Բուքինգհեմյան պալատ (անգլ.՝ Buckingham Palace), թագավորական ընտանիքի լոնդոնյան նստավայրը[1]։ Այն տեղակայված է Վեստմինստերում և միշտ գտնվում է պետական միջոցառումների և արքունական հյուրընկալությունների կենտրոնում։

Տեսարժանություն
Բուքինգհեմյան պալատ
Buckingham Palace
Վիկտորիայի զբոսայգին և Սենտ Ջեյմսի պարկը Բուքինգհեմյան պալատի դիմաց
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԼոնդոն
🌐royal.uk/royal-residences-buckingham-palace և rct.uk/visit/the-queens-gallery-buckingham-palace(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
Բուքինգհեմյան պալատի արևմտյան մասը

Պալատը ի սկզբանե կոչվել է Բուքինգհեմյան պալատ։ Հիմնվել է 1703 թվականին, եղել է քաղաք-պալատ, պատկանել է Բուքինգհեմի դուքսին և գրեթե 150 տարի եղել է մասնավոր սեփականություն։ 1761 թվականին Գևորգ 3-րդ թագավորը ձեռք բերելով այն դարձնում է Թագուհի Շառլոտի մասնավոր նստավայրը («Թագուհու տունը»)։

19-րդ դարի ընթացքում պալատը ավելի են մեծացնում՝ գլխավորապես ճարտարապետներ Ջոհն Նաշը և Էդվարդ Բլորը։ Կենտրոնական բակի շուրջը նրանք ավելացնում են երեք թև։ Այն վերջնականապես դառնում է Բրիտանական միապետների գլխավոր նստավայր 1837 թվականին՝ թագուհի Վիկտորիայի օրոք։ Վերջնական ամենամեծ կառուցվածքային լրացումները կատարվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ այդ թվում նաև արևելյան ճակատի կառուցումը, որտեղ գտնվում է այն պատշգամբը, որտեղ սովորաբար ամբոխին է ողջունում թագավորական ընտանիքը։ Իսկ Համաշխարհային Երկրորդ Պատերազմի ընթացքում գերմանական ռմբակոծությունների պատճառով ավերվել է պալատի մատուռը։ Այդ մասում այնուհետև կառուցվել է թագուհու պատկերասրահը, որտեղ պետք է ներկայացվեին թագավորական ընտանիքին պատկանող արվեստի հավաքածուները։ Բացումը տեղի է ունեցել 1962 թվականին։

19-րդ դարում կատարված ներքին հարդարանքից որոշ բաներ պահպանվել են։ Այդ ժամանակ Սըր Չառլզ Լոնգի խորհրդով լայնորեն կիրառվել են վառ գույների մարմարիոն, կապույտ և վարդագույն քարեր։ Թագավոր Էդվարդ 7-րդի հսկողությամբ կատարվեց մասնակի վերաձևավորում Բել Էպոկյան բաց դեղնագույն և ոսկեգույն ուրվագծով։ Մի շարք փոքր ընդունարաններ համալրվեցին չինական թագավորական ոճի կահույքով, որոնք բերվել էին Բրայթոնի և Կարլտոնի պալատի թագավորական տաղավարից։

Ամեն տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պալատի պետական սենյակները բաց են լինում հասարակության առաջ։

Վիկտորիա թագուհի

Պատմություն խմբագրել

Տեղանք խմբագրել

Միջին դարերում պալատի տեղանքը Էբուրիի (Ebury) տոհմական կալվածքի մաս էր կազմում։ Ճահճային հողը ջրվում է Թայբըրն գետի հաշվին. այն այժմ էլ հոսում է բակի ստորին հատվածով և պալատի հարավային թևով[2]։ Տեղանքի սեփականատերերը մի քանի անգամ փոխվել են։ Այն պատկանել է Էդվարդ Խոստովանահորը (Edward the Confessor) և իր կողակից Վեսեքսի թագուհի Էդիթին, այնուհետև նորմանդական նվաճումից հետո՝ Ուիլյամ Նվաճողին ( William the Conqueror)։ Ուիլյամը այն հանձնում է Ջեֆրի դե Մանդեվիլին, վերջինս էլ այն կտակում է Վեստմինստերյան աբբայության վանականներին[3]։

1531 թվականին թագավոր Հենրի 8-րդը Էտոն քոլեջից ձեռք է բերում Սուրբ Ջեյմսի հիվանդանոցը, 1536 թվականին Վեստմինստերյան աբբայությունից՝ Էբուրիի կալվածքը[4][5]։ 500 տարի անց այս տարածքը նորից պատկանում է թագավորական ընտանիքին[6]։

Շատերն են այն վարձակալել թագավորական կալվածատերերից, իսկ տարածքի սեփականության հարցը 17-րդ դարի ընթացքում եղել է կատաղած շահարկումների կիզակետում։ Իսկ այդ ընթացքում Այ Քրոս գյուղը անկման եզրին էր գտնվում, իսկ տարածքը անպետկության էր մատնվել[7]։ Ջեյմս Առաջինը գումարի կարիք ունենալով Քրաուն սեփականությունը վաճառում է, սակայն իրեն է պահում մի հատված, որտեղ 4 ակրի վրա հիմնում է թթենու այգի՝ մետաքսի արտադրության համար[8]։ Ի վերջո, 17-րդ դարի վերջին այդ սեփականությունը ժառանգվում է Մարի Դավիսին՝ մեծահարուստ Սըր Հյու Ոդլիի կողմից[9]։

Տեղանքում հիմնած առաջին տներ խմբագրել

Գորինգների տունը խմբագրել

Հավանաբար առաջին շենքը վեր է խոյացել 1624 թվականին, որը պատկանում էր Սըր Ուիլյամ Բլեյկին[10]։ Տան իրավահաջորդը Լորդ Գորինգն էր, ով ավելի մեծացրեց տունը, ինչպես նաև այգին, որը այնուհետև հայտնի դարձավ որպես Գորինգի Մեծ Այգի ( Goring Great Garden)[11][12] Սակայն նրան չհաջողվեց ձեռք բերել թթենու այգին։

Արլինգտոնների տունը խմբագրել

Անշրջահայաց Գորինգը թերանում էր իր վարձավճարները վճարելու հարցում[13]։ Արլինգտոնի առաջին կոմսը՝ Հենրի Բենեթը ձեռք է բերում առանձնատունը և զբաղեցնում է այն մինչև 1674 թվականը, երբ այն վառվում է[12]։ Հաջորդ տարում վեր է խոյանում Արլինգտոն Տունը, իսկ տան սեփականության իրավունքը գնվում է 1702 թվականին[12]։

Բուքինգհեմյան պալատ խմբագրել

Այն տունը, որը հանդիսանում է այժմյան պալատի ճարտարապետական հիմքը, կառուցվել է 1703 թվականին Բուքինգհեմի առաջին դուքսի պատվերով՝ Ուիլյամ Ուինդի նախագծի հիման վրա։ Սըր Չառլզ Շեֆֆիլդը պալատը վերջնականապես վաճառում է Ջորջ 3-րդին 21,000 ֆունտ ստերլինգով (2,740,000 ֆունտ ստերլինգ՝ 2014 թվականի գումարով) 1761 թվականին[14][15]։ (£Կաղապար:Inflation as of 2024).Կաղապար:Inflation-fn

 
Բուքինգհեմյան պալատը 1837 թ-ին։

Թագուհու տնից մինչև պալատ խմբագրել

Այն ի սկզբանե կառուցվել էր առանձնատան նպատակներով, մասնավորապես թագուհի Շառլոտի համար և հայտնի էր "Թագուհու Տուն" անվամբ։ Նրա 15 երեխաներից 14-ը ծնվել են այս տանը։ Կառույցի վերամոդելավորումը սկսվել է իրականացվել 1762 թվականին[16]։ 1820 թվականին գահ բարձրանալուց հետո Ջորջ 4-րդը շարունակում է վերանորոգումը՝ մտածելով այն դարձնել փոքրիկ, հարմարավետ տուն։ Մինչ աշխատանքները ընթացքի մեջ էին, 1826 թվականին թագավորը որոշում է տունը ձևափոխել պալատի[17]։ Կահույքի մի մասը բերվել է Կարլտոն Տնից, իսկ մյուս մասը գնվել է Ֆրանսիայում՝ ֆրանսիական հեղափոխությունից հետո[18]։ Թագավորի նախընտրությամբ պալատի արտաքին տեսքը նախագծվել է ֆրանսիական նեո-դասական ոճով։ Արդեն 1829 թվականին վերանորոգման ծախսերը աճեցին, իսկ ճարտարապետը փոխվեց։ Ջորջ 4-րդի մահից հետո նրա եղբայր Ուիլյամ 4-րդը վարձեց ճարտարապետ Էդվարդ Բլորին՝ աշխատանքը ավարտին հասցնելու համար[19][20]։ 1834 թվականին այրվելու պատճառով Պառլամենտի շենքի ավերումից հետո Ուիլյամը մտածում է նոր վերանորոգվող կառույցը դարձնել Պառլամենտի նոր շենք[21]։

 
Բուքինգհեմյան պալատը 1701 թ-ին։

Միապետի տունը խմբագրել

Բուքինգհեմյան պալատը վերջնականապես դարձավ թագավորական նստավայր 1837 թվականին, թագուհի Վիկտորիայի օրոք։ Վերջինս առաջին միապետն էր, որ բնակություն հաստատեց այդտեղ, քանի որ նրա նախորդը՝ Ուիլյամ 4-րդը մահացավ նախքան պալատի վերակառուցումը ավարտին կհասներ[22][23]։ 1840 թվականին տեղի ունեցած ամուսնությունից հետո թագուհու ամուսինը՝ արքայազն Ալբերտը իր վրա ստանձնեց պալատի բոլոր կենցաղային հարցերը և պալատի վերանորոգման ընթացքում ծագած բոլոր թերությունների վերացումը։ Խնդիրները լուծվեցին մինչև 1840 թվականը։ Այնուամենայնիվ վերանորոգողների կարիք զգացվեց մեկ տասնամյակ հետո։ Արդեն 1847 թվականին զույգը գտավ, որ պալատը չափազանց փոքր է արքունական կյանքի և իրենց մեծացող ընտանիքի համար, և հետևաբար նոր թև նախագծվեց[24][25]։ .Նախքան արքայազն Ալբերտի մահը, պալատում կազմակերպվում էին զվարճանքներ[26]։ Այստեղ երաժշտական ելույթներ են ունեցել կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնը, Յոհան Ստրաուս 2-րդը և այլք[27][28]։ Վիկտորիայի թագավորության ընթացքում Բուքինգհեմյան պալատում հաճախ կազմակերպվում էին ճոխ պարահանդեսներ։ Այրիանալով 1861 թվականին վշտահար թագուհի Վիկտորիան հեռացավ հասարակական կյանքից և փակվեց Ուինսդոր, Բալմորալ ամրոցներում, այնուհետև Օսբորների Տանը։ Բուքինգհեմյան պալատը երկար տարիներ չէր օգտագործվում։ Սակայն վերջիվերջո հասարակության կարծիքը թագուհուն ստիպեց վերադառնալ Լոնդոն, սակայն նա նախընտրում էր մեկ այլ վայրում բնակվել։

 
Բուքինգհեմյան պալատի հատակագիծը

Ներքին հարդարանք խմբագրել

Պալատը ունի 24 մետր բարձրություն, ընդհանուր մակերեսը կազմում է 77,000 մ./ք.[29] Պալատի հիմնական սենյակները գտնվում են առաջին հարկում։ Այս գեղազարդ սենյակների կենտրոնում է գտնվում Երաժշտության սենյակը։ Երաժշտության սենյակի կողքին են գտնվում Կապույտ և Սպիտակ նկարչության սենյակները։ Այս բոլոր սենյակների կենտրոնում է գտնվում պատկերասրահը, որը միմյանց է միացնում հանդիսավորության սենյակները։ Այն ունի 50 մետր երկարություն և շատ լուսավոր է[30]։ Պատկերասրահում կան մի շարք նկարներ, այդ թվում նաև Ռեմբրանդի, վան Դիկի, Ռուբենսի և Վերմերի նկարներից[31][32]։ Պատկերասրահից դուրս եկող սենյակներն են Գահի սենյակը, Կանաչ նկարչության սենյակը։

Կանաչ նկարչության սենյակը ծառայում է նախասենյակ Գահի սենյակի համար, և Պահակախմբի սենյակից դեպի գահը տանող ուղիի մասն է կազմում[30]։ Պահակախմբի սենյակում է գտնվում թագուհի Վիկտորիայի և արքայազն Ալբերտի մարմարե արձանները։ Այս սենյակները օգտագործվում են արարողությունների ընթացքում և բաց են լինում հասարակության համար յուրաքանչյուր ամառ։

Հանդիսությունների սենյակների ներքևում է գտնվում այսպես կոչված կիսահանդիսությունների սենյակները։ Սենյակները բացվում են Մարմարե սրահից և օգտագործվում են ավելի քիչ ֆորմալ հանդիսությունների ժամանակ՝ լանչ կամ մասնավոր ընդունելություններ։ Որոշ սենյակներ մասնավորապես նախագծված և կահավորված են հատուկ հյուրերի համար[33]։ Այս սենյակների կենտրոնում է գտնվում Ողջույնի սենյակը, որտեղով անցնում են հազարավոր հյուրեր՝ գնալով Թագուհու պարտեզ։ Թագուհին Հյուսիսային թևում գտնվող առանձին սենյակներ է օգտագործում։

1847-1850 թվականներին, երբ կառուցվում էր նոր արևելյան թևը, Բրայթոնի Տաղավարից ներկրվեց նոր կահույք և պարագաներ, որի արդյունքում այս թևի սենյակները ունեն հստակ արևելյան մթնոլորտ։ Այս թևի կենտրոնում է գտնվում այն հայտնի պատշգամբը, որի ապակե դռների ետևում է գտնվում Կենտրոնական սենյակը։ Այս սենյակը նախագծված է չինական ոճով թագուհի Մերիի օրոք։ Արևելյան թևի գլխավոր սենյակների երկարությամբ է ձգվում մեծ պատկերասրահը (Գլխավոր միջանցք)[34]։

Այն ունի հայելիապատ դռներ և պատեր։ Այս պատկերասրահի երկու ծայրերում են գտնվում Չինական Լանչի սենյակը և Դեղին նկարչության սենյակը։

Օտարերկրացի պետական գործիչների պատվին սովորաբար հանդիսություններ են կազմակերպվում Բուքինգհեմյան պալատում, որոնց համար հատկացված են հատուկ սենյակներ՝ Բելգիական հատուկ սենյակ։ Սենյակները իրենց անունը ստացել են արքայազն Ալբերտի հորեղբայր Բելգիայի առաջին թագավոր Լեոպոլդ 1-ի պատվին։

Արքունական արարողություններ խմբագրել

Արքունական զգեստներ խմբագրել

Նախկինում տղամարդիկ, որոնք չէին կրում զինվորական համազգեստ, կրում էին 18-րդ դարի ոճով կարված մինչև ծնկները հասնող տաբատներ (բրիջներ)։ Կանայք որպես երեկոյան զգեստ կրում էին նեղ կորտեժներ և տիարաներ կամ փետուրներ՝ մազերի մեջ։

Պաշտոնական «դրես կոդը» աստիճանաբար մեղմանում էր։ Այժմ պաշտոնական «դրես կոդ» գոյություն չունի[35]։

Դեբյուտանտներին ներկայացնելու արարողություն խմբագրել

Ազնվազարմ աղջիկները թագուհուն ներկայացվում էին Գահի սենյակում։ Այս աղջիկներին կոչում էին դեբյուտանտներ։ Նրանք կրում էին արքունական զգեստներ, իսկ մազերին փակցնում էին ջայլամի երեք փետուր։ Նրանք ներս էին մտնում, խոնարհվում էին, բեմադրված հետընթաց քայլ էին կատարում, նորից խոնարհվում էին։ 1958 թվականին թագուհին վերացրեց նման երեկույթները, որոնց փոխարինելու եկավ Զբոսայգու երեկույթները[36][37]։ Այժմ այս սենյակը օգտագործվում է միայն թագուհուն ուղղված պաշտոնական դիմումների համար։

Ինվեստիտուրա խմբագրել

Ինվեստիտուրան, որը իրենից ներկայացնում է ասպետի և այլ կոչումների շնորհելու արարողություն, տեղի է ունենում Պարահանդեսային սրահում, որը կառուցվել է 1854 թվականին։ Այս սրահը ամենամեծ սենյակն է պալատում։ Ինվեստիտուրայի ընթացքում թագուհին կանգնում է ամբիոնի վրա, կրելով գմբեթավոր թավշյա հովանոց։ Երաժշտության սրահում նվագում է զինվորական երաժշտական խումբը, իսկ մրցանակակիրները հերթով քայլով մոտենում են թագուհուն և ստանում իրենց պարգևը[38]։

Պետական խնջույքներ խմբագրել

Պետական խնջույքները նույնպես տեղի են ունենում Պարահանդեսային սրահում։ Պաշտոնական ընթրիքները մատուցվում են պաշտոնական այցի առաջին օրը[38] Նման խնջույքներին ներկա են լինում 150 անձինք՝ պաշտոնական զգեստներով։ Ամենամեծ, ամենապաշտոնական ընդունելությունը տեղի է ունենում ամեն տարի նոյեմբերին. թագուհին խնջույք է կազմակերպում Լոնդոնում գտնվող օտարերկրյա դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչների համար[39]։

Այլ արարողակարգեր խմբագրել

Ավելի փոքր արարողությունները, ինչպիսին է օրինակ նոր դեսպանի ընդունելությունը, տեղի են ունենում "1844 սենյակում"։ Թագուհին նաև լանչ երեկույթներ է ունենում այս սենյակում։ Ավելի մեծ լանչ երեկույթները տեղի են ունենում Երաժշտության սենյակում կամ Պետական ընթրիքների սենյակում։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո քրիստոնեական արարողությունները երբեմն իրականացվում են Երաժշտության սենյակում։ Թագուհու առաջին երեք երեխաները կնքվել են այստեղ[40]։

Այգին, Թագավորական Ախոռը և Մոլը խմբագրել

Թագավորական այգին համարվում է Լոնդոնի ամենամեծ սեփական այգին[41]։ Թագուհու ամենամյա ամառային երեկույթները տեղի են ունենում այս այգում։ Այգին զբաղեցնում է 40 ակր(14 հեկտար) տարածք, ունի ուղղաթիռի համար կայանատեղի, գետ և թենիսի դաշտ[35]։ Պալատին կից գտնվում է թագավորական ախոռը, որտեղ գտնվում են արքունական կառքերը, որոնց թվում է Ոսկյա ծածկակառքը։ Ռոկոկո ոճով նախագծված այս կառքի դիզայնը պատկանում է Սըր Ուիլյամ Չեմբըրին (1760Մոլը նախագծվել է Սըր Աստոն Ուեբբի կողմից և ավարտին է հասցվել 1911 թվականին։ Այն ձգվում է "Ադմիրալտի" կամարից Սուրբ Ջեյմսի այգով մինչև Վիկտորիա հուշարձանը։

21-րդ դար. Հասարակության մուտքը Բուքինգհեմյան պալատ խմբագրել

Ամեն տարի մոտավորապես 50.000 հյուրեր այցելում են այգու երեկույթներին, ընդունելություններին, հանդիսություններին և բանկետներին։ Միջոցառումները սովորաբար կազմակերպվում են ամռանը, հուլիսին։ Պահակախմբի փոխվելու արարողությունը տեղի է ունենում պալատի դիմաց, ինչը զգոսաշրջիկներին գրավում է։ Ի տարբերություն պալատի, պատկերասրահը միշտ բաց է զբոսաշրջիկների և այցելուների համար Պալատի հանդիսությունների սենյակները բաց են հանրությանը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Այսպիսով, Բուքինգհեմյան պալատը համարվում է Բրիտանական արքունիքի խորհրդանիշը և տունը։

Ֆիլմերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. By tradition, the British Royal Court is still officially resident at St. James's Palace, which means that, while foreign ambassadors assuming their new position are received by the British sovereign at Buckingham Palace, they are accredited to the "Court of St. James's Palace". This anomaly continues for the sake of tradition as Buckingham Palace is to all intents and purposes the official residence. See History of St James's Palace (Official website of the British Monarchy).
  2. Goring, P.15
  3. The topography of the site and its ownership are dealt with in Wright, chapters 1–4
  4. Goring, p.28
  5. Goring, p.18
  6. The Acquisition of the Estate Արխիվացված 2009-12-13 Wayback Machine, Survey of London: volume 39: The Grosvenor Estate in Mayfair, Part 1 (General History) (1977), pp. 1–5. Retrieved 3 February 2009
  7. Wright, pp. 76–8
  8. Goring, pp. 31&36
  9. Audley and Davies were key figures in the development of Ebury Manor and also the Grosvenor Estate (see Dukes of Westminster), which still exists today. (They are remembered in the streetnames North Audley Street, South Audley Street, and Davies Street, all in Mayfair.)
  10. Wright, p. 83
  11. Goring, Chapter V
  12. 12,0 12,1 12,2 Harris, p.21
  13. Goring, p.58
  14. Robinson, p. 14
  15. Nash, p. 18, although the purchase price is given by Wright p. 142 as £28,000
  16. Harris, p.24
  17. Harris, pp.30–31
  18. Jones, p. 42
  19. Harris, p.33
  20. «The Royal Residences > Buckingham Palace > History». www.royal.gov.uk. Վերցված է 2009 թ․ փետրվարի 2-ին.
  21. Ziegler, Phillip (1971). King William IV. Collins. էջ 280. ISBN 0-00-211934-X.
  22. «The Royal Residences > Buckingham Palace». www.royal.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 2-ին.
  23. Hedley, p. 10
  24. Harris, de Bellaigue & Miller, p. 33
  25. Holland & Hannen and Cubitts – The Inception and Development of a Great Building Firm, published 1920, p. 35
  26. Hedley, p. 19
  27. Healey, pp.137–138
  28. Healey, p.122
  29. «40 facts about Buckingham Palace». www.royal.gov.uk. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
  30. 30,0 30,1 Harris, p.41
  31. Harris, pp.78–79
  32. Healey, pp.387–388
  33. Harris, p.81
  34. Harris, de Bellaigue & Miller, p. 91
  35. 35,0 35,1 «Fact files > 40 facts about Buckingham Palace». www.royal.gov.uk. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
  36. «Mailbox». Royal Insight Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 23-ին.
  37. The late Princess Margaret is reputed to have remarked of the débutante presentations: "We had to put a stop to it, every tart in London was getting in." See Blaikie, Thomas (2002). You look awfully like the Queen: Wit and Wisdom from the House of Windsor. London: Harper Collins. ISBN 0-00-714874-7
  38. 38,0 38,1 Healey, p.364
  39. Healey, p.362
  40. Robinson, p. 49
  41. «Buckingham Palace». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին. (Museum of London.) Retrieved 2 May 2009.

Արտաքին հղումներ խմբագրել