Ձմեռային օլիմպիական խաղեր 2018
XXIII Ձմեռային օլիմպիական խաղեր (անգլ.՝ 2018 Winter Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d’hiver de 2018), անցկացվել է 2018 թվականի փետրվարի 9-ից 25-ը Կորեայի Հանրապետության Փհենչհան քաղաքում:
Ձմեռային օլիմպիական խաղեր 2018 | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ձմեռային Օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Փհենչհան, Հարավային Կորեա |
Երկիր | ![]() |
Բացում | փետրվարի 9 |
Ջահակիր | Kim Yuna? |
Երդվեց | Mo Tae-bum? |
Բացեց | Մուն Ջեին |
Փակում | փետրվարի 25 |
Հիմնական իրադարձություններ | 2018 Winter Olympics opening ceremony? և 2018 Winter Olympics closing ceremony? |
Մարզադաշտ | Օլիմիպիական մարզադաշտ |
Մարզիկներ | ավելի քան 2500 |
Մասնակից երկրներ | շուրջ 90 |
Մեդալներ | 98 |
Նախորդ | Ձմեռային Օլիմպիական խաղեր 2014 |
Հաջորդ | Ձմեռային օլիմպիական խաղեր 2022 |
Կայք | Պաշտոնական կայք |
2018 Winter Olympics Վիքիպահեստում |
Խաղերի պաշտոնական հայտերը ներկայացվել են 2009 թվականի հոկտեմբերի 15-ին: 2011 թվականի հուլիսի 6-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն Դուրբանում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) կայացած իր 123-րդ նիստում հայտարարել է, որ XXIII Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Փհենչհան քաղաքում[1]:
Մայրաքաղաքի ընտրությունԽմբագրել
Օլիմիպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել են 3 քաղաքներ (ամենաքիչ թվով հայտերը 1988 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերից հետո, որ անցկացվել է Կանադայի Կալգար քաղաքում):
- Անսի, Ֆրանսիա - դիմել է առաջին անգամ,
- Մյունխեն, Գերմանիա - ընդունել է 1972 թվականի Ամառային օլիմպիական խաղերը, ինչից հետո Գերմանիայում Օլիմպիական խաղեր չեն անցկացվել,
- Փհենչհան, Հարավային Կորեա - երրորդ անընդմեջ դիմումը (քվեարկության հաղթող):
Հայտերի մանրամասներԽմբագրել
- Նախքան հաղթանակը Փհենչհանը 4 ձայնով պարտվել էր Սոչիին 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար, իսկ չորս տարի առաջ նա երեք ձայնով պարտվել էր Վանկուվերին 2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկարելու համար: Դրանից առաջ Ասիաական երկրներից Օլիմպիական խաղեր հյուրնկալելու իրավունք ստացել էր միայն Ճապոնիան (երկու անգամ՝ Սապորոյում 1972 թվականին և Նականոյում 1998 թվական):
- Գերմանիան կարող էր օլիմպիական խաղերը հյուրընկալել երկրի միավորումից հետո առաջին անգամ: Ավելի վաղ Գերմանիան Մյունխենում հյուրընկալել է 1972 թվականին անցկացված Ամառային օլիմպիական խաղերը: Գերմանիայում Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվել են մեկ անգամ՝ 1936 թվականին, Գարմիշ-Պարտենկիրխե քաղաքում, նույն տարում`Բեռլինը հյուրընկալել է Ամառային օլիմպիական խաղերը: Պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ նույն քաղաքը դարձել է ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք:
- Ֆրանսիայում Ձմեռային օլիմպիական խաղերը վերջին անգամ անցկացվել են 1992 թվականին Ալբերվիլում, իսկ ընդհանուր առմամբ այս երկրում 2 անգամ անցկացվել են ամառային և 3 անգամ Ձմեռային օլիմպիական խաղեր (այս ցուցանիշով Ֆրանսիան երկրորդ պետությունն է Միացյալ Նահանգներից հետո, որտեղ Ամառային և Ձմեռային օլիմպիական խաղեր անցկացվել են 8 անգամ):
Քաղաքի ընտրության վերջնական քվեարկությունը տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 6-ին՝ Միջազգային օլիմպիական կոմիտեյի 123-րդ նիստում, որն անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում: Քվեարկությունն ավարտվել է առաջին փուլում, այսինքն՝ մասնակիցների կեսից ավելին քվեարկել է մեկ թեկնածուի օգտին[2]:
Քվեարկության արդյունքները | ||||||
---|---|---|---|---|---|---|
Թեկնածուներ | Երկիր | 1-ին փուլ | ||||
Փհենչհան | Հարավային Կորեա | 63 | ||||
Մյունխեն | Գերմանիա | 25 | ||||
Անսի | Ֆրանսիա | 7 |
ԽորհրդանիշԽմբագրել
ԹալիսմանԽմբագրել
Օլիմպիական խաղերի թալիսմաններն են Սուհորամ վագրը (Օլիմպիական խաղերում) և Պանդաբի արջը (Պարաօլիմպիկան խաղերում):
ՄեդալներԽմբագրել
Սեպտեմբերի 21-ին Կորեայի մայրաքաղաքում ներկայացվել են 2018 թվականի Օլիմպիական խաղերի մեդալները: Մեդալների դիմերեսին գծեր են, որոնք խորհրդանշում են Օլիմպիական խաղերի պատմությունը և մարզիկների վճռականությունը: Մեդալների հակառակ կողմում սպորտային մարզաձևերի նկարներ են: Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալների ժապավեններն ստեղծվել են կորեական ավանդական կտորների օգտագործմամբ[3]։
Մասնակից երկրներԽմբագրել
Փհենչհանի Օլիմպիական խաղերը կմասնակցի 84 երկիր: Փհենչհանում անցկացվող Ձմեռային օլիմպիական խաղերում առաջին անգամ կմասնակցեն երկու նոր երկրներ` Էրիթրեան և Կոսովոն: 2017 թվականի դեկտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանարապետության թիմը չի մասնակցի Օլիմպիական խաղերին[4]:
ԺամանակացույցԽմբագրել
ԲԱ | Բացման արարողություն | ● | Որակավորում | № | Եզրափակիչ մրցումներ | ՑԵ | Ցուցադրական ելույթներ | ՓԱ | Փակման արարողություն |
Փետրվար | 08 Հնգ |
09 Ուրբ |
10 Շբթ |
11 Կրկ |
12 Երկ |
13 Երք |
14 Չրք |
15 Հնգ |
16 Ուրբ |
17 Շբթ |
18 Կրկ |
19 Երկ |
20 Երք |
21 Չրք |
22 Հնգ |
23 Ուրբ |
24 Շբթ |
25 Կրկ |
Մեդալներ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հանդիսություն | ԲԱ | ՓԱ | ||||||||||||||||||
Բիաթլոն | 1 | 1 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 11 | |||||||||
Բոբսլեյ | ● | 1 | ● | 1 | ● | 1 | 3 | |||||||||||||
Լեռնադահուկային սպորտ | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 11 | ||||||||
Կյոռլինգ | ● | ● | ● | ● | ● | 1 | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | 1 | 1 | 3 | |
Չմշկավազք | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 1 | 2 | 14 | |||||||
Դահուկային երկամարտ | 1 | 1 | 1 | 3 | ||||||||||||||||
Դահուկավազք | 1 | 1 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 12 | |||||||||
Դահուկացատկ | ● | 1 | 1 | ● | 1 | 1 | 4 | |||||||||||||
Սահնակային սպորտ | ● | 1 | ● | 1 | 1 | 1 | 4 | |||||||||||||
Սկելետոն | ● | 1 | 1 | 2 | ||||||||||||||||
Սնոուբորդ | ● | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | ● | ● | ● | 1 | 3 | 10 | |||||||
Գեղասահք | ● | ● | 1 | ● | 1 | ● | 1 | ● | 1 | ● | 1 | ՑԵ | 5 | |||||||
Ֆրիսթայլ | ● | 1 | 1 | ● | 1 | 1 | 2 | ● | 1 | 1 | 1 | 1 | 10 | |||||||
Հոկեյ | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | 1 | ● | ● | 1 | 2 | |||
Շորթ թրեկ | 1 | 1 | 2 | 1 | 3 | 8 | ||||||||||||||
Մեդալներ մեկ օրում | 5 | 7 | 8 | 8 | 6 | 7 | 5 | 9 | 6 | 3 | 5 | 7 | 8 | 6 | 8 | 4 | 102 | |||
Ընդհանուր մեդալներ | 5 | 12 | 20 | 28 | 34 | 41 | 46 | 55 | 61 | 64 | 69 | 76 | 84 | 90 | 98 | 102 | ||||
Փետրվար | 08 Հնգ | 09 Ուրբ | 10 Շբթ | 11 Կրկ | 12 Երկ | 13 Երք | 14 Չրք | 15 Հնգ | 16 Ուրբ | 17 Շբթ | 18 Կրկ | 19 Երկ | 20 Երք | 21 Չրք | 22 Հնգ | 23 Ուրբ | 24 Շբթ | 25 Կրկ | Մեդալներ |
Մարզական ՕբյեկտներԽմբագրել
- Ալպենզիա
- Խվենգե Օլիմպիական պարկ - արարողություններ
- Դահուկացատատկի «Ալպենզիա» պարկ - դահուկացատկ, հյուսիսային երկամարտ
- Բիաթլոնային կենտրոն «Ալպենզիա» - բիաթլոն
- Դահուկային կենտրոն «Ալպենզիա» - դահուկավազք, հյուսիսային երկամարտ
- Սահնակային մրազաձևերի կենտրոն «Ալպենզիա» - Բոբսլեյ, սահնակային սպորտ, սկելետոն
- Յոնգփյոնգ - Լեռնադահուկային սպորտ (հսկայական սլալոմ, սլալոմ)
- Փհենչհան Օլիմպիական գյուղ
- Մերձափնյա խումբ
- Ծածկած սահադաշտ - կյորլինգ
- Միութենական Հոկեյի կենտրոն - տափօղակով հոկեյ
- Քյոնփհոի Օվալ - չմշկասահք
- Քյոնփհոի սարցադաշտ - գեղասահորդ, շորտ-տրեկ
- Կվանդոն համալսարանի մարզադաշտ - տափօղակով հոկեյ
- Կանինա Օլիմպիական գյուղ - օլիմպիական գյուղ
- Չունբոն - լեռնադահուկային սպորտ (արագնթաց վայրէջք, սուպեր հսկա)
- Բուգվան Ֆեյնիկս Պարկ[en] – ֆրիսթայլ, սնոուբորդ
ՀեռարձակումԽմբագրել
- Ավստրալիա – Seven Network.
- Ավստրիա – ОRF.
- Ադրբեջան – Idman Azərbaycan.
- Ասիա – Dentsu.
- Հայաստան – Հ1.
- Բելառուս – Բելհեռուստառադիոընկերություն; Eurosport.
- Բրազիլիա – Grupo Globo.
- Մեծ Բրիտանիա – BBC ; Eurosport.
- Հունգարիա – MTVA.
- Գերմանիա – ARD ; ZDF; Eurosport.
- Վրաստան – სსმ.
- Դանիա – DR.
- Եվրոպա – Discovery Communications ; Eurosport.
- Իռլանդիա – RTÉ.
- Իսլանդիա – RÚV.
- Իտալիա – RAI.
- Կանադա – ICI Radio-Canada Télé ; Réseau des sports (Ֆրանսիական) / CBC ; Bell Media ; Rogers Media (Անգլիական).
- Կարիբյան կղզիներ – International Media Content Ltd.
- Չինաստան – CCTV.
- Լատվիա – LTV.
- Լատինական Ամերիկա – América Móvil.
- Լիտվա – TV3 ; TV6.
- MENA – beIN Sports.
- Մոլդովա – Moldova 1; Eurosport.
- Նիդերլանդներ – NOS.
- Նոր Զելանդիա – Sky Television.
- Նորվեգիա – TVNorge.
- Օվկիանիա – Sky Television.
- Լեհաստան – TVP.
- Կոսովոյի Հանրապետություն – RTK.
- Ռուսաստան – Первый канал ; Ռոսիա 1 ; Матч ТВ; Матч! Игра; Матч! Арена; Матч! Наш спорт.
- Ռումինիա – TVR.
- Հյուսիսային Կորեա – SBS.
- Սլովակիա – RTVS.
- Սլովենիա – RTV.
- ԱՄՆ – NBCUniversal.
- Ուկրաինա – НОТУ; Eurosport.
- Ֆինլանդիա – Yle.
- Ֆրանսիա – France Télévisions.
- Խորվաթիա – HRT.
- Չեխիա – ČT.
- Սև Աֆրիկա – Econet Media ; SuperSport.
- Շվեյցարիա – SRG SSR.
- Շվեդիա – Kanal 5.
- Էստոնիա – Eesti Meedia.
- ՀԱՀ – SABC ; SuperSport.
- Հարավային Կորեա – SBS.
- Ճապոնիա – Japan Consortium.
Բացի այդ, կբացվի երեք հատուկ լրացուցիչ 24 ժամյա Eurosport ալիք (Eurosport-3, Eurosport-4, Eurosport-5), որը հասանելի կդառնա եվրոպական հեռուստադիտողների համար, բացառությամբ Ֆրանսիայի և Ռուսաստանի[5]:
Օլիմպիադա-2018-ը մշակույթումԽմբագրել
Ֆիլատելիայում և ՆումիզմատիկայումԽմբագրել
- 2018 թվականի հունվարի 26-ին լիտվական փոստը թողարկել է ձմեռային սպորտաձևերի (Կյորլինգ և Շորտ-տրեկ) պատկերող երկու նամականիշ: Նամականիշների նկարիչ`Եկատերինա Բուդրիթ: Տպաքանակը կազմել է 30 հազար օրինակ[6]:
- Ուկրաինայի փոստային նամականիշ ի պատիվ այդ երկրի օլիմպիական հավաքականի: Անվանական արժեքը 9 գրիվնա:
- Լիխտենշտեյնի երկու նամականիշների խումբ,
- 2011 թվականի Հարավային Կորեայի նամականիշ` նվիրված Օլիմպիական խաղերն անցկացնելու համար պայաքարում տարած հաղթանակաի
- Էստոնիայի նամականիշ թողարկված 2018 թվականին
- Հարավային Կորեայի 3 փոստային բլոկներ:
- Հարավային Կորեայի նմականիշների բլոկ՝ նվիրված Պարալիմպիկ խաղերին
- Շվեյցարիայի նամականիշը՝ նվիրված այդ երկրի օլիմպիական հավաքականին[7]:
- Լեհաստանի 4 նամականիշների խումբ, որոնցից յուրաքանչյուրն արժե 5.2 զլոտա[8]
- Չադի հանարապետության նամականիշների երեք բլոգ՝ նվիրված 2018 թվականի Օլիմպիական խաղերին. դրանց վրա պատկերված էին Սոչիի Օլիմպիական խաղերի չեմպիոնները[9]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Южнокорейский Пхёнчхан получил право провести зимние ОИ 2018 года
- ↑ Столица Олимпиады-2018 определена в первом туре голосования МОК
- ↑ «В Сеуле презентовали медали Олимпиады-2018»։ RuNews24.ru։ 21.09.2017
- ↑ Спортсмены из КНДР не примут участия в зимней олимпиаде 2018 года
- ↑ Jeszcze więcej olimpijskich emocji dzięki Eurosport Archived 2018-01-26 at the Wayback Machine.
- ↑ Зимние Олимпийские игры. Пхёнчхан. Archived 2018-01-27 at the Wayback Machine.
- ↑ Olympic fever grips Swiss Post with the «Swiss Olympic 2018» special stamp
- ↑ Poland 2018 sheet XXIII Olympic Winter Games PyeongChang 2018 + gratis
- ↑ PyeongChang Korea, 2018 Winter Olympics Stamps & Philately