Նյու Յորքի ֆոնդային բորսա
Նյու Յորքի ֆոնդային բորսա (NYSE), շատ ժամանակ անվանում են "Big Board" անգլերեն "Մեծ հարթակ"[7], ֆոնդային բորսա, որի գտնվելու վայրն է Ուոլ Սթրիթ 11, Ստորին Մանհետեն, Նյու Յորք, ԱՄՆ։ Այն աշխարհում ամենամեծն է շուկայական կապիտիլիզացիայով, որտեղ ցուցակված կազմակերպությունների կապիտիլիզացիան կազմում է 16,613 տրիլիոն 2013 մայիսի դրությամբ[8]։ Օրական միջին առևտրի ծավալը մոտավոր հավասար է 169 միլիարդ ԱՄՆ դոլար 2013 թվականի դրությամբ։
Նյու Յորքի ֆոնդային բորսա New York Stock Exchange | |
---|---|
Տեսակ | ֆոնդային բորսա |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Շտաբ | New York Stock Exchange Building, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Հիմնադրվել է | մայիսի 17, 1792[4][5] |
Ցուցակումների քանակ | 2 308 |
ՇուկաԿապ | 16 613 տրիլիոն ԱՄՆ դոլար[6] |
Ծավալ | 20.161 տրիլիոն (Դեկ 2011) |
Ինդեքսներ | Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշ S&P 500 NYSE Կոմպոզիտ |
Կայք | nyse.com(անգլ.) |
New York Stock Exchange Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՆյու Յորքում առաջին կարգավորված արժեթղթերով առևտուրը ուղղակի բրոքերների միջև կազմակերպվել է Բաթենվուդի համաձայնագրով։ Դրանից առաջ արժեթղթերի փոխարկումը կազմակերպվում էր բաժնետերերի կողմից, որոնք իրականացնում էին ավելի պարզունակ գործողություններ, օրինակ ցորենի և ծխախոտի առևտուր[9]։ 1792 թվականի մայիսի 7-ին քսանչորս բրոքեր ստորագրեցին Բաթենվուդի համաձայնագիրը, որով սահմանվեց միջնորդավճար հաճախորդների համար և ստորագրողներին ավելի մեծ իրավունքներ տրվեց արժեթղթերի առևտրում։ Առաջին գնանշվող արժեթղթերը հիմնական պետական արժեթղթեր էին, ինչպիսիք էր Պատերազմի պարտատոմսերը հեղափոխական պատերազմից և ԱՄՆ-ի Առաջին բանկի բաժնետոմսերը[9], չնայած BNY Mellon-ի բաժնետոմսերը ոչ պետական էին և առևտրի առարկա էին առաջին օրերին[10]։ Նյու Յորքի ֆոնդային բորսայում առաջին բաժնետոմսերով գործարքները կնքվել են Հյուսիսային Ամերիկայի բանկի, Առաջին բանկի և Նյու Յորքի բանկի թողարկած բաժնետոմսերով[11]։
1817 թվականին Նյու Յորքի արժեթղթերի բրոքերները, գործելով Բաթոնվուդի համաձայնագրի դրույթներով, կազմակերպեցին նոր բարեփոխումներ և վերակազմակերպվեցին։ Ֆիլադելֆիայի շուկան ուսումնասիրելու համար պատվիրակություն ուղարկելուց հետո, սահմանափակումներ մտցվեցին մանիպուլյատիվ առևտրի նկատմամբ և կազմվեց կառավարող օրգան[9]։ Վերակազմավորվելով որպես Նյու Յորքի ֆոնդային և փոխարկման հարթակ, բրոքերային կազմակերպությունը սկսեց տարածք վարձակալել արժեթղթերով առևտրի համար, որը նախկինում իրականացվում էր Տոնտինի սրճարանում։ Մի քանի տարածքներ օգտագործվեցին 1817 թվականից մինչև 1865 թվականներին, երբ գործող վայրերում առտուրը արգելվում էր[9]։
Էլեկտրական հեռագրի նորամուծությունը համախմբեց շուկաները և Նյու Յորքի շուկան աճեց և գերիշխեց Ֆիլադելֆիայի շուկային նկատմամբ[9]։ 1864 թվականին հիմնադրվեց Ֆոնդային բրոքերների բաց հարթակը որպես Նյու Յորքի ֆոնդային բորսայի մրցակից։ 354 անդամ ունեցող Ֆոնդային բրոքերների բաց հարթակը դարձավ Նյու Յորքի ֆոնդային բորսայի գլխավոր մրցակիցը, որն ուներ 533 անդամ։ Ֆոնդային բրոքերների բաց հարթակը միաձուլվեց Նյու Յորքի ֆոնդային բորսային 1869 թվականին։ Գնորդները, վաճառողները և դիլերները վանկանում էին արագ փոխանցումներ կատարել և էժան տեխնոլոգիաներ օգտագործել, որքան հնարավոր է և այդ պատճառով նրանք փնտրում էին շուկաներ, որտեղ իրացվելիությունն ամենամեծն է։ Մրցակցության փոքրացումը և միաձուլումը թույլ տվեց Նյու Յորքի ֆոնդային բորսային բարձրացնել հեղինակությունը և ապահովել մեծ իրացվելիություն[12]։ Քաղաքացիական պատերազմը մեծապես խթանեց սպեկուլյատիվ առևտուրը Նյու Յորքում։ 19-րդ դարի վերջին կեսին արժեթղթերով առևտուրը արագորեն աճեց[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Market Identifier Code — ed. size: 1242
- ↑ Stock Exchanges — Library of Congress.
- ↑ The History of NYSE
- ↑ «NYSE Composite Index». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Merriam-Webster Dictionary's definition of "Big Board"». Merriam-Webster. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «NYSE Composite Index». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 [[[:Կաղապար:NHLS url]] «National Register of Historic Places Inventory – Nomination Form, 11 Wall Street»]. National Park Service. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) OCRed document unreable - ↑ FCC. «Financial consulting company – New York Stock Exchange». financial-consulting.pro (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ Pound, Richard W. (2005). Fitzhenry and Whiteside Book of Canadian Facts and Dates. Fitzhenry and Whiteside. էջ 188.
- ↑ E. Wright, Robert (2013 թ․ հունվարի 8). «The NYSE's Long History of Mergers and Rivalries». Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «NYSEData.com Factbook: Chronology of New York Stock Exchange (1792–1929)». www.nyxdata.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.