Տոկիոյի ֆոնդային բորսա, (ճապ.՝ 東京証券取引所), ստեղծվել է 1878 թվականին[2]։ Տոկիոյի բորսան համարվում է բաժնետիրական ընկերություն, որը իրավաբանական անձ է և ինքնակառավարման բնագավառում մեծ իրավունքներ ունի։

Տոկիոյի ֆոնդային բորսա
東京証券取引所
Изображение логотипа
Տեսակֆոնդային բորսա և Արժեթղթերի շուկա
Երկիր Ճապոնիա
ՇտաբNihonbashi-Kabutochō, Թյուո, Տոկիո, Ճապոնիա և Տոկիո, Ճապոնիա[1]
Մայր ընկերությունJapan Exchange Group?
Կազմակերպչական և իրավական ձևկաբուսիկի գայսյա
Հիմնադրվել էմայիսի 16, 1949
ՍեփականատերJapan Exchange Group, Inc.
ԻնդեքսներTopix
Nikkei 225
Գործակիցների քանակ411 մարդ
Կայքjpx.co.jp
 Tokyo Stock Exchange Վիքիպահեստում

Բորսան մտնում է Ասիայի և Օվկիանիայի բորսայի ֆոնդային Դաշնության մեջ[3]։ 2012 թվականին Տոկիոյի ֆոնդային բորսան իրականացրեց Օսակայի ֆոնդային բորսայի կլանում, 2013 թվականի հունվարի 1-ին ստեղծված միացյալ ընկերությունը ստացավ Japan Exchange Group, Inc անվանումը[4]։

Բորսայի անդամներ

խմբագրել

Բորսայի անդամներ են համարվում.

  • Կանոնավոր անդամները (արժեթղթի ընկերությունները, որոնք կարող են վարել մի քանի գործառույթ. ինչպես իրենց հաշվին, այպես էլ հաճախորդի շահի համար),
  • Սայտոր անդամները (արժեթղթի ընկերությունները, որոնք միջնորդ են հանդիսանում բորսայի կանոնավոր անդամների միջև),
  • Հատուկ անդամները (բորսային շուկաները կապող ընկերություններ, որոնք կատարում են Տոկիոյի ֆոնդային բորսայի նույն հրահանգները, որոնք չեն կարող չիրականացվել տարածաշրջանային բորսաներում) և այլն,
  • Ոչ բանկային արժեթղթերի կազմակերպությունները (որոնք բանկերի հետ ասոցիացիայով կապված են)։

Բորսայի գործունեությունը

խմբագրել
 
Սա այսպես կոչված Տոկիոյի բորսայի գլխավոր սենյակն է: Այստեղ իրականացվել է բաժնետոմսերի առևտուր մինչև այն ժամանակ, երբ առևտուրը դարձավ էլեկտրոնային

Ըստ շուկայական կապիտալիզացիայի՝ Տոկիոյի բորսան զիջում է միայն Նյու-Յորքի ֆոնդային բորսային։ Ներկա ժամանակներս այնտեղ վաճառվում են 3560 ճապոնական, ինչպես նաև 6 արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսեր[5]։ Տոկիոյի բորսայում իր բաժնետոմսերը զետեղած ամենամեծ ընկերությունների մեջ կարելի է հանդիպել տարբեր ճյուղերին պատկանող բազմաթիվ անդրազգային հսկա ընկերությունների՝ Honda, Mazda, Mitsubishi, Toyota ավտոմեքենաների կոնցեռն, Konica Minolta, Nikon, Olympus, Casio, Sony տեխնոլոգիական սարքավորումների արտադրողներ, ճապոնական խոշոր բանկեր և այլ ֆինանսական կազմակերպություններ։

Տոկիոյի բորսայի մաս է կազմում երկրի բորսայի ավելի քան 80% շրջանառությունը։ Հիմնական գնորդներն ու վաճառողները արժեթղթերի ինստիտուցիոնալ ներդրողներն են։ Ճապոնիայում անհատ սեփականատերերն ունեն բորսայում շրջանառվող բաժնետոմսերի միայն 20%, իսկ 80% պատկանում է ֆինանսական հաստատություններին, ապահովագրական ընկերություններին և կորպորացիաներին։ Բաժնետոմսերի սեփականատերերը հույսը ոչ թե դնում են դիվիդենտի (1990 թվականի սկզբին նրանք 70 անգամ քիչ էին բաժնետոմսերի շուկայական գներից), այլ բաժնետոմսերի գնի բարձրացման և դրանց վաճառքից ստացված շահույթի վրա (վաճառված բաժնետոմսերի տարեկան միջին շահույթը 1980-1994 թվականներին կազմում էր 34,7 %):

Առևտրի հիմնական եղանակը կրկնակի բաց աճուրդն է։

Երկրում շրջանառվող բաժնետոմսերի մինչև 80% գնվում և վաճառվում է Տոկիոյի բորսայում։ Ճապոնիայում 1,3-1,5 միլիոն բաժնետիրական ֆիրմաներից այստեղ գրանցված են 1517-ը, բայց դրանց վրա գալիս են ավելի քան 25% արտադրված ապրանքները և ծառայությունները։

2005 թվականին ըստ աշխարհի խոշոր ֆոնդային շուկաների համաշխարհային դասակարգման՝ Տոկիոյի ֆոնդային բորսան զբաղեցրեց պատվավոր երկրորդ հորիզոնականը։ Դրա կազմի մեջ մտնում են 2,5 հազար ընկերություններ, որոնք տարեկան ստանում են ավելի քան 3000 միլիարդ դոլար շահույթ։

Բորսայի պատմությունը

խմբագրել

Ճանապարհի սկիզբը

խմբագրել

1878 թվականի մայիսին Տոկիոյում բացվեց Ճապոնիայի համար առաջին նոր ֆինանսական հաստատությունը՝ ֆոնդային բորսան։ Տոկիոյի բորսայի առաջին սեփականատերերը և մենեջերները եղել են այն ժամանակների ֆինանսների նախարար Օկումա Սիգենոբուն և կորպորացիաների իրավունքներով զբաղվող իրավաբան Շիբուսավա Էյիչին։ Իսկզբանե բաժնետոմսերի առևտրականները, որոնք հավաքվում էին բորսայում, հագնում էին բացառապես ազգային հագուստ՝ կիմանո։

XIX դարի 90-ական թվականներին բորսան տեղափոխվում է նոր շենք, փոխվում է դրա կառուցվածքը․ երկու գործընկերների ընկերությունից դառնում է բաժնետիրական հասարակություն՝ սահմանափակ խոշոր սեփականատերով։ Ժամանակի հետ ի հայտ են գալիս ավելի շատ պետական պարտատոմսեր, ինչպես այն շրջանում աշխարհի շատ երկրներում, Ճապոնիայի կառավարությունը մտահոգված էր ռազմական հզորությամբ և սկսեց մեծացնել պաշտպանական բյուջեն խոշոր կապիտալիստների միջոցներ ներգրավելու հաշվին։

Հետպատերազմյան տարիներ

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Ճապոնիայում աշխատում էր 11 բորսա։ Սակայն ռազմական առաջին տարիներից հետո հասկանալի էր, որ ունենալ արժեթղթերի վաճառքով զբաղվող այդքան առանձին տարածքներ արդյունավետ չէ։ 1943 թվականին որոշում կայացվեց միավորել բոլոր բորսաները մեկ՝ Տոկիոյի բազայում։ Սակայն, ինչպես ցույց տվեց ոչ հեռավոր ապագան, դա կարելի էր նաև չանել, քանի որ միացյալ բորսան փակվեց Հերոսիմայի և Նագասակիի վրա բռմակոծությունից հետո՝ 1945 թվականի օգոստոսիին։

Տոկիոյի բորսայի շինությունը զբաղեցրին ամերիկացի զինվորականները։ Մինչև 1948 թվականն այնտեղ գտնվում էր օկուպացիոն զորքերի շտաբ-բնակարանները, որոնք մինչև 1950-ական թվականները իշխանությունը ճապոնական կառավարությանը հանձնելը ղեկավարում էին երկիրը։ Դրա հետ մեկտեղ արժեթղթերի վաճառքը երկրում շարունակվում էր, ճիշտ է բոլոր գործարքները կնքնվում էին ոչ թե հրապարակային ընդհանուր բորսային հրապարակում, այլ հստակ ներդրողների և բաժնետոմսերի սեփականատերիի միջև։

Հետպատերազմյան ասիական հրաշքը՝ խոշորագույն երկրների շրջանի տնտեսական և ֆինանսական համակարգի արագ աճը, բնականաբար դիպավ նաև Ճապոնիային։ Երկիրն իր տեխնոլոգիական զարգացման և աճող ինովացիաների շնորհիվ սկսեց դուրս գալ համաշխարհային տնտեսության առաջատարների շարք։ Եվ չնայած մինչև 1974 թվականը բորսայում գոյություն չուներին էլեկտրոնային արժեթղթեր, և բոլոր արժեթղթերի գները գրվում էին սովորական կավիճով սև տախտակի վրա, ճապոնական ընկերությունների գները 1968 թվականից անընդհատ աճում էին։ Հենց այս ժամանակ Ճապոնիայի կառավարություն ներմուծվեցին բրոքերի գործունեության անհրաժեշտ սահմանափակումներ և մի քանի նոր օրենքներ բորսային գործողություն իրականացնելու համար։

Արժեթղթերի գների աճ նկատվեց հատկապես 1983 թվականից 1990 թվականն ընկած շրջանը, այս յոթ տարիների ընթացքում Տոկիոյի ֆոնդային բորսան դարձավ առաջինը աշխարհում՝ ըստ այստեղ գործող ընկերությունների շուկայական կապիտալիզացիայի (համաշխարհային ֆոնդային շուկայի ծավալի 60 %-ը կենտրոնացված էր հենց Ճապոնիայի մայրաքաղաքում)։ Նյու-Յորքի մրցակիցների հաջողված ռազմավարությունը շուտով փոխում է իրավիճակը, սակայն Տոկիոյի բորսայի՝ աշխարհում երկրորդ հորիզոնականն ապահովված էր։

Էլեկտրոնային դարաշրջան

խմբագրել

1999 թվականի ապրիլի 30-ին Ճապոնիայի ֆոնդային բորսայում վերջացավ «կենդանի» վաճառքի դարաշրջանը, այն տարածքները, որտեղ գտնվում էին գործարքներ իրանակացնողները՝ բրոքերները, փակվեցին։ Ողջ առևտուրը տեղափոխվեց էլեկտրոնային շուկա։

Մի քանի անգամ էլեկտրոնային համակարգի օգտագործումը առևտրական գործընթացներում հանգեցրել է լուրջ խափանումների։ Այսպիսով, 2005 թվականի նոյեմբերի 1-ին բորսան կարող էր աշխատել միայն կես ժամ։ Աճուրդը բացվելուց 90 րոպե անց նախօրեին Fujitsu ընկերության կողմից մշակված և տեղադրված համակարգչային ծրագիրը փչանում է։ Ֆոնդային հարթակի աշխատանքները դադարեցվում են ավելի քան 4 ու կես ժամ, ինչը վերածվում է ռեկորդային անգործության Տոկիոյի բորսայի նորագույն պատմության մեջ։ Մեկ այլ տհաճ իրադարձությունն այն էր, որ 2005 թվականի դեկտեմբերի 8-ին J-Com ընկերության IPO իրականացման ընթացքում Mizuho Securities ֆիրմայի աշխատակիցը, որը մատուցում էր բաժնետոմսերի տեղադրման տեխնիկական աջակցություն, ներմուծել էր արժեթղթերի վաճառքի սխալ տվյալներ։ Մեկ բաժնետոմսի համար 610000 իեն նշանակելու փոխարեն, նա 610000 բաժնետոմսերը դրել էր 1 իեն (0.01 դոլար) արժողությամբ։ Աճուրդի առաջին վայրկյաններին առավել արագ և ճարպիկ բրոքերները գրեթե առանց գնի գնցին J-Com-ի բաժնետոմսերը։ Բորսայի ադմինիստրատորները հասկացան սխալը և փորձեցին չեղյալ հայտարարել իրականացված գործողությունները։ Սակայն, չնայած մեծ ջանքերի, J-Com-ի վնասը կազմում էր 347 միլիոն դոլար, ինչը հավասարապես փոխհատուցեցին Տոկիոյի բորսան և Mizuho Securities ընկերությունը։ Վերջին խոշոր խափանումը տեղի է ունեցել Տոկիոյում 2006 թվականի հունվարին, երբ գործարքների քանակը հասնում էր 4.5 միլիոնի և առևտուրը դադարեցվում է 20 րոպեով։ Ճապոնիայի կառավարությունը բորսայի սեփականատերերին պարտավորեցնում է կատարելագործել համակարգչային ծրագրերը, ինչը թույլ կտար հետագայում կանխել նմանատիպ խափանումները։

Ցուցակումը ֆոնդային բորսայում

խմբագրել

Այն ընկերությունները, որոնց բաժնետոմսերը սակարկվում են Տոկիոյի բորսայում, բաժանվում են երեք մեծ խմբերի՝ Առաջին բաժանմունք (ամենաշատ կապիտալիզացիայով ընկերություններ), Երկրորդ բաժանմունք (միջին ընկերություններ) և Mothers բաժանմունք (այս անգլերեն բառով («մայրեր») Տոկիոյի բորսայում անվանում են ամենաարագ աճող ընկերություններ և շուկայի ճյուղեր, տերմինն առաջացել է ոչ հստակ հապավումից համապատասխանաբար Market of the High-Growth and Emerging Stocks հասկացողությունից)։ Թողարկողների մոտավորապես 65 %-ը մտնում է Առաջին բաժանմունքի մեջ, ընկերությունների ամենաքիչ մասն մտնում է Mothers բաժանմունք։

Տոկիոյի բորսայում վաճառվող ողջ արժեթղթերի արժողությունը անցնում է 5 տրիլիոն դոլարը։

NIKKEI և TOPIX բորսային ինդեքսները

խմբագրել

Տոկիոյի ֆոնդայի բորսայի աշխատանքների կարգավիճակի հիմնական ցուցանիշններից են հանդիսանում երկու հիմնական ինդեքսներ` NIKKEI 225 և TOPIX: Սրանցից ներդրողների և բրոքերների կողմից ամենապահանջվածը իհարկե NIKKEI-ն է։ 1950 թվականի սեպտեմբերի 7-ին այս ինդեքսը առաջին անգամ հրապարակվել է TSE Adjusted Stock Price Average անվան ներքո, իսկ 1970 թվականից այն հաշարկվում է ճապոնական Nihon Keizai Shimbun թերթի կողմից։ Թերթի կրճատ անվանումից էլ առաջանում է ինդիկատորի նոր NIKKEI անվանումը։

TOPIX ինդեքսը Տոկիոյի ֆոնդային բորսան համարում է բորսայի Առաջին բաժանմունքի ազատ շրջանառության մեջ գտնվող բոլոր ընկերությունների բաժնետոմսերի գնի միջին բարձրացող արժեքը։ Այս ինդիկատորն առաջին անգամ հրապարակվել է 1969 թվականի հուլիսի 1-ին 100 կետերի նշանակությամբ։

Տոկիոյի բորսայի իրադարձություններըն ու դեպքերը

խմբագրել
  • 1945 թվական
    • Օգոստոսի 10-ին ամերիկական ատոմային ռմբակոծությունները ստիպեցին դադարեցնել բորսայի աշխատանքները, իսկ բորսայի դատարկված տարածքները զբաղեցրին ամերիկացի զինվորականները։ Մինչև 1948 թվականի հունվարը բորսայի շինության մեջ տեղակայված էին օկուպացիոն զորքի շտաբ-բնակարանները, որոնք ղեկավարում էին երկիրը մինչև 1950 թվականի սկիզբը, երբ լիազորությունները աստիճանաբար փոխանցվեցին ճապոնական կառավարությանը։
  • 1999 թվական
    • Ապրիլի 30-ին բորսայի առևտրի դահլիճը փակվեց։ Դա հնարավոր եղավ բորսայի համակարգչային մեխանիզին անցնելու շնորհիվ։ Այդ ժամանակից սկսած բորսայի բոլոր գործարքներն իրականացվում են էլեկտրոնային համակարգով, և բորսայի տարօրինակ սիմվոլին՝ կիմոնոյով գրասենյակային աշխատողներին, որոնք աշխատում են առևտրի սրահում, այժմ կարելի է տեսնել միայն հանդիսությունների ժամանակ։
  • 2005 թվական
    • Նոյեմբերի 1-ին առևտրի համակարգի խափանման հետևանքով բորսայի բացումից առաջ առևտուրը դադարեցվեց համարյա մի ամբողջ օր։
  • 2006 թվական
    • Հունվարին բորսայում կնքված գործարքների թիվը գերազանցեց 4,5 միլիոնը, և առևտուրը դադարեցվեց 20 րոպե։ Ճապոնական ֆինանսական կարգավորողը պարտադրեց բորսային պատրաստել հաշվետվություն համակարգչային համակարգի արդիականացման մասին, որպեսզի կանխվեն հետագա խափանումները։

Տոկիոյի ֆոնդային բորսայի աշխատանքային ժամերը

խմբագրել

Բորսայի նորմալ առևտրային շրջանը առավոտյան 9։00-ից մինչև 11։30 և 12։30-ից մինչև 15։00 է օրվա ընթացքում, աշխատում է շաբաթվա բոլոր օրերին, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, որոնք նախօրոք հրապարակվել բորսայի կողմից։ Բորսան չի գործում հետևյալ օրերին՝ Ամանոր, Չափահասության օր, Պետության հիմնադրման օր, Գարնանային գիշերահավասարի օր, Սևայի օր, Սահմանադրության օր, Հիշատակի օր, Կանաչեղենի օր, Երեխաների պաշտպանության օր, Ծովի օր, Մեծերին հարգանքի տուրք մատուցելու օր, Աշնանային գիշերահավասարի օր, առողջության և սպորտի օր, Կուլտուրայի օր, Գոհաբանության և աշխատանքի օր և կայսեր ծննդյան օրը։

Տոկիոյի ժամանակակից ֆոնդային բորսան

խմբագրել

Այսօր Տոկիոն հանդիսանում է համաշխարհային տնտեսության երրորդ ֆինանսական կենտրոնը։ Տոկիոյի ֆոնդային բորսան ցուցակով 1936 ընկերություններում անցկացնում է ակտիվ առևտուր, ինչը ընդհանուր հաշվով տիրապետում է 4,3 տրիլիոն ԱՄՆ դոլար կապիտալիզացիայի։ Ճապոնիայի ֆոնդային բորսայի ընդհանուր խումբը՝ TSE, որը նաև ներառում է մի շարք լրացուցիչ ֆոնդային շուկաներ, ընդհանուր հաշվով ներկայացնում է գործնականում 3000 ընկերություն։ Օրինակ Օսակո քաղաքի բորսան տիրապետում է 335 մլրդ դոլար կապիտալիզացիայի և շրջանառության շուկայի 541 ընկերություն։ Իսկ դուստր ընկերությունը՝ TSE, որը անվանվում է որպես JASDAQ, ներկայացնում է ցուցակ կազմված 740 ընկերություններից 62 մլրդ դոլար արժողությամբ։ Գործնականում բոլոր մասնաճյուղերի ֆոնդային բորսայում առկա է առանձին շուկա, որի անվանվում է “mother”: Վերոնշյալ շուկան ներկայացված է բարձր տեմպ և աճի հեռանկար ունեցող ընկերություններում։ Նրանց համար ներկայացված է հատուկ զիջողական պայմաններ ցուցակում և շատ ներդրողներ նախընտրում են աշխատել նշված հատվածի ներկայացուցիչների հետ բուռն աճի տեմպ ունենալու հավանականության համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Market Identifier Code — ed. size: 1242
  2. «Tokyo Stock Exchange, Inc.: History of Stock Trading Floor». Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին. Վերցված է 2018-11-29-ին.
  3. Официальный сайт Федерации фондовых бирж Азии и Океании
  4. «Establishment of JPX». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. на 30 апреля 2017 года

Արտաքին հղումներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել