անգլ.՝ McDonald's Corporation), արագ սննդի կետերի ամերիկյան անդրազգային կորպորացիա։ Հանդիսանում է արագ սննդի համաշխարհային ամենամեծ ցանցը։ Օրական սպասարկում է 64 միլիոն հաճախորդի։ «ՄաքԴոնալդսի» գլխամասը գտնվում է Չիկագո քաղաքում, որը պաշտոնապես ստեղծվել է 1955 թվականին՝ գործարար Ռեյ Քրոքի կողմից։ Վերջինս ձեռք էր բերել փոքր համբուրգերային բիստրոների ցանց, որը պատկանում էր եղբայրներ՝ Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդներին։

ՄաքԴոնալդս
Изображение логотипа
McDonalds Golden Arches.jpg
Տեսակարագ սննդի ռեստորանների ցանց, բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, Ապրանքային նշան և հանրային ընկերություն
Անվանված էՄաքԴոնալդ եղբայրներ
Հիմնադրված էմայիսի 15, 1940
ՀիմնադիրRichard McDonald?, Maurice McDonald? և Ռեյ Կրոկ
ՎայրՉիկագո[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[2]
ՏնօրենChris Kempczinski?
Արդյունաբերությունquick service restaurant sector?, հասարակական սնունդ, accommodation and food service activities?[3] և food and tobacco industry?[3]
Ընդհանուր ակտիվներ52,6 մլրդ $ (2020)[4]
Հասույթ19,2 մլրդ $ (2020)[4]
Աշխատողների թիվ200 000 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[5]
ՍտորաբաժանումներMcCafé[1]
ՍեփականատերThe Vanguard Group[6], BlackRock[6] և State Street Corporation[6]
Կայքmcdonalds.com(անգլ.)
ԲորսաNYSEMCD[7] և Տոկիոյի ֆոնդային բորսա
Commons-logo.svg McDonald's Վիքիպահեստում

Ստեղծման պատմությունըԽմբագրել

 
1953 թվականին բացված հին ՄաքԴոնալդս Կալիֆորնիա նահանգում։

ՄաքԴոնալդսը աշխարհի համբուրգերների ամենամեծ ռեստորանային ցանցն է։ Այն օրական ընդունում է 68 միլիոն հաճախորդ աշխարհի 119 երկրներից։ Փաստացիորեն հիմնադրվել է 1940 թվականին, երբ Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդները Սան Բերնարդինո քաղաքում (33°56′50″ հս․. լ. 118°07′06″ ամ. ե.HGЯO) բացեցին արագ սննդի կետ։ Ավելի ուշ՝ 1948 թվականին նրանց է միանում գործարար Ռեյ Քրոքը, ով էլ հենց հիմնում է առաջին համբուրգերի ռեստորանը՝ Սան Բերնարդինոյում։ Հետագայում ճաշացանկը համալրվում է նոր ուտեստներով։ Դրանցից էին չիզբուրգերները, ֆրանսիական ֆրիները, տապակած ճուտը, ըմպելիքները, կաթնային շեյքերը, զանազան աղցաններն ու ձկնեղենը և այլ մթերքներ։

Որպես անվանում «ՄաքԴոնալդս»-ը Ամերիկյան առևտրի շուկայում առաջին անգամ հայտնվել է 1961 թվականի մայիսի 6-ին։ Նույն տարվա սեպտեմբերի 13-ին ստեղծվեց նաև տարբերանշանը՝ լատիներեն «M»-տառի գծապատկերով և 1968 թվականի 18-ին այն դարձավ ոսկեձույլ կամարիկ։ Առաջին ֆրենչայզային ռեստորանը բաց է անում Ռեյ Քրոքը Իլինոյսում։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Հիմնադիր Ռեյ Քրոքը ստեղծել է հատուկ հիմնադրամ։ Այն աջակցում է ալկոհալից կախյալ հիվանդների, շաքարախտի պայքարի և բուժման միջոցներ ձեռք բերելու գործում։ Այն կից է գործում Դորդմունդի բժշկական համալսարանին։
  • ՄաքԴոնալդսի ռեստորաններ օրական այցելում է 68 միլիոն մարդ, դա ավելի մեծ թիվ է կազմում քան Մեծ Բրիտանիայի բնակչությունը։
  • Համարվում է աշխարհում խաղալիքների արտադրության ամենամեծ տարածող կազմակերպությունը։
  • Անգլիայի թագուհին ունի սեփական ՄաքԴոնալդս իր Բուքինգհեմյան պալատ մոտ։
  • Տարեկան ավելի քան 80 000 ուսանող է ավարտում ՄաքԴոնալդսի Համբուրգեր համալսարանը՝ Համբուրգերոլոգ մասնագիտությամբ բակալավրի աստիճանով։
  • ՄաքԴոնալդսի ռեստորանը մեկ վայրկյանում վաճառում է 75 համբուրգեր։
  • Ամեն 8 ամերիկացուց մեկը իր կյանքի ընթացքում աշխատել է ՄաքԴոնալդսում։
  • Ամեն տարվա հոկտեմբերի 16-ին ՄաքԴոնալդսի դեմ բողոքի ակցիա է իրականացվում Անգլիայի Գրինփիսի (London Greenpeace) կողմից։
  • Երկրի բնակչության 50%-ը դեմ է ՄաքԴոնալդսի աշխատանքին և գոյությանը, իսկ մյուս 50%-ը հաճելիորոն համաձայն է համբուրգերների գոյությանը։

ԱշխարհագրությունԽմբագրել

«ՄաքԴոնալդսը» մասնաճյուղեր ունի հետևյալ պետություններում՝

Արտաքին հղումներԽմբագրել

  1. 1,0 1,1 https://corporate.mcdonalds.com/content/dam/gwscorp/investor-relations-content/annual-reports/McDonalds_2018_Annual_Report.pdf#MCD-12312018X10K_HTM_S4AFAC6B6965E59589F3C2FF73A6DB7FE
  2. Global Research Identifier Database — 2015.
  3. 3,0 3,1 20th Century Press Archives — 1908.
  4. 4,0 4,1 McDonalds Annual Report 2020
  5. https://corporate.mcdonalds.com/content/dam/gwscorp/assets/investors/2020%20Annual%20Report.pdf
  6. 6,0 6,1 6,2 http://d18rn0p25nwr6d.cloudfront.net/CIK-0000063908/1b6a8bd6-b1ee-4158-9d93-98575dbf1296.pdf
  7. Polygon.io